Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասի արդյունավետությունը բարձրացնող մեթոդներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հարգելի գործընկերներ անդրադառնալով պատմական աղբյուրներին և պատմությանը կարելի է գալ այն կարևոր եզրահանգմանը, որ հայոց եկեղեցին 11-15-րդ դարերում կարևոր դերակատարում է ունեցել ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր կյանքում, այլև քաղաքական, դատական և մասնավորապես դիվանագիտական գործընթացներում։ Կիլիկյան շրջանի հայ եկեղեցու պատմությունը ուշագրավ է նաև նրանով, որ 11-15-րդ դարերում հայ եկեղեցին իրենց գերիշխանության մեջ առնելու, իրենց հետ միավորելու գաղափարներով էին տարված ժամանակաշրջանի հզոր պետությունները՝ Բյուզանդական կայսրությունը, արևմտաեվրոպական երկրները և Հռոմի պապական աթոռը։ Վերջիններս մեծ ջանքեր էին գործադրում այդ նպատակին հասնելու համար։ Նշված ժամանակաշրջանում Հայ Առաքելական Եկեղեցու ջանքերով մեծ ծաղկում ապրեց միջնադարյան հայկական մշակույթն իր տարբեր բնագավառներով՝ պատմագրությամբ, մանրանկարչությամբ, գեղարվեստական գրականությամբ, ճարտարապետությամբ, գրավոր օրենսդրությամբ, դպրոցական կյանքով, փիլիսոփայությամբ, ժողովրդական բանահյուսությամբ և այլն, որոնք ամրապնդեցին հայ հասարակության և պետականության ներքին ինքնուրույնությունը։ Գաղտնիք չէ, որ կիլիկյան շրջանի հայ եկեղեցու պատմության մեջ եղել են վերելքների և վայրէջքների ժամանակաշրջաններ, մի շարք կարևոր եկեղեցաժողովներ, եկեղեցաքաղաքական իրադարձություններ, միջեկեղեցական հարաբերություններ, որոնց նշանակությունը շատ մեծ է մեր ժողովրդի համար, իսկ դրանց իմացությունը, իմ համոզմամբ, անհրաժեշտ։

    Comment


    • Կիլիկյան Հայաստանի թագավորության գոյության ընթացքում վեջին կաթողիկոսըՊողոս Սսեցին էր ։Նա կաթողիկոս ընտրվեց 1374- 1382 թթ., և այդ աթոռին բազմեց թագավորության չորս խնամակալների և բարձրաստիճան հոգևորականության հավանությամբ։ Եղել է Սսի կաթողիկոսարանի միաբաններից։ Նրան է բախտ վիճակվում նաև օծելու հայոց վերջին թագավորին։Այսպես` 1374 թ. սեպտեմբերի 14-ին Սսի Սուրբ Սոֆյա տաճարում տեղի ունեցավ Լևոն Լուսինյանի թագադրման հանդիսավոր արարողությունը։ Լևոնը ցանկանում էր օծվել կաթոլիկ ծեսով, սակայն հանդիպելով հայ իշխանների և հոգևորականության դժգոհությանը՝ խուսափեց անախորժություններից և թագադրվեց և՛ կաթոլիկ, և՛ հայկական ծեսով։ Պողոս Սսեցու գահակալությունը զուգադիպել է հայոց պետականության անկմանը։ Նա պայքարել է Լևոն Լուսինյանի կաթոլիկ քաղաքականության դեմ։ Կաթողիկոսը ջանք չի խնայել պաշտպանելու հայ եկեղեցու իրավունքներն ու սկզբունքները թագավորի և նրան շրջապատող կաթոլիկների ոտնձգություններից։ Բացի այդ՝ հայոց կաթողիկոսը հայ իշխանների հետ մասնակցել է Սսի հերոսական ինքնապաշտպանությանը և իր ներկայությամբ ոգեշնչել մարտընչողներին։ 1375 թ. Եգիպտոսի սուլթանության զորքերը և նրանց դաշնակիցները գրավեցին Սիսը և կործանեցին Կիլիկիայի հայկական թագավորությունը, ինչի հետևանքով բավական ծանր իրավիճակի մեջ հայտնվեց նաև Սսի կաթողիկոսական աթոռը։
      Աղբյուրներ - Հովհաննիսյան Ա., Մի դրվագ Սսի կաթողիկոսարանի և Հռոմի պապական աթոռի հարաբերությունների պատմությունից (14-րդ դարի առաջին տասնամյակ), Էջմիածին, ամսագիր, 2008

      Comment


      • Հարգելի գործընկերներ, ի՞նչ եք կարծում. եկեղեցին կարո՞ղ էր արդյոք իր քաղաքականությամբ նպաստել Կիլիկիայի թագավորության պահպանմանը և խոչընդոտել նրա անկումը:

        Comment


        • Հարգելի Բարսեղյան,Սսի եկեղեցական ժողովի որոշումը ունեցավ այն հետևանքը, որ երկրում առաջացան իրարամերժ խմբավորումներ` ունիթորներ և հակաունիթորներ, որով էլ ավելի թուլացավ երկրի քաղաքական միասնությունը: Բացի այդ պակաս կարևոր չէր նաև այն հանգամանքը, որ ավելի սրվեցին Կիլիկիայի հայկական թագավորության հարաբերությունները շրջապատող իսլամադավան պետությունների հետ: Վերջիններս այդ որոշումը դիտում էին, որպես խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ։ : Միարարության վերաբերյալ Սսի 1307 թ. եկեղեցական ժողովի որոշումը ավելի գրգռեց Կիլիկիայի գլխավոր թշնամու` Եգիպտոսի սուլթանության զայրույթը:Թագավորի քաղաքականությանը կողմ էին հատկապես Կիլիկիայում բնակություն հաստատած լատինական տարրերը, բարձրաստիճան որոշ հոգևորականներ և արքունիքի առանձին հեղինակավոր ծառայողներ: Հենց նրանք էլ հարում էին այսպես կոչված միարարական հոսանքին, այսինքն` համաձայն էին, որ Հայ Եկեղեցին ենթարկվի Հռոմի Պապին: Ի հակակշիռ դրա` Կիլիկիայի բնակչության և հոգևորականության մեծ մասը (հատկապես հոգևորականության ստորին շերտերը), խոշոր հողատերերի զգալի մասը, աշխատավորական զանգվածները դեմ էին միությանը և կազմում էին հակամիարարական հոսանքը: Ինչ վերաբերում է Հռոմի Պապին, ապա նա իր խոստացած օգնությունը չուղարկեց Կիլիկյան Հայաստան,քանի որ Հռոմի պապի նպատակը ոչ թե օգնելն էր,այլ Արևելքում կաթոլիկությունը տարածելը։ Նույն կերպ նա վարվեց նաև 1453թ․թուրքերի կողմից Կ․Պոլսի գրավման ժամանակ,ինչի հետևանքով Հարավարևելյան Եվրոպան հայտնվեց Օսմանյան տիրապետության տակ։

          Comment


          • Nar Oganessovna-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Բարսեղյան,Սսի եկեղեցական ժողովի որոշումը ունեցավ այն հետևանքը, որ երկրում առաջացան իրարամերժ խմբավորումներ` ունիթորներ և հակաունիթորներ, որով էլ ավելի թուլացավ երկրի քաղաքական միասնությունը: Բացի այդ պակաս կարևոր չէր նաև այն հանգամանքը, որ ավելի սրվեցին Կիլիկիայի հայկական թագավորության հարաբերությունները շրջապատող իսլամադավան պետությունների հետ: Վերջիններս այդ որոշումը դիտում էին, որպես խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ։ : Միարարության վերաբերյալ Սսի 1307 թ. եկեղեցական ժողովի որոշումը ավելի գրգռեց Կիլիկիայի գլխավոր թշնամու` Եգիպտոսի սուլթանության զայրույթը:Թագավորի քաղաքականությանը կողմ էին հատկապես Կիլիկիայում բնակություն հաստատած լատինական տարրերը, բարձրաստիճան որոշ հոգևորականներ և արքունիքի առանձին հեղինակավոր ծառայողներ: Հենց նրանք էլ հարում էին այսպես կոչված միարարական հոսանքին, այսինքն` համաձայն էին, որ Հայ Եկեղեցին ենթարկվի Հռոմի Պապին: Ի հակակշիռ դրա` Կիլիկիայի բնակչության և հոգևորականության մեծ մասը (հատկապես հոգևորականության ստորին շերտերը), խոշոր հողատերերի զգալի մասը, աշխատավորական զանգվածները դեմ էին միությանը և կազմում էին հակամիարարական հոսանքը: Ինչ վերաբերում է Հռոմի Պապին, ապա նա իր խոստացած օգնությունը չուղարկեց Կիլիկյան Հայաստան,քանի որ Հռոմի պապի նպատակը ոչ թե օգնելն էր,այլ Արևելքում կաթոլիկությունը տարածելը։ Նույն կերպ նա վարվեց նաև 1453թ․թուրքերի կողմից Կ․Պոլսի գրավման ժամանակ,ինչի հետևանքով Հարավարևելյան Եվրոպան հայտնվեց Օսմանյան տիրապետության տակ։
            Լիովին համամիտ եմ Ձեր տեսակետի հետ,հարգելի Նարինե:

            Comment


            • Հարգելի գործընկերներ,շատ կարևոր է ,որ պատմություն դասավանդելիս ուսուցիչը ուշադրություն դարձնի հետևյալ հարցերին.

              1.սովորողին հիմնարար գիտելիքներ տալ հայկական քաղաքակրթության մասին, 2. զարգացնել սովորողի ճանաչողական, սոցիալական և անհատական կարողություններն ու հմտությունները, 3. ամրապնդել սովորողի հարգանքն ու հպարտությունը հայրենիքի, սեփական պատմության, ավանդույթների և ազգային առանձնահատկությունների հանդեպ, 4.դաստիարակել ազգային ու համամարդկային արժեքներ կրող սոցիալապես ակտիվ անձ ու քաղաքացի, բացահայտել նրա անձնային որակները.

              Comment


              • Կարելի է գալ մի կարևոր եզրահանգման,,որ երբ ասում ենք «դասի արդյունավետության բարձրացում», պիտի հասկանալ դասի վերջնական արդյունքը,այսինքն`թե դասը որքանով է զարգացրել սովորողների ճանաչողական ակտիվությունն ու ստեղծագործական ընդունակությունները:

                Յուրաքանչյուր ուսուցիչ դասարան մտնելուց առաջ անպայման իր առջև պիտի դնի երկու կարևոր հարց. «Որն է կրթության նպատակը, և ինչ պետք է սովորեցնի ինքն իր աշակերտներին»:
                Ուսումնական գործընթացի հաջող իրականացման համար ուսուցչին անհրաժեշտ է տարբեր մեթոդների իմացություն:Ուսուցման արդյունավետությանը նպաստող ժամանակակից մեթոդներց նպատակահարմար է ընտրել այն մեթոդները,որոնք ապահովում են ուսուցման և ուսումնառության աշակերտակենտրոն մոտեցում, որի համաձայն` յուրաքանչյուր սովորող պետք է դառնա դասի գործուն մասնակիցը:


                Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 07-02-20, 22:36.

                Comment


                • Ստորև ներկայացված է <<Կիլիկյան թագավորություն>> թեմայի վերաբերյալ սահիկաշարի 1-ին մասը:
                  Կցված ֆայլեր

                  Comment


                  • Ստորև ներկայացված է <<Կիլիկյան թագավորություն>> թեմայի վերաբերյալ սահիկաշարի 2-րդ մասը:
                    Կցված ֆայլեր

                    Comment


                    • Հարգելի Բարսեղյան, մեր օրերում շատ է կարևորվում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասերին: Ինչ եք կարծում, տեսանյութի ցուցադրումն առավել արդյունավետ չէր դարձնի այս թեման? Կանխավ շնորհակալություն:

                      Comment


                      • Lianamkrt-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Բարսեղյան, մեր օրերում շատ է կարևորվում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասերին: Ինչ եք կարծում, տեսանյութի ցուցադրումն առավել արդյունավետ չէր դարձնի այս թեման? Կանխավ շնորհակալություն:
                        Լիովին համաձայնեմ եմ Ձեզ հետ սիրելի Լիաննա:<<Շրջված դասարան>> մեթոդը կիրառելիս տեսանյութ թեմայի վերաբերյալ առաջարկվել է:Կառաջարկեմ ևս մեկը.

                        Comment


                        • Ստորև ներկայացված է տեսանյութը.
                           

                          Comment


                          • Հարգելի Բարսեղյան, նկատի ունենալով միջառարկայական կապը, կարելի՞ է արդյոք Սսի և Ադանայի ժողովների ներկայացման ժամանակ անդրդառնալ Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու և Թովմա Մեծոփեցու գործունեությանը։ Կանխավ շնորհակալություն։

                            Comment


                            • Հարգելի Աննա,ոչ միայն կարելի է ,այլ նաև պարտադիր է:Այս գործիչների շնորհիվ է,որ վերահաստատվել է հայ եկեղեցու անկախությունն ապահովող դավանական և ծիսական ավանդական կանոնները:

                              Comment


                              • ՊԼԱՆ.docx Ներկայացված է թեմայի վերաբերյալ օրվա դասի պլան:
                                Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 13-02-20, 22:57.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X