Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասի արդյունավետությունը բարձրացնող մեթոդներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #91
    Հաջորդ կարևոր հարցը այն էր,որ թագավորության հռչակումից հետո Լևոն Մեծագործը շարունակում է համագործակցել Հայ Առաքելական Եկեղեցու հետ, սակայն պապական կուրիային տրված խոստումները չեն իրականացնում։ Այս փաստը խոսում է այն մասին, որ հայոց արքան նույնպես հակված էր պահպանելու հայ եկեղեցու ինքնուրույնությունը։ Հատկանշական է, որ պետություն-եկեղեցի համագործակցությունը մեծապես օգնում է նաև երկրի ներքին կայունության ապահովմանը։ Գրիգոր Զ Ապիրատը սատար է կանգնում հայոց արքային և ընդհանրապես թագավորական իշխանությանը բոլոր կարևոր հարցերում։ Նմանատիպ իրավիճակ առաջացավ նաև Կիլիկիայի թագավորության հռչակումից որոշ ժամանակ անց, երբ կաթողիկոսի քեռորդի Հեթում իշխանը, ով Լամբրոնի նշանավոր տիրակալն էր, կենտրոնախույս նկրտումներ դրսևորեց և հրաժարվեց ենթարկվել Լևոն Մեծագործին։ Շուտով հայոց արքան ձերբակալեց Հեթումին և նրա ընտանիքի անդամներին, բայց կաթողիկոսի միջամտությամբ նրանք հաշտվեցին, և Հեթում իշխանին շնորհվեց հայտնի Դրազարկի վանքը։ Հետագա տարիներին Հեթում իշխանը և Լևոն Մեծագործը համագործակցեցին իրար հետ։13-րդ դարի սկզբին լատինամետներն Անտիոքում հիմնադրեցին իրենց պատրիարքությունը։ Նրանք մի քանի անգամ փորձեցին իրենց իշխանությանը ենթարկել նաև Ամենայն հայոց կաթողիկոսարանը։ Նմանատիպ քաղաքականությունը չէր կարող դժգոհություն առաջ չբերել թե Հռոմկլայի կաթողիկոսարանի, թե Կիլիկիայի քաղաքական շրջանակներում։ Շուտով գործին միջամտեց հայոց արքան, ով կտրականապես մերժեց հայոց եկեղեցին Անտիոքի պատրիարքությանը ենթարկելու առաջարկը։ Բացի այդ, ստեղծված պայմաններում Լևոն Մեծագործը դիմում է Հռոմի պապին, որպեսզի Անտիոքի լատին պատրիարքը չխառնվի հայ եկեղեցու և պետության ներքին գործերին։ Եվ ահա Հռոմի պապ Իննոկենտիոս III-ը, քանի որ Լևոն Մեծագործին դիտում էր որպես խաչակիրների հնարավոր դաշնակից, ընդառաջեց հայոց արքայի պահանջին։ 1202 թ. Իննոկենտիոս III պապը հաստատում է Լևոն Ա արքայի օրինական պահանջը։ Այս հարցում հայոց արքան և եկեղեցին հանդես են գալիս միասնական ուժերով։ Նշենք նաև, որ հետագա տասնամյակներին էլ Անտիոքի պատրիարքության կողմից հայոց կաթողիկոսարանի նկատմամբ նմանատիպ փորձեր կատարվեցին, բայց վերջիններս էական հաջողություններ չունեցան։

    Աղբյուրներ.
    1.Արամ Հովհաննիսյան <<ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԿԻԼԻԿՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ>>
    Հարգելի գործընկերներ հետաքրքիր է Ձեր կարծիքը. ինչպե՞ս եք գնահատում Լևոն Մեծագործի վարած քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ:
    Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 22-01-20, 23:00.

    Comment


    • #92
      Սիրելի Աննա, շատ հետաքրքիր թեմա եք ընտրել, սիրով միանում եմ քննարկումներին:

      Comment


      • #93
        Ուսումական միջավայրի ամենատարածված և ամենագործուն եղանակը խմբային աշխատանքն է,ինչի ընթացքում տեղեկատվության աղբյուրն այլևս գրքերն ու ուսուցիչները չեն, այլ իրական կյանքը։ Խմբային աշխատանքի միջոցով աշակերտները հնարավորություն ունեն իրական կյանքին նմանեցված իրավիճակներում որոնելու իրական խնդիրների լուծումներ՝ օգտագործելով տարբեր ձևեր և տարատեսակ եղանակներ։Նրանք կարող են օգտվել մի շարք գործիքներից և տեղեկատվության աղբյուրներից՝ իրենց խնդիրները լուծելու և նպատակին հասնելու համար։ Դասավանդման այս եղանակով գնահատումը կարող է իսկապես արդյունավետ լինել, եթե ուսուցիչը հետամուտ լինի ուսման բազմամակարդակ գործընթացին և կարողանա այն իրագործել։

        Comment


        • #94
          Հարգելի Աննա, տեղին անդրադարձ եք կատարել:Ինչպես հայտնի է եկեղեցին չէր ողջունում հայոց թագավորության ձևավորմանը: Գրիգոր Զ Ապիրատի հայրապետական աթոռ բարձրանալը տեղի ունեցավ առանց դժվարությունների և տեղի ունեցավ Լևոն Ռուբինյանի կամքով, որը հիասթափված էր Քարավեժից: Լևոնը գտավ , որ 72 ամյա Գրիգոր Զ Ապիրատը հազիվ թե կարողանա ինքնագլխություն հանդես բերել, առավել ևս, որ բնավորությամբ համեստ ու հեզ էր, չնայած երիտասարղ հասակում զինվորական էր եղել:Գրիգոր Զ կաթողիկոս օծելուց դժգոհ է մնում Ներսես Լամբրոնացին, որը ևս հավակնում էր դառնալ կաթողիկոս:Լևոն 2-ը խուսափեց վերջինիցս նրա բուռն բնավորության պատճառով, որը կարող էր նրա համար դժվարություններ առաջացնել:

          Comment


          • #95
            Հարգելի Աննա Բարսեղյան, ինչպ՞ես եք գնահատում Ներսես Շնորհալու կաթողիկոսական գործունեությունը։
            Վերջին խմբագրողը՝ Hakobyan73; 25-01-20, 11:32.

            Comment


            • #96
              Minasyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Աննա, տեղին անդրադարձ եք կատարել:Ինչպես հայտնի է եկեղեցին չէր ողջունում հայոց թագավորության ձևավորմանը: Գրիգոր Զ Ապիրատի հայրապետական աթոռ բարձրանալը տեղի ունեցավ առանց դժվարությունների և տեղի ունեցավ Լևոն Ռուբինյանի կամքով, որը հիասթափված էր Քարավեժից: Լևոնը գտավ , որ 72 ամյա Գրիգոր Զ Ապիրատը հազիվ թե կարողանա ինքնագլխություն հանդես բերել, առավել ևս, որ բնավորությամբ համեստ ու հեզ էր, չնայած երիտասարղ հասակում զինվորական էր եղել:Գրիգոր Զ կաթողիկոս օծելուց դժգոհ է մնում Ներսես Լամբրոնացին, որը ևս հավակնում էր դառնալ կաթողիկոս:Լևոն 2-ը խուսափեց վերջինիցս նրա բուռն բնավորության պատճառով, որը կարող էր նրա համար դժվարություններ առաջացնել:
              Շատ ճիշտ նկատեցիք,սիրելի Աշխեն. նույն այդպիսի դեպք ունեցել ենք Արշակ 2-ի ժամանակ,երբ վերջինիս առաջարկով 353 թ. Արշակ Բ-ի հրահանգով Ներսես Ա Պարթևը ձեռնադրվեց եպիսկոպոս:Արքան որոշեց ,որ 25-26 տարեկան մի երիտասարդի ավելի հեշտ կլինի իրեն ենթարկելը,այնինչ թագավորի և Ներսես Մեծի միջիև հաճախ էին ծագում տարաձայնություններ:

              Comment


              • #97

                Ժամանակագրական առումով հետ եմ գնալու դեպի 1166թվական ,բայց սիրով կպատասխանեմ Ձեր հարցին հարգելի Աննա:

                1166 թ. Գրիգոր Գ Պահլավունին կյանքի վերջին օրերին, Հռոմկլայի և շրջակա հոգևորականների ներկայությամբ իր ձեռքով կաթողիկոս է օծում 66-ամյա եղբորը՝ Ներսես Դ Շնորհալուն։ Նա այդ ժամանակաշրջանում արդեն նշանավոր եկեղեցական գործիչներից էր, հայտնի էր նաև Ներսես Կլայեցի անունով8 ։ Ըստ մեզ հասած որոշ պատմական սկզբնաղբյուրների և իր գրվածքներում եղած որոշ տվյալների՝ Ներսես Շնորհալին սերում էր Ապիրատյանների տոհմից։ Մի տոհմ, որի նշանավոր մարդիկ իրենց դիրքով և գործունեությամբ սկսում են աչքի ընկնել հատկապես Բագրատունիների թագավորության ժամանակներից։։ Ընդունելով եղբոր առաջարկը՝ Շնորհալին սկսում է առաջին հերթին զբաղվել հոգևոր երգերով, դրանց եղանակներով։ Նույնիսկ տերունական տոները մինչ այդ դեռևս չունեին շարականների լրիվ կանոնները։ Շնորհալին ոչ միայն գրել է բազմաթիվ նոր շարականներ, այլև դրանք եղանակավորել, երգել և շատ երգողներ պատրաստել։ Նա Կիլիկիայի տարբեր շրջաններից ընդունակ պատանիներին հավաքում էր կաթողիկոսարանում, ինքն էր դասավանդում շարականները, դրանց եղանակները, սովորեցնում եկեղեցու ժամակարգությունն ու պատմությունը։ Ներսեսը Դ մեծ բարեփոխություն մտցրեց նաև վանական դպրոցների ուսումնական ծրագրերում։ Նրա ձեռքի տակ աճեցին ու հզորացան մի խումբ անվանի հոգևորականներ, որոնցից, օրինակ, կարելի է հիշատակել Գրիգոր Դ Տղային, Ներսես Լամբրոնացուն և շատ ուրիշների։

                Աղբյուներ.1.Հովհաննիսյան Ա., Ամենայն հայոց կաթողիկոսության խնդիրը Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո, Աստվածաբանության ֆակուլտետի «Տարեգիրք», Եր., 2011։2.. Հարությունյան Գ., Դիտողություններ Կիլիկիայում հայկական պետականության առաջացման հարցի շուրջը, Հայոց պատմության հարցեր, թիվ 6, Եր., 2005։
                Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 28-01-20, 23:48.

                Comment


                • #98
                  Հարգելի՛ Բարսեղյան, ինչպիսի՞ն էր եկեղեցու և թագավորական իշխանության փոխհարաբերությունները Հեթումյանների արքայատոհմի ժամանակաշրջանում։

                  Comment


                  • #99
                    Հարգելի Նոնա,Կաթողիկոս Հովհաննես Սսեցու մահից հետո առաջ եկավ նոր կաթողիկոսի ընտրության հարցը։ Հիմնական թեկնածուները երկուսն էին, որոնցից առաջինը Գրիգոր Սկևռացին էր, ով Լևոն թագավորի խոստովանահայրն էր, իսկ մյուսը Կոստանդին պայլի հովանավորությունը վայելող Կոստանդին Ա Բարձրբերդցին (1221-1267 թթ.)։ Քանի որ նշյալ ժամանակաշրջանում Կիլիկիայի թագավորությունում մեծ էր Կոստանդին պայլի ազդեցությունը, հետևաբար հայոց հայրապետական աթոռին բազմեց հենց նրա համակրանքը վայելող թեկնածուն։ Նա դարձավ Հայ Առաքելական Եկեղեցու ամենաերկարամյա ղեկավարներից մեկն` աթոռակալելով մոտավորապես 46 տարի։ Վերջինիս ղեկավարման տարիներին մի շարք կարևոր դեպքեր տեղի ունեցան թե՛ Կիլիկիյում հայկական թագավորությունում և թե՛ բուն Հայաստանում։ Կոստանդին Ա Բարձրբերդցին ժամանակին սովորել էր Մլիճում և Հռոմկլայի կաթողիկոսարանում։ Նա մշտապես վարել է երկրի ամրապնդման և հզորացման, հայ եկեղեցու միաբանության, ինքնուրույնության պահպանման քաղաքականություն։ Կաթողիկոսը Իր աթոռակալման սկզբնական շրջանում` 1220-ական թվականներին, ավարտին հասցրեց Սսի Սուրբ Սոֆյա եկեղեցու կառուցումը։ Կոստանդին Բարձրբերդցին ակտիվ դերակատարում ունեցավ նաև Կոստանդին պայլի որդու` Հեթումի և Զաբել թագուհու ամուսնության հարցում։ Հայտնի է, որ Կիլիկիայի արքա Ֆիլիպի անհաջող կառավարումից և նրա բանտարկությունից հետո Կոստանդին պայլը Կիլիկիայի հայ ավագանու առաջ հարց բարձրացրեց՝ իր որդուն ամուսնացնել Զաբել թագուհու հետ։ Կաթողիկոսը այս հարցում Կոստանդինի կողքին էր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Զաբել թագուհին չհամաձայնվեց այդ որոշմանը և փախավ Կիլիկիայից, Կոստանդին Բարձրբերդցին մեկնեց նրա մոտ Սելևկիա, որը գտվում էր հիվանդախնամ ասպետների իշխանության ներքո։ Կաթողիկոսը փորձեց համոզել թագուհուն՝ հետ վերադառնալ։ Զաբել թագուհին, ով սկզբնական շրջանում դեմ էր այդ ամուսնությանը, մերժեց հայոց կաթողիկոսի միջնորդական առաքելությունը։ Դրանից հետո միայն Կոստանդին պայլը մեծ զորքով շարժվեց թագուհուն ընդառաջ, նրան բերեց Կիլիկիա, որից հետո տեղի ունեցավ Զաբել թագուհու և Հեթումի ամուսնությունը, որից հետո Կիլիկիայի հայկական թագավորությունում հաստատվեց Հեթումյանների դինաստիան։ Նոր կաթողիկոսը կատարեց մի շատ կարևոր քայլ ևս։ Նա օգնեց Կոստանդին պայլին երկրից վտարել բոլոր լատինադավաններին, որոնք այդ ժամանակ ակտիվացել էին և մեծ վտանգ էին ներկայացնում ոչ միայն հայոց եկեղեցու, այլև պետության համար։ Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի օրոք Կիլիկիայի հայկական թագավորությունում քաղաքական իրավիճակը լարված էր, քանի որ մի կողմից հայկական թագավորությանը սպառնում էր ժամանակի ամենահզոր ուժերից մեկը` մոնղոլական պետությունը, իսկ մյուս կողմից Իկոնիայի սուլթանությունը։
                    Աղբյուրներ.1.. Մութաֆյան Կ., Կիլիկիան կայսրությունների խաչմերուկում, Երևան, 2001։2.Օրմանյան Մ., Ազգապատում, հ. Ա, Ս. Էջմիածին, 2001։
                    Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 31-01-20, 20:03.

                    Comment


                    • Հարկ է նաև նշել, որ Կոստանդին Բարձրբերդցին իր աթոռակալման տարիներին զբաղվել է նաև հոգևոր-մշակութային գործունեությամբ, բացել նոր դպրոցներ, հիմնել միաբանություններ, գրչության կենտրոններ և այլն։ Նրա նախաձեռնությամբ վերաշինվել է Արտազի Ս. Թադեի վանքը, որը դարձել է թեմական կենտրոն։ Կաթողիկոսը նաև սահմանել հատուկ կանոններ, որով արգելել է հոգևորականներին կնունքը, պսակը, ձեռնադրությունը, խոստովանությունն ու հաղորդությունը կատարել դրամով։ Կոստանդին Բարձրբերդցին նաև խստագույնս արգելել է դրամով եկեղեցական պաշտոնների նշանակելու հոռի երևույթը։ 1241 թ. Վարդան Արևելցին Հռոմկլայում հանդիպում է Կոստանդին կաթողիկոսին։ Դրանից հետո վերջինս մի որոշ ժամանակ մնաց կաթողիկոսի մոտ։ 1243 թ. նրանք երկուսով Հռոմկլայից ժամանեցին Սիս, և այդ նույն թվականին Հեթում Ա արքայի համաձայնությամբ Կիլիկիայում տեղի ունեցավ մի կարևոր եկեղեցական ժողով, որի նպատակն էր եկեղեցու վարչական կառավարման բարեփոխումը։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ Կոստանդին Բարձրբերդցու աթոռակալման տարիներին ժողովուրդն անտարբերությամբ էր վերաբերվում կրոնական հարցերին և եկեղեցական պաշտամունքին։ Հետաքրքիր է նաև նշել, որ Մ. Օրմանյանի դիտարկմամբ՝ Սսում կայացած ժողովը չդարձավ ազգային, քանի որ այնտեղ մասնակցեցին միայն Կիլիկյան Հայաստանի ներկայացուցիչները։ Բուն Հայաստանի հոգևորականները չկարողացան մասնակցել ժողովին, քանի որ մոնղոլական արշավանքները տարածաշրջանում ստեղծել էին անկայունություն։

                      Comment


                      • Հարգելի Աննա, չափազանց հետաքրքիր տեղեկություններ են:
                        Սակայն 12-րդ դարի 90-ական թվականներին Լևոն Մեծագործը փորձում էր որոշակի զիջումների գնով միջազգային ճանաչում ձեռք բերել և ճանաչվել արքա եվրոպական միապետերի կողմից, իսկ հայոց կաթողիկոսը հավանաբար ցանկանում էր պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցու ինքնուրույնությունը, և այս փուլում եկեղեցու և պետության հարաբերությունները խիստ սրվել են։

                        Comment


                        • Հարգելի Բարսեղյան,Լևոն Մեծագործն իր կառավարման ողջ ժամանակաշրջանում, մի կողմից, համագործակցում էր Հռոմկլայի հայոց կաթողիկոսարանի, Կիլիկիայում թեմերի առաջնորդների և հատկապես Ամենայն Հայոց կաթողիկոսների հետ՝ նրանց մասնակից դարձնելով պետական-քաղաքական կառավարման բազմաթիվ ոլորտների գործունեությանը, բայց, մյուս կողմից էլ, ժամանակ առ ժամանակ ճնշումներ էր գործադրում նրանց վրա իրեն հուզող հարցերը լուծելու համար։ Եվ վերջապես, ոչ պակաս կարևոր էր նաև այն հանգամանքը, որ Լևոն Մեծագործն իր կառավարման ընթացքում ընդհանուր առմամբ թույլ չտվեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին որևիցե օտար նվիրապետական կառույցի դավանաբանական զիջումներ կատարի։Բայց այդ դավանաբանական խնդիրները հետագայում հանգեցրին նրան,որ Կիլիկիայի հայ հասարակությունը պառակտվեց ունիթորների և հակաունիթորների։ Հենց այդ պառակտումն էլ կործանեց անկախ հայոց պետականությունը։Կիլիկիայի կառավարողներից միայն Մլեհը հասկացավ ու գիտակցեց,որ Արևմուտքի երկրները ,Հռոմի պապն ու հունական եկեղեցին բնավ էլ մտադիր չեն օգնելու հայերին և սկսեց համագործակցել Հալեպի սուլթանի հետ՝ կատարելով դիվանագիտական հեղաշրջում։

                          Comment


                          • Nar Oganessovna-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Բարսեղյան,Լևոն Մեծագործն իր կառավարման ողջ ժամանակաշրջանում, մի կողմից, համագործակցում էր Հռոմկլայի հայոց կաթողիկոսարանի, Կիլիկիայում թեմերի առաջնորդների և հատկապես Ամենայն Հայոց կաթողիկոսների հետ՝ նրանց մասնակից դարձնելով պետական-քաղաքական կառավարման բազմաթիվ ոլորտների գործունեությանը, բայց, մյուս կողմից էլ, ժամանակ առ ժամանակ ճնշումներ էր գործադրում նրանց վրա իրեն հուզող հարցերը լուծելու համար։ Եվ վերջապես, ոչ պակաս կարևոր էր նաև այն հանգամանքը, որ Լևոն Մեծագործն իր կառավարման ընթացքում ընդհանուր առմամբ թույլ չտվեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին որևիցե օտար նվիրապետական կառույցի դավանաբանական զիջումներ կատարի։Բայց այդ դավանաբանական խնդիրները հետագայում հանգեցրին նրան,որ Կիլիկիայի հայ հասարակությունը պառակտվեց ունիթորների և հակաունիթորների։ Հենց այդ պառակտումն էլ կործանեց անկախ հայոց պետականությունը։Կիլիկիայի կառավարողներից միայն Մլեհը հասկացավ ու գիտակցեց,որ Արևմուտքի երկրները ,Հռոմի պապն ու հունական եկեղեցին բնավ էլ մտադիր չեն օգնելու հայերին և սկսեց համագործակցել Հալեպի սուլթանի հետ՝ կատարելով դիվանագիտական հեղաշրջում։
                            Հարգելի Նարինե շատ ճիշտ նկատեցիք, որ առաջինը Մլեհն էր,որ հասկացավ ու գիտակցեց,որ Արևմուտքի երկրները ,Հռոմի պապն ու հունական եկեղեցին բնավ էլ մտադիր չեն օգնելու հայերին:

                            Comment


                            • Մլեհը դաշնակցում է Հալեպի ամիրա Նուրեդդինի հետ, որից հետո նա դաժան վերաբերմունք է դրսևորում քրիստոնյաների նկատմամբ: Մլեհի այդ քայլը սխալ տպավորություն է թողել շրջապատողների վրա: Վերջիններս կարծել են, թե Մլեհը մուսուլման է, որը իրականությանը չի համապատասխանել:Մլեհը Մանուտ գավառում կառուցել է մի վանք և կոչել այն Մեծքար, ապա ընծաներ է մատուցել վանքին: Մլեհի և Նուրեդդինի դաշնակցությունը հետապնդել է լոկ քաղաքական շահեր, ալյ ոչ թե կրոնական:

                              Comment


                              • Հարգելի Աշխեն, այս ժամանակաշրջանում Մլեհ իշխանապետի և Հալեպի սուլթանության շահերից չէր բխում նաև այն փաստը, որ հայոց եկեղեցին միավորվի բյուզանդականի հետ։ Ինչ վերաբերում է Հռոմկլայի կաթողիկոսարանին, ապա պետք է նշել, որ այն միանգամայն անկախ կառույց էր և չէր մտնում Ռուբինյանների հայկական իշխանության տարածքի մեջ:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X