Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Աշակերտների գնահատումը թվային գործիքների միջոցով

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Աշակերտների գնահատումը թվային գործիքների միջոցով

    Խնդրում եմ լինել ակտիվ, առաջարկեք այն բոլոր միջոցները, որոնցով Դուք իրականացնում եք թվային գնահատում:Եկեք քննարկան ընթացքում վեր հանենք նաև այն բոլոր խնդիրերը, որոնց մենք հանդիպում ենք տարբեր ծրագրերով գնահատումներ կատարելիս:

  • #2
    online test pad- թեստեր, խաչբառներ կազմելու համար հետաքրքիր ծրագիր է:Այստեղ երեխային խրախուսելու յուրահատուկ ձև է մտածված:Երեխան թեստն ավարտելուց հետո , իր գրած միավորներին համապատասխան ստանում է սերտեֆիկատ:Ուսուցիչը կարող է սահմանել այն վերին նիշը, որի արդյունքում երեխան կստանա սերտեֆիկատ կամ թույլ տալ բոլորը ստանան:Միևնույն ժամանակ գնահաումը արվում է և տոկոսներով և միավորներով:Ուսուցիչն ինքն է սահմանում միավորներները, տոկոսները:Երբ երեխաները գրում են թեստերը ուսուցչի կարողանում է տեսնել բոորի արդյունքները իր համար կատարել վերլուծություններ, մասնավորապես եթե հարցերի մեջ կա մեկը, որին բոլորն են սխալ պատասխանել արդեն ուսուցիչը կարող է և պետք է այդ թեմային անդրադարձ կատարի;


    սա էլ իմ օրինակը
    https://onlinetestpad.com/hnw4wmnyyhdig
    Վերջին խմբագրողը՝ Նառա Միկոյան1979; 29-06-20, 23:47.

    Comment


    • #3
      Google Forms- Սա ևս հետաքրքիր ծրագիր է, որի միջոցով կարելի անգամ ամեն աշակերտի համար ունենալ առանձին թեստեր:Թեստը կազմել և թողնել սևագրության մեջ և ուղարկել այն ժամանակ , երբ պետք է գրեն երեխաները:Կարելի է նաև սահմանել, օր, ժամանակ:Երբ երեխաները ավարտում են աշխատանքը մենք կարող ենք տեսնել բոլորի արդյունքները և պահպանել այդ փաստաթուղթը որպես վկայություն մեր տված աշխատանքի



      իսկ սա իմ օրինակն է
      https://forms.gle/F2i7eC1Niv86snEXA
      Վերջին խմբագրողը՝ Նառա Միկոյան1979; 29-06-20, 12:29.

      Comment


      • #4
        LearningApps.org-Հետաքրքիր, ավելի շատ կարելի է ասել խաղային ծրագիր է:Իմ կարծիքով այս ծրագրի միջոցով ավելի շատ կարելի է սովորեցնել և կազմած թեստերը պետք է ծառայեն դրան:Ես կոնկրետ խուսափել եմ այս ծրագրով աշխատելիս թվանշանային գնահատում կատարել:Կցանկանայի լսել նաև Ձեր կարծիքները



        իմ տարբերակը
        https://learningapps.org/view11051148
        Վերջին խմբագրողը՝ Նառա Միկոյան1979; 30-06-20, 20:54.

        Comment


        • #5
          Թվային գործիքներից կիրառում եմ quizziz, google forms, ինչի մասին նշել էիք վերը։ Շատ հարմար է հատկապես google forms-ը, քանի որ կարելի է կազմել բազմաբնույթ առաջադրանքներ. կիրառելի է տարբեր առարկաների համար, անմիջապես տրվում է հետադարձ կապ։
          Վերջին խմբագրողը՝ Նառա Միկոյան1979; 18-08-20, 22:40.

          Comment


          • #6
            Շնորհակալություն հարգելի Ալիսա:Այո համաձայն եմ Ձեզ հետ:Կցանկանյի այստեղ քննարկենք նաև, թե ինչ խնդիրների առաջ ենք կանգնում այս ծրագրերը իրականացնելիս

            Comment


            • #7
              ProProfs -
              • Հետաքրիր է իր կառուցվածքով և ստեղծում է մոտիվացիա
              • Տալիս է հարցերը բազմազան ձևերով ներկայացնելու հնարավորություն
              • Նույն հարցաշարը տարբեր աշակերտների տարբեր դասավորությամբ ներկայացնելու հնարավորություն
              • Պատասխանների տեղափոխություն յուրաքանչյուր աշակերտի համար
              • Ինքնագնահատման հնարավորություն
              • Արտագրելու նվազ հավանականություն
              • Ազատում է ուսուցչին գնահատումից
              • Աշակերտը հնարավորություն ունի թեստը լրացնելու նաև տանը, որի շնորհիվ սովորում և ամրապնդում է գիտելիքները
              • Տեսնում իր սխալը, մտապահում և հաջորդ փորձի ժամանակ ընտրում ճիշտ պատասխանը


              Իմ տարբերակը[
              https://www.proprofs.com/quiz-school...mjc5oda3na0ouk
              Վերջին խմբագրողը՝ Նառա Միկոյան1979; 30-06-20, 20:54.

              Comment


              • #8
                Classtime

                Այս ծրագիրը ևս հետաքրքիր է
                . Տալիս է հարցերը բազմազան ձևերով ներկայացնելու հնարավորություն
                ..երեխաները կարող են բազմաթիվ խաղեր խաղալ:
                . ծրագիրը հնարավորություն ունի նաև գնահատելու:
                .աշակերտը հնարավորություն ունի հարցերը լրացնել տանը
                .հարցերի ժամանակ կարելի է տեղադրել տեսանյութեր, նկարներ


                https://www.classtime.com/c/Q7489/

                Comment


                • #9
                  Հարգելի Նառա, շատ հետաքրքիր գործիքներ եք առաջարկում թվային գնահատում իրականացնելու համար:

                  Comment


                  • #10
                    [QUOTE=barseghyan1977@bk.ru;n151359]Հարգելի Նառա, շատ հետաքրքիր գործիքներ եք առաջարկում թվային գնահատում իրականացնելու համար:

                    Համամիտ եմ Բարսեղյանի հետ,շնորհակալություն։

                    Comment


                    • #11
                      Alis19911995-ի խոսքերից Նայել գրառումը
                      Թվային գործիքներից կիրառում եմ quizziz, google forms, ինչի մասին նշել էիք վերը։ Շատ հարմար է հատկապես google forms-ը, քանի որ կարելի է կազմել բազմաբնույթ առաջադրանքներ. կիրառելի է տարբեր առարկաների համար, անմիջապես տրվում է հետադարձ կապ։
                      Այս ծրագգրի օգնությամբ հնարավոր է իրականացնել սովորողների առցանց համաժամանակյա և ոչ համաժամանակյա միավորային գնահատում և տարաբնույթ հարցումներ: Գործիքն օգտագործելիս սովորողները պետք է ունենան համապատասխան հարցման թեստի հղումը: Սովորողները հարցադրումներին հետևելու են և պատասխանները նշելու են տիրույթին միացված ցանկացած գործիքի (հեռախոս, համակարգիչ, պլանշետ) օգնությամբ: Հարցման ավարտին հնարավոր է MS Exel ֆորմատով ներբեռնել սովորողների միավորային գնահատականներն ու առաջադիմության ամփոփ վերլուծությունը: Այս տիրույթում աշխատելիս գնահատվում է սովորողների կատարած առաջադրանքների ճշտությունը: Վարժություններ ստեղծելիս հնարավոր է կազմել հարցադրումներ բազմակի ընտրանք, ճիշտ-սխալ և լրացնել բաց թողնվածը և այլ ձևաչափերով:

                      Google forms (quizzis) առցանց գործիքը հնարավորություն է տալիս հետևյալ իրականացնել աշխատանքները.
                      • միաժամանակ ստեղծել տարբեր թեմաներով և տարբեր քանակի և ձևաչափերի հարցերից կազմված վարժություններ
                      • պատրաստի վարժությունները խմբագրել, պահպանել առցանց
                      • հետևել սովորողների առաջադիմությանն առցանց
                      • տարածել պատրաստի վարժությունները հղումով:

                      Comment


                      • #12
                        Quizizz առցանց գործիքի հատկությունները և գործառույթները

                        Այս ծրագրի օգնությամբ հնարավոր է իրականացնել սովորողների առցանց համաժամանակյա միավորային գնահատում:
                        Գործիքն օգտագործելիս սովորողները պետք է իմանան համապատասխան հարցման մուտքի կոդը: Սովորողները հարցադրումներին հետևելու են և պատասխանները նշելու են տիրույթին միացված ցանկացած գործիքի (հեռախոս,համակարգիչ,պլանշետ)օգնությամբ:
                        Հարցման ավարտին հնարավոր է MS Exel ֆորմատով ներբեռնել սովորողների միավորային գնահատականները:
                        Այս տիրույթում աշխատելիս գնահատվում է սովորողների կատարած առաջադրանքների և՛ արագությունը և՛ ճշտությունը:
                        Վարժություններ ստեղծելիս հնարավոր է կազմել հարցադրումներ բազմակի ընտրանք ձևաչափով:
                        Հարցերի հաջորդականությունը խառնվում է համակարգի միջոցով:

                        Quizizz առցանց գործիքը հնարավորություն է տալիս հետևյալ իրականացնել աշխատանքները.
                        • միաժամանակ ստեղծել տարբեր թեմաներով և տարբեր քանակի հարցերից կազմված վարժություններ
                        • պատրաստի վարժությունները խմբագրել, պահպանել առցանց
                        • հետևել սովորողների առաջադիմությանն առցանց
                        • տարածել պատրաստի վարժությունները հղմամբ
                        • յուրաքանչյուր հարցի համար սահմանել ժամանակ
                        • հրապարակման համար ընտրել լեզուն և սահմանել հասանելիության աստիճանը։

                        Quizizz առցանց տիրույթ մուտք գործելու, գրանցվելու և աշխատելու համար անհրաժեշտ է ցանկացած զննարկիչում գրել quizizz.com հասցեն, մուտք գործել Gmail հաշվով

                        իմ օրիանակը

                        https://quizizz.com/admin/quiz/5f2a54768ebb9a001be09edd

                        Comment


                        • #13
                          Socrative առցանց գործիքի հատկությունները և գործառույթները

                          Այս ծրագրի օգնությամբ հնարավոր է իրականացնել սովորողների առցանց համաժամանակյա միավորային գնահատում:
                          Գործիքն օգտագործելիս սովորողները պետք է իմանան համապատասխան հարցման համար նախատեսված «սենյակի» տվյալները: Սովորողները հարցադրումներին հետևելու են և պատասխանները նշելու են տիրույթին միացված ցանկացած գործիքի (հեռախոս, համակարգիչ, պլանշետ) օգնությամբ:
                          Հարցման ավարտին հնարավոր է MS Exel և Pdf ֆորմատներով ներբեռնել սովորողների միավորային գնահատականները:
                          Այս տիրույթում աշխատելիս գնահատվում է սովորողների կատարած առաջադրանքների ճշտությունը:
                          Վարժություններ ստեղծելիս հնարավոր է կազմել հարցադրումներ բազմակի ընտրանք, ճիշտ-սխալ և լրացնել բաց թողնվածը ձևաչափերով:
                          Հարցերի հաջորդականությունը խառնվում է համակարգի միջոցով դասավանդողի ընտրությամբ:


                          Socrative առցանց գործիքը հնարավորություն է տալիս հետևյալ իրականացնել աշխատանքները.

                          • միաժամանակ ստեղծել տարբեր թեմաներով և տարբեր քանակի հարցերից կազմված վարժություններ
                          • պատրաստի վարժությունները խմբագրել, պահպանել առցանց
                          • հետևել սովորողների առաջադիմությանն առցանց
                          • Instnt Feedback ռեժիմով սովորողը կարող է ընտրել հարցերում պատասխաններ, որոնք դասավորված են հերթականությամբ, չունենալով հնարավորություն փոփոխելու պատասխանը, և նույնիսկ բաց թողնել հարցը՝ թողնելով այն հետագա լուծման
                          • Open Navigation ռեժիմով սովորողը կարողանում է պատասխանել ցանկացած հերթականությամբ և փոփոխել պատասխանը,այնուամենայնիվ, մինչև թեստի ավարտը դասավանդողը տեսնում է, թե ինչ պատասխան է գրանցել սովորողը
                          • Teacher Paced ռեժիմով դասավանդողը ինքն է ընտրում, թե ո՞ր հարցը կլինի հաջորդը և իրավունք ունի բաց թողնել կամ կրկնել հարցը:
                          Socrative առցանց գործիքի կիրառաման արդյունքում կունենաք .

                          • առցանց թեմատիկ վաժություններ միավորային գնահատում իրականացնելու համար

                          Comment


                          • #14
                            Kahoot առցանց գործիքի հատկությունները և գործառույթները

                            Այս ծրագրի օգնությամբ հնարավոր է իրականացնել սովորողների առցանց համաժամանակյա միավորային գնահատում: Գործիքն օգտագործելիս սովորողները պետք է լինեն միասին նույն սենյակում և այս ձևաչափով գնահատման կիրառման ժամանակ անհրաժեշտ է համակարգչին միացված պրոեկտոր և պրոեկցիոն էկրան: Սովորողները հարցադրումներին հետևելու են էկրանից, իսկ պատասխանները նշելու են տիրույթին միացված ցանկացած գործիքի (հեռախոս, համակարգիչ, պլանշետ) օգնությամբ: Հարցման ավարտին հնարավոր է MS Exel ֆորմատով ներբեռնել սովորողների միավորային գնահատականները: Այս տիրույթում աշխատելիս գնահատվում է սովորողների կատարած առաջադրանքների և՞ արագությունը և ճշտությունը: Այս տիրույթում վարժություններ ստեղծելիս հնարավոր է կազմել հարցադրումներ բազմակի ընտրանք ձևաչափով:

                            Kahoot առցանց գործիքը հնարավորություն է տալիս հետևյալ իրականացնել աշխատանքները.

                            • միաժամանակ ստեղծել տարբեր թեմաներով և տարբեր քանակի հարցերից կազմված վարժություններ
                            • պատրաստի վարժությունները խմբագրել. պահպանել առցանց
                            • հետևել սովորողների առաջադիմությանն առցանց և անմիջապես հարցման ժամանակ
                            • հարցերի մեջ տեղադրել նկարներ, բանաձևեր
                            • տարածել պատրաստի վարժությունները
                            • օգտագործել հավելվածը նաև Skype-ի և Google Hangouts-ի միջոցով
                            • հարցերն ընտրել ըստ բարդության աստիճանի
                            • հարցերին ավելացնել նկարագրություն, նկար, տեսահոլովակ
                            • յուրաքանչյուր հարցի համար սահմանել ժամանակ
                            • հրապարակման համար ընտրել լեզուն և սահմանել հասանելիության աստիճանը:·
                            Kahoot առցանց տիրույթ մուտք գործելու,գրանցվելու և աշխատելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը: Ցանկացած զննարկիչում գրել https://kahoot.com/ հասցեն և մուտք գործել:

                            իմ օրինակը

                            https://create.kahoot.it/share/3c8df...8-de5bf061a84b

                            Comment

                            Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                            Working...
                            X

                            Debug Information