Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Արշավիր Գասպարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանշանակ, ընդհանրապես հայ իրականության մեջ քրդերը մշտապես դիտվել են որպես կույր գործիք թուրքական կառավարող շրջանների ձեռքում և չլինելով քաղաքական ինքնուրույն միավոր, կարծես թե խուսափում են պատասխանատվությունից: Սակայն աներկբա է , որ քրդերը նույնքան պատասխանատվություն են կրում, որքան թուրքերը:Քրդական գործոնը օգնեց թուքերին վերջնականապես լուծել Հայկական հարցը, առանց որի դա անհնար էր : [
    Ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանի տարածքում քրդական էթնիկական տարրը ձեռք բերեց գերակշիռ դիրք ու կազմեց մեծամասնություն:
    Հիշենք, թե ինչպես Աբդուլ Համիդը հայ-քրդական հակամարտություն հրահրելու և Հայկական հարցի լուծմանը քրդերին մասնակից դարձնելու նպատակով անհնազանդ քրդական ջոկատներից ստեղծեց 30 հեծելագնդեր, որոնք իր անունով կոչվեցին համիդիե:

    Comment


    • #17
      Դուք շատ ճիշտ եք հարգելի Ռուզաննա, իրոք համիդիե կոչվող գնդերը մեծ վնաս պատճառեցին հայերին ու Հայկական հարցին: Հարկ է նշել նաև, որ այդ գնդերի կազմավորման գործը հեշտ ու խաղաղ չէր ընթանում: Այն տվեց լուրջ ճեղքվածքներ: Նախ ոչ բոլոր ցեղերն էին , որ կամովին ընդգրկվեցին այդ գնդերի մեջ: Մի շարք շրջաններում հավաքագրման ժամանակ կառավարությունը ստիպված էր դիմել բռնի ուժի ու ահաբեկման, որի հետևանքով կողմերի միջև հաճախ տեղի էին ունենում լուրջ բախումներ ու զինված ընդհարումներ: Ավելին համիդիե գնդերը Արևմտյան Հայաստանի տարածքում սկսեցին կատարել ռազմաոստիկանական գործառույթներ և հայ բնակչության նկատմամբ կիրառվող բռնությունները, կամայականությունները, կողոպուտը, թալանը և հափշտակումները հասան աներևակայելի չափերի:

      Comment


      • #18
        Հարգելի Արշավիր, հայերի կոտորածներից հետո ակնհայտ դարձան երկու լուրջ դժվարություններ։ Դրանցից առաջինն այն էր, որ կոտորածներից փրկված հայերը թալանված էին, նյութապես քայքայված, և այլևս անկարող էին հարկ վճարել, իսկ պետական գանձարանը դատարկ էր։ Ուստի մինչ այդ հայերից գանձվող հարկերի մի մասր սկսվեց հավաքվել քրդերից, որոնք էլ կառավարության այդ քայլի դեմ ըմբոստացան։ Բացի այդ, սուլթանը վախենում էր, որ իր տված զենքը քրղերը կարող են ուղղել հենց իր դեմ։ Ալդ իսկ պատճառով Աբդուլ Համիդը սկսեց քրդերին իր ձեռքում պահելու միջոցներ փնտրել: Նա նախ փորձեց քրդերին զինաթափել, բայց վերջիններիս դիմադրության պատճառով այդ չհաջողվեց։ Այնուհետև, քրդական ցեղապետների որդիներին զինվորական ծառայության կամ կրթություն տալու պատրվակով հավաքեց Կ. Պոլսում, որտեղ նրանք պահվում էին որպես պատանդ: Դրանից զատ, կառավարության գործակալները շրջում էին քրդերի բնակավայրերում ու նրանց մեջ բորբոքում ցեղային թշնամություն:

        Comment


        • #19
          Դուք շատ ճիշետ եք հարգելի Ռուզաննա և և նման մոտեցումը էլ ավելի սրեց հայ-քրդական հարաբերությունները:Քրդերի շրջանում տիրող նման տրամադրությունները անհանգստացրեցին թուրքական կառավարությանը և վերջինս կրկին սկսեց ազգամիջյան բախումների սրումը և հայերին տրամադրեց քրդերի դեմ: Որքան էլ որ անհավանական էր, այս անգամ քրդերը համարվեցին օսմանյան կառավարության ու հայերի << ընդհանուր թշնամի: >>:
          Հայերը նախապատրաստվում էին դիմագրավելու գալիք մեծ փորձություններին և ուղիներ էին փնտրում դրանք մեղմելու համար: Եթե XIX դարի երկրորդ կեսին հայերի առաջ կանգնած էր քրդերի հետ դաշինք ստեղծելու խնդիրը, ապա այժմ առաջ էր քաշվում սուլթանական բռնակալության դեմ կայսրության բոլոր ժողովուրդների հետ ակտիվորեն համագործակցելու հարցը :
          Թուրքական իշխանություններն առիթը բաց չէին թողնում հայերին հավաստիացնելու, որ պատրաստ են խստորեն պատժել այն քրդերին, ովքեր ոտնձգություններ կկատարեն հայերի իրավունքների դեմ : Հայերն իհարկե, այդ հավաստիացումներին միշտ չէ, որ հավատում էին, բայց այլ ելք չունեին և հարկադրված իշխանություններին գանգատներ էին ներկայացնում, որն էլ իր հերթին առաջ էր բերում քրդերի զայրույթը:
          Գործնականում Օսմանյան կառավարությունն ամեն ինչ անում էր քրդերի ձեռքով հայերի հետ հաշվեհարդար տեսնելու, Հայկական հարցը այդ ճանապարհով լուծելու համար:

          Comment


          • #20
            Հարգելի Արշավիր, սովորաբար Հայկական հարցի լուծումը կապում են Քրդական հարցի հետ, որն իմ կարծիքով սխալ է:

            Comment


            • #21
              Հարգելի Արթուր, նման տեսակետ իրոք գոյություն ունի: Դեռևս XX դարի սկզբին կովկասյան ու պոլսահայ մամուլում հաճախ կիրառվում է << Հայկական հարցը քրդական հարց է>> եզրույթը : Այն պարունակում է մեծ ճշմարտություն և պետք է հասկանալ հետևյալ իմաստով: XIXդարի վերջին և XX դարի սկզբին քրդերի դիրքերն Արևմտյան Հայաստանում այնքան էին ամրապնդվել, որ առանց քրդերի համաձայնության այստեղ որևէ փոփոխություն հնարավոր չէր իրականացնել: Քրդերը հենց այնպես չէին զիջելու իրենց դիրքերը և առաջ քաշվեց այն հարցը, որ Հայկական հարցի լուծումը կախված է և կապված է քրդական հարցի լուծումից: Հայերի կամ Հայկական հարցը լուծելու համար նախևառաջ անհրաժեշտ է լուծել քրդերի հարցը՝ վերջիններիս պահանջները բավարարելու իմաստով: Նման բանաձևը պետք է հասկանալ այս իմաստով:

              Comment


              • #22
                Համաթուրքական ծրագրի երկրորդ մասը կազմելու էր կայսրության արևելյան նահանգները անհանգիստ ու վտանգավոր քրդերից մաքրելը: Սակայն քրդական հարցը հայկական տարբերակով լուծելը բավականին դժվար գործ էր: Նախ այս հարցում թուրքական կառավարությունը չուներ մի այնպիսի գործիք, ինչպիսին քրդերը եղան, հայկական կոտորածների ժամանակ: Երկրորդ, ի տարբերություն հայերի քրդերը շատ լավ զինված էին և երիտթուրքական կառավարությունը ստիպված էր լինելու ռազմական մեծ ուժեր բերել ռազմաճակատից: Ուստի թուրքերը նախընտրեցին առավելապես կիրառել համաձուլման ու թուրքացման քաղաքականությունը, չնայած չէր բացառվում նաև քրդական խսշոր զանգվածների ոչնչացումը:

                Comment


                • #23
                  Չնայած նրան, որ թուրքական կառավարությունը կարողացավ մեծապես կոտորել քրդերին, ջլատել ու թուլացնել նրանց ուժերը, բայց ի վիճակի չեղավ վերջնականապես լուծել քրդական հարցը, ինչպես դա հաջողվեց հայկական հարցում: Դրան խանգարեց Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունը: Թուրքերին հաջողվեց հայերին ու քրդերին բաժանել թշնամի բանակների: Քրդերը դարձան հայոց ցեղասպանության անմիջական մասնակիցներ , նրա առաջին իսկ օրվանից:

                  Comment


                  • #24
                    Առ այսօր էլ թուրքական պատմագրությունը ջանք ու եռանդ չի խնայում նենգափոխելու Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող ժողովուրդների պատմությունը, իսկ մեր պատմագրության խնդիրն է վեր հանել, մեկնաբանել ու անկողմնակալ կերպով ներկայացնել այս երկու ժողովուրդների հարաբերությունների հիմնահարցերը: Նման մոտեցումը նպաստավոր կլինի արդի շրջանում հայ-քրդական հարաբերությունների նոր մոտեցումների ձևավորմանը ու զարգացմանը:

                    Comment


                    • #25
                      Պարոն Գասպարյան, ինչ նշանակություն ունի մեզ համար այսօր հայ-քրդական հարաբերությունների ուսումնասիրումը: Ժամանակին էր անհրաժեշտ սրանք կիրառել:

                      Comment


                      • #26
                        Հարգելի Արթուր, պայմանավորված արդի աշխարհաքաղաքական իրավիճակով օրինաչափ է դառնում հայ հասարակության, գիտական ու քաղաքական շրջանակների հետաքրքրության աճը քրդական հարցի ու մասնավորապես հայ–քրդական հարաբերությունների անցյալի ու ներկայի հիմնահարցերի հանդեպ: Նման մոտեցումը միանգամայն անհրաժեշտ է և անխուսափելի:
                        Հիմնահարցի ուսումնասիրությունն ունի ինչպես գիտական, այնպես էլ գործնական, քաղաքական ու ճանաչողական մեծ նշանակություն: Բացի այդ երկու ժողովուրդների պատմական զարգացման զուգահեռ ուսումնասիրությունը կարող է նպաստել նրանց պատմության մի շարք հիմնահարցերի նորովի լուսաբանմանը և մեկնաբանմանը:

                        Comment


                        • #27
                          Մեր օրերում նույնպես քրդական հարցը պահպանում է իր հրատապությունը և արդիականությունը: Այն դարձել է միջազգային հարաբերությունների կարևորագույն հիմնախնդիրներից մեկը և անմիջականորեն ընդգրկված է նաև արևմտյան տերությունների մերձավորարևելյան քաղաքականության շրջանակների մեջ:
                          Քանի որ քրդական գործոնը էական նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության զարգացման վրա, բնականաբար մշտապես գտնվել և շարունակում է գտնվել պատմագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում:Այս թեմաներով բավականին ընգրկուն ու արժեքավոր աշխատություններ է հրատարակել արևելագետ, պատմաբան, միջազգայնագետ, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանը, ինչպես նաև պատմաբան, արևելագետ, միջազգայնագետ, արաբագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը: Ծանրակշիռ գիտական մենագրություններում նրանք հիմնարար կերպով անդրադառնում են այնպիսի հիմնահարցերի ուսումնասիրությանը և արծարծմանը, ինչպիսիք են հայ-քրդական հարաբերությունների զարգացման առանձնահատկությունները, հայ-քրդական համագործակցության նոր մոտեցումները հայկական հայեցակարգում և, որ ամենակարևորն է, մատնանշում են հայ-քրդական համագործակցության արդի միտումները:

                          Comment


                          • #28
                            Դարեր շարունակ Օսմանյան կայսրության քաղաքականության անկյունաքարը եղել է իր տարածքում բնակվող ժողովուրդներին հրահրել միմյանց դեմ, քանզի վախենում էր կայսրության կազմում գտնվող ժողովուրդների համատեղ պայքարի հնարավորությունից: Դա հատկապես վերաբերվում էր քրդերին ու հայերին:
                            Թուրքական տիրապետող շրջանները մշտապես ձգտել են մահմեդականությունն օգտագործելով որպես լծակ, քրդերին դարձնել զուտ կրոնական մի համայնք: Այդ նպատակով մշտապես առաջ է քաշվել թուրք և քուրդ ժողովրդի ցեղակցության վերաբերյալ կեղծ ու հակագիտական տեսութուններ:

                            Comment


                            • #29
                              Հետաքրքիր է եղել են դեպքեր, երբ քրդերը պաշտպանել են հայերին:

                              Comment


                              • #30
                                Այո եղել են հարգելի Արթուր,Օսմանյան կայսրությունում առկա տնտեսական ճգնաժամը առաջ բերեց նաև քաղաքական ճգնաժամ: Բալկաններում բռնկվեցին հուժկու ազատագրական շարժումներ:1877-1878թթ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայերն անթաքույց աջակցում էին ռուսական զենքի հաղթանակին, որն անհանգստացնում էր թուրքական իշխանություններին: Այդ նպատակով վերջիններս ձգտում էին քրդական ջոկատներն ուղղել հայկական այն գյուղերի դեմ, որոնք աջակցել էին ռուսական ուժերին:Անգամ եղան քրդեր որոնք չմասնակցեցին այդ կոտորածներին, ավելին նրանք հարձակվում էին թուրքական ռազմական ու վարչական մարմինների վրա և մեծ վնասներ պատճառում :
                                Հատկապես անհնազանդ էին Դերսիմի քրդերը, որոնց էլ միացան հայ լեռնականները և համատեղ կատաղի պայքար մղեցին թուրքերի դեմ: Հայ-քրդական նման համագործակցության դեպքեր եղան նաև Վանի շրջանում, Կարսում ու Բայազետում: Սակայն նման օրինակները լայն տարածում չգտան, իսկ թուրքական կառավարությանը հաջողվում էր հեշտությամբ ճնշել դրանք:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X