Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասի արդյունավետությունը բարձրացնող մեթոդներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Արմենուհի Նավոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Բարսեղյան,գաղտնիք չէ, որ այսօր առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը մշակման փուլում են, քանի որ կան որոշ դասեր,որ ծրագրով նախատեսված են,իսկ դասագրքերում ներառված չեն։ Ինչ մեթոդներ կառաջարկեք նման դասերն արդյունավետ անցկացնելու համար։
    Հարգելի Նավոյան մեթոդները բազմաթիվ են.՛՛ֆիշբոունի ՛՛մեթոդ,՛՛Կլաստերի՛՛ մեթոդ,՛՛շրջված դասարանի ՛՛մեթոդ... Ընտրությունը Ձերն է կախված թեմայի բարդությունից:

    Comment


    • #62
      Բարև ձեզ։Հարգելի Բարսեղյան <<ֆիշբոունի>> մեթոդով կառուցվող գծապատկերը նաօրոք պիտի լրացվի ուսուցչի կողմից,թե կարելի <<ձկան կմախքի>> գծապատկերը լրացնել աշակերտների հետ միասին դասարանում։

      Comment


      • #63
        Dadayan Nona 1-ի խոսքերից Նայել գրառումը
        Բարև ձեզ։Հարգելի Բարսեղյան <<ֆիշբոունի>> մեթոդով կառուցվող գծապատկերը նաօրոք պիտի լրացվի ուսուցչի կողմից,թե կարելի <<ձկան կմախքի>> գծապատկերը լրացնել աշակերտների հետ միասին դասարանում։
        Հարգելի Նոնա,ավելի արդյունավետ կլինի ուսուցչուհին նոր դասը մատուցի և զուգահեռ անդրադառնա <<ձկան կմախքի>> գծապատկերի լրացմանը,որի միջոցով թեման ավելի ընկալելի և պատկերավոր կլինի աշակերտների համար:
        Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 09-01-20, 20:59.

        Comment


        • #64
          Dadayan Nona 1-ի խոսքերից Նայել գրառումը
          Բարև ձեզ։Հարգելի Բարսեղյան <<ֆիշբոունի>> մեթոդով կառուցվող գծապատկերը նաօրոք պիտի լրացվի ուսուցչի կողմից,թե կարելի <<ձկան կմախքի>> գծապատկերը լրացնել աշակերտների հետ միասին դասարանում։
          <<Ֆիշբոունի >> մեթոդը ես կկիրառեի անդրադարձի փուլում,կամ ամփոփիչ դասերին։

          Comment


          • #65
            Շնորհակալություն։

            Comment


            • #66
              Արմենուհի Նավոյան-ի խոսքերից Նայել գրառումը
              <<Ֆիշբոունի >> մեթոդը ես կկիրառեի անդրադարձի փուլում,կամ ամփոփիչ դասերին։
              Հարգելի Նավոյան,ես գտնում եմ,որ ճիշտ կլինի <<ձկան կմախքի>> գծապատկերը լրացնել աշակերտների հետ միասին դասարանում։Շատ ճիշտ էիք նկատել նաև,որ մեթոդը կարելի է կիրառել անդրադարձի փուլում,կամ ամփոփիչ դասերին։Մեթոդը հետաքրքիր է և արդյունավետ,կիրառելի է ցանկացած առարկայի և դասի ցանկացած փուլի համար:
              Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 08-01-20, 21:32.

              Comment


              • #67
                Հարգելի Աննա, շնորհակալություն հետաքրքիր մեթոդների ներկայացման համար: Համոզված եմ, որ նման մեթոդների միջոցով Կիլիկիայի նման բարդ թեմայի մատուցումը կդառնա հետաքրքիր և դյուրըմբռնելի: Սակայն մեթոդներից զատ մի կարևոր մասնագիտական հարց է ինձ հետաքրքրում: Խնդրում եմ մի փոքր անդրադարձ կատարեք և լուսաբանեք Կիլիկիայի թագավորների և եկեղեցու միջև եղած փոխհարաբերությունները: Նախապես, շնորհակալություն:

                Comment


                • #68
                  Ողջույն: Հարգելի Աննա, կմանրամասնեք "ծավալուն և պարզ հարցերի" մեթոդաբանությունը: Կանխավ` շնորհակալություն:

                  Comment


                  • #69
                    Հարգելի Բարսեղյան, այժմ անդրադարձ եք կատարում ֆիշբոունի մեթոդին, որն առավել դուր եկավ ինձ առաջարկված մեթոդներից։ Այն կարելի է կիրառել դասերի տարբեր փուլերում։Իմ կարծիքով ,եթե մեթոդի նպատակը մատուցվող նյութը դյուրընկալելի դարձնելն է, ապա այն ավելի արդյունավետ կլինի կիրառել ընկալման փուլում։Կարելի է նաև այն համադրել 6 գլխարկների մեթոդի հետ և ձկան կմախքը լրացնել ըստ գլխարկների համապատասխան գործառույթների,քանի որ յուրաքանչյուր դաս ստեղծագործական մոտեցում է պահանջում։ Շնորհակալություն։
                    Վերջին խմբագրողը՝ Nar Oganessovna; 09-01-20, 00:44.

                    Comment


                    • #70
                      ՀարգելիԼիանա ,,ծավալուն և պարզ հարցերի" մեթոդաբանությունը հետևյալն է. կարող ենք օգտագործել դասի երեք փուլերից ցանկացածի ժամանակ.

                      1. խթանման փուլում. սրանք հարցեր են, նախքան թեման ուսումնասիրելը:
                      2. ընկալման փուլում `ընթերցանության, ունկնդրման ընթացքում հարցերը ակտիվորեն վերլուծելու համար.
                      3.ամրապնդման փուլում` անցածի ամփոփում և ամրապնդում:

                      Սկզբում ուսուցչի առաջնորդությամբ աշակերտները տիրապետում են «ծավալուն և պարզ» հարցերը կազմելու տեխնոլոգիային ՝ օգտագործելով դասագրքի տեքստը, և հետագայում դա անում են ինքնուրույն: Տնային աշխատանք կատարելիս հնարավոր է գրել ծավալուն և պարզ հարցեր: Աշակերտների կողմից կազմված հարցերի նման հավաքածուն կարող է օգնել աշակերտների շրջանում հարցում անցկացնելու կամ փոխադարձ հարցադրումների կազմակերպմանը:Մեթոդը նպաստում է աշակերտների մտածողության և ուշադրության զարգացմանը, ինչպես նաև զարգացնում է «խելացի» հարցեր տալու կարողությունը: Հարցերի դասակարգումը օգնում է գտնել պատասխաններ, ստիպում է մտածել տեքստի մասին և օգնում է ավելի լավ հասկանալ տեքստի բովանդակությունը:



                      Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 09-01-20, 21:49.

                      Comment


                      • #71
                        Nar Oganessovna-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Բարսեղյան, այժմ անդրադարձ եք կատարում ֆիշբոունի մեթոդին, որն առավել դուր եկավ ինձ առաջարկված մեթոդներից։ Այն կարելի է կիրառել դասերի տարբեր փուլերում։Իմ կարծիքով ,եթե մեթոդի նպատակը մատուցվող նյութը դյուրընկալելի դարձնելն է, ապա այն ավելի արդյունավետ կլինի կիրառել ընկալման փուլում։Կարելի է նաև այն համադրել 6 գլխարկների մեթոդի հետ և ձկան կմախքը լրացնել ըստ գլխարկների համապատասխան գործառույթների,քանի որ յուրաքանչյուր դաս ստեղծագործական մոտեցում է պահանջում։ Շնորհակալություն։
                        Հարգելի Նարինե համակարծիք եմ Ձեզ հետ ,որ յուրաքանչյուր դաս ստեղծագործական մոտեցում է պահանջում և շատ ճիշտ նկատեցիք,որ կարելի է նաև այն համադրել 6 գլխարկների մեթոդի հետ և ձկան կմախքը լրացնել ըստ գլխարկների համապատասխան գործառույթների:
                        Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 12-01-20, 22:23.

                        Comment


                        • #72
                          Ժամանակակից կրթական համակարգի գլխավոր խնդիրներից է աշակերտի մոտ վերլուծական մտածելակերպի ձևավորումը: Կլաստերը աշակերտի մտավոր զարգացման մեթոդներից մեկն է:
                          Կլաստերը տեղեկատվության կազմակերպման գրաֆիկական ձև է, երբ առանձնանում են հիմնական իմաստաբանական միավորները, որոնք ամրագրված են գծապատկերով `դրանց միջև բոլոր կապերի նշանակմամբ: Այն պատկեր է, որը նպաստում է ուսումնական նյութի համակարգվածությանը և սինթեզին:
                          Կլաստերի ձևավորման հիմնական սկզբունքները
                          Կլաստերը պատրաստված է արբանյակներով մոլորակի մի փունջ կամ մոդելի տեսքով: Կենտրոնում հիմնական հասկացությունն է, կողմերում կան մեծ իմաստաբանական միավորներ, որոնք կապված են կենտրոնական հայեցակարգի հետ ուղիղ գծերով: Դա կարող է լինել տվյալ թեմայի հետ կապված գաղափարներ, մտքեր, փաստեր, պատկերներ, ասոցիացիաներ արտահայտող բառեր, արտահայտություններ, նախադասություններ: Եվ արդեն կենտրոնական մոլորակի «արբանյակների» շուրջը կարող են լինել պակաս նշանակալից իմաստաբանական միավորներ ՝ ավելի լիարժեքորեն բացահայտելով թեման և ընդլայնելով տրամաբանական կապերը: Կարևոր է, որ կարողանանք հստակեցնել կատեգորիաները ՝ հիմնավորելով դրանք ՝ ուսումնասիրելով նյութում պարունակվող կարծիքներն ու փաստերը:
                          Կախված դասի կազմակերպման եղանակից ՝ անհատական ​​առաջադրանք կատարելիս կլաստեր կարելի է կազմել գրատախտակի վրա, առանձին թերթիկի վրա կամ յուրաքանչյուր աշակերտի համար նախատեսված տետրում: Կլաստեր կազմելիս ցանկալի է օգտագործել գունավոր մատիտներ, գրիչներ:
                          Այս մեթոդը օգտագործելիս աշխատանքի ձևը կարող է լինել տարաբնույթ՝ անհատական, խմբային և կոլեկտիվ: Այն որոշվում է կախված նպատակներից և խնդիրներից, ուսուցչից և թիմից : Կլաստերը կարող է օգտագործվել որպես դասում աշխատանքները կազմակերպելու միջոց և որպես տնային աշխատանք:
                          Հարգելի գործընկերներ, առաջիկայում կլաստերի մեթոդով ներկայացնելու եմ <<Կիլիկիայի թագավորության հռչակում>> թեման:
                          Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 12-01-20, 23:08.

                          Comment


                          • #73
                            Հարգելի Բարսեղյան, սիրով կսպասեմ թեման կլաստերի մեթոդով ներկայացնելուն, ավելի հասկանալի և պատկերավոր դառնալու նպատակով։

                            Comment


                            • #74
                              Հարգելի Բարսեղյան, կարծում եմ, որ չափազանց հետաքրքիր քննարկում կունենանք այս թեմայի շուրջ: Այս մեթոդը նաև համագործակցային լավագույն մեթոդներից մեկն է, քանի որ աշակերտներն աշխատում են թիմով, համագործակցված:

                              Comment


                              • #75
                                Lianamkrt-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի Բարսեղյան, կարծում եմ, որ չափազանց հետաքրքիր քննարկում կունենանք այս թեմայի շուրջ: Այս մեթոդը նաև համագործակցային լավագույն մեթոդներից մեկն է, քանի որ աշակերտներն աշխատում են թիմով, համագործակցված:
                                Շատ ճիշտ նկատեցիք, հարգելի Լիանա. կլաստերի մեթոդը իրավամբ երեխաների մոտ ձևավորում է թիմով աշխատելու ունակություն:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X