Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Քարտեզների օգտագործումը պատմության դասերին

Collapse
This is a sticky topic.
X
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Քարտեզների օգտագործումը պատմության դասերին

    Հարգելի գործընկերներ ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումը
    Վերջին խմբագրողը՝ manush; 29-06-17, 18:43.

  • #2
    Քարտեզը այն իրավազննական պիտույքն է , որը ամենաշատն է օգնում պատմական նյութի ընկալմանը, պատմական իրադարձությունների ընթացքի հասկացմանը:Պատմական քարտեզը ծառայում է պատմական իրադարձությունների բացատրմանը: Ստորև ներկայացնում եմ պաշարների շտեմարանում իմ տեղադրած նյութի հղումը
    http://lib.armedu.am/resource/17257
    Վերջին խմբագրողը՝ gaya71; 01-08-17, 16:50.

    Comment


    • #3
      Քարտեզը անհրաժեշտ պիտույք է պատմության դասին: Քարտեզը պետք է համապատասխանի տվյալ դասին ուսումնասիրվող դարաշրջանին: Քարտեղը օգնում է աշակերտներին ավելի լավ պատկերացում կազմել տվյալ տարածաշրջանի վեարաբերյալ:

      Ինչ կարծիքի եք էլեկտրոնային քարտեզների օգտագորմանը դասաժամերին:

      Comment


      • #4
        Քարտեզների առկայությունը կարևոր է թե պատմության , թե աշխարհագրության ժամերին:

        Comment


        • #5
          Հետաքրքիր տարբերակ եք առաջարկում հարգելի Մարգարիտա: Այն քարտեզները, որոնք չկան դպրոցում եղած քարտեզների մեջ, ցանկալի է օգտագործել նման տարբերակով: Ես ինքս հաճախակի եմ օգտվում էլեկտրոնային գարատախտակի պատրաստի քարտեզներից, որը ապահովում է դասի բովանդակային մասը:
          Վերջին խմբագրողը՝ gaya71; 01-08-17, 16:52.

          Comment


          • #6
            Համամիտ եմ ձեր կածիքի հետ հարգելի Կարինե: Հին աշխարհի և միջին դարերի պատմության ուսումնասիրման ժամանակ անհրաժեշտ է բացատրել աշակերտներին աշխարհագրական պայմանների և բնակչության զբաղմունքի միջև կապը, ցույց տալ աշխարհագրական միջավայրի արագացնող կամ դանդաղեցնող ազդեցությունը ազգերի պատմական զարգացման վրա:
            Վերջին խմբագրողը՝ gaya71; 01-08-17, 16:56.

            Comment


            • #7
              Քարտեզները ուղակի անհրաժեշտություն են պատմության դասերին:


              Ձեր առաջարկած մեթոդները որ դասերին է ավելի գործածական:

              Comment


              • #8
                Հարգելի գործընկեր առանց քարտեզների չեմ պատկերանում պատմության դասերը:

                Ես ինքս շատ հաճախ կիրառում եմ իմ դասերին:

                Comment


                • #9
                  Քարտեզ, տարածքի փոքրացված ընդհանրացված պատկերն, որին բնորոշ է յուրահատուկ մասշտաբ, պրոյեկցիա և պայմանական նշաններ։ Շատ քարտեզներ ստատիկ են, հիմնականում երկչափ, սակայն գոյություն ունեն նաև դինամիկ, եռաչափ քարտեզեր։ Այն ցույց է տալիս բնական և հասարակական օբյեկտների և երևույթների տեղադիրքը, վիճակը և փոխադարձ կապը տարածության և ժամանակի մեջ։

                  Comment


                  • #10
                    Դե իհարկե, պատմության դասերն առանց քարտեզների պատկերացնել հնարավոր չէ : Սկսած 6-րդ դասարանի հենց առաջին դասից ՝ «Հայկական լեռնաշխարհ»/գետեր, լճեր, վարչական բաժանում/ քարտեզի օգտագործումը պարտադիր է , այլապես դասը կվերածվի վերացական , անգիր արած տեքստի: Քարտեզով աշխատանքը պատմաճանաչողություն է :Կարծում եմ չունենալու դեպքում անգամ պատմության ուսուցիչը պարտավոր է ինքը գրատախտակին /պաստառին/պատկերի կամ ապահովի էլեկտրոնային տարբերակ:

                    Comment


                    • #11
                      Պատմության դասերին ավելի նպատակահարմար են թեմատիկ քարտեզները և Պատմության ատլասները/Ա, Բ, Գ-մասերով/:

                      Comment


                      • #12
                        Հարգելի Գայանե ես գտնում եմ, որ անհրաժշետ է նաև դասերի ընթացում օգտագործել ուրվագծային քարտեզներ, այն ավելի կամրապնդի նյութի յուրացումը աշակերտների կողմից:Ձեր առաջարկած մեթոդը ուղղակիորեն պատմության դասերի համար անհրաժեշտություն է:Կարելի է նաև հանձնարարել աշակերտներին համեմատելով նախորդ դասին ուսումնասիրած քարտեզը ինքնուրույն ուրվագծել նոր նյութի քարտեզը և կատարել գրառումներ:

                        Comment


                        • #13
                          Դուք ճիշտ եք հարգելի Փառանձեմ, 6-րդ դասարանից պետք է աշակերտներին սովորեցնել ճիշտ օգտագործել քարտեզը և այն դարձնել պատմության դասերի մշտական բաղադրիչը: Կարևոր է , որ աշակերտները դեռևս 6-րդ դասարանից կարողանան դասի թեմատիկան համադրել քարտեզների հետ, որի միջոցով կձևավորվի վերլուծական և տեսողական մտածողություն:
                          Վերջին խմբագրողը՝ gaya71; 01-08-17, 16:59.

                          Comment


                          • #14
                            Օրինակ ինչ գրառումներ եք առաջարկում:

                            Comment


                            • #15
                              Հարգելի Գայանե առաջարկում եմ օրինակ T-աձև աղյուսակի միջոցով համեմատել պետությնունների նախկին և փոփոխված սահմանները:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X