Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Քարտեզների օգտագործումը պատմության դասերին

Collapse
This is a sticky topic.
X
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #46
    gaya71-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես շատ ուրախանում եմ, երբ աշակերտների մոտ ցանկություն է առաջանում համակարգչով ոչ թե ինչ -որ խաղ խաղալու այլ քարտեզներով զբաղվելու, ուսումնասիրելու: Էլեկտրոնային քարտեզները այսօրվա դասապրոցեսներում անհրաժեշտություն են դարձել,իսկ այն դպրոցներում ,որտեղ չկա համացանց շատ վատ է, ուսուցիչներից պահանջում են առավելագույնը չտալով տարրական անհրաժեշտ միջոցներ:
    Հարգելի Գայա, իսկապես գովելի է, երբ սովորողը համացանցը հաճույքից զատ օգտագործում է կրթական նպատակներով: Այսօր համացանցում առկա են կրթական շատ ռեսուրսներ, և գոնե համացանց ունեցող դպրոցի ուսուցիչները կարողանան դրանք հաճախ կիրառել դասապրոցեսին:
    Այս http://forum.armedu.am/showthread.ph...8%D6%81/page10 հղումով թեմայի մեջ տեղադրել եմ էլեկտրոնային քարտեզների հղումներ, որոնք կիրառելի կլինեն պատմության և աշխարհագրության դասերին:

    Comment

    • #47
      Հարգելի Գայա ես հետաքրքրությամբ հետևում եմ այս թեմայի քննարկումներին և պետք է ասեմ, որ համամիտ եմ բոլոր կարծիքիների հետ: Միայն թե ցավալի է , որ ոչ բոլոր դասերն ենք կարողանում քարտեզի օգնությամբ անցկացնել՝ դրա բացակայության պատճառով:Սակայն մեր օրերում իհարկե դրա բացը կարող է և լրացնել համացանցը :Պետք է ևս մեկ անգամ փաստեմ, որ պատմության դասերն առանց քարտեզի թերի է, որ դրանք առարկայի նկատմամբ մեծ հետաքրքրություն են առաջացնում, զարգացնում են բանավոր խոսքը, երեխաների մոտ ձևավորվում է քննադատական մտածողություն նրանք շատ ակտիվ ներգրավվում են դասապրոցեսին, զարգացնում է տեսողական հիշողությունը:Երեխաները կատարում են սեփական եզրահանգումներ:Նաև ավելացնեմ, որ քարտեզի հետ աշխատանքը կարող է հանդիսանալ նաև որպես գործնական աշծատանք, ինչու չէ այն կարող է և հստակ պատկերացում տալ երեխայի նյութին տիրապետելու մասին:

      Comment

      • #48
        Թագուհի Մամյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Գայա, իսկապես գովելի է, երբ սովորողը համացանցը հաճույքից զատ օգտագործում է կրթական նպատակներով: Այսօր համացանցում առկա են կրթական շատ ռեսուրսներ, և գոնե համացանց ունեցող դպրոցի ուսուցիչները կարողանան դրանք հաճախ կիրառել դասապրոցեսին:
        Այս http://forum.armedu.am/showthread.ph...8%D6%81/page10 հղումով թեմայի մեջ տեղադրել եմ էլեկտրոնային քարտեզների հղումներ, որոնք կիրառելի կլինեն պատմության և աշխարհագրության դասերին:
        Շնորհակալություն Թագուհի ջան, նայեցի ձեր ուղարկած հղումը ,շատ օգտակար քարտեզներ կան , որոնք մեծ սիրով կոգտագործեմ դասերին:

        Comment

        • #49
          Նառա Միկոյան1979-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Գայա ես հետաքրքրությամբ հետևում եմ այս թեմայի քննարկումներին և պետք է ասեմ, որ համամիտ եմ բոլոր կարծիքիների հետ: Միայն թե ցավալի է , որ ոչ բոլոր դասերն ենք կարողանում քարտեզի օգնությամբ անցկացնել՝ դրա բացակայության պատճառով:Սակայն մեր օրերում իհարկե դրա բացը կարող է և լրացնել համացանցը :Պետք է ևս մեկ անգամ փաստեմ, որ պատմության դասերն առանց քարտեզի թերի է, որ դրանք առարկայի նկատմամբ մեծ հետաքրքրություն են առաջացնում, զարգացնում են բանավոր խոսքը, երեխաների մոտ ձևավորվում է քննադատական մտածողություն նրանք շատ ակտիվ ներգրավվում են դասապրոցեսին, զարգացնում է տեսողական հիշողությունը:Երեխաները կատարում են սեփական եզրահանգումներ:Նաև ավելացնեմ, որ քարտեզի հետ աշխատանքը կարող է հանդիսանալ նաև որպես գործնական աշծատանք, ինչու չէ այն կարող է և հստակ պատկերացում տալ երեխայի նյութին տիրապետելու մասին:
          Այո Նառա ջան, մենք գործնական աշխատանքներ կազմել ենք քարտեզներով, և պետք է նշեմ , որ աշակերտները մեծ սիրով են կատարում այդպիսի աշխատանքները:Այն ավելի է ամրապնդում աշակերտի և իմացականը , և տրամաբանությունը, և տեսողական հիշողությունը:

          Comment

          • #50
            Այո այն ավելի նպատակային դարձնելու համար առաջարկում եմ հանձնարարել երեխաներին , որպեսզի իրենք կազմեն քարտեզներ օրվա նյութի հետ կապված, այ ասյս դեպքում երեխաների իմացականը ավելի կամրապնդվի և ինձ թվում է այդ գործնականից հետո նրանք երբեք նոր նյութը չեն մոռանա:

            Comment

            • #51
              Հարգելի Նառա, հետաքրքիր առաջարկություն եք անում, կփորձեմ կիրառել այն նոր ուսումնական տարում : Կարծում եմ աշակերտնեին կհետաքրքրի այդպիսի առաջադրանքը, իրենց կազմածը, ստեղծածը կուզենան լավ ներկայացնել,կարծում եմ ոգևորությունը մեծ կլինի....

              Comment

              • #52
                Parandzem-ի խոսքերից Նայել գրառումը
                Դե իհարկե, պատմության դասերն առանց քարտեզների պատկերացնել հնարավոր չէ : Սկսած 6-րդ դասարանի հենց առաջին դասից ՝ «Հայկական լեռնաշխարհ»/գետեր, լճեր, վարչական բաժանում/ քարտեզի օգտագործումը պարտադիր է , այլապես դասը կվերածվի վերացական , անգիր արած տեքստի: Քարտեզով աշխատանքը պատմաճանաչողություն է :Կարծում եմ չունենալու դեպքում անգամ պատմության ուսուցիչը պարտավոր է ինքը գրատախտակին /պաստառին/պատկերի կամ ապահովի էլեկտրոնային տարբերակ:
                Իհարկե պատմության դասը առանց քարտեզների կիրառման վեր է ածվում տեսական նյութի, որի ըմբռնումը տարաբնույթ է։ Քարտեզները շատ կարևոր են պատերազմական թեմաները բացատրելիս։

                Comment

                • #53
                  Համամիտ եմ Անգին ջան, ռազմական գործողությունները առանց քարտեզի ներկայացնելը անհետաքրքիր կլինի,կավելացնեմ նաև գաղթօջախների թեմաները, վարչական բաժանումները...
                  Օրինակ կամավորական շարժումը 1-ին աշխահրամարտի ժամանակ , կամ Հայաստանի բաժանումները ուղղակի անհնար է ներկայացնել առանց քարտեզի :Թեմաներ կան ,որ անհրաժեշտ են նույնիսկ քարտեզներ , որպեսզի աշակերտները կարողանան նախկին տարածքը համեմատել ներկայի հետ...Կամ մշակույթի բաժիններ կան ,որ առանց քարտեզի հնարավոր չե արդյունավետ բացատրել, ներկայացնել,աշակերտների համար ավելի տպավորիչ են դառնում թեմաները:

                  Comment

                  • #54
                    gaya71-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ես շատ ուրախանում եմ, երբ աշակերտների մոտ ցանկություն է առաջանում համակարգչով ոչ թե ինչ -որ խաղ խաղալու այլ քարտեզներով զբաղվելու, ուսումնասիրելու: Էլեկտրոնային քարտեզները այսօրվա դասապրոցեսներում անհրաժեշտություն են դարձել,իսկ այն դպրոցներում ,որտեղ չկա համացանց շատ վատ է, ուսուցիչներից պահանջում են առավելագույնը չտալով տարրական անհրաժեշտ միջոցներ:
                    Համամիտ եմ Գայանե ջան, նախ դպրոցըը պետք ապահովված լինի անհրաժեշտ պարագաներով,վերջերս առիթ ունեցա լինելու գյուղական դպրոցներից մեկում ,բնականաբար բացակայում են այն պայմանները,որոնք անհրաժեշտ են ուսուցչին դասի արդյունավետ կազմակերպման համար/ավելացնեմ,որ գյուղը սահմային դիրք չուներ/:

                    Comment

                    • #55
                      gaya71-ի խոսքերից Նայել գրառումը
                      Համամիտ եմ Անգին ջան, ռազմական գործողությունները առանց քարտեզի ներկայացնելը անհետաքրքիր կլինի,կավելացնեմ նաև գաղթօջախների թեմաները, վարչական բաժանումները...
                      Օրինակ կամավորական շարժումը 1-ին աշխահրամարտի ժամանակ , կամ Հայաստանի բաժանումները ուղղակի անհնար է ներկայացնել առանց քարտեզի :Թեմաներ կան ,որ անհրաժեշտ են նույնիսկ քարտեզներ , որպեսզի աշակերտները կարողանան նախկին տարածքը համեմատել ներկայի հետ...Կամ մշակույթի բաժիններ կան ,որ առանց քարտեզի հնարավոր չե արդյունավետ բացատրել, ներկայացնել,աշակերտների համար ավելի տպավորիչ են դառնում թեմաները:
                      Լիովին համամիտ եմ բոլոր թվարկված կարծիքների հետ,բայց Գայանե ջան ճիշտն ասած չհասկացա մշակույթ թեման ուսումնասիրելիս ինչպե՞ս կարելի է օգտվել քարտեզից:

                      Comment

                      • #56
                        Ի դեպ շատ նպատակահարմար են նաև Պատմության ատլասները : Որոշ դասերի ժամանակ բաժանում եմ դասարանը զույգերի՝ տալով յուրաքանչյուր զույգի մեկ ատլաս , նոր դասը ներկայացնելուն զուգահեռ նրանք արագ գտնում են անհրաժեշտ վայրը, պատկերացում կազմում աշխարհագրական միջավայրի մասին և հեշտ ընկալում նյութը: Օրինակ՝ - 2-րդ աշխարամարտում դիվիզիաների անցած ուղին, Արցախյան պատերազմը ՝ 1992-1994թթ ռազմական գործողությունները և այլն... ինչքանով տեղյակ եմ , բոլոր դպրոցները ստացել են թե պատմական , թե աշխարհագրական ատլասներ: Ես ուրախ եմ , որ մեր դպրոցը ապահովված է նաև առանձին թեմատիկ քարտեզներով և մեզ համար դասը տեսանելի և ընկալելի դարձնելը խնդիր չէ:

                        Comment

                        • #57

                          Լիովին համաձայն եմ հարգելի՛ Փառանձեմ,պատմական ատլասների միջոցով դասն ավելի պատկերավոր է դառնում:

                          Comment

                          • #58
                            Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Լիովին համամիտ եմ բոլոր թվարկված կարծիքների հետ,բայց Գայանե ջան ճիշտն ասած չհասկացա մշակույթ թեման ուսումնասիրելիս ինչպե՞ս կարելի է օգտվել քարտեզից:
                            Սիրանուշ ջան, օրինակ անցնում ենք դպրոցները, քարտեզի վրա ցույց ենք տալիս վայրերը,որտեղ հիմնվել են դպրոցները, կամ թատրոնների հիմնումը, կամ մշակույթի գործիչների մասին ներկայացնելիս ցույց են տալիս նրանց ծննդյան, գործունեութան վայրերը ;

                            Comment

                            • #59
                              Parandzem-ի խոսքերից Նայել գրառումը
                              Ի դեպ շատ նպատակահարմար են նաև Պատմության ատլասները : Որոշ դասերի ժամանակ բաժանում եմ դասարանը զույգերի՝ տալով յուրաքանչյուր զույգի մեկ ատլաս , նոր դասը ներկայացնելուն զուգահեռ նրանք արագ գտնում են անհրաժեշտ վայրը, պատկերացում կազմում աշխարհագրական միջավայրի մասին և հեշտ ընկալում նյութը: Օրինակ՝ - 2-րդ աշխարամարտում դիվիզիաների անցած ուղին, Արցախյան պատերազմը ՝ 1992-1994թթ ռազմական գործողությունները և այլն... ինչքանով տեղյակ եմ , բոլոր դպրոցները ստացել են թե պատմական , թե աշխարհագրական ատլասներ: Ես ուրախ եմ , որ մեր դպրոցը ապահովված է նաև առանձին թեմատիկ քարտեզներով և մեզ համար դասը տեսանելի և ընկալելի դարձնելը խնդիր չէ:
                              Այո սիրելի Փառանձեմ, ես նույնպես բոլոր դասերին աշխատում եմ ատլասները սեղաններին լինեն: Երեխաները դասից առաջ բերում բաժանում են ատլասները և դասը ավելի արդյունավետ է անցնում:
                              Վերջին խմբագրողը՝ gaya71; 22-08-17, 13:51.

                              Comment

                              • #60
                                Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Լիովին համամիտ եմ բոլոր թվարկված կարծիքների հետ,բայց Գայանե ջան ճիշտն ասած չհասկացա մշակույթ թեման ուսումնասիրելիս ինչպե՞ս կարելի է օգտվել քարտեզից:
                                Սիրանուշ ջան, օրինակ անցնում ենք դպրոցները, քարտեզի վրա ցույց ենք տալիս վայրերը,որտեղ հիմնվել են դպրոցները, կամ թատրոնների հիմնումը, կամ մշակույթի գործիչների մասին ներկայացնելիս ցույց են տալիս նրանց ծննդյան, գործունեութան վայրերը ;

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X