Հայտարարություն

Collapse
No announcement yet.

<<Հայաստանի Հանրապետության հռչակումը>> թեմայի դասավանդումը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Rk061961-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկերներ, պատմություն առարկան առանց քարտեզի հնարավոր չէ։Սա նաև աշխարհագրություն առարկայի հետ միջառարկայական կապ է։Կարծում եմ,քարտեզի միջոցով սովորողների ճանաչողական մտապատկերումը ավելի ճիշտ կտպավորվի։
    Հարգելի Կիրակոսյան, պատմության դասերին և թեման դասավանդելիս գործածել եմ համապատասխան քարտեզներ, ատլաս և դրանով իսկ ապահովել միջառարկայական կապ աշխարհագրության հետ։ Քարտեզների կիրառումը պատմության դասերին բարձրացնում է դասի արդյունավետությունը, ինչպես նաև ամրապնդում տեսողական-ճանաչողական մտապատկերումը։
    19-20.jpg pariz.jpg
    https://www.google.com/imgres?imgurl...ce=sh%2Fx%2Fim

    Վերջին խմբագրողը՝ Անյուտա Բասենցյան; 03-09-20, 14:41.

    Comment

    • #17
      Rk061961-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Անյուտա Բասենցյան,մեծ արժեք ներկայացնող թեմա եք ընտրել ու դասախոսության մեթոդ։Ուսանելի էր։Ասեք,խնդրեմ,ամբողջ դասապրոցեսի ընթացքում նույն մեթոդն ե՞ք կիրառել։
      Հարգելի Կիրակոսյան, դասի ընթցքում դասախոսության մեթոդից բացի կիրառել եմ նաև խճանկար մեթոդը։
      Ներկայացնում եմ դասի որ հատվածում եմ այն կիրառել։
      Իմաստի ընկալման փուլում կիրառում ենք խճանկար մեթոդը։ Դասարանը բաժանում ենք խմբերի։ Հաշվելով մեկից չորսը՝ կազմում ենք մայր խմբեր։ Այնուհետև մեկերը հավաքվում են մեկերի, երկուսները՝ երկուսների, երեքները՝ երեքների, չորսերը՝ չորսերի մոտ։ Առաջին խմբին հանձնարարում եմ սովորել Հայաստանի Հանրապետության հռչակման նախադրյալները, երկրորդին՝ Հանրապետության հռչակումը, երրորդին՝ Բաթումի բանակցությունները, չորրորդին՝ Բաթումի պայմանագիրը։ Նախապես սահմանված ժամանակից հետո սովորողները վերադառնում են մայր խմբեր և իրենց սովորածը սովորեցնում խմբի մյուս անդամներին՝ յուրացնելով ամբողջ դասը։

      Comment

      • #18
        Անյուտա Բասենցյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի Կիրակոսյան, պատմության դասերին և թեման դասավանդելիս գործածել եմ համապատասխան քարտեզներ, ատլաս և դրանով իսկ ապահովել միջառարկայական կապ աշխարհագրության հետ։ Քարտեզների կիրառումը պատմության դասերին բարձրացնում է դասի արդյունավետությունը, ինչպես նաև ամրապնդում տեսողական-ճանաչողական մտապատկերումը։
        Սիրելի Անյուտա,Ձեր վարած դասը՝ իր ամբողջ բովանդակությամբ,մեթոդներով ու միջառարկայական կապերով հանդերձ,համարվում է օրինակելի,ուսանելի դաս։

        Comment

        • #19
          Շնորհակալություն, հարգարժան Կիրակոսյան։
          Շարունակում եմ ներկայացնել իմաստի ընկալման փուլը։
          Այնուհետև խմբերը ներկայացնում են իրենց թեման դասարանին՝ պատասխանելով ուսուցչի հետևյալ հարցերին․
          Առաջին խումբ
          ա․ Պատմական անհրաժեշտությու՞ն էր, արդյոք, Հայաստանի անկախության հռչակումը։
          բ․ Ինչու՞ է մայիսի 28-ը համարվում Հայաստանի անկախության օր, թեև Հայոց ազգային խորհրդի կոչը հրապարակվել է մայիսի 30-ին։
          Երկրորդ խումբ
          ա․ Ո՞վ է ձևակերպել և ո՞վ ընթերցել Հայաստանի անկախության հռչակման վերաբերյալ հայտարարությունը։
          բ․ Հայտարարության մեջ ինչու՞ չի հիշատակվում Հայաստանի անկախության, Հայաստան պետության և տարածքների մասին։
          Երրորդ խումբը ներկայացնում է՝ Բաթումի բանակցությունների ընթացքը և պատասխանում հետևյալ հարցերին․
          ա․ Ի՞նչ պահանջներ ուներ Թուրքիան Հայաստանից, և ինչ առաջարկներ ուներ Հայաստանը։
          բ․ Ի՞նչ նպատակ էին հետապնդում Հայաստանում Գերմանիան և Թուրքիան։
          Չորրորդ խումբը ներկայացնում է Բաթումի պայմանագիրը։ Պատասխանում է հետևյալ հարցերին։
          ա․ Ինչի՞ վերաբերյալ էին պայամանագրի հոդվածները և հավելվածները։
          բ․ Ի՞նչ տարաձայնություններ կային Բաթումի պայմանագրի կնքման վերաբերյալ հայ քաղաքական գործիչների միջև։

          Comment

          • #20
            Հայաստանի Հանրապետության թեմայի դասավանդման կարևոր նապատակներից մեկը պետք էլինի պատմության դասերի յուրացումը, քանի որ ներկայիս հանարպետությունը ժառանգորդն է Առաջին հանարապետության , և մանավանդ որ շատ դեպքեր գրեթե նույնությամբ կրկնվում են:

            Comment

            • #21

              Հարգելի Անյուտա Բասենցյա'ն,խմբային աշխատանքով կազմակերպված դասերը շատ կարևոր են ուսուցման գործընթացում:Հատկապես, պատմությունը այս կերպ ներկայացնելը անհնար է չհետաքրքրի ու չվոգևորի սովորողներին...

              Comment

              • #22
                Հարգելի Անյուտա,<<Խճանկար>> մեթոդը հնարավորություն է տալիս սովորողներին օգնել միմյանց՝համագործակցելով գտնել Ձեր կողմից առաջադրված հարցերի պատասխանները։Փաստորեն, նոր նյութը սովորողները յուրացնում են դասարանում,բայց ժամանակի (45 րոպե) խնդիր չի՞ առաջանում։Աշխատանքը ծավալուն է,արդո՞ք ժամանակի անհամապատասխանություն չի առաջանում,եթե այո,ապա ի՞նչ հնարներ եք կիրառում։

                Comment

                • #23
                  Կարինե Ալեքսանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հայաստանի Հանրապետության թեմայի դասավանդման կարևոր նապատակներից մեկը պետք էլինի պատմության դասերի յուրացումը, քանի որ ներկայիս հանարպետությունը ժառանգորդն է Առաջին հանարապետության , և մանավանդ որ շատ դեպքեր գրեթե նույնությամբ կրկնվում են:

                  Պատմությունը բազում անգամներ է փաստել, որ պետք է դասեր քաղել անցյալից։ Այդ իսկ պատճառով, թեման դասավանդելիս ամհրաժեշտ է արդիականացնել, համահունչ ներկայացնել մեր օրերին, տանել զուգահեռներ։ Տեղին է հիշել առածը․ <<անցյալն ապագայի ուսուցիչն է>>։

                  Comment

                  • #24
                    Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                    Հարգելի Անյուտա Բասենցյա'ն,խմբային աշխատանքով կազմակերպված դասերը շատ կարևոր են ուսուցման գործընթացում:Հատկապես, պատմությունը այս կերպ ներկայացնելը անհնար է չհետաքրքրի ու չվոգևորի սովորողներին...
                    Հարգելի Էլեոնորա, շնորհակալություն քննարկամանը մասնակցելու համար։
                    Հաճելի է, որ թեման Ձեզ հետաքրքրել է։

                    Comment

                    • #25

                      Plan.docx -ով ներկայացնում եմ դասի պլանը։
                      Վերջին խմբագրողը՝ Անյուտա Բասենցյան; 03-09-20, 15:24.

                      Comment

                      • #26
                        Անյուտա Բասենցյան-ի խոսքերից Նայել գրառումը

                        Հարգելի Էլեոնորա, շնորհակալություն քննարկամանը մասնակցելու համար։
                        Հաճելի է, որ թեման Ձեզ հետաքրքրել է։
                        Հարգելի' Անյուտա Բասենցյան,կարծում եմ պատմության նկատմամբ սեր արթնացնելու համար,աշխատանքներ պետ է տանել դեռ տարրական դասարաններից...Եթե տարրական դասարաններում պատմական տեքստերը,պատմվածքները հետաքրքիր մեթոդներով մատուցենք,երեխաների մեջ հետաքրքրություն կառաջանա պատմություն առարկայի հանդեպ...Ուսման մեջ բոլոր առարկաները փոխկապացված են...

                        Comment

                        • #27
                          Անյուտա Բասենցյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Ներկայացնում եմ դասի պլանը docx։

                          ԴԱՍԻ ՊԼԱՆ
                          Առարկան՝ Հայոց պատմություն
                          Դասարանը՝ 9-րդ, 11-րդ
                          Տևողությունը՝ 45 րոպե
                          Թեման՝ Հայաստանի Հանրապետության հռչակումը
                          Հարակից առարկաները՝
                          ա) Հայոց լեզու և գրականություն
                          բ) Աշխարհագրություն
                          Դասի նպատակն ու խնդիրները
                          Սովորողը պետք է
                          Իմանա ՝
                          • Հայոց անկախության հռչակման օրը,
                          • Հայոց բանակի և իշխանության առաջին ղեկավար գործիչներին (զինվորական և քաղաքական գործիչների անունները),
                          • Բաթումի բանակցություններում թուրքերի պահանջները,
                          • Բաթումի բանակցություններում հայերի պահանջները,
                          • անկախության հռչակման վերաաբերյալ հայ քաղաքական գործիչների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները։
                          Կարողանա՝
                          • ներկայացնել անկախ պետականության հռչակման նախադրյալները,
                          • մեկնաբանել դիվանագիտական պայքարը Բաթումի պայմանագրի կնքման ընթացքում,
                          • ներկայացնել Բաթումի բանակցությունների ընթացքը,
                          • հիմնավորել Հայաստանի անկախության հռչակման անհրաժեշտությունը,
                          • համեմատել Բաթումի պայմանագիրը Բրեստ-Լիտովսկի պայմանագրի հետ,
                          • մեկնաբանել գերմանական պատվիրակության մասնակցությունը Բաթումի կոնֆերանսին և Գերմանիայի նպատակները,
                          • պարզաբանել Բաթումի պայմանագրի հոդվածները,
                          • մեկնաբանել Բաթումի պայմանագրի վերաբերյալ հայ գործիչների գնահատականները,
                          • պատկերացում ունենալ Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ։

                          Արժևորի՝
                          • անկախ պետականության դերը հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում,
                          • Բաթումի պայմանագրի կնքման նշանակությունը։
                          Մեթոդներ՝
                          • Դասախոսություն, խճանկար, աշխատանք սկզբնաղբյուրների հետ, քննարկում։
                          Պարագաներ՝
                          • Թուղթ, նկարներ, համակարգիչ, քարտեզ։
                          Դասի ընթացքը
                          Դասի ներածական մասում դասախոսության մեթոդով ներկայացվում են թեմայի հիմնախնդիրները։
                          Իմաստի ընկալման փուլում կիրառում ենք խճանկար մեթոդը։
                          Կշռադատման փուլում հանձնարարվում է աշխատանք սկզբնաղբյուրով։
                          Գնահատում
                          Տնային աշխատանք
                          Կատարել << Զինվորական և քաղաքական գործիչներ>> թեմայով ուսումնասիրություն։
                          Հանձնարարել աշակերտներին գրել զինվորական և քաղաքական գործիչների մասին զեկուցում, ռեֆերատ, կամ պատրաստել սահիկաշար (սլայդ)։
                          Այս կերպ մատուցված դասը,կարծում եմ,անհնար է չսիրել...

                          Comment

                          • #28
                            Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                            Հարգելի' Անյուտա Բասենցյան,կարծում եմ պատմության նկատմամբ սեր արթնացնելու համար,աշխատանքներ պետ է տանել դեռ տարրական դասարաններից...Եթե տարրական դասարաններում պատմական տեքստերը,պատմվածքները հետաքրքիր մեթոդներով մատուցենք,երեխաների մեջ հետաքրքրություն կառաջանա պատմություն առարկայի հանդեպ...Ուսման մեջ բոլոր առարկաները փոխկապացված են...
                            Հարգելի Էլեոնորա Հովհաննիսյան, համամիտ եմ, տարրական դպրոցում պատմվածքներ, հեքիաթներ կարդալու, վերարտադրելու և գեղեցիկ ու պատկերավոր պատմելու կարողության զարգացումն էլ հենց կնպաստի միջին դպրոցում պատմություն առարկայի նկատմամաբ հետաքրքրքություն ցուցաբերելուն, ինչու չէ, նաև սեր արթնացնելու առարկայի նկատմամաբ։
                            Վերջին խմբագրողը՝ Անյուտա Բասենցյան; 13-08-20, 18:23.

                            Comment

                            • #29
                              Rk061961-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Անյուտա,<<Խճանկար>> մեթոդը հնարավորություն է տալիս սովորողներին օգնել միմյանց՝համագործակցելով գտնել Ձեր կողմից առաջադրված հարցերի պատասխանները։Փաստորեն, նոր նյութը սովորողները յուրացնում են դասարանում,բայց ժամանակի (45 րոպե) խնդիր չի՞ առաջանում։Աշխատանքը ծավալուն է,արդո՞ք ժամանակի անհամապատասխանություն չի առաջանում,եթե այո,ապա ի՞նչ հնարներ եք կիրառում։
                              Հարգարժան Կիրակոսյան
                              Խճանկար մեթոդը նպաստում է սովորողների համագործակցության զարգացմանը։ Ճիշտ է, թեման ծավալուն է, բայց եթե աշխատանքը ճիշտ է կազմակերպվում և՛ ուսուցչի և՛ աշակերտների կողմից, ժամանակի խնդիր չի առաջանում, սակայն ժամանակի անհամապատասխանությունից խուսափելու համար առաջարկում եմ անցկացնել ինտեգրված դաս ինֆորմատիկա առարկայի հետ։

                              Comment

                              • #30
                                Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                                Այս կերպ մատուցված դասը,կարծում եմ,անհնար է չսիրել...
                                Հարգարժան Էլեոնորա Հովհաննիսյան
                                Շնորհակալություն արձագանքի համար։ Հետաքրքիր դաս անցկացնելը և ստեղծագործական մոտեցում ցուցաբերելը յուրաքանչյուր ուսուցչի առաքելությունն է։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information