Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Երիտասարդ ակումբավարների դպրոց

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Երիտասարդ ակումբավարների դպրոց

    Դպրոցում ակումբավարության ստեղծման գաղափարը մեր մոտ առաջացել է ուսուցիչների և աշակերտների հետ հարցումներ անելիս, որով հանգելենք այն եզրակացության, որ ակումբների գոյությունը դպրոցներում կարող է դառնալ Կրթություն 2030 ծրագրի իրականացման կարևոր գործիքներից մեկը, մասնավորապես ավագ դպրոցի կայացման կարևոր բաղադրիչ, աշակերտների մասնագիտական կողմնորոշման բանալի, հանրակրթության համակարգում փոփոխություններ և հաջողություններ ապահովող կրթական միջոց:

  • #2
    Անկախության հռչակումից հետ Հայաստանի կրթության զարգացման բավականին հավակնոտ ծրագրերը իրականություն չեն դառնում, քանի որ պարտադրվում են վերևից, մինչդեռ բացակայում է ներքևից նախաձեռնությունը: Ակումբավարությունը որպես ներքևից նախաձեռնություն կարող է միջոցներից մեկը դառնալ Կրթություն 2030 ծրագրի իրականացման համար:

    Comment

    • #3
      Ակումբները հնարավորություն են տալիս երիտասարդներին շփվել միմյանց հետ վերահսկվող մթնոլորտում և հարաբերություններ ձևավորել մեծահասակների հետ:
      Ակումբները հիանալի միջոց են սովորողների համար նոր հմտություններ սովորելու և մարդկանց հետ շփվելու համար: Ակումբներում ներգրավված աշակերտները սոցիալական հմտություններ են ձեռք բերում, դրականորեն շփվելու մեծահասակների և հասակակիցների հետ:

      Comment

      • #4
        Այո, հարգելի Կարինե, ակումբների հնարավորությունները շատ քիչ են օգտագործվում ու ժամանակն է, որ դրանց հնարավորություններն իրապես կիրառվեն...

        Comment

        • #5
          Հարգելի ընկեր Ալեքսանյան, հետաքրքիր է, եղե՞լ են դպրոցներ,որտեղ դուք ստեղծել եք ակումբներ կամ պատրաստվում եք ստեղծել:

          Comment

          • #6
            Ողջունում եմ Ձեր մուտքը ընկեր Ալեքսանյան:Ցանկանում եմ արդյունավետ ու հետաքրքիր քննարկում :Թեման շատ արդիական է և բխում է հանրակրթութան ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներից:

            Comment

            • #7
              Ողջունում եմ Ձեզ հարգելի՛ Կարինե Ալեքսանյան։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել կրթական ճգնաժամի լուծումներից մեկը հանդիսացող հարց առաջ քաշելու համար։

              Comment

              • #8
                Ինչպես դառնալ լավ ակումբավար
                Ակումբները տալիս են առաջնորդության փորձ ,ղեկավար դեր ունենալ դպրոցում: Դառնալ ակումբի ղեկավար սա ֆանտաստիկ միջոց է մարտահրավեր նետել իրեն և ամրապնդել իր դերը դպրոցական միջավայրում:
                Հաջող առաջնորդ լինելու համար անհրաժեշտ է ունենալ միջանձնային շփումների հմտություններ, լինել լավ ունկնդիր և հիանալի հաղորդակցվող: Պետք է կարողանալ բաց լինել ուրիշների գաղափարների հանդեպ, քանի որ բոլորն ուզում են իրենց գնահատված զգալ և իմանալ, որ իրենց ձայնը կլսվի:
                Հետևել ուրիշների հետ վարվելու ոսկե կանոնին, այն է՝ վարվիր ուրիշների հետ այնպես ինչպես կուզենայիր, որ ձեր հետ վարվեն:

                Comment

                • #9
                  Ողջույն բոլորին,ընկեր Ալեքսանյան շատ արդիական և կարևոր թեմա եք քննարկում,սիրով կմիանամ ձեր քննարկումներին։
                  Վերջին խմբագրողը՝ Karine1; 14-07-20, 21:23.

                  Comment

                  • #10
                    Բարև Ձեզ ընկեր Ալեքսանյան։
                    Շատ կարևոր և հետաքրքիր մտահղացում է։ Համամիտ եմ, ակումբները նպաստում են հմտությունների զարգացմանը։

                    Comment

                    • #11
                      Հարգանքներս ընկեր Ալեքսանյան։Ձեր ներկայացրած թեման շա՜տ արդիական է։Լավ ակումբավար լինելու համար,կարծում եմ,շատ հատկանիշներ են անհրաժեշտ՝խելացի,համարձակ, հռետորական արվեստին տիրապետող,բանավոր գեղեցիկ խոսք ունեցող,լսելու բարձր կուլտուրա ունեցող անձը։

                      Comment

                      • #12
                        Ակումբները շատ կարևոր դեր կարող են ունենալ սովորողների հետազոտական հմտությունների զարգացման գործում, օգնել երեխաներին հետազոտական աշխատանք իրականացնել:
                        Հետազոտական աշխատանքները կարող են և՛ դասարանային և՛ տնային պայմաններում իրականացվել: Տնային պայմաններում «հետազոտական գործունեությունը» երեխային կարող է թվալ և՛ հատուկ ինչ-որ գործողություն, և՛ իր հետ ձեր մշտական հարաբերությունների բնական շարունակություն։
                        Ցանկացած երեխա, գործնականում մշտապես հետազոտական փնտրտուքների մեջ է։ Ձեր խնդիրը նրան այդ հետազոտություններն անելիս օգնելն է։ Սկզբում այդ օգնությունը պետք կլինի բոլոր փուլերում՝ և՛ հետազոտության առարկան ընտրելիս, և՛ հետազոտության մեթոդներ փնտրելիս, և՛ նյութը հավաքելիս ու համակարգելիս, և՛ ամբողջ գործը տրամաբանական ավարտին հասցնելիս։
                        Երեխայի ինքնուրույնության աստիճանից կախված՝ ժամանակակից մանկավարժության մեջ «հետազոտական ուսուցման» իրագործման երեք մակարդակ է առանձնացվում։ Առաջին և ամենապարզ մակարդակում խնդիրը մեծահասակն է առաջադրում, ինքն էլ դրա լուծման ռազմավարությունն ու մարտավարությունը ուղենշում է։ Այս դեպքում երեխային մնում է լուծումn ինքնուրույն գտնել։ Երկրորդ մակարդակում խնդիրը մեծահասակն է ձևակերպում, սակայն դրա լուծման մեթոդն արդեն երեխան ինքնուրույն է փնտրում։ Երրորդ՝ ամենաբարձր մակարդակում երեխան ինքնուրույն է խնդիր առաջադրում, դրա հետազոտության մեթոդները որոնում և որոշումը մշակում։

                        Comment

                        • #13
                          Կարինե Ալեքսանյան-ի խոսքերից Նայել գրառումը

                          Հարգելի Ալեքսանյան, իսկ ակումբները կարո՞ղ են կենտրոնանալ որոշակի նախասիրություն­ների կամ հետաքրքրությունների վրա: Կարո՞ղ ենք ուղղակի ակումբներ ունենալ աշակերտներին հետաքրքրող թեմաների վերաբերյալ:

                          Comment

                          • #14
                            Հարգելի Ալեքսանյան այսօր, իսկապես, մասնագիտական ակումբների անհրաժեշտություն ունեն սովորողները։ Չէ որ այտեղ նրանք կարող են ստանալ ոչ միայն իրենց հուզող հարցերի պատասխանները, մասնակցել քննարկումների և շփվել միմյանց հետ, այլ կարող է նրանց մոտ ձևավորվել նաև մասնագիտական կողմնորոշում։

                            Comment

                            • #15
                              Կարինե Ալեքսանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Ակումբները շատ կարևոր դեր կարող են ունենալ սովորողների հետազոտական հմտությունների զարգացման գործում, օգնել երեխաներին հետազոտական աշխատանք իրականացնել:
                              Հետազոտական աշխատանքները կարող են և՛ դասարանային և՛ տնային պայմաններում իրականացվել: Տնային պայմաններում «հետազոտական գործունեությունը» երեխային կարող է թվալ և՛ հատուկ ինչ-որ գործողություն, և՛ իր հետ ձեր մշտական հարաբերությունների բնական շարունակություն։
                              Ցանկացած երեխա, գործնականում մշտապես հետազոտական փնտրտուքների մեջ է։ Ձեր խնդիրը նրան այդ հետազոտություններն անելիս օգնելն է։ Սկզբում այդ օգնությունը պետք կլինի բոլոր փուլերում՝ և՛ հետազոտության առարկան ընտրելիս, և՛ հետազոտության մեթոդներ փնտրելիս, և՛ նյութը հավաքելիս ու համակարգելիս, և՛ ամբողջ գործը տրամաբանական ավարտին հասցնելիս։
                              Երեխայի ինքնուրույնության աստիճանից կախված՝ ժամանակակից մանկավարժության մեջ «հետազոտական ուսուցման» իրագործման երեք մակարդակ է առանձնացվում։ Առաջին և ամենապարզ մակարդակում խնդիրը մեծահասակն է առաջադրում, ինքն էլ դրա լուծման ռազմավարությունն ու մարտավարությունը ուղենշում է։ Այս դեպքում երեխային մնում է լուծումn ինքնուրույն գտնել։ Երկրորդ մակարդակում խնդիրը մեծահասակն է ձևակերպում, սակայն դրա լուծման մեթոդն արդեն երեխան ինքնուրույն է փնտրում։ Երրորդ՝ ամենաբարձր մակարդակում երեխան ինքնուրույն է խնդիր առաջադրում, դրա հետազոտության մեթոդները որոնում և որոշումը մշակում։
                              Հետազոտական գործունեության և ուսումնական գործընթացի փոխկապակցումից ուսուցիչների և սովորողների բավարարվածության վերլուծությունը ըստ ի՞նչ չափորոշիչների է կատարվում հարգելի Ալեքսանյան։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information