Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասի արդյունավետությունը բարձրացնող մեթոդներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Հարգելի Կարինե ես կառաջարկեմ հանձնարարել դասարանին թեմայի վերաբերյալ մեկ տեսանյութ և ոչ,թե տարբեր տեսանյութեր:Գոյություն ունեն չորս պայմաններ, որոնք դասավանդողները պետք է ներառեն իրենց պրակտիկայում` «շրջաված դասարան» մոդելը կիրառելիս.

    F (Flexible Environment - ճկուն միջավայր). դասավանդողները ստեղծում են «ճկուն»աշխատանքային միջավայր, որտեղ սովորողները կարող են ընտրել , թե երբ և որետղ կարող են սովորել:
    L (Learning Culture -ուսուցման մշակույթ).Դասավանդման ավանդական մոդելում դասավանդողը տեղեկատվության հիմնական աղբյուրն է, իսկ «շրջված դասարան» մոդելի դեպքում՝ ընդհակառակը: Այս դեպքում սովորողներերն ակտիվորեն ներգրավված են ուսուցման գործընթացում և ձեռք են բերում հիմնական կարողություններն ու հմտությունները կատարելով տարաբնույթ առաջադրանքներ:


    I(Intentional Content -մտավոր բովանդակություն). դասավանդողները պարբերաբար աջակցում են սովորողներին զարգացնելու տարանբույթ հմտություններ,ուղղորդում նրանց հեշտությամբ հասկանալու դասանյութը:

    (Professional Educator-արհեստավարժ մանկավարժ). մասնագետ դասավանդողի դերը «շրջված դասարան» մոդելի դեպքում ավելի կարևոր է , քան ավանդական դասի մոդելում: Դասավանդման ժամանակ դասավանդողները արհեստավարժորեն մշտապես հետևում են սովորողներին, պարբերաբար արձագանքելով և գնահատելով սովորողների աշխատանքը:


    P (Professional Educator-արհեստավարժ մանկավարժ). մասնագետ դասավանդողի դերը «շրջված դասարան» մոդելի դեպքում ավելի կարևոր է , քան ավանդական դասի մոդելում: Դասավանդման ժամանակ դասավանդողները արհեստավարժորեն մշտապես հետևում են սովորողներին, պարբերաբար արձագանքելով և գնահատելով սովորողների աշխատանքը:

    Comment


    • #32
      Հարգելի գործընկերներ,ես կարծում եմ ,որ<< շրջված դասարան >> մեթոդը հենց այն է, ինչ պահանջում է ժամանակակից սովորողը։Այսօր սովորողը չի ուզում միայն լսողի դերում լինել։Նա ուզում է և կարող է ինքնուրույն գործել, պրպտել և հանգել ճիշտ եզրահանգման։Եվ, իհարկե, համաձայն եմ ,որ ուսուցիչը դառնում է ավագ ընկեր,ում վստահում է սովորողը։

      Comment


      • #33
        Հարգելի գործընկերներ հաջորդ թեման ՛՛Կիլիկյան Հայաստանի ամրապնդումը՛՛,այս դասին մենք կիրառելու ենք,, Մտածելու 6 գլխարկների,, մեթոդը որոշ չափով արդեն քննարկված:Դասարանը բաժանում ենք 4 կամ 6 խմբի:Բոլոր խմբերը ծանոթանալու են Թորոս առաջին,Լևոն առաջին ,ինչպես նաև Թորոս երկրորդ և Մլեհ իշխանների գործունեությանը :Յուրաքանչյուր խումբ իր քննարկումը կատարում է դուս գալով գլխարկի իր գույնից:


        Կապույտ գլխարկ — Կառավարում«Կրելով» կապույտ գլխարկը՝ տվյալ անդամը դառնում է պատասխանատու քննարկման ղեկավարման և դրան կողքից հետևման համար:
        Այն օգտագործվում է քննարկաման սկզբում ՝ հաստատելով վերջինիս նպատակները և որոշելով՝ ինչի պետք է հասնել արդյունքում:
        Սպիտակ գլխարկ — Փաստեր և տեղեկատվություն


        «Կրելով» սպիտակ գլխարկը՝ տվյալ անդամը դառնում է պատասխանատու քննարկման թեմայի շուրջ տարբեր փաստերի և ինֆորմացիայի համար։ Բացի ունեցած տվյալներից՝ կարևոր է, որ տվյալ անձն ունենա որոշակի բազա, որպեսզի կարողանա հեշտությամբ հայթայթել պակասող կամ լրացուցիչ ինֆորմացիա։Խումբը խոսում և ներկայացնում է իշխանների գործունեության մասին:Հենվում թ զուտ փաստերի վրա,օրինակ՝Մլեհին (1169-1175), որը բյուզանդացիներից և խաչակիրներից վերջնականապես ազատագրել է երկրի ծովեզրյա շրջանները, Տարսոն, Ադանա, Պոմպեոպոլիս քաղաքները: 1173-ին պետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխել է Սիս (Փլավիոպոլիս), որը դարձել է քաղաքական, պետական և մշակութային գլխավոր կենտրոն:

        Սև գլխարկ — Քննադատություն, վատատեսություն


        «Կրելով» սև գլխարկը՝ տվյալ անձը անընդհատ բերում է փաստարկներ, որոնք կազմում են քննարկվող թեմայի թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը, քննադատությունները և այլն։ Այս գույնը հիշեցնում է զգուշավորության մասին:Խումբը հնարավոր է իր քննադատական խոսքով հանդես գա Լևոն առաջին իշխանի մասին և որակի նրա վարախ քաղաքականությունը շատ անհեռանկարային,քանի ,որ վերջինիս ընտանիքը շղթայակապ տարվում է Կ.Պոլիս: Դեղին գլխարկ — Լավատեսություն

        «Կրելով» դեղին գլխարկը՝ տվյալ անձը նշում է քննարկվող թեմայի բոլոր առավելությունները։ Իրականում այս գլխարկը սևի ճիշտ հակառակն է։ Տվյալ գույնի կրողը հնարավորինս առանձնացնում ու կարևորում է դրական կողմերը։
        Զգուշացնում է զգուշավորության մասին։Խումբը ներկայացնում է ՌՈՒբինյան իշխանների ճիշտ և հեռատես քաղաքականությունը ,որի արդյունքում հող նախապատրաստվեց իշխանությունից անցնել թագավորության:
        Կանաչ գլխարկ — Ստեղծարարություն


        «Կրելով» կանաչ գլխարկը՝ տվյալ խումբը հանդես է գալիս նորարար ու տարբերվող գաղափարներով։ Խորհուրդ է տրվում այն օգտագործել սև գլխարկից հետո, որպեսզի դժվարությունները հեշտությամբ հաղթահարվեն։Խումբը խուսում է Ռուբինյան իշխանների քաղաքաշինական գործունեության մասին,մշակութային և այլ ձեռքբերումների մասին:

        Կարմիր գլխարկ — Զգացմունքներ և էմոցիաներ

        «Կրելով» կարմիր գլխարկը՝ մասնակիցները արտահայտում են իրենց կարծիքները հիմնված իրենց զգացմունքների և նախազգացումների վրա։Կատարվում է ընդհանուր վերլուծություն:


        Կցված ֆայլեր
        Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 14-12-19, 20:21.

        Comment


        • #34
          Բարև Ձեզ։ Շրջված դասի մոդել շատ հետաքրքիր է և արդիական ։ Աշակերտների նախնական նյութի դիտումը ավելի արդյունավետ է դարձնում նյութի ընկալումը։ Հարգելի Բարսեղյան վեց գլխարկների մեթոդը ինձ համար նորություն է, եթե կարելի է մի քիչ բացատրեք։

          Comment


          • #35
            Բարև ձեզ։«Շրջված դասարան» մեթոդը, փաստորեն, արդյունավետ գնահատման հնարավորություն է տալիս ուսուցչին,իսկ սովորողներին՝ իրենց սովորածը ուրիշների հետ կիսելու հնարավորություն։ Ինչպես միշտ նորարար և հետաքրքիր թեմա։Շնորհակալություն։
            Վերջին խմբագրողը՝ Dadayan Nona 1; 15-12-19, 10:27.

            Comment


            • #36
              Haygrig-ի խոսքերից Նայել գրառումը
              Բարև Ձեզ։ Շրջված դասի մոդել շատ հետաքրքիր է և արդիական ։ Աշակերտների նախնական նյութի դիտումը ավելի արդյունավետ է դարձնում նյութի ընկալումը։ Հարգելի Բարսեղյան վեց գլխարկների մեթոդը ինձ համար նորություն է, եթե կարելի է մի քիչ բացատրեք։
              Սիրով ներկայացնում եմ հարգելի տիկին Գրիգորյան:

              Comment


              • #37
                Ինչպես միշտ հետաքրքիր և նոր մոտեցում։Հարգելի Բարսեղյան ուզում եմ իմանալ այս մեթոդով աշխատելիս կարող ենք նախապես թիմերը ձևավորել,որ աշակերտները ինքնուրույն մշակեն ինֆորմացիան,թե դա կարվի հենց նոր նյութը հաղորդելիս։Շնորհակալություն։

                Comment


                • #38
                  Բարև Ձեզ։ Հարգելի Բարսեղյան, իսկապես արդյունավետ դաս անցկացնելու տարբերակ է << վեց գլխարկների>> մեթոդը, որտեղ աշակերտը հստակ առանձնացնում և գիտակցում է դասի նպատակները , խնդիրները,փաստերը ,երևույթները և ամենակարևորը զարգացնում է քննադատական-վերլուծական մտածելակերպ ։ Ավանդական դասապրոցեսում այդ ամենը կատարում է ուսուցիչը,ինչն էլ ոչ միշտ է ընկալվում ու գիտակցվում աշակերտի կողմից։ Շնորհակալություն։

                  Վերջին խմբագրողը՝ Nar Oganessovna; 15-12-19, 01:00.

                  Comment


                  • #39
                    Բարև ձեզ։Հարգելի՛ Բարսեղյան ինչպե՞ս կգնահատեիք Ռուբինյան իշխանների վարած քաղաքականությունը։Շնորհակալություն։
                    Վերջին խմբագրողը՝ Dadayan Nona 1; 15-12-19, 10:15.

                    Comment


                    • #40

                      Հարգելի գործընկերներ , կարծում եմ այժմ արդիական է « Շրջված դասարան մեթոդը » , քանի որ ակտիվորեն դասապրոցեսին մասնակցում են նաև աշակերտները , ավելանում է նրանց հետաքրքրությունը նյութի և առարկայի նկատմամբ :

                      Comment


                      • #41
                        Հարգելի Նավոյան,երկու դեպքում էլ աշխատանքը արդյունավետ կստացվի :Տվյալ մեթոդի կիրառումը ավելի շատ կախված է թեմայից և մեթոդի օգնությամբ տարբեր մոտեցումներ ու գաղափարներ են հանդես գալիս միաժամանակ ու աշակերտների մոտ մեթոդը հնարավորություն է տալիս ինքնուրույն վերլուծել և գնահատել դեպքերն ու իրադարձությունները:

                        Comment


                        • #42
                          Dadayan Nona 1-ի խոսքերից Նայել գրառումը
                          Բարև ձեզ։Հարգելի՛ Բարսեղյան ինչպե՞ս կգնահատեիք Ռուբինյան իշխանների վարած քաղաքականությունը։Շնորհակալություն։
                          Հարգելի Նոնա ,պետք է նշեմ,որ Ռուբինյան իշխանների մեծ մասի ճիշտ քաղաքականության արդյունքում էր,որ իշխանությունը ամրապնդվեց և հռչակվեց թագավորություն:Լեռնային Կիլիկիայում ստեղծված Ռուբինյան իշխանության ուժեղացման համար առաջնահերթ խնդիր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը: Անհրաժեշտ էր դուրս գալ Միջերկրականի ափերը և հաստատվել Դաշտային Կիլիկիայում, որը նշանավոր էր առևտրաշահ քաղաքներով ու նավահանգիստներով և երկրագործական արտադրությամբ: Անհրաժեշտ էր կապեր հաստատել միջերկրածովյան երկրների հետ: Այս կենսական խնդիրները լուծելու համար Կիլիկյան Հայաստանը պայքարի մեջ մտավ Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների հետ:



                          Գերված Լևոնը և նրա որդի Ռուբենը բանտում մահացան: Հայոց իշխանի մյուս որդի Թորոսը փախուստի դիմեց և վերադառնալով, գլխավորեց Կիլիկիայի հայության ազատագրական պայքարը: Նրան միացան գերությունից խուսափած նրա երկու եղբայրները՝ Ստեփանեն և Մլեհը:

                          Թորոս Բ-ն փոքրաթիվ զորախմբով պայքար սկսեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա ազատագրեց Վահկան, Անաբարզան, Մսիսը և Տարսոնը: Այսպիսով, հայերին կրկին հաջողվեց իրենց իշխանությունը հաստատել Կիլիկիայի մեծ մասում և վերականգնել Ռուբինյան իշխանությունը: Կիլիկիան գրավելու Բյուզանդիայի հետագա փորձերն ավարտվեցին անհաջողությամբ:

                          Կիլիկիայի հայկական պետությունն ստեղծեց 30-հազարանոց մշտական բանակ: Մեծապես բարձրացավ Թորոս Բ-ի հեղինակությունը: Նրա կարևոր ձեռնարկումներից էր հայոց կաթողիկոսական աթոռը Հռոմկլա բերդաքաղաք տեղափոխելը, ուր այն մնաց մինչև 1292թ.:
                          Թորոս Բ-ին հաջորդեց նրա եղբայր Մլեհը (1169-1175): Մլեհի իշխանության սկզբում Դաշտային Կիլիկիայի արևելյան մի քանի շրջաններ դեռևս գտնվում էին խաչակիրների, իսկ արևմտյան որոշ գավառներ՝ Բյուզանդիայի ձեռքում: Երկրի պաշտպանության և հետագա ամրապնդման համար անհրաժեշտ էր ծովեզրյա բոլոր շրջաններն ազատագրել բյուզանդացիներից ու խաչակիրներից: Այս դժվարին խնդիրը կյանքի կոչելու համար Մլեհը՝ նոր քաղաքականություն վարելով, դաշնակցեց Հալեպի մահմեդական ամիրայի հետ: Այդ ճանապարհով Մլեհը խաչակիրներից հետ վերցրեց Կիլիկիայի արևելքում գտնվող կարևորագույն բերդերը, իսկ այնուհետև Բյուզանդիայից ազատագրեց Ադանան, Մսիսը և Տարսոնը՝ իրենց ծովափնյա շրջաններով: Հայկական իշխանությունն իր վերահսկողությունը հաստատեց առևտրական կարևոր ճանապարհների վրա: Մլեհը փորձեց իր իշխանությանը միացնել նաև Հեթումյաններին պատկանող Լամբրոն բերդը, սակայն հաջողության չհասավ: Մլեհ իշխանը բարեկարգեց Սիս քաղաքն ու այն դարձրեց Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք: Նրա քաղաքականությունը և բարեփոխումները մեծապես նպաստեցին Կիլիկյան Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու հզորացմանը:
                          Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 17-12-19, 22:01.

                          Comment


                          • #43
                            Հարգելի Բարսեղյան, շնորհակալ եմ պատասխանելու համար:

                            Comment


                            • #44
                              Ողջույն Աննա ջան,շատ հետաքրքիր ու հանգամալնալից մեկնաբանություն էր։
                              Առանձնապես հետաքրքիր էր«վեց գլխարկների մեթոդը»։Ես կուզեի քննարկեցինք աշակերտների լրիվ ներգրավվածության խնդիրը։
                              Քանի որ նյութը և ծավալուն է, և՛ նոր հասկացություններով հագեցած,բնականաբար այն երեխաները,որոնք կարող ուժ են կյուրացնեն։
                              Ի՞նչ մոտեցում,մեթոդ,հնար կառաջարկեք հետ մնացողներին արդյունավետ ներգրավելու համար։

                              Comment


                              • #45
                                Հարգելի Բարսեղյան շնորհակալ եմ հարցիս արձագանկելու համար։Համաձայն եմ ,այն արդյունավեր մեթոդ է և ես այն անպայման կկիրառեմ։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X