Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

    Ազգ հասկացության սահմանումը առաջին անգամ կիրառել է Գրիգոր Արծրունին: Ըստ նրա, ազգը ինքնության գիտակցություն ունեցող այն հանրությունն է, որը ճանաչում է նույն հայրենիքը, խոսում նույն լեզվով և հետապնդում նույն նպատակները:
    Արցախյան շարժումն ու պատերազմը խորհրդահայ ժողովրդին նորից վերադարձրեցին դեպի ազգային խնդիրները: Եվ այս վերազարթոնքն էր, որ ապահովեց ինչպես հաղթանակը պատերազմում, այնպես էլ անկախության կերտումը: Սակայն պատերազմում հաղթած և անկախություն նվաճած ազգը սկսեց կորցնել դիմագիծը, ինչպես նաև ազգային հպարտությունն ու երազանքները: Իր կացությունից դժգոհ ժողովուրդը սկսեց մտածել, որ ինքն արժանի է այդ վիճակին: Սա սեփական ինքնության թերագնահատում էր, որը սպառնում էր առհասարակ մեր ազգային ինքնությանը:
    Որևէ ազգի ինքնությունը պայմանավորված է նրա անցած պատմական ճանապարով, ստեղծած քաղաքակրթական արժեքների համակարգով ու ապագայի ընդհանուր երազանքներով:
    Անկախության առաջին տարիներին նորի ձգտումը նույնականացվում էր օտարամոլության հետ: Քամահրանք կար այն ամենի հանդեպ, ինչը հայկական էր ու ազգային: Մի տարօրինակ արհամարհանք կար նաև մտավոր աշխատանքով զբաղվողների նկատմամբ: Սա էր պատճառը, որ մարդիկ ստիպված լքում էին երկիրը` պետությունից խորթացած, օտարացած ու արհամարված:Անհրաժեշտ էր շտապ կասեցնել ազգային ինքնության անկման ընթացքը:
    Որևէ ազգի ինքնությունը մեկնդմիշտ հաստատված ու կաղապարված հասկացություն չէ: Ինքնությունը, ինչպես նաև այն պայմանավորող մշակույթը ժամանակին համընթաց զարգանում ու փոփոխվում է: Այս ոլորտում դեռ շատ անելիքներ կան, բայց որ հայ ազգն արդեն վերագտել էր իր հպարտությունը և արժանապատվությունը՝ անտարակույս է:
    Վերջին խմբագրողը՝ Արշավիր Գասպարյան; 27-01-20, 23:35.

  • #2
    Արշավիր Գասպարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազգ հասկացության սահմանումը առաջին անգամ կիրառել է Գրիգոր Արծրունին: Ըստ նրա, ազգը ինքնության գիտակցություն ունեցող այն հանրությունն է, որը ճանաչում է նույն հայրենիքը, խոսում նույն լեզվով և հետապնդում նույն նպատակները:
    Արցախյան շարժումն ու պատերազմը խորհրդահայ ժողովրդին նորից վերադարձրեցին դեպի ազգային խնդիրները: Եվ այս վերազարթոնքն էր, որ ապահովեց ինչպես հաղթանակը պատերազմում, այնպես էլ անկախության կերտումը: Սակայն պատերազմում հաղթած և անկախություն նվաճած ազգը սկսեց կորցնել դիմագիծը, ինչպես նաև ազգային հպարտությունն ու երազանքները: Իր կացությունից դժգոհ ժողովուրդը սկսեց մտածել, որ ինքն արժանի է այդ վիճակին: Սա սեփական ինքնության թերագնահատում էր, որը սպառնում էր առհասարակ մեր ազգային ինքնությանը:
    Որևէ ազգի ինքնությունը պայմանավորված է նրա անցած պատմական ճանապարով, ստեղծած քաղաքակրթական արժեքների համակարգով ու ապագայի ընդհանուր երազանքներով:
    Անկախության առաջին տարիներին նորի ձգտումը նույնականացվում էր օտարամոլության հետ: Քամահրանք կար այն ամենի հանդեպ, ինչը հայկական էր ու ազգային: Մի տարօրինակ արհամարհանք կար նաև մտավոր աշխատանքով զբաղվողների նկատմամբ: Սա էր պատճառը, որ մարդիկ ստիպված լքում էին երկիրը` պետությունից խորթացած, օտարացած ու արհամարված:Անհրաժեշտ էր շտապ կասեցնել ազգային ինքնության անկման ընթացքը:
    Որևէ ազգի ինքնությունը մեկնդմիշտ հաստատված ու կաղապարված հասկացություն չէ: Ինքնությունը, ինչպես նաև այն պայմանավորող մշակույթը ժամանակին համընթաց զարգանում ու փոփոխվում է: Այս ոլորտում դեռ շատ անելիքներ կան, բայց որ հայ ազգն արդեն վերագտել էր իր հպարտությունը և արժանապատվությունը՝ անտարակույս է:
    Հարգելի Արշավիր,հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար։

    Comment


    • #3
      Շնորհակալություն հարգելի Աննա,նման թեմաների քննարկումը նպաստավոր է նաև Ազգային գաղափարախոսության ձևավորման ու զարգացման համար:
      Շատերը զարմանում են՝ այդ ինչպե՞ս է, որ կա ազգ, բայց չկա ազգային գաղափարախոսություն (նույնն է թե՝ ինքնություն), կամ եթե կա ազգ, որն ունի պետականություն, ապա ի՞նչ իմաստ կա վերաստեղծելու ազգային գաղափարախոսությունը: Բացարձակապես տարբեր են ազգային հիմնախնդիրները և հայրենիքի ու պետության գործառույթները, իսկ ինչ մնում է ազգային և պետական նպատակներին, ապա դրանք կարող են և չհամընկնել, նույնիսկ՝ հակադրվել, եթե պետությունն առաջնորդվում է ոչ ազգային նպատակներով ու բնույթով ապազգային է: Այնպես որ, հնարավոր է, որ սեփական պետությունում բնիկ ազգը ապրի ապազգային միջավայրում:
      Անհրաժեշտ է առանձնացնել այն պատճառները, որոնք կպարզաբանեն, թե ինչու մեզանում չկա հստակ և համընդհանուր ընդունելի ձևակերպված սահմանում հայի ազգային ինքնության վերաբերյալ: Դրանք են՝
      1.Հազարարամյակների գրավոր պատմության և հոգեւոր-մշակութային շինությունների ոչնչացումը:
      2. Արժեքային համակարգի աղճատումը:
      3. Ազգային պետականության երկարամյա կորուստը:
      4. Հայի առաքելության չգիտակցումը:
      Վերջին խմբագրողը՝ Արշավիր Գասպարյան; 28-01-20, 18:55.

      Comment


      • #4
        Պարոն Գասպարյան, իմ կարծիքով ազգային ինքնության հիմնական հենասյուների շնորհիվ մենք կարող ենք խոսել ազգային գաղափարախոսության մասին:

        Comment


        • #5
          Դուք իրավացի եք, իսկ Հայկական ինքնության հիմնական հենասյուներ են համարվում.
          1.Բանակ,
          2.Կրոն
          3.Լեզու
          4.Պետություն
          Անգնահատելի արժեքներ, որոնք ցանկացած ազգի հիմնաքարերն են հանդիսանում...

          Comment


          • #6
            Հայկական ինքնության հիմնական բաղադրիչները.
            1. Հայաստանն ընդունում է որպես իր միակ հայրենիքը, ընդ որում ժամանակագրական-տարածքային երկու չափումներում՝ նրա պատմական և արդի սահմաններում.
            2. Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի ու մշակույթի նկատմամբ ունի ամուր հոգեբանական կապվածություններ.
            3. անձնապես պատասխանատվություն է զգում Հայաստանի ճակատագրի համար, ըստ այդմ էլ ստանձնում է հայրենիքի առջև քաղաքական պարտավորություններ.
            4. արտերկրում բնակվելու դեպքում լրջորեն մտածում ու վերլուծում է իր և իր ընտանիքի հայրենադարձության բոլոր հնարավոր տարբերակները.
            5. հայոց լեզվի ու մշակույթի կրողն է կամ ձգտում է դառնալ այդպիսին.
            6. ցանկանում է իր սերունդը հայ պահել, այդ թվում հայոց լեզուն իր երեխաներին փոխանցելու միջոցով և նրանց ազգային մշակույթի ոլորտի մեջ ընդգրկելով:



            Comment


            • #7
              Հարգելի Արշավիր, բավականին հետաքրքիր թեմա եք ընտրել:
              Հայոց երկրում շատ կարևոր է ազգային արժեհամակարգի գնահատումը: Այն իսկապես քննարկման ենթակա հարց է:

              Comment


              • #8
                Հարգելի Ռուզաննա, այսօր իսկապես շատ կարևոր է ազգային արժեհամակարգի ամրապնդումը, քանզի այն առանձնահատուկ նշանակություն ունի հայ հասարակության համար: Այս տեսանյունից անգնահատելի է հայոց ազգային ինքնության հիմնահարցերի ուսումնասիրությունը, քանի որ այն հանդես է գալիս որպես հայության միավորման հիմնական միջոց: Այն կարևոր նախապայման է մեր ազգային իղձերի իրականացման ճանապարհին:
                Վերջին խմբագրողը՝ Արշավիր Գասպարյան; 18-02-20, 19:31.

                Comment


                • #9
                  Ազգային ինքնության սահմանման հարցում առանձնահատուկ է ազգային գաղափարախոսության դերը: Ազգային գաղափարախոսությունն իրենից ներկայացնում է ազգային դիցաբանության կարգավորված և ռացիոնալացված բանաձև կամ մասնավոր արտահայտում: Ազգային գաղափարախոսության նպատակն է ձևավորել ազգի փոխկապակցման՝ ներքին հոգևոր և արտաքին համաշխարհային-պատմական դերը, առաքելությունը: Ազգային ինքնություն սահմանելիս՝ որոշիչ է հենց այդ դերը, ոչ թե ազգի որևէ այլ ստատիկ ձևակերպում գտած չափանիշեր: ԱԶԳԱՅԻՆ ինքնությունը գիտական ոլորտում չունի համընդհանուր ընդունված սահմանում, ինչի արդյունքում տարբեր հեղինակներ ինքնության տարբեր մեկնաբանություններ են տալիս:

                  Comment


                  • #10
                    Հայկական ազգային ինքնության հետազոտման թեման հասկանալի պատճառներով խորհրդային շրջանում չէր կարող ուսումնասիրությունների թեմա հանդիսանալ, սակայն պարզվեց, որ անկախացումից հետո ինքնության թեման ընդհանուր առմամբ շարունավեց հայկական հետազոտությունների թեմայից դուրս մնալ: Այսպիսով ազգային ինքնության հետազոտման, արդյունավետ ընկալման թեման շարունակում է հայկական հումանիտար մտքի կարևորագույն բացթողումներից մնալ:

                    Comment


                    • #11
                      Ազգային խորհրդանիշներ

                      Ազգ

                      Ազգը տեսակի մարմնական-հոգեւոր ամբողջությունն է՝ բնախոսական հավաքական դրսեւորումներով: Ազգը անհատի մայր-ծնողն է՝ մայր-ծինը, ինչը արարչական որակներ է տալիս նրան, եւ ազգայինի գերակայությունը անհատի համար ինքնատիպ եւ ինքնուրույն գոյատեւելու առաջին նախապայմանն է:
                      Ազգը բնական-արարչածին երեւույթ է, ունի ծագում, լեզու, հավատք, մշակույթ, ավանդույթ, կեցական համակարգ եւ բնօրրան-հայրենիք՝ արարման վայր: Բնական ազգը ունի անցյալ-ներկա-ապագա, անբնական ազգը՝ միայն ներկա…

                      Comment


                      • #12
                        Էթնոսը սոցիալական խմբի հատուկ տեսակ է, որն առաջանում է պատմական բնական գործընթացների արդյունքում: Էթնոսը մարդկանց խումբ է, որոնք իրենց գիտակցում են այդ խմբի անդամ, ունեն մշակութային որոշակի առանձնահատկություններ, գիտակցում են իրենց համեմատական միավորվածությունն ու տարբերությունն այլ նմանատիպ խմբերի հետ համեմատած [Էթնիկական ինքնությունն անձի սոցիալական ինքնության մաս է կազմում: Էթնիկական ինքնությունը հասկացություն է, որը ենթադրում է որևէ էթնիկական խմբի մաս կազմելու գիտակցություն: Էթնիկական ինքնությունը մարդկային սուբյեկտիվության ամենակայուն և գործնականորեն չփոփոխվող տարրերից է և գրեթե կախվածություն չունի անձի գործունեության ոլորտների, սոցիալական դիրքորոշումների, քաղաքական հայացքների փոփոխության հետ:

                        Comment


                        • #13


                          Հայրենիքը ազգի արարչական բնօրրանն է, որը տրվում է ի վերուստ ու սակարկման ենթակա չէ որևէ սերնդի կողմից: Հայրենիքը հանրաքվեով կամ որևէ ազգային կամ օտաազգի խմբի կողմից նվիրատվությամբ չի տրվել եւ նման ձևով էլ չի կարող օտարվել բուն ազգից: Հայրենիք-բնօրրանը ազգի բնականոն զարգացման, առաքինի կենսակերպով սեփական առաքելությանը հասնելու միակ կենսատարածքն է, ինչի միասնականության պահպանումը բոլոր սերունդների սրբազան պարտականությունն է: Հայրենիքը մեկն է, ինչպես ազգային պատկանելությունը, այն չի կարելի շփոթել ծննդավայրի (հաճախ երկրորդ հայրենիք կոչելով) կամ նույնացնել պետականության, պետության և որ ավելի նսեմացուցիչ է՝ իշխանության հետ: Այլաբանորեն Հայրենիքը հայոց մարմինն է, ազգը՝ հոգին: Եվ առանց մեկը մյուսի գոյատևել չեն կարող: Հայոց արարչատուր հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է՝ բարձրավանդակը, ինչն էլ բնականից պաշտպանված է լեռնային սահմաններով:

                          Comment


                          • #14
                            Ընտանիք

                            Հայ ընտանիքը կամավոր ստեղծված միություն է՝ այր կին կազմով: Հայ ընտանիքը չի գործում հայրիշխանության կամ մայրիշխանության դրսևորումներով և գործել է
                            բարձր գիտակցությամբ, այսինքն՝ ընտանիքում եղել է գիտակցության իշխանություն, ինչը չի ենթադրում սեռական տարբերակում: Հայ ընտանիքի, գերդաստանի կառուցվածքը պետական կառուցվածքի նախահիմքն է, ինչի առկայությունն արդեն հզոր ու արարչադիր օրենքներով ապրելու նախապայման է: Հայ ընտանիքի սկզբունքը կառուցված է սիրո, համերաշխության և ազատության նախահիմքի վրա: Փոխհարաբերություններում իշխել են սերը, հարգանքը, ազատ խոսքն ու գիտակցության գնահատումը:

                            Comment

                            Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                            Working...
                            X