Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասի արդյունավետությունը բարձրացնող մեթոդներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Հարգելի Բարսեղյան, շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար:

    Comment


    • #47
      Karine1-ի խոսքերից Նայել գրառումը
      Ողջույն Աննա ջան,շատ հետաքրքիր ու հանգամալնալից մեկնաբանություն էր։
      Առանձնապես հետաքրքիր էր«վեց գլխարկների մեթոդը»։Ես կուզեի քննարկեցինք աշակերտների լրիվ ներգրավվածության խնդիրը։
      Քանի որ նյութը և ծավալուն է, և՛ նոր հասկացություններով հագեցած,բնականաբար այն երեխաները,որոնք կարող ուժ են կյուրացնեն։
      Ի՞նչ մոտեցում,մեթոդ,հնար կառաջարկեք հետ մնացողներին արդյունավետ ներգրավելու համար։
      Հարգելի Կարինե,վերջին տասնամյակների ընթացքում կրթությունը դպրոցում ուղղված չէ ուսուցչի կողմից ներկայացված փաստերը անավարտ ձևով անգիր անելուն, այլ այս կամ այն տեղեկատվությունը ընկալելուն: Հետևաբար, քննադատական մտածողության տեխնոլոգիայի շրջանակներում մշակված մանկավարժական տեխնիկան գնալով ավելի արդիական է դառնում: Դրանք ներառում են,, ծավալուն և պարզ,, հարցերի մեթոդաբանությունը:Այս մեթոդը կարելի է կիրառել թույլ աշակերտներին ներգրավելու համար:

      Սկզբում տրվում են հեշտ հարցեր:Օրինակ ՙՙպարզՙՙհարցեր.
      1.Ո՞վ էր Թորոս 1-ինը:
      2.Ե՞րբ է կառավարել:
      3.Ո՞վ էր Լևոն 1-ինը:
      4.Ո՞ր երկրի հետ պատերազմեց:

      Հետո տրվում են ՙՙծավալուն ՙՙ հարցերը:
      1Ի՞նչ քաղաքներ է գրավել Թորոս 1-ինը,ու՞մ հետ համագործակցեց սելջուկների հետ պայքարում:
      2Արդյո՞ք ճիշտ էր Լևոն 1-ի վարած քաղաքականությունը:
      3Ինչպե՞ս կգնահատեք Լևոն 1-ի գործունեությունը,և ի՞նչ ճակատագիր ունեցավ արքան ու իր ընտանիքը:

      Ձեռք բերված գիտելիքների թարմացման փուլում մեթոդը օգնում է հիշել անցած նյութը: Հասկանալու փուլում հարցերը ծառայում են գիտելիքների յուրացմանը իրենց ներկայացման ընթացքում (օրինակ ՝ տեքստը կարդալու և վերլուծելու): «Խիտ և բարակ հարցերի» շրջանակներում արտացոլման միջոցով տեղեկատվության համախմբման գործընթացում երեխաները կարող են հաջողությամբ ցույց տալ իրենց գիտելիքները, հմտությունները և կարողությունները:
      Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 09-01-20, 20:45.

      Comment


      • #48
        Ողջույն ֆորումի բոլոր մասնակիցներին ։ Ինձ թվում է <<վեց գլխարկների մեթոդը>> կիրառելիս , նորից պետք է օգտվել ուսուցչի վարպետությունից , որ խմբերում աշակերտների գիտելիքների և կարողությունների հավասարություն լինի ։ Թույլ աշակերտները հավասարապես բաշխվեն խմբերում և իրենց հավասարազոր խմբի անդամ զգան ։ Ուժեղ և աշխատասեր աշակերտների հետ աշխատելը շատ հեշտ է , բայց մեր նպատակը տարբեր կարողություններ ունեցող աշակերտներին հասցնել որոշակի սանդղակի և ապահովել կրթական մակարդակը ։

        Comment


        • #49
          ՀԱՐԳԵԼԻ՛ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼ Ո՞Ր ԹԵՄԱՆԵՐՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ԿԻՐԱՌԵԼ ԱՅՍ ՆՈՐ ՄԵԹՈԴԸ։

          Comment


          • #50
            Հարգելի Բարսեղյան: Ասացեք խնդրեմ,հնարավոր է արդյոք աշխատել այս մեթոդներով բազմահամակազմ (երկկոմպլեկտ) դասարաններում: Որ մեթոդը կլինի առավել կիրառելի: Կանխավ` շնորհակալություն:

            Comment


            • #51
              Հարգելի գործընկեր, շատ լավ թեմա եք ընտրել: Նոր մեթոդների կիրառումը , դրանց ճիշտ օգտագործումը բարձրացնում է դասի արդյունավետությունը:Կարելի է ասել, որ դասի հաջողությունը կախված է մեթոդներից:

              Comment


              • #52
                Հարգելի Աննա,շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար,պարզապես այստեղ խնդիրը ոչ թե քննադատական,վերլուծական մտածողության զարգացումն է դրվում կասկածի տակ,այլ խնդիրը խմբերի աշխատանքի ընթացքում «թույլ» երեխաների ներգրավվածության մեծացումն է,սեփական ուժերի վրա վստահության բարձրացման ապահովումը։

                Comment


                • #53
                  [QUOTE=Lianamkrt;n149433]Հարգելի Բարսեղյան: Ասացեք խնդրեմ,հնարավոր է արդյոք աշխատել այս մեթոդներով բազմահամակազմ (երկկոմպլեկտ) դասարաններում: Որ մեթոդը կլինի առավել կիրառելի: Կանխավ` շնորհակալություն: [
                  Հարգելի Լիանա,ընդհանուր առմամբ մ անկավարժները դժգոհում են բազմահամակազմ դասարաններում աշխատելուց,քանի որ տանում են կրկնակի աշխատանք, իսկ ծնողները՝ կրթական որակից, երբ ցածր դասարանի երեխան ստիպված է լինում ներկա գտնվել ու լսել նաև բարձր դասարանցիների թեմաները, ինչը հաճախ շփոթությունների տեղիք է տալիս:Նշված մեթոդներից իմ կարծիքով կիրառելի կլինի ,, ծավալուն և պարզ,, հարցերի մեթոդաբանությունը:Այն բազմահամակազմ (երկկոմպլեկտ) դասարաններում շատ ընդունելի է և կբարձրացնի դասի արդյունավետությունը:

                  Comment


                  • #54
                    Dadayan Nona 1-ի խոսքերից Նայել գրառումը
                    ՀԱՐԳԵԼԻ՛ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼ Ո՞Ր ԹԵՄԱՆԵՐՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ԿԻՐԱՌԵԼ ԱՅՍ ՆՈՐ ՄԵԹՈԴԸ։
                    Հարգելի Նոնա մեթոդը կարելի է կիրառել նաև ՚՚Կիլիկյան Հայաստանի ամրապնդումը:Հայոց թագավորության վերականգնումը՚՚ թեման դասավանդելիս:

                    Comment


                    • #55

                      Հարգելի Բարսեղյան, շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար:

                      Comment


                      • #56
                        Հարգելի Աննա,շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար:

                        Comment


                        • #57
                          image_9649.jpg Հարգելի՛ գործընկերներ, <<Հայոց թագավորության վերականգնումը Կիլիկիայում>> թեման նախատեսել եմ ներկայացնել ֆիշբոունի մեթոդով. Բառացիորեն, անգլերենից թարգմանվում է որպես «Ձկան ոսկոր» կամ «Ձկնային կմախք» և ուղղված է աշակերտների քննադատական ​​մտածողությունը զարգացնել: Այս մեթոդի էությունը վերլուծության օբյեկտի և դրա վրա ազդող գործոնների միջև պատճառահետևանքային կապերի հաստատումն է, տեղեկացված ընտրության իրականացումը: Բացի այդ, մեթոդը հնարավորություն է տալիս զարգացնել տեղեկատվության հետ աշխատելու հմտություններ և խնդիրներ առաջադրելու և լուծելու ունակություն:
                          Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 09-01-20, 20:54.

                          Comment


                          • #58
                            Հարգելի Բարսեղյան,գաղտնիք չէ, որ այսօր առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը մշակման փուլում են, քանի որ կան որոշ դասեր,որ ծրագրով նախատեսված են,իսկ դասագրքերում ներառված չեն։ Ինչ մեթոդներ կառաջարկեք նման դասերն արդյունավետ անցկացնելու համար։

                            Comment


                            • #59
                              Ֆիշբոունի մեթոդով ներկայացնում ենք <<Հայոց թագավորության վերականգնումը Կիլիկիայում>> թեման :
                              Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 15-01-20, 23:23.

                              Comment


                              • #60
                                ՈՒշադրություն ենք դարձնում ,այն փաստերի և նախադրյալների վրա,որոնք գոյություն ունեին տվյալ պատմական ժամանակաշրջանում և որոնք հող նախապատրաստեցին իշխանությունից անցնելու թագավորության:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X