Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Թուրքական տիրապետող շրջանները մշտապես ձգտել են մահմեդականությունն օգտագործելով որպես լծակ, քրդերին դարձնել զուտ կրոնական մի համայնք: Այդ նպատակով մշտապես առաջ է քաշվել թուրք և քուրդ ժողովրդի ցեղակցության վերաբերյալ կեղծ ու հակագիտական տեսութուններ:

    Comment


    • #32
      Հանրապետական Թուրքիան նույնպես շարունակեց ազգային հարցի ոլորտում Օսմանյան կայսրության ավանդույթները: Թուրք ազգայնականները քրդական հարցի կապակցությամբ անթաքույց որգեգրեցին ժխտողականությունը և անհանդուրժողականությունը:
      Ընդհուպ մինչև XIX դարի վերջը քրդերի ճնշող մեծամասնությունը քոչվորներ կամ կիսաքոչվորներ էին, որոնք գլխավորապես զբաղվում էին անասնապահությամբ, մասնավորապես ոչխարաբուծությամբ: Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող քրդական ցեղերի մեծ մասը դեռևս գտնվում էր տոհմացեղային նահապետական հարաբերությունների աստիճանում: Օսմանյան կառավարության կողմից խրախուսվում էր քրդերի կողմից հայ գյուղացիության շահագործումը, հարստահարություններն ու բռնությունները: Այն հանգամանքը, որ հայերի ձեռքում էր կենտրոնացված առևտուրը և դրամական միջոցները, օգտագործվում էր թուրքական կառավարող շրջանների կողմից որպես միջոց հայ և քուրդ ժողովուրդների մեջ թշնամանք սերմանելու համար:

      Comment


      • #33
        ՈՒշագրավ է այն հանգամանքը, որ քուրդ ու հայ ժողովուրդների ազատագրական շարժումները հիմնականում ընթացել են միմյանցից անջատ ուղիներով: Ավելին ,քրդերը, որպես կանոն, թուրքական կառավարության ձեռքին հանդիսացել են գործիք հայ ժողովրդի ազատագրական շարժումները կանխելու և ճնշելու գործում: Թուրքիան ձգտում էր քրդական տարրի օգնությամբ հայ ազատագրական շարժմանը ստեղծել հակակշիռ ուժ և երկու ժողովուրդների քաղաքական ձգտումները հակադրելով միմյանց, կանխել նրանցից սպասվող վտանգը և խափանել նրանց ազգային պետություններ ունենալու երազանքը:

        Comment


        • #34
          Ընդհուպ մինչև XIX դարի վերջը քրդերի ճնշող մեծամասնությունը քոչվորներ կամ կիսաքոչվորներ էին, որոնք գլխավորապես զբաղվում էին անասնապահությամբ, մասնավորապես ոչխարաբուծությամբ: Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող քրդական ցեղերի մեծ մասը դեռևս գտնվում էր տոհմացեղային նահապետական հարաբերությունների աստիճանում: Օսմանյան կառավարության կողմից խրախուսվում էր քրդերի կողմից հայ գյուղացիության շահագործումը, հարստահարություններն ու բռնությունները: Այն հանգամանքը, որ հայերի ձեռքում էր կենտրոնացված առևտուրը և դրամական միջոցները, օգտագործվում էր թուրքական կառավարող շրջանների կողմից որպես միջոց հայ և քուրդ ժողովուրդների մեջ թշնամանք սերմանելու համար:

          Comment


          • #35
            Հայ-քրդական հարաբերությունների մեջ առավել բարդ իրավիճակ էր ստեղծվել ագրարային հարաբերությունների հարցում: XIX դարի սկզբին Օսմանյան կայսրությունը թևակոխել էր իր թուլացման ու քայքայման քաղաքական վայրէջքի ու անկման շրջանը, որն էլ իր հերթին առաջ էր բերում ճնշված ժողովուրդների կենտրոնախույս ձգտումներ ու ազատագրական շարժումներ:Բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ քրդաբնակ տարբեր վայրերում նույնիսկ հայ հոգևորականները հատուկ ուշադրություն էին դարձնում այն քրդերի վրա, որոնք նոր էին անցել նստակեցության, համբերատար կերպով նրանց սովորեցնում էին վարել հողը, օգտվել գյուղատնտեսական գործիքներից, զբաղվել վար ու ցանքով :

            Comment


            • #36
              Խրիմյան Հայրիկը նույնպես կապեր էր հաստատում քուրդ բեկերի ու աղաների հետ, աշխատում էր նրանց համոզել, որ թողնեն վաչկատուն կենցաղը, հրաժարվեն սրից ու հրացանից ու կապվեն հողի հետ: Նա խոստանում էր քրդական գյուղերում դպրոցներ բացել, հայ ուսուցիչներ ուղարկել, ստեղծել քրդական այբուբեն, մի խոսքով քուրդ ժողովրդի զարգացումը դնել նոր հիմքերի վրա : Քուրդ ազդեցիկ ցեղապետերին նա բացատրում էր որ հայ ու քուրդ ժողովուրդները ունեն ընդհանուր շահեր ու միևնույն թշնամին՝սուլթանական կառավարությունը, և որ հայ-քրդական համագործակցությունը երկու կողմի համար էլ կլինի ազատագրության երաշխիք: Խրիմյանը համոզված էր , որ միայն այս եղանակով է հնարավոր լուծել հայ-քրդական հարաբերությունների թնջուկը: Անշուշտ նման ծրագրերի իրականացումը անհնար էր Օսմանյան կայսրության վարած հակահայկական քաղաքականության ոլորտում և դա շատ լավ գիտակցում էր Խրիմյան Հայրիկը:

              Comment


              • #37
                Պարոն Գասպարյան, փաստորեն թուրքերը առ այսօր էլ անզոր եղան լուծելու քրդական հարցը:

                Comment


                • #38
                  Պրն. Գասպարյան, կնշեք Խրիմյան Հայրիկի վերոնշյալ գործունեությունը փաստող աղբյուրը:

                  Comment


                  • #39
                    Խնդրեմ հարգելի Աննա, Խրիմյան Հայրիկի գործունեության մասին ուշագրավ տեղեկություններ են ամփոփված հայտնի իրանագետ, միջազգայնագետ, դիվանագետ, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանի << Քրդերը, Հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո>>, ծանրակշիռ աշխատության մեջ, Երևան, 2008թ. էջ 105:

                    Comment


                    • #40
                      Այո, հարգելի Նարեկ, չնայած նրան, որ թուրքական կառավարությունը կարողացավ մեծապես կոտորել քրդերին, ջլատել ու թուլացնել նրանց ուժերը, բայց ի վիճակի չեղավ վերջնականապես լուծել քրդական հարցը, ինչպես դա հաջողվեց հայկական հարցում: Դրան խանգարեց Առաջին աշխարհամարտում Թուրքիայի կրած պարտությունը: Թուրքերին հաջողվեց հայերին ու քրդերին բաժանել թշնամի բանակների: Քրդերը դարձան հայոց ցեղասպանության անմիջական մասնակիցներ , նրա առաջին իսկ օրվանից:
                      Վերջին խմբագրողը՝ Արշավիր Գասպարյան; 22-03-20, 23:06.

                      Comment


                      • #41
                        Ընդհուպ մինչև XIX դարի վերջը քրդերի ճնշող մեծամասնությունը քոչվորներ կամ կիսաքոչվորներ էին, որոնք գլխավորապես զբաղվում էին անասնապահությամբ, մասնավորապես ոչխարաբուծությամբ: Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող քրդական ցեղերի մեծ մասը դեռևս գտնվում էր տոհմացեղային նահապետական հարաբերությունների աստիճանում: Օսմանյան կառավարության կողմից խրախուսվում էր քրդերի կողմից հայ գյուղացիության շահագործումը, հարստահարություններն ու բռնությունները: Այն հանգամանքը, որ հայերի ձեռքում էր կենտրոնացված առևտուրը և դրամական միջոցները, օգտագործվում էր թուրքական կառավարող շրջանների կողմից որպես միջոց հայ և քուրդ ժողովուրդների մեջ թշնամանք սերմանելու համար:

                        Comment


                        • #42
                          Սուլթան Աբդուլ Համիդի /1876-1909/ օրոք է սկիզբ առել հայկական կոտորածները; Նա առաջինն էր, որ ձեռնամուխ եղավ Հայկական հարցի<< լուծմանը >> հայ ժողովրդին զանգվածաբար բնաջնջելու նպատակով : Աբդուլ Համիդի կառավարման տարիները բնութագրվում են հատկապես ոչ թուրք ազգերի ու ժողովուրդների հանդեպ հալածանքների սաստկացմամբ :
                          Օսմանյան կայսրությունում առկա տնտեսական ճգնաժամը առաջ բերեց նաև քաղաքական ճգնաժամ: Բալկաններում բռնկվեցին հուժկու ազատագրական շարժումներ:1877-1878թթ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայերն անթաքույց աջակցում էին ռուսական զենքի հաղթանակին, որն անհանգստացնում էր թուրքական իշխանություններին: Այդ նպատակով վերջիններս ձգտում էին քրդական ջոկատներն ուղղել հայկական այն գյուղերի դեմ, որոնք աջակցել էին ռուսական ուժերին:Անգամ եղան քրդեր որոնք չմասնակցեցին այդ կոտորածներին, ավելին նրանք հարձակվում էին թուրքական ռազմական ու վարչական մարմինների վրա և մեծ վնասներ պատճառում :

                          Comment

                          Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                          Working...
                          X