Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասի արդյունավետությունը բարձրացնող մեթոդներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Հարգելի գործընկերներ, կլաստերի մեթոդով ահավասիկ ներկայացնում եմ <<Կիլիկիայի թագավորության հռչակում>> թեման.
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 15-01-20, 23:10.

    Comment


    • #77
      Այս մեթոդը ո՞ր թեմաների դասավանդման ժամանակ կարելի է կիրառել։

      Comment


      • #78
        Dadayan Nona 1-ի խոսքերից Նայել գրառումը
        Այս մեթոդը ո՞ր թեմաների դասավանդման ժամանակ կարելի է կիրառել։
        Հարգելի Նոնա,գրեթե բոլոր թեմաների ժամանակ մեթոդը կարելի է կիրառել .հատկապես այն թեմաները դասավանդելիս,որոնք սովորողների մոտ դժվարություն կարող են առաջացնել.

        Comment


        • #79
          Հարգելի Աշխեն Կիլիկիայի թագավորների և եկեղեցու միջև եղած փոխհարաբերությունները ընթանում էին հետևյալ կերպ.1193 թ. կաթողիկոս Գրիգոր Դ Տղայի մահվանից հետո առաջ եկավ նոր կաթողիկոսի ընտրության հարցը: Ընտրվեց Գրիգոր Ե Քարավեժը, ով Գրիգոր Դ Տղայի քեռորդին էր՝ Պահլավունի Ապիրատյանների նշանավոր տոհմից։ Մ. Օրմանյանը, խոսելով Գրիգոր Դ Տղայի մահվանից հետո ստեղծված վիճակից, նշում է, որ այդ ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսական աթոռի հավանական թեկնածուներից էին Գրիգոր Ապիրատ և Ներսես Լամբրոնացի եպիսկոպոսները, որոնք բավական ազդեցիկ հոգևորականներ էին Կիլիկյան Հայաստանում։ Ֆրանսիացի հայտնի պատմաբան Ռընե Գրուսեի դիտարկմամբ Գրիգոր Դ Տղա կաթողիկոսի մահվանից հետո կաթողիկոսի թեկնածու դիտվող Գրիգոր Ապիրատ և Ներսես Լամբրոնացի եպիսկոպոսներից ոչ մեկն էլ չառաջադրվեց հունական և լատինական գաղափարների նկատմամբ չափազանց բարեհաճ տրամադրվածություն ունենալու պատճառով2։ Լևոն Մեծագործը և հայ բարձրաստիճան հոգևորականության մեծ մասը այլ որոշում կայացրեցին։ Այսպես՝ Լևոն իշխանապետը և հայ իշխանական վերնախավը պաշտպանեցին երիտասարդ Գրիգոր Ե Քարավեժի թեկնածությունը, ով համաձայն Մ. Օրմանյանի՝ ընդամենը 22 տարեկան էր։ Նոր կաթողիկոսին Լևոնի աջակցությունը հետապնդում էր նպատակ՝ սիրաշահելու բուն Հայաստանի հոգևորականությանը, որն էլ առաջ էր քաշել նրա թեկնածությունը։ Իհարկե վերը նշված ժամանակաշրջանում Կիլիկիայում կային մի շարք անվանի հոգևորականներ, ովքեր կարող էին բազմել Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռին, սակայն բուն Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը կարելի է բացատրել այն պարզորոշ հանգամանքով, որ հայոց իշխանապետը երազում էր հայկական բոլոր հողերը ազատագրել օտարերկրյա տիրապետությունից և դրանք միավորել իր իշխանության ներքո։ Նա ցանկանում էր մի այնպիսի անձի տեսնել կաթողիկոսական աթոռին, ով ընդունակ կլիներ աջակցելու իրեն։ Արժե նաև նշել, որ «Թուղթ առ Լևոն արքայն հայոց» աշխատությանից երևում է, որ Գրիգոր Ե Քարավեժի ընտրությանը ոչ միայն դեմ է եղել Ներսես Լամբրոնացին, այլև շատերին է համոզել, որ այդ «մանուկը» կաթողիկոս չընտրվի։ Չնայած Լևոնը մի քանի անգամ հրավիրել է Լամբրոնացուն և համոզել, որ վերջինս գա և մասնակցի Գրիգոր Ե Քարավեժին կաթողիկոս օծելու արարողությանը, բայց նա հրաժարվել է։ Մի քանի անգամ կանչելուց և ստիպելուց հետո միայն Ներսես Լամբրոնացին ակամայից համաձայնեց և, հակառակ իր կամքի, կատարեց Լևոն Մեծագործի պահանջը։ Սկզբում արքայի և կաթողիկոսի հարաբերությունները բավական ջերմ էին, սակայն շուտով բարդանում են։ Հիշատակման արժանի է Գրիգոր Ե Քարավեժի հետ տեղի ունեցած դեպքը։ Սկզբում Լևոն իշխանապետը պաշտպանեց նրա թեկնածությունը, բայց երբ կաթողիկոսն արտահայտեց հայ հոգևորականության մեծամասնության կամքը և հավանություն չտվեց Լևոնի քաղաքական որոշ դիրքորոշումներին` վիճակն արմատապես փոխվեց։ Այստեղ հարց է առաջ գալիս, թե արդյոք հայոց կաթողիկոսը ուներ լծակներ՝ հակազդելու հայոց իշխանապետի վրա։ Հավանաբար ուներ։ Ճիշտ է, նա հայրապետական գահին էր բազմել Լևոն Մեծագործի աջակցությամբ, սակայն Հռոմկլայի հայոց կաթողիկոսարանը այս պատմաշրջանում, հայ ժողովրդին միավորող միակ իրավական իշխանությունն էր, պետականությունը կորցրած ժողովրդի համար։ Եվ հայոց կաթողիկոսարանը վեր էր Կիլիկիայում և այլուր իշխանության հասած բոլոր հայկական իշխանական տներից։ Բացի այդ՝ Հռոմկլայի կաթողիկոսը գերակա էր բոլոր հայկական իշխանությունների նկատմամբ։
          Աղբյուրներ .
          1.Մ. Օրմանյան, Հայոց եկեղեցին եւ իր պատմութիւնը, վարդապետութիւնը, բարեկարգութիւնը, արարողութիւնը, գրականութիւնը, ու ներկայ կացութիւնը, Կոստանդնուպոլիս
          2. Ա. Բոզոյան, Կիլիկյան Հայաստանի քաղաքական զարթոնքի ազդակները
          3ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ .ԼԵՎՈՆ ՄԵԾԱԳՈՐԾԻ ԵՎ ԳՐԻԳՈՐ ՔԱՐԱՎԵԺԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ (12-ՐԴ ԴԱՐԻ 90-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐ)
          Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 16-01-20, 22:42.

          Comment


          • #80
            barseghyan1977@bk.ru-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի գործընկերներ, կլաստերի մեթոդով ահավասիկ ներկայացնում եմ <<Կիլիկիայի թագավորության հռչակում>> թեման.
            Շնորհակալություն հարգելի Բարսեղյան։

            Comment


            • #81
              Շնորհակալություն հարգելի Բարսեղյան։

              Comment


              • #82
                Հարգելի Աննա Բարսեղյան, շատ հանգամանալից բացատրել էիք Կիլիկյան արքաների և թագավորների միջև եղած փոխհարաբերությունները:

                Comment


                • #83
                  Minasyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Աննա Բարսեղյան, շատ հանգամանալից բացատրել էիք Կիլիկյան արքաների և թագավորների միջև եղած փոխհարաբերությունները:
                  Հարգելի Աշխեն, կներկայացնեմ նաև Եկեղեցու և Լևոն Մեծագործի փոխհարաբերությունները Գրիգոր Ապիրատի կաթողիկոսության տարիներին և թե ինչ դերակատարություն ունեցավ եկեղեցին թագավորության հռչակման գործում:
                  Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 18-01-20, 00:45.

                  Comment


                  • #84
                    Հարգելի Բարսեղյան, կլաստերի մեթոդը ևս, ինչպես ներկայացված նախորդ մեթոդները, բավականին արդյունավետ և մատչելի է դարձնում նոր նյութի ընկալումը։ Բավականին հետաքրքիր կլինի այս մեթոդի շրջանակներում անդրադառնալ Գրիգոր Զ Ապիրատի գործունեությանը թագավորության հռչակման գործում ինչպես նաև եկեղեցու և կաթողիկոսի դերակատարմանը Զապելի խնամակալության շրջանում թագավորության պահպանման գործում։ Շնորհակալություն։
                    Վերջին խմբագրողը՝ Nar Oganessovna; 19-01-20, 02:08.

                    Comment


                    • #85
                      Հարգելի Աննա,կցանկանայի իմանալ ձեր մոտեցումը խմբային աշխատանքի ժամանակ խմբի ամդամների գնահատմանը:
                      Ասեմ ,որ հաճույքով եմ հետևում այս մասնագիտական քննարկումներին:


                      Comment


                      • #86
                        [QUOTE=Karine1;n149936]Հարգելի Աննա,կցանկանայի իմանալ ձեր մոտեցումը խմբային աշխատանքի ժամանակ խմբի ամդամների գնահատմանը:
                        Ասեմ ,որ հաճույքով եմ հետևում այս մասնագիտական քննարկումներին:

                        Հարգելի Կարինե,ինչպես գիտենք գնահատումը ուսուցման գործընթացի վերաբերյալ և նրա կատարելագործման համար փաստեր, հավաստի, բազմակողմանի տվյալներ հավաքագրելու շարունակական գործընթաց է` ուղղված ուսուցման գործընթացի զարգացմանն ու կատարելագործմանը: Այն պետք է արտացոլի առկա լավագույն փորձը, ներկայացնի տարբեր կողմերից, խթանի սովորողների և ուսուցիչների համատեղ գործունեության արդյունավետ զարգացումը:Ուսուցիչը պետք է ապահովի,որ գնահատումը լինի.

                        1. համապատասխան 2. հավաստի 3. համարժեք 4.կառավարելի 5. անկողմնակալ 5.արդար 6. արժանահավատ 7. ապահով 8. թափանցիկ:

                        Այս ամենը պետք է գործի նաև խմբային աշխատանքի ժամանակ խմբի ամդամներին գնահատելիս:Առաջարկում եմ նաև կիրառել նախնական գնահատում ,որի միջոցով ուսուցիչները պարզում են սովորողների նախնական գիտելիքներն ու փորձը մինչև նոր աշխատանքների ու փորձառության մեջ ընկղմվելը: Դա հնարավորություն է ընձեռում ճշգրտումներ մտցնելու աշխատանքի պլանավորման մեջ, ուշադրություն դարձնելու յուրաքանչյուր սովորողի անհատական պատրաստվածությանն ու պահանջներին խմբի մեջ:Առանձնակի կարևոր է նաև ամփոփիչ գնահատումը, ինչը տեղեկություններ է պարունակում միաժամանակ ուսուցման մի քանի բաղադրիչների մասին` սովորողների ձեռք բերած գիտելիքների, նրանց մեջ ձևավորված կարողությունների ու հմտությունների, դրսևորած վերաբերմունքի, հիմնական գաղափարների ընկալման մակարդակի ու վարքի ձևերի մասին, ինչպես նաև կենտրոնական գաղափարի ընկալման խորության վերաբերյալ և խթանում է սովորողների գործողությունները:
                        Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 19-01-20, 18:32.

                        Comment


                        • #87
                          Հարգելի Բարսեղյան ,
                          Ասօր ուսումնառության արդյունավետությունը բարձրացնելու համար մեծ նշանակություն ունի գնահատման գործընթացը ։ Ձեր թվարկած գնահատումը ՝
                          1. համապատասխան
                          2. հավաստի
                          3. համարժեք
                          4.կառավարելի
                          5. անկողմնակալ
                          5.արդար
                          6. արժանահավատ
                          7. ապահով
                          8. Թափանցիկ ,
                          լիարզեք կապահովվի սովորողների գիտելիքների արդյունքը ։ Սակայն խոստովանեմ, որ երբեմն մենք աշակերտին ոգևորելու կամ ավելին պահանջելու համար Ձեր թվարկածից կարող է 2 կետ շրջանցենք։ Հուսով եմ որ սա չի վնասի ։

                          Comment


                          • #88
                            Haygrig-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Բարսեղյան ,
                            Ասօր ուսումնառության արդյունավետությունը բարձրացնելու համար մեծ նշանակություն ունի գնահատման գործընթացը ։ Ձեր թվարկած գնահատումը ՝
                            1. համապատասխան
                            2. հավաստի
                            3. համարժեք
                            4.կառավարելի
                            5. անկողմնակալ
                            5.արդար
                            6. արժանահավատ
                            7. ապահով
                            8. Թափանցիկ ,
                            լիարզեք կապահովվի սովորողների գիտելիքների արդյունքը ։ Սակայն խոստովանեմ, որ երբեմն մենք աշակերտին ոգևորելու կամ ավելին պահանջելու համար Ձեր թվարկածից կարող է 2 կետ շրջանցենք։ Հուսով եմ որ սա չի վնասի ։
                            Հարգելի Գրիգոյան ,այնուամենայնիվ գնահատման ժամանակ պետք է աշխատենք լինել օբյեկտիվ:Սիրով կլսեմ Ձեր կարծիքը խմբային աշխատանքի ժամանակ խմբի ամդամների գնահատման հարցի վերաբերյալ:

                            Comment


                            • #89
                              Nar Oganessovna-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Բարսեղյան, կլաստերի մեթոդը ևս, ինչպես ներկայացված նախորդ մեթոդները, բավականին արդյունավետ և մատչելի է դարձնում նոր նյութի ընկալումը։ Բավականին հետաքրքիր կլինի այս մեթոդի շրջանակներում անդրադառնալ Գրիգոր Զ Ապիրատի գործունեությանը թագավորության հռչակման գործում ինչպես նաև եկեղեցու և կաթողիկոսի դերակատարմանը Զապելի խնամակալության շրջանում թագավորության պահպանման գործում։ Շնորհակալություն։
                              Համամիտ եմ Ձեր հետ, հարգելի Նարինե:

                              Comment


                              • #90
                                Հաջորդ կարևոր հարցը այն էր,որ թագավորության հռչակումից հետո Լևոն Մեծագործը շարունակում է համագործակցել Հայ Առաքելական Եկեղեցու հետ, սակայն պապական կուրիային տրված խոստումները չեն իրականացնում։ Այս փաստը խոսում է այն մասին, որ հայոց արքան նույնպես հակված էր պահպանելու հայ եկեղեցու ինքնուրույնությունը։ Հատկանշական է, որ պետություն-եկեղեցի համագործակցությունը մեծապես օգնում է նաև երկրի ներքին կայունության ապահովմանը։ Գրիգոր Զ Ապիրատը սատար է կանգնում հայոց արքային և ընդհանրապես թագավորական իշխանությանը բոլոր կարևոր հարցերում։ Նմանատիպ իրավիճակ առաջացավ նաև Կիլիկիայի թագավորության հռչակումից որոշ ժամանակ անց, երբ կաթողիկոսի քեռորդի Հեթում իշխանը, ով Լամբրոնի նշանավոր տիրակալն էր, կենտրոնախույս նկրտումներ դրսևորեց և հրաժարվեց ենթարկվել Լևոն Մեծագործին։ Շուտով հայոց արքան ձերբակալեց Հեթումին և նրա ընտանիքի անդամներին, բայց կաթողիկոսի միջամտությամբ նրանք հաշտվեցին, և Հեթում իշխանին շնորհվեց հայտնի Դրազարկի վանքը։ Հետագա տարիներին Հեթում իշխանը և Լևոն Մեծագործը համագործակցեցին իրար հետ։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X