Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

    Արդի ժամանակաշրջանում խիստ կարևորվում են հայ և քուրդ ժողովուրդների հարաբերությունների ուսումնասիրման անհրաժեշտությունը: Դարեր շարունակ այս երկու ժողովուրդները ունեցել են տարաբնույթ հարաբերություններ, իրենց մեջ ներառնելով քաղաքական ու տնտեսական ոլորտները: Միաժամանակ բարդ ու հակասական է եղել երկու հարևան ժողովուրդների պատմական ճակատագիրը:
    Քրդական շարժումները թեև առանձին վայրերում հանդես եկան հայկական շարժումների հետ միահյուսված, այնուամենայնիվ դժբախտաբար դրանք չնպաստեցին երկու ժողովուրդների դաշինքի կազմավորմանը:
    Այսուհանդերձ պատմության տրամաբանությունը հուշում է, որ քուրդ ժողովուրդը վաղ թե ուշ ստեղծելու է իր սեփական ազգային պետությունը: Հետևաբար տեսանելի կամ հեռավոր ապագայում հայ և քուրդ ժողովուրդների ճակատագրերը, որպես տարածաշրջանային անմիջական հարևաններ, կրկին անխուսափելիորեն բախվելու են միմյանց:
    Քրդական գործոնի դերը, մասնավորապես Հայկական հարցում, ունեցել է խիստ բացասական ազդեցություն: Այս գործոնը տիպաբանորեն պատկանում է Հայոց ցեղասպանության իրականացման առանցքային հարցերին: Հետևաբար քրդերի հակահայկական գործողությունները դիտարկվում է որպես Օսմանյան կայսրության քաղաքականությունից բխող հետևանք:
    Վերջին խմբագրողը՝ Արշավիր Գասպարյան; 28-01-20, 18:57.

  • #2
    Շատ հետաքրքիր ու ակտուալ թեմա է, մանավանդ ներկա ժամանակաշրջանում ընթացող գործընթացներով պայմանավորված: Մեզ համար շատ կարևոր է լուծման ինչ ուղիներ են նախատեսվում հայ-քրդական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
    Վերջին խմբագրողը՝ Narek999; 26-01-20, 00:08.

    Comment


    • #3
      Հարգելի Նարեկ, պատմագիտության մեջ քննարկվում են հայկական հայեցակարգի սկզբունքային հիմնադրույթները և լուծման տարբերակները: Մեր կարծիքով անհրաժեշտ է գոյություն ունեցող տարբերակները համակողմանիորեն քնննարկել, ուսումնասիրել, կշռադատել և իրատեսորեն մեկնաբանել: Իհարկե, պատմությունը կարող է ունենալ անկախատեսելի զարգացում, սակայն ցանկացած պարագայում մենք պետք է պատրաստ լինենք սպասվող մարտահրավերներին:
      Առաջին հերթին անհրաժեշտ է մշակել պետական հայեցակարգ այս ուղությամբ, որը պետք է դրվի ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում՝ որպես նրա կարևոր ուղղություններից մեկը: Այն պետք է դառնա համայն հայության գերակա խնդիր: Իդեալական տարբերակ համարվում է.
      1.Արևմտյան Հայաստանի անկախությունը
      2.Հայաստանի Հանրապետությանը միավորվելը
      3.Հայկական երրորդ պետության առաջացումը
      Ներկա իրավիճակում սա իհարկե թվում է անիրականալի, սակայն պատմությունն ավելի անհավատալի թվացող իրադարձությունների հեղինակն ու վկան է եղել, և շարունակում է ընթանալ իր բնականոն հունով:

      Comment


      • #4
        Հարգելի գործընկեր, շատ կարևոր է առանձնացնել այն գործոնները, որոնք ընդհանրացնում են երկու ժողովուրդների փոխհարաբերությունները:

        Comment


        • #5
          Հարգելի պրն. Գասպարյան, ի՞նչ նմանություն և տարբերություն եք տեսնում Հայկական և Քրդական հարցերի միջև:
          Ինչպես գիտենք միջազգային ատյաններում առաջին անգամ քրդական հարցը քննարկման նյութ է դարձել 1919 թ. Փարիզի խաղաղության վեհաժողովում ։ Սակայն միջազգային իրավական պրակտիկայում այդ հարցը պայմանագրի տեսքով առաջին անգամ ձևակերպվել է 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրում, որը քրդերի համար երաշխավորում էր ինքնավարության իրավունք Թուրքիայի կազմում։ Մեկ տարուց հետո այդ ինքնավար կազմավորումը Ազգերի լիգայի համաձայնությամբ կարող էր վերածվել անկախ պետության։ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի գծած քարտեզով նախատեսվում էր Քրդստան ստեղծել Արևմտյան Հայաստանի տարածքում , որն ինքնին տարօրինակ ու անհասկանալի էր հայ ժողովրդի համար։ Իր այդ ծրագրով Վուդրո Վիլսոնը փորձում էր լուծում տալ հայ-քրդական տարածքային վեճին` միաժամանակ ձգտելով բավարարություն տալ երկու կողմերի` պետականություն ունենալու ձգտումներին։ Անկասկած, Միացյալ Նահանգների նախագահի ցանկությունն է եղել այդ ճանապարհով հարթել հայ-քրդական առճակատումը և այդ երկու ժողովուրդներին վերածել խաղաղ հարևանների։
          Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 27-01-20, 17:00.

          Comment


          • #6
            Հարգելի Աննա, իրոք քրդական հարցի և հայկական հարցի միջև կան ընդհանրություններ ու տարբերություններ
            1.Օսմանյան կայսրության տիրապետության ներքո հայերը ու քրդերը գտնվեցին հինգ հարյուր տարի, որը մեր ժողովրդի պատմության ամենածանր ժամանակաշրջանն էր: Ի տարբերություն հայերի, քրդերը իրենց պատմության ընթացքում երբեք չունեցան իրենց պետականությունը և չստեղծեցին սեփական քաղաքակրթություն, որն անշուշտ արգելք հանդիսացավ այդ ժողովրդի քաղաքական ու ազգային համախմբման համար:
            2.Տևական մի ժամանակաշրջան, մինչև XX դարը այդ ժողովրդի մոտ մթագնված էր ազգային միասնության ու ընդհանրության գիտակցությունը, որը բարեբախտաբար մեզ մոտ բացակայում էր:
            3. Միանգամայն ակնհայտ է, որ հայ ժողովրդի բնօրրանի նկատմամբ քրդերը ունեցել և ունեն լուրջ հավակնություններ, որոնք այսօր ձեռք են բերում նոր ձև ու նոր բովանդակություն:
            4.Դեռևս միջնադարում քրդերը դարձան թուրքերի դաշնակիցը ոչ միայն Արևմտյան Հայաստանը զավթելու և Օսմանյան կայսրության տիրապետության տակ պահելու այլև Մերձավոր Արևելքում նվաճողական քաղաքականություն ծավալելու համար:
            5. Դարեր շարունակ Օսմանյան կայսրության քաղաքականության անկյունաքարը եղել է իր տարածքում բնակվող ժողովուրդներին հրահրել միմյանց դեմ, քանզի վախենում էր կայսրության կազմում գտնվող ժողովուրդների համատեղ պայքարի հնարավորությունից: Դա հատկապես կիրառվում էր քրդերի ու հայերի նկատմամբ:
            6.Թուրքական տիրապետող շրջանները մշտապես ձգտել են սպանել քուրդ ժողովրդի մեջ ազգային ինքնագիտակցության ոգին և ,մահմեդականությունն օգտագործելով որպես լծակ, փորձել են քրդերին դարձնել զուտ մահմեդական մի համայնք: Այդ նպատակով մշտապես առաջ է քաշվել թուրք և քուրդ ժողովրդի ցեղակցության վերաբերյալ կեղծ ու հակագիտական տեսութուն: Օսմանյան իշխանությունները ամեն ջանք գործադրել են նաև կասեցնելու քրդերի ազգային ինքնագիտակցությունը, ինչպես նաև նրա քաղաքական համախմբման ընթացքը, ինչը չի հաջողվել հայերի հարցում:
            7.Օսմանյան կառավարությունը կասեցնում էր ոչ թուրք ժողովուրդների սոցիալ-տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացումը, որն անմիջականորեն ազդել է նաև հայ և քուրդ ժողովուրդների զարգացման առաջընթացի վրա:
            8. Արևմտյան Հայաստանի ազատագրության խնդիրը անմիջականորեն կապվում էր հայ և քուրդ ժողովուրդների համատեղ պայքարի հետ: Անշուշտ նման հարցադրոմը միանգամայն շատ ճիշտ էր, սակայն իրողությունները շատ հեռու էին դրանից: Այսուհանդերձ հայ գործիչները ձեռնամուխ եղան եռանդուն լուսավորչական գործունեության և քրդաբնակ շրջաններում անգամ բացեցին դպրոցներ քուրդ երեխաների ուսուցման համար, որը սակայն լայն աջակցություն չգտավ քրդերի մոտ:
            9.ՈՒշագրավ է այն հանգամանքը, որ քուրդ ու հայ ժողովուրդների ազատագրական շարժումները հիմնականում ընթացել են միմյանցից անջատ ուղիներով: Ավելին ,քրդերը, որպես կանոն, թուրքական կառավարության ձեռքին հանդիսացել են գործիք
            հայ ժողովրդի ազատագրական շարժումները կանխելու և ճնշելու գործում:
            10.Թուրքիան ձգտում էր քրդական տարրի օգնությամբ հայ ազատագրական շարժմանը ստեղծել հակակշիռ ուժ և երկու ժողովուրդների քաղաքական ձգտումները հակադրելով միմյանց, կանխել նրանցից սպասվող վտանգը և խափանել նրանց ազգային պետություններ ունենալու երազանքը: Հայերը հանդես էին գալիս հայ-քրդական դաշինքի ստեղծման կողմնակիցներ:
            Իսկ ինչ վերաբերում է Սևրի պայմանագրին, իրոք քրդական հարցը քննարկվել է որի արդյունքում հայկական վեց վիլայեթներից երեքը դուրս նետվեցին, մի մասը մնաց Թուրքիային, իսկ մյուս մասը Քրդստանին: Այսպիսով քրդական հարցը ընդգրկվեց Սևրի պայմանագրի մեջ: Դա նշանակում էր, որ առաջին անգամ միջազգային-իրավական պայմանագրային պրակտիկայում դրվում է քրդական հարցը: Քրդական պետություն նախատեսվում էր ստեղծել Դերսիմի և Խարբերդի սանջակներում, որոնք էթնիկական ու աշխարհագրական առումով կազմում էին հայկական բարձրավանդակի անբաժանելի մասը: Սա բացահայտ հակահայկական քայլ էր, ուղղված Հայաստանի կենսական շահերի դեմ:
            Սևրի պայմանագիրը անդրադառնում էր նաև քրդական հիմնահարցին և ճանաչում էր նրանց իրավունքները որպես առանձին էթնոսի: 62-64 հոդվածներում արտացոլված էին այն պայմանները, որոնց հիմքի վրա նախատեսվում էր լուծել քուրդ ժողովրդի նշանակալից մասի ազգային ինքնորոշման իրավունքը: Ընդ որում Իրանական Քրդստանի և Սիրիայի քրդական բնակչությանը վերաբերող հարցերը Սևրի պայմանագիրը չէր շոշափում:
            Փաստորեն Սևրի պայմանագիրը նախատեսում էր Թուրքիայի տարածքում ստեղծել ինքնավար Քրդստան, նրան տրամադրելով իրավունք, որ մեկ տարուց հետո անջատվի Թուրքիայից ու վերածվի անկախ Քրդստանի: Սա մասնակի լուծում էր . որը դժգոհություններ առաջացրեց նաև քրդական շրջանակներում:
            Արդյունքում Սևրի պայմանագրի դրույթները թե հայկական , թե քրդական հարցի լուծման ուղղությամբ մնացին թղթի վրա;
            Վերջին խմբագրողը՝ Արշավիր Գասպարյան; 27-01-20, 21:52.

            Comment


            • #7
              Շնորհակալ եմ սպառիչ պատասխանի համար:
              Հետաքրքիր է նաև «անկախ Քրդստան» եզրույթի մեկնաբանությունը: «Քրդստան» տերմինը ներկայումս գրականության մեջ գրավել է հաստատուն տեղ, սակայն, ինչպես հայտնի է, աշխարհի ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա նման անունով երկիր գոյություն չունի։ Հետեվաբար, «Քրդստան» հասկացությունը ունի զուտ պայմանական իմաստ։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն այդ հասկացությունն ընդգրկող տարածքը մտնում էր Օսմանյան կայսրության և Ղաջարական Իրանի կազմի մեջ։ Աշխարհամարտի ավարտից հետո, երբ տեղի ունեցավ Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզի վերաձևում, «էթնիկ Քրդստանը» մտավ չորս պետության՝ Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի կազմի մեջ։ Նշված ժամանակներից սկսած՝ գրականության մեջ կարելի է հանդիպել «Թուրքական Քրդստան» (կամ «Հյուսիսային Քրդստան»), «Իրանական Քրդստան» (կամ «Արևելյան Քրդստան»), «Իրաքյան Քրդստան» (կամ «Հարավային Քրդստան») և «Սիրիական Քրդստան» (կամ «Արևմտյան Քրդստան») պայմանական անվանումներին։Ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում ինքնավար Քրդստան ստեղծելու հարցի շուրջ:

              Comment


              • #8
                Իրոք <<Քրդստան>> կամ<<Անկախ Քրդստան>> տերմինների մեկնաբանման վերաբերյալ գոյություն ունեն տարբեր մեկնաբանություններ: Քրդերը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական խմբին: Նրանց ծագումը լիաժեք պարզաբանված չէ: Գիտականորեն չպարզաբանված խնդիր է մնում նաև այն հարցը, թե որ ժամանակաշրջանում են քրդերը մտել պատմության ասպարեզ ու հաստատվել Մերձավոր և Միջին Արևելքի այն տարածքներում, որոնք ներկայումս ընդունված է անվանել <<Քրդստան>>:
                << Քրդստան>> եզրույթը գործածվել ու այժմ էլ գործածվում է ոչ որպես քաղաքական սահմաններ ունեցող պետական կազմավորում, այլ որպես աշխարհագրական մի տարածք, ուր բնակվել է քրդական էթնոսը: Իր զարգացման պատմության ընթացքում քրդերին երբեք չի հաջողվել ստեղծել պետականություն, ուստի <<Քրդստանի >> տարածական սահմանները տարբեր ժամանակներում,գնահատվել են տարբեր մոտեցումներով:
                Հենց այս պատճառով պատմագիտության մեջ ՙ <<Քրդստան>> կամ <<Քուրդիստան>> անվանումը օգտագործվում է սոսկ ազգագրական ու աշխարհագրական իմաստով: /Իրանական Քրդստան, Իրաքյան Քրդստան, Թուրքական Քրդստան, Սիրիական Քրդստան/ Պատմության մեջ երբեք գոյություն չի ունեցել նման անվամբ քաղաքական միավոր: Հետևաբար նաև <<Քրդստան>> տերմինը զուտ պայմանական է և ժամանակի ու տարածության մեջ մշտապես ենթարկվել է փոփոխության:<<Քրդստան>><<քրդեր>> բառերը առաջին անգամ մտել են շրջանառության մեջ 12-րդ դարում, սելջուկների տիրապետության շրջանում: Հարկ է նշել, որ <<Թուրքական Քրդստան>> հասկացության տակ մտցվել է նաև Արևմտյան Հայաստանը, թեև << Թուրքական Քրդստանը>> աշխարհագրական առումով, միանգամայն առանձին տարածք է:
                Իսկ ինչ վերաբերում է <<Անկախ Քրդստան >>եզրույթին, Լոզանի կոնֆերանսից հետո միջազգային քննարկումներից հանվեցին Հայկական ու Քրդական հարցերի վերաբերյալ գոյություն ունեցեղ դրույթները: Քրդերը շատ լավ հասկացան, որ իրենք Քեմալական Թուրքիայի համար ոչ մի արժեք չեն ներկայացնում, իսկ 1924թ Թուրքիայում ընդունված սահմանադրությամբ երկրում բնակվող բոլոր քաղաքացիներին անկախ նրանց ազգությունից, հայտարարում էին թուրք:
                Հանրապետական Թուրքիայի նման քաղաքականությանը քուրդ ժողովուրդը պատասխանեց ազատագրական պայքարով: 1920-30-ական թվականներին տեղի ունեցան քրդական մի շարք զանգվածային ապստամբություններ, որոնք ցնցեցին թուրքական պետության հիմքերը: Քեմալական իշխանությունը քրդերի դեմ կիրառեց պետական ահաբեկչական քաղաքականություն: 1927թ ԹԱՄԺ-ը ընդունեց օրենք քրդերին երկրի արևելյան վիլայեթներից արևմտյան վիլայեթներ տեղահանելու վերաբերյալ: Քրդերի մոտ ձևավորվեց այն գիտակցությունը, որ չդիմադրելու դեպքում, իրենք արժանանալու են հայերի ճակատագրին:
                1927թ, ստեղծվեց <<Հոյբուն>> /Անկախություն/ քրդական ռազմաքաղաքական կոմիտեն, որը հետո վերածվեց քաղաքական կուսակցության: Նրա նպատակն էր հռչակել<<Թուրքական Քրդստանի>> անկախությունը:<<ՙՙՀոյբունի >>գործունեությունը բուռն աջակցության արժանացավ սփյուռքում գործող ՀՅԴ կուսակցության կողմից, որը կրկին առաջ քաշեց հայ-քրդական համերաշխության գաղափարը: Քրդական կուսակցությունը նույնպես կողմ էր այս ծրագրին, Թուրքերն ամեն ինչ անում էին քրդերի մեջ վերացնելու ազգային ոգին, արժանապատվությունը, ինքնագիտակցությունը: Իրականացվում էր բոլոր քրդերին թուրքացնելու քաղաքականություն: 1930-ական թվականներին քրդերեն լեզուն պաշտոնապես արգելվեց, քրդերեն գրքերը այրվեցին, դասագրքերից իսպառ հանվեց <<քուրդ>> և <<Քրդստան>> բառերը, այսուհետև քրդերը կոչվելու էին , <<լեռնային թուրքեր>>Նույնիսկ արգելվեց քրդական տարազի կրումը Քրդաբնակ շրջանները մեկուսացվեցին արտաքին աշխարհից:
                Նման քաղաքականությունն իրականացվեց նաև 20-րդ դարի երկրորդ կեսին, իսկ Թուրքիան շարունակում էր պնդել , որ քուրդ ժողովուրդ գոյություն չունի:
                1980թ. Թուրքիայում զինվորական հեղաշրջումից հետ, իշխանությունները երկրի քուրդ բնակչության դեմ սանձազերծեցին զանգվածային հալածանքների ու բռնությունների քաղաքականություն: Ինքնավարության, ազգային ինքնության վերաբերյալ քրդերի հարցադրումները առ այսօր էլ ճնշվում են դաժան խստությամբ: Քրդերը նման քաղաքականությանը պատասխանեցին դիմադրության շարժմամբ, որը ղեկավարում էր <<Քրդական աշխատավորական կուսակցությունը>> Քրդերի պայքարը հանուն իրենց ինքնության պահպանման, քաղաքական ու մարդկային իրավունքների ձեռք բերման այսօր էլ շարունակվում է;
                Այս հարցում ես համոզվել եմ անձամբ: 2005թ. այցելել եմ Արևմտյան Հայաստան: Սասունում՝ մասնավորապես Գելիեգուզան գյուղում, մենք հանդիպեցինք զինված քրդերի, որոնք կռվում էին թուրքական ուժերի դեմ: Երբ ես նրանց հարցրեցի, իսկ գիտեք, որ այս նույն վայրում ուղիղ 100 տարի առաջ հայերն էին ապստամբություն բարձրացնում, իսկ դուք աջակցում էիք թուրքերին, քրդերը չունենալով պատասխան նախընտրեցին լռել: Ես հասկացա, որ նրանք պատմությունից ոչինչ չեն սովորել ու դասեր չեն քաղել, քանզի այսօր նույն պատմությունը կրկնվում է քրդերի տարբերակով: Որպես կանոն, պատմության կրկնությունը՝ պատմության սխալն է…
                Մեր օրերի հրամայականն է, որ երկու հարևան ժողովուրդները, զգաստ մտքով ու խորաթափանց հայացքով վերագնահատեն ու արժևորեն իրենց պատմությունը, ուսումնասիրեն անցյալի սխալները, հստակեցնեն փոխհարաբերությունները, որպեսզի կարողանան վստահ ու աներեր քայլերով դիմագրավել գալիք մարտահրավերներին:
                Վերջին խմբագրողը՝ Արշավիր Գասպարյան; 29-01-20, 19:29.

                Comment


                • #9
                  Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ պրն. Գասպարյան. պետք է ուսումնասիրել անցյալի սխալները՝ դիմագրավելու համար ժամանակի մարտահրավերները:

                  Comment


                  • #10
                    Թեման բավականին ուշագրավ է ու արդիական: Ինձ հետաքրքիր է ինչ արժեքավոր աշխատություններ կան այս ուղղությամբ գրված:

                    Comment


                    • #11
                      Հարգելի գործընկեր, մեր օրերում քրդական հարցը շարունակում է պահպանել իր հրատապությունը և արդիականությունը: Այն դարձել է միջազգային հարաբերությունների կարևորագույն հիմնախնդիրներից մեկը: Անմիջականորեն ընդգրկված է նաև արևմտյան տերությունների մերձավորարևելյան քաղաքականության շրջանակների մեջ:
                      Քանի որ քրդական գործոնը էական նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության և հատկապես Հայկական հարցի զարգացման վրա, բնականաբար մշտապես գտնվել է պատմագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում:Այս թեմաներով բավականին ընդգրկուն ու արժեքավոր աշխատություններ է հրատարակել արևելագետ, պատմաբան, միջազգայնագետ, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանը, ինչպես նաև պատմաբան, արևելագետ, միջազգայնագետ, արաբագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը: Ծանրակշիռ գիտական մենագրություններում հիմնարար կերպով անդրադառնում են այնպիսի հիմնահարցերի ուսումնասիրությանը և արծարծմանը, ինչպիսիք են հայ-քրդական հարաբերությունների զարգացման առանձնահատկությունները, հայ-քրդական համագործակցության նոր մոտեցումները հայկական հայեցակարգում և այլն:
                      1.Բայբուրդյան Վ. Ա., Քրդերը, Հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո, Երևան, 2008:
                      .2. Հովհաննիսյան Ն. Հ.,Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը: Քրդական գործոնը Արևմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում, Երևան, 2016:

                      Comment


                      • #12
                        Հտաքրքիր աշխատություն է նաև Ավագ Ա. Հարությունյանի <<Հայ-քրդական հարաբերությունները Հայաստանի առաջին Հանրապետության շրջանում >>, աշխատությունը ՎԷՄ, 2016,

                        Comment


                        • #13
                          Համամիտ եմ, հրատարակվել են նաև բազմաթիվ արժեքավոր հոդվածներ ու հաղորդումներ հատկապես Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ գիտական մատենաշարի տարբեր համարներում:

                          Comment


                          • #14
                            Իմ կարծիքով քրդերը պետք էպատասխանատվություն կրեն իրենց կատարած քայլերի համար:

                            Comment


                            • #15
                              Միանշանակ, ընդհանրապես հայ իրականության մեջ քրդերը մշտապես դիտվել են որպես կույր գործիք թուրքական կառավարող շրջանների ձեռքում և չլինելով քաղաքական ինքնուրույն միավոր, կարծես թե խուսափում են պատասխանատվությունից: Սակայն աներկբա է , որ քրդերը նույնքան պատասխանատվություն են կրում, որքան թուրքերը:Քրդական գործոնը օգնեց թուքերին վերջնականապես լուծել Հայկական հարցը, առանց որի դա անհնար էր : [
                              Ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանի տարածքում քրդական էթնիկական տարրը ձեռք բերեց գերակշիռ դիրք ու կազմեց մեծամասնություն:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X