Հայտարարություն

Collapse
No announcement yet.

<<Հայաստանի Հանրապետության հռչակումը>> թեմայի դասավանդումը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • <<Հայաստանի Հանրապետության հռչակումը>> թեմայի դասավանդումը

    Հայաստանի Առաջին Հանրապետության 100-րդ տարելիցը նոր պահանջներ է դնում ինչպես հայոց պատմության այդ շրջանն ուսումնասիրողների, այնպես էլ դասավանդողների առջև։ Հայոց նորագույն պատմության կարևորագույն այդ շրջանի դասավանդման համար մասնավորապես էական են ուսուցանվող նյութը սովորողներին տարբեր տեսանկյուններից ներկայացնելու, քննադատական մտածողություն զարգացնելու, ժամանակի ազգային և քաղաքական գործիչներին ճանաչելու և գնահատելու խնդիրները, սովորողներին ուսուցման գործընթացում ներգրավելու նպատակով բազմազան մեթոդների և գնահատման եղանակների կիրառումը։
    Վերջին խմբագրողը՝ Անյուտա Բասենցյան; 24-07-20, 17:32.

  • #2
    Ողջունում եմ Ձեր մուտքը:Հարգելի Բասենցյան,թեման շատ արդիական է ու հետաքրքրական:Իրոք,աշակերտները կարիք ունեն ճանաչելու և գնահատելու ժամանակի պետական գործիչներին:

    Comment


    • #3
      Ուսուցչին օգնելու նպատակով ներկայացրել ենք չափորոշչային պայմաններին համապատասխանող դասի պլանը, սկզբնաղբյուրները, բաշխման նյութերը, գրականության ցանկը։
      Դասի նպատակն ու խնդիրները
      Սովորողը պետք է
      Իմանա՝
      • Հայոց անկախության հռչակման օրը,
      • Հայոց բանակի և իշխանության առաջին ղեկավար գործիչներին,
      • Բաթումի բանակցություններում հայերի առաջարկները։
      Կարողանա՝
      • ներկայացնել անկախ պետականության հռչակման նախադրյալները,
      • հիմնավորել Հայաստանի ակախության հռչակման անհրաժեշտությունը։
      Արժևորի և գնահատի՝
      • անկախ պետականության դերը հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր-մշկութային կյանքում
      • Բաթումի պայմանագրի կնքման նշանակությանը

      Comment


      • #4
        Բարև Ձեզ: Հարգելի գործընկեր, շատ ողջունելի նախաձեռնություն է և շատ հետաքրքիր թեմա է ընտրված: Հաճույքով կմասնակցեմ քննարկումներին: Կարծում եմ,որ շատ ուսուցանող նյութերով կկիսվեք :

        Comment


        • #5
          Հետաքրիր է ինչ մեթոդներ եք առաջարկում օգտագործել թեման դասավանդելիս:

          Comment


          • #6
            Շնորհակալություն

            Հարգելի Գրքիկյան, համոզմոզված եմ, որ դասի ընթացքում և տնային հանձնարարությունները կատարելիս աշակերտները կճանաչեն և կկարողանան գնահատել զինվորական և քաղաքական գործիչներին։
            Վերջին խմբագրողը՝ Անյուտա Բասենցյան; 23-07-20, 19:31.

            Comment


            • #7
              Կարինե Ալեքսանյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հետաքրիր է ինչ մեթոդներ եք առաջարկում օգտագործել թեման դասավանդելիս:
              Հարգելի Ալեքսանյան դասավանդելիս կիրառել եմ դասախոսության, խճանկարի մեթոդը և կատարել աշխատանք սկզբնաղբյուրով։

              Comment


              • #8
                Դասի ընթացքը
                Մաս առաջին
                Դասի ներածական մասում դասախոսության մեթոդով ներկայցվում են թեմայի հիմնախնդիրները։ Մասնավորապես՝ նշվում է անկախության հռչակման պատմական անհարաժեշտությունը, մայիսյան հերոսամարտերի դերը անկախության հռչակման գործում, մայիսյան հերոսամարտերից հետո պատերազմը շարունակելու խնդիրը, Բաթումի պայմանագրի կնքման անհրաժեշտությունը։ Ընդգծվում է անկախության հռչակման ներքին տրամաբանությունը, ըստ արժանվույն գնահատվում է մայիսի 28-ին անկախության մասին հայոց ազգային խորհրդի ընդունած պաշտոնական որոշումը, քանզի եթե տվյալ պահին չընդունվեր նման վճիռ, և Ազգային խորհուրդն իրեն չհռչակեր հայկական գավառների գերագույն իշխանություն,ապա հայապատկան գավառները պարզապես բաժին կդառնային թաթարներին և վրացիներին։ Հիմնավորվում է, որ Հայաստանի անկախության հռչակման ակտը պատմական անհրաժեշտություն էր և ստեղծված պայմաններում չուներ այլընտրանք։ Պատմաքաղաքական դեպքերի և իրադարձությունների տրամաբանությունը 1918թ․ մայիսին Հայաստանը կանգնեցրեց անկախության փաստի առաջ։ Ներկայացվում են անկախ պետականության պատմական նախադրյալները, հատկապես կարևորվում է մայիսյան հերոսամարտերի դերը հայոց անկախության հռչակման գործում։ Միաժամանակ նշվում է, որ հայկական պետականության ծնունդը, լինելով 1918թ․ մայիսյան հերոսամարտերի անմիջական արդյունք, ընդունելի էր նաև Թուրքիայի համար՝ նախ և առաջ Հայկական հարցի լուծման տեսանկյունից։ Տանամյակներ շարունակ հարցը մեծ տերությունների կողմից օգտագործվել է Թուրքիայի վրա ճնշում գործածելու, իրենց շահերին ծառայեցնելեւ նպատակով։ Հայստանի Հանրապետության ստեղծումը, դիտելով որպես Հայկական հարցի լուծում, Թուրքիան հնարավորություն է ստանում այլևս չանրադառնալ դրան։

                Comment


                • #9
                  Հարգելի Անյուտա Բասենցյան,մեծ արժեք ներկայացնող թեմա եք ընտրել ու դասախոսության մեթոդ։Ուսանելի էր։Ասեք,խնդրեմ,ամբողջ դասապրոցեսի ընթացքում նույն մեթոդն ե՞ք կիրառել։

                  Comment


                  • #10
                    Հարգելի գործընկեր, ուրախ եմ, որ թեման Ձեզ հետաքրքրել է։ Իհարկե, դասախոսության մեթոդով չեմ սահամնափակվել, կիրառել եմ արդիական այլ մեթոդներ, որոնք կներկայացնեմ առաջիկա քննարկմանը։ Կարծում եմ, դրանք ևս կհետաքրքրեն Ձեզ։

                    Comment


                    • #11
                      Շարունակում եմ ներկայացնել դասախոսության մեթոդը։
                      Կարևոր հիմանխնդիր էր Բաթումի պայմանագրի կնքման անհրաժեշտությունը։ Որքանով էր անհրաժեշտ կնքել Բաթումի պայմանագիրը, երբ հայկական ուժերը կարողացան թուրքերին կանգնեցնել, ապա նրանց ծանր մարդկային կորուստներ հասցնելով՝ մինչև մայիսի 29-ը հետ քշել Բաշ- Ապարանում ու Սարդարապատում։ Հաղթանակով ոգևորված՝ հայերն առաջ էին շարժվում դեպի Ալեքսանդրապոլ։ Գեներալ Սիլիկյանը մտադիր էր թուրքական զորքերին հետապնդել մինչև Ալեքսանդրապոլ և հավատում էր, որ հայկական ուժերը կկարողանան երկու օրում հետ վերցնել քաղաքը։ Մայիսի 29-ին Սիլիկյանը երկրորդ կոչն է ուղղում հայերին․ <<Մենք պետք է թուրքերից հետ վերցնենք Ալեքսանդրապոլը։ Նրանք պահանջում են Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի գավառները, Երևանի նահանգի մեծ մասն ու Նախիջևանը։ Կար՞ող ենք թույլ տալ նման վիրավորանք։ Երբե՛ք, հա՛յ ժողովուրդ, դու չպիտի թույլ տաս այդպիսի անարգանք։ Եվ այդ անարգանքը տեղի չի ունենա, եթե մենք հասնենք մինչև Ալեքսանդրապոլ։ Դեպի զե՛նք բոլորդ, դեպի Ալեքսանդրապոլ>>։ Սակայն, երբ հայկական զորքերը մոտենում էին Ալեքսանդրապոլին, զորավար Թովմաս Նազարբեկյանը Հայկական կորպուսին կանգ առնելու հրաման է տալիս։ Երևանի Ազգային խորհրդի անդամների մի մասն առաջարկում էր հաշտվել կացության հետ և ընդունել Բաթումի դաշնագրի պայմանները, ուրիշները պահանջում էին չեղյալ համարել Նազարբեկյանի հեռագիրը, զորքերի ընդհանուր հրամանատար նշանակել Սիլիկյանին և շարունկել պատերազմը։ Ազգային խորհուրդը չկարողացավ միակամություն դրսևորել, և Սիլիկյանին մնում էր ենթարկվել Նազարբեկյանի հրամանին։
                      Մայիսի 29-ից Բաթումում սկսված բանակցություններն ավարտվում են հաշտության պայմանագրով, որը ոչ միանշանակ է գնահատվում ժամանակի քաղաքական գործիչների և պատմաբանների կողմից։ Բաթումի պայմանագիրը չվավերացվեց ոչ Հայաստանի և ոչ էլ Թուրքիայի կառավարությունների կողմից և իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918թ․ նոյեմբերը։

                      Comment


                      • #12
                        barseghyan1977@bk.ru-ի խոսքերից Նայել գրառումը
                        Բարև Ձեզ: Հարգելի գործընկեր, շատ ողջունելի նախաձեռնություն է և շատ հետաքրքիր թեմա է ընտրված: Հաճույքով կմասնակցեմ քննարկումներին: Կարծում եմ,որ շատ ուսուցանող նյութերով կկիսվեք :
                        Շնորհակալություն, հարգելի Բարսեղյան։Անկասկած կունենանք արդյունավետ քննարկում։

                        Comment


                        • #13
                          Հարգելի Անյուտա ,շատ լավ ներկայացրել եք այն քայլերը ,որոնք պիտի իրականացնեք դասի ժամանակ,բայց չե՞ք գտնում,որ Բաթումի պայմանագրի և տարաածքների մասին խոսելիս դասին անհրաժեշտ է կիրառել նաև քարտեզ:

                          Comment


                          • #14
                            barseghyan1977@bk.ru-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Անյուտա ,շատ լավ ներկայացրել եք այն քայլերը ,որոնք պիտի իրականացնեք դասի ժամանակ,բայց չե՞ք գտնում,որ Բաթումի պայմանագրի և տարաածքների մասին խոսելիս դասին անհրաժեշտ է կիրառել նաև քարտեզ:
                            Հարգարժան Բարսեղյան, տեղին հարցադրում է։ Իհարկե, դասն առանց քարտեզ թերի կլիներ։ Կիրառել եմ <<Հայաստանի Հանրապետության ծնունդը (28.V.1918): Բաթումի պայմանագիրը (4.VI.1918)։ Թուրքական զորքերի արշավանքը դեպի Բաքու>> քարտեզը։

                            Comment


                            • #15
                              Հարգելի գործընկերներ, պատմություն առարկան առանց քարտեզի հնարավոր չէ։Սա նաև աշխարհագրություն առարկայի հետ միջառարկայական կապ է։Կարծում եմ,քարտեզի միջոցով սովորողների ճանաչողական մտապատկերումը ավելի ճիշտ կտպավորվի։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information