Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Քարտեզների օգտագործումը պատմության դասերին

Collapse
This is a sticky topic.
X
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #91
    gaya71-ի խոսքերից Նայել գրառումը
    Քարտեզը այն իրավազննական պիտույքն է , որը ամենաշատն է օգնում պատմական նյութի ընկալմանը, պատմական իրադարձությունների ընթացքի հասկացմանը:Պատմական քարտեզը ծառայում է պատմական իրադարձությունների բացատրմանը: Ստորև ներկայացնում եմ պաշարների շտեմարանում իմ տեղադրած նյութի հղումը
    http://lib.armedu.am/resource/17257
    Հարգելի կոլեգա, թեման կարևորագույններից է, քարտեզների առկայությունը բարձրացնում է աշակերտների ակտիվությունը դասին: Տարրեկան դասարաններում ևս անհնար է պատկերացնել <<Ես և շրջակա առարկայի>> դասերը ՝<<Ճանապարհորդություններ և աշխարհագրական հայտնագործություններ>> թեման անցնելիս:Շնորհակալություն:

    Comment


    • #92
      Հարգելի կոլեգա, դուք շատ ճիշտ նշեցիք , որ քարտեզներին աշակերտները պետք է ծանոթանան դեռևս տարրական դասարանից:

      Comment


      • #93
        Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի կոլեգա, թեման կարևորագույններից է, քարտեզների առկայությունը բարձրացնում է աշակերտների ակտիվությունը դասին: Տարրեկան դասարաններում ևս անհնար է պատկերացնել <<Ես և շրջակա առարկայի>> դասերը ՝<<Ճանապարհորդություններ և աշխարհագրական հայտնագործություններ>> թեման անցնելիս:Շնորհակալություն:
        Հարգելի' Նորա, կարծում եմ, որ քարտեզների իմացությունը, դրանցից հասկանալու ունակությունը, կարող է որոշ դեպքերում փրկել նաև կյանքեր, քանզի մեզանից ոչ ոք ապահովագրված չէ դժվարին կացության մեջ հայտնվելուց: Ես ևս համաձայն եմ, որ սովորողները քարտեզին պետք է տեղյակ լինեն դեռևս վաղ տարիքից:

        Comment


        • #94
          Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի' Նորա, կարծում եմ, որ քարտեզների իմացությունը, դրանցից հասկանալու ունակությունը, կարող է որոշ դեպքերում փրկել նաև կյանքեր, քանզի մեզանից ոչ ոք ապահովագրված չէ դժվարին կացության մեջ հայտնվելուց: Ես ևս համաձայն եմ, որ սովորողները քարտեզին պետք է տեղյակ լինեն դեռևս վաղ տարիքից:
          Ներողություն, կարելի՞ է իմանալ, դեռևս վաղ տարիք ասելով՝ ո՞ր տարիքը նկատի ունեք:

          Comment


          • #95
            Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելիներս՝ Սիրանուշ, Գայա, բավականին հետաքրքիր քննարկում եք ծավալել այդ թեմայի շրջանակներում: Կարծում եմ քարտեզ օգտագործել, դրանից օգտվել ու կարդալ սովորեցնելը նույնն է, թե սեր արթնացնել դեպի ընթերցանությունը: Համաձայն չե՞ք...
            Հարգելի ընկեր, իզուր չէ ,ասված,որ քարտեզը մարդկային մտքի մեծագույն գյուտերից մեկն է;

            Comment


            • #96
              Հարգելի gaya71 , թեև ինքս մասնագիտացմամբ ռուսաց լեզվի ու գրականության ուսուցչուհի եմ և որպես էդպիսին քարտեզների գործածումն այդքան էլ տարածված չէ լեզվի դասավանդման տեսանկյունից, սակայն պատմության դասերին գտնում եմ, որ այն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ քարտեզի իմացությամբ աշակերտը նախևառաջ զարգացնում է վիզուալ ընկալումը, բացի այդ ինտելեկտի զարգացման տեսանկյունից բավականին պրոդուկտիվ միջոց է: Ի հավելումն վերոգրյալի նշեմ նաև, որ քարտեզի իմացությունը անմիջականորեն կապված է պատմության իմացությանը. թե որտեղ, ինչպիսի ընթացք է ունեցել կոնկրետ պատմական իրադարձությունը, ինչպես է փոխվել համաշխարհային քարտեզը կամ կոնկրետ պետության սահմանները պատմության ընթացքում: Այս և այլ տեսակետներից ելնելով էլ՝ կարևորում եմ քարտեզի կիրառումը՝ որպես արդյունավետ ուսուցման եղանակ պատմության դասաժամերի ընթացքում:

              Comment


              • #97
                Հարգելի՛ գործընկեր ,համամիտ եմ Ձեր հետ, որ քարտեզները խիստ անհրաժեշտ են պատմության դասերին,այլապես որպես թե օդում խոսես:

                Comment


                • #98
                  Հարգելի գործընկեր, իհարկե քարտեզները կազմում եմ ուսումնական միջոցների բաղկացուցիչ մասը, ինչպես նաև զարգացնում են աշակերտների տեսողական հիշողությունը...

                  Comment


                  • #99
                    Պատմության դասի ժամանակ առանց քարտեզի օգտագործման անհնար է պատկերացնել դասի հասկացվածության աստիճանը։ Քարտեզների կիրառումը բարձրացնում է դասի արդյունավետությունը։

                    Comment


                    • ԵՍ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ ԿՀՈՐԻՆԵԻ…

                      Քարտեզների մասին այս թեման ինձ տարավ դեպի անցած օրերը:
                      Մտքերը, որ ես ընթերցել էի իմ միջակ կարողությունների տեր աշակերտի շարադրանքից, զարմանք առաջացրին. «Երբ առաջին անգամ քարտեզի վրա փնտրում էի իմ հայրենիքը, այն դժվարությամբ գտա: Մեծ տարածքներ ունեցող հզոր պետությունները փառահեղ բազմել էին կողք կողքի, և նրանց արանքում մի փոքրիկ երկիր` հայոց հինավուրց հողը, ժպտում էր ինձ: Ու մտածեցի, որ եթե ես մեծ լինեի, ապա անպայման քարտեզագրության նոր կանոններ կհորինեի, մեծ ու գունեղ կլինեին այն երկրների տարածքները, որոնցում ապրող ժողովուրդը աշխարհաշեն կյանքով է ապրել, չի նեղացրել մյուսներին և ծնել է այնպիսի մարդկանց, որոնք աստվածային շնորհներով են եղել օժտված...»:
                      Այդ օրը 10-րդ դասարանում մի այլ հայացքով նայեցի այդ վտիտ, ամաչկոտ ու հրաշալի պահվածքով աշակերտին՝ Դավիթ Աբալյանին: Նրան կարծես ավելի հասուն ու մեծացած էի տեսնում, բայց նաև կասկածամտությամբ հարցրի. «Քեզ օգնե՞լ են տանը, հիանալի մտքեր են, երանի թե նոր սահմաններ գծվեին մեզ համար» : Մի պահ իրեն կորցրեց, բայց հետո կամաց, հազիվ ինձ հասանելի ձայնով անկեղծացավ նա: Չնայած մի փոքր հիասթափություն ապրեցի, բայց չկարողացա իմ աշակերտին մեղադրել... Գուցե քարտեզագրության նոր կանոններ հորինողներից մեկն էլ հետագայում ի՞նքն էր լինելու, չցանկացա, թեկուզ և ուրիշից վերցրած, նրա այդ հիանալի երազանքը խորտակել: Ես համոզված էի, որ այդ փոքրիկ հայրենիքը նաև նրա մեջ է, այն բոլորինս է, մեր սերն է այն, մեր բողոքն ու ցասումը, մեր հպարտությունն է, մեր վիշտն ու անդառնալի ցավը, այդ հայրենիքը մեր երազանք է ու մեր հոգին, այն մեր պատմությունն է, մեր անցած ճամփան, մեր նորօրյա տառապանքն է, մեր գալիք օրը…

                      Comment


                      • Շատ եմ կարևորում քարտեզների օգտագործումը պատմության դասերին, քանի որ անհրաժեշտություն կա պետական տարածքները ավելի հստակ իմանալու և պատկերացնելու, պատմական իրադարձությունները ավելի պատկերավոր դարձնելու համար:Ես ինքս նույնպես օգտագործում եմ քարտեզները և խիստ կարևորում դրանց կիրառումը:

                        Comment


                        • Թեև դպրոցներում սովորություն է քարտեզ օգտագործել աշխարհագրություն և պատմություն առարկաներից, բայց կարևոր է քարտեզի դերը նաև գրականության դասաժամերին: Գրականության քիչ ուսուցիչների կողմից է քարտեզ կիրառվում, ավելացնեմ նաև, որ շատ քիչ դպրոցներում կան տեղայնացված քարտեզներ: Գրականության ժամերին քարտեզը նախևառաջ անհրաժեշտ է ուսումնասիրվող գրողի ծննդավայրը ցույց տալու համար, քանի որ սովորողի ընկալումն այդ դեպքում դառնում է հստակ և առարկայական: Այն օգնող միջոց է գրողի գեղագիտական հայացքները վեր հանելիս, երբ դրանք կապվում են ծննդավայրի աշխարհագրական դիրքով պայմանավորված բնաշխարհի նիստուկացի, միջավայրի հետ, որտեղ ձևավորվել է նրա աշխարհայացքը: Ներառարկայական կապերի ժամանակ հեշտացնում է աշակերտի յուրացումը, երբ զուգորդումներ են կատարվում այս կամ այն գրողի երկերի միջև ընդհանրությունները ցույց տալիս: Էլ չասեմ, որ կասեցնում է ծիծաղելի իրավիճակները: Օրինակ՝ Գրիգոր Մագիստրոսի մասին խոսելիս Պահլավունիների Բջնեցի մականունը նշելիս Բջնին Վրաստան չի տեղափոխվի՝ Բորժոմի հետ նույնացվելով, կամ չեն շփոթվի ՀՀ-ում գտնվող Արդվի գյուղն ու Թուրքիայի Արդվին քաղաքը:

                          Comment


                          • Հարգելի Գայա, քարտեզը միանշանակ կարևոր դեր ունի պատմության դասերին, քանզի պատկերավոր է դարձնում դասը, զարգացնում տեսողական հիշողությունը. նպաստում գիտելիքների զարգացմանը...

                            Comment


                            • Հարգելի Կարինե, համաձայն եմ ձեր տեսակետին, քարտեզը գաղափարապես զարգացնում է աշակերտին...

                              Comment


                              • Քարտեզների մասին ընթերցեցի ու ինքնաբերաբար հիշեցի իմ նախորդ օրերի հրապարակումներից մեկը, որտեղ գրականության դասաժամին իմ աշակերտի խոսքը քարտեզների մասին էր:

                                Ես քարտեզագրության նոր կանոններ կհորինեի…

                                Մտքերը, որ ես ընթերցել էի իմ միջակ կարողությունների տեր աշակերտի շարադրանքից, զարմանք առաջացրին. «Երբ առաջին անգամ քարտեզի վրա փնտրում էի իմ հայրենիքը, այն դժվարությամբ գտա: Մեծ տարածքներ ունեցող հզոր պետությունները փառահեղ բազմել էին կողք կողքի, և նրանց արանքում մի փոքրիկ երկիր` հայոց հինավուրց հողը, ժպտում էր ինձ: Ու մտածեցի, որ եթե ես մեծ լինեի, ապա անպայման քարտեզագրության նոր կանոններ կհորինեի, մեծ ու գունեղ կլինեին այն երկրների տարածքները, որոնցում ապրող ժողովուրդը աշխարհաշեն կյանքով է ապրել, չի նեղացրել մյուսներին և ծնել է այնպիսի մարդկանց, որոնք աստվածային շնորհներով են եղել օժտված…»:

                                Այդ օրը 10-րդ դասարանում մի այլ հայացքով նայեցի այդ վտիտ, ամաչկոտ ու հրաշալի պահվածքով աշակերտին՝ Դավիթ Աբալյանին: Նրան կարծես ավելի հասուն ու մեծացած էի տեսնում, բայց նաև կասկածամտությամբ հարցրի. <<Քեզ օգնե՞լ են տանը, հիանալի մտքեր են, երանի թե նոր սահմաններ գծվեին մեզ համար>> :

                                Մի պահ իրեն կորցրեց, բայց հետո կամաց, հազիվ ինձ հասանելի ձայնով անկեղծացավ նա: Չնայած մի փոքր հիասթափություն ապրեցի, բայց չկարողացա իմ աշակերտին մեղադրել… Գուցե քարտեզագրության նոր կանոններ հորինողներից մեկն էլ հետագայում ի՞նքն էր լինելու, չցանկացա, թեկուզ և ուրիշից վերցրած, նրա այդ հիանալի երազանքը խորտակել…

                                Ես համոզված էի, որ այդ փոքրիկ հայրենիքը նաև նրա մեջ է, այն բոլորինս է, մեր սերն է այն, մեր բողոքն ու ցասումը, մեր հպարտությունն է, մեր վիշտն ու անդառնալի ցավը, այդ հայրենիքը մեր երազանքն է ու մեր հոգին, այն մեր պատմությունն է, մեր անցած ճամփան, մեր նորօրյա տառապանքն է, մեր գալիք օրը…

                                Նատաշա Պողոսյան


                                http://hayernaysor.am/archives/196103

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X