Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասի արդյունավետությունը բարձրացնող մեթոդներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Շատ հետաքրքիր և նոր մեթոդներ են ներկայացված։ Հետաքրքիր կլիներ այս նոր մեթոդները կիրառված տեսնել << Կիլիկիա>> թեման ներկայացնելուց։ Թեման պատահական ընտրված չէ,քանի որ այն դժվար ընկալվողներից մեկն է առարկայի շրջանակներում։

    Comment


    • #17
      Առաջիկայում կանդրադառնանք ,,Կիլիկիա,, թեմային ևս:

      Comment


      • #18
        Բարև ձեզ:Շատ ողջունելի նախագիծ է։ Սիրով կմասնակցեմ քննարկմանը։

        Comment


        • #19
          Բարև ձեզ։Շատ հերաքրքիր մեթոդներ եք առաջարկում։Ինձ հարկապես դուր եկավ ֆիշբոունի մեթոդը,որը հստակ արտացոլում է պատճառահետևանքային կապը,և ես անպայման կօգտագործեմ կառուցվածքաֆունկցիոնալ կապը ցույց տալու համար։Շնորհակալություն։

          Comment


          • #20
            Բարև Ձեզ հարգելի Բարսեղյան, մեթոդները արդյունավետ են։ Կցանկանայի առանձնացնեք այն մեթները, որոնք կարելի է կիրառել դասագրքում խրթին ներկայացված թեմաների ուսուցանման ժամանակ։

            Comment


            • #21
              Կիլիկիայի պատմությունը սկիզբ է առնում խոր հնադարից և սերտորեն կապված է Հին Արևելքի երկրների պատմութան հետ, սակայն Կիլիկիայի հին ժամանակների ներքին պատմությունը համարյա անհայտ է ոչ միայն գրավոր աղբյուրների, այլև նյութական մշակույթի հուշարձանների անբավարարության պատճառով, քանի որ լայն իմաստով հնագիտական պեղումներ այս երկրում չեն կատարվել:
              Կիլիկիայի մասին տեղեկություններ են պահպանվել դեռևս հնագույն ժամանակներից, բայց առավել արժանահիշատակ է հելլենիզմի դարաշրջանը, երբ հունական տարրի ուժեղացման արդյունքում այստեղ զարգանում են առևտրատնտեսական հարաբերությունները:
              Տիգրան Մեծի աշխարհակալ քաղաքականությունից զերծ չի մնում նաև Կիլիկյան թագավորությունը՝ շուտով ներառվելով նրա տերության կազմում:
              Իսկ 10-րդ դարում հայերն այստեղ արդեն զգալի թիվ էին կազմում:
              Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա:
              Տավրոսի լեռնաշղթան, հյուսիս-արևմուտքից ձգվելով հարավ-արևելք՝ մինչև Անտիտավրոսի ճյուղերը, Կիլիկիան պատնեշում էր փոքրասիական երկրներից: Միջերկրականի ջրերը շուրջ 500 կմ երկարությամբ հարավից ողողում են Կիլիկիայի ափերը:
              ./Պատմության դասաժամին կարևոր է ուսուցման դիդակտիկ մեթոդների կիրառումը, այն է համապատասխան նկարների ու քարտեզների օգտագործում, ինչպես նաև տեխնիկական միջոցների, այն է դիաֆիլմերի ու ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ տեխնիկայի օգտագործում, որը շատ արդյունավետ է և ունի լայն ու բազմաբովանդակ հնարավորություն: <<Շրջված դասարան>> մեթոդը կիրառելով հանձնարարում ենք աշակերտներին տանը դիտել Կիլիկիայի բնաշխարհը ներկայացնող հոլովակ՝ հաջորդ դասին տպավորություններով կիսվելու և քննարկում անցկացնելու նպատակով:

              Բացի բուն դասագրքային նյութից հանձնարարելու ենք նաև ընթերցել հատվածներ պատմական այս կամ այն սկզբնաղբյուրից: Սկզբնաղբյուրներ են համարվում պատմական նամակները, լուսանկարները, թերթային կամ գիտական հոդվածները, պատմական փաստաթղթերը: Դպրոցական դասագրքում ևս կան հատվածներ սկզբնաղբյուրներից, պատմիչների աշխատություններից: Նշենք, որ այս շրջանի համար մեզ հարուստ տեղեկություններ են հաղորդում Արիստակես Լաստիվերցին, Մատթեոս Ուռհայեցին, Մաղաքիա Օրմանյանը, Կիրակոս Գանձակեցին և այլք:
              Հայկական իշխանությունների առաջացումը
              Հայ իշխաններից Ապլղարիպ Արծրունին, որը Սենենքերիմ Արծրունու հետ տեղափոխվել էր Սեբաստիա, 1042թ:-ին նշանակվում է Կիլիկիայի կառավարիչ. Նրան էին հանձնվել Լամբրոն, Պապեռոն բերդերը, Ադանա, Մսիս, Տարսոն քաղաքները:
              Անիի Բագրատունյաց թագավորության վերջին գահակալ Գագիկ 2-րդը հաստատվել էր Կիլիկիայի սահմանագլխին գտնվող Պիզու քաղաքում:
              1065 թ.-ին Կարսի թագավոր Գագիկ Կարսեցին իր թագավորության դիմաց կայսրից ստացավ Կիլիկյան Տավրոսում գտնվող Ծամնդավ բերդաքաղաքը:
              Հայ բնակչության արքայական ու իշխանական տների և հայոց եկեղեցու առկայությունը հիմք դարձավ Կիլիկիայում հայկական պետականության վերականգնման համար:
              Հայ իշխանները, օգտվելով Մանազկերտի ճակատամարտից հետո Բյուզանդիայի թուլացումից, հաստատվեցին Կիլիկիայում: Նրանցից Փիլարտոս Վարաժնունին ծագումով Վասպուրականից էր: Կայսր Ռոմանոս Դիոգենեսից ստանալով մեծ դոմեստիկոսի տիտղոս՝ զինվորակամ ծառայության մեջ էր բյուզանդական բանակում: Նա հայ զորականների հաշվին մեծացրեց իր ռազմական ուժերը և օգտվելով Բյուզանդիայի պարտությունից՝ ստեղծեց մի ընդարձակ տիրույթ Հայաստանի սահմաններից մինչև Կիլիկիա: Նրա իշխանության գլխավոր ռազմավարական հենակետը Մարաշ քաղաքն էր:
              Հյուսիսային Ասորիքում և Արևելյան Կիլիկիայում ուժեղ և ընդարձակ իշխանություն հիմնադրեց Գող Վասիլը: Նրա իշխանության մեջ էին մտնում Հռոմկլան, Մարաշը և այլ բնակավայրեր: Գող Վասիլը մեծ հեղինակություն է ունեցել հայ ազնվականության շրջանում և սերտ հարաբերությունների մեջ է եղել խաչակիրների հետ:
              Հայկական պետության առաջացումը Կիլիկիայում
              Ռուբենը 1080թ. Լեռնային Կիլիկիայում հիմնդարեց հայկական մեկ այլ իշխանություն:
              Հենվելով այստեղ հաստատված հայերի օժանդակության վրա ՝ նա ապստամբություն բարձրացրեց բյուզանդացիների դեմ և ամրացավ Կոռոմոզոլ բերդում: Կարճ ժամանակում հայերին հաջողվեց բյուզանդացիներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռոբեն իշխանի հիմնած նոր իշխանությունը նրա անունով կոչվեց Ռուբինյան: Ռուբենին հաջորդեց նրա որդի Կոստանդին 1-ինը /1095-1100/: Այսպես նորաստեղծ հայկական իշխանության շրջանակներում լուծվեց քաղաքական կարևորագույն մի խնդիր՝ գահաժառանգության հարցը: Մատթեոս Ուռհայեցին տեղեկացնում է, որ Կոստանդինը իր իշխանությունը տարածեց Կիլիկիայի մեծ թվով գավառների ու քաղաքների վրա և նվաճեց Տավրոսի զգալի մասը՝ խլելով սելջուկներից, իսկ մահից հետո թաղվեց Կաստալոնում:
              Սմբատի <<Պատմության>> համաձայն՝ Կոստանդին իշխանը Կիլիկյան իշխանապետության սահմանները ընդարձակել է ոչ միայն սելջուկների հաշվին, այլև բյուզանդացիների՝ սրանցից խլելով <<Մեծ մասն լերինին, որ է առաջին բերդ Վահկան>>: Այս նույնի մասին Սամուել Անեցու <<Ժամանակագրության>> մեջ կարդում ենք. <<Կոստանդին... տիրևաց հռչակավոր բերդին, որ Վահկայ կոչի, յորում տուն եդ ինքեանանդ և զտէրութիւն իւր հաստատեաց, և նովաւ բազում տեղիս էառ>>:
              Պաղեստինը և Ասորիքը մահմեդականներից ազատագրելու համար խաչակիրները Արևմտյան ԵՎրոպայից շարժվեցինն դեպի Արևելք: Նրանց մի մասը անցնելու էր Կիլիկիայով: 1097թ:-ին խաչակիրների երկու բանակ մտավ երկիր և ձեռնամուխ եղավ Դաշտային կիլիկիայի քաղաքների նվաճմանը: Հայոց իշխան կոստանդինը այդ ժամանակ վերահսկում էր Տավրոսի լեռնանցքները, ուստի խաչակիրները ստպված էին համագործակցելու նրա հետ:
              Աշակերտների հետ կատարել <<մտագրոհ>> վարժություն՝ պարզելու, թե ինչ գիտելիքներ են ձեռք բերել Համաշխարհային պատմությունից խաչակիրների արշավանքների մասին:






              Թեման ամրապնդելու համար աշակերտներին կառաջարկվի լրացնել հետևյալ աղյուսակը.
              Աղյուսակ 1.
              Իշխանի անունը Կառավարման տարեթվերը Գործունեությունը
              Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 08-01-20, 21:16.

              Comment


              • #22
                Թեման լավ յուրացնելու համար օգտագործում ենք նաև քարտեզ << Կիլիկյան հայկական թագավորություն>>:
                Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 09-01-20, 20:37.

                Comment


                • #23
                  Նյութը ամրապնդելու համար աշակերտներին կառաջարկվի դիտել տեսանյութ Կիլիկյան թագավորության մասին:
                  https://www.youtube.com/watch?v=x20rf2nIqRw

                  Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 09-01-20, 20:43.

                  Comment


                  • #24
                    Բարև Ձեզ, հարգելի Բարսեղյան: Շատ հետաքրքիր էր "հիբրիդ" ուսուցումը, կարծում եմ, որ կունենանք մանրամասն քննարկումներ: Շատ կուզենայի նաև, որ մանրամասն քննարկեինք "շրջված դասարան"- մեթոդը: Շնորհակալություն:

                    Comment


                    • #25
                      barseghyan1977@bk.ru-ի խոսքերից Նայել գրառումը
                      Կիլիկիայի պատմությունը սկիզբ է առնում խոր հնադարից և սերտորեն կապված է Հին Արևելքի երկրների պատմութան հետ, սակայն Կիլիկիայի հին ժամանակների ներքին պատմությունը համարյա անհայտ է ոչ միայն գրավոր աղբյուրների, այլև նյութական մշակույթի հուշարձանների անբավարարության պատճառով, քանի որ լայն իմաստով հնագիտական պեղումներ այս երկրում չեն կատարվել:
                      Կիլիկիայի մասին տեղեկություններ են պահպանվել դեռևս հնագույն ժամանակներից, բայց առավել արժանահիշատակ է հելլենիզմի դարաշրջանը, երբ հունական տարրի ուժեղացման արդյունքում այստեղ զարգանում են առևտրատնտեսական հարաբերությունները:
                      Տիգրան Մեծի աշխարհակալ քաղաքականությունից զերծ չի մնում նաև Կիլիկյան թագավորությունը՝ շուտով ներառվելով նրա տերության կազմում:
                      Իսկ 10-րդ դարում հայերն այստեղ արդեն զգալի թիվ էին կազմում:
                      Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա:
                      Տավրոսի լեռնաշղթան, հյուսիս-արևմուտքից ձգվելով հարավ-արևելք՝ մինչև Անտիտավրոսի ճյուղերը, Կիլիկիան պատնեշում էր փոքրասիական երկրներից: Միջերկրականի ջրերը շուրջ 500 կմ երկարությամբ հարավից ողողում են Կիլիկիայի ափերը:
                      ./Պատմության դասաժամին կարևոր է ուսուցման դիդակտիկ մեթոդների կիրառումը, այն է համապատասխան նկարների ու քարտեզների օգտագործում, ինչպես նաև տեխնիկական միջոցների, այն է դիաֆիլմերի ու ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ տեխնիկայի օգտագործում, որը շատ արդյունավետ է և ունի լայն ու բազմաբովանդակ հնարավորություն: <<Շրջված դասարան>> մոդելը կիրառելով հանձնարարում ենք աշակերտներին տանը դիտել Կիլիկիայի բնաշխարհը ներկայացնող հոլովակ՝ հաջորդ դասին տպավորություններով կիսվելու և քննարկում անցկացնելու նպատակով:

                      Բացի բուն դասագրքային նյութից հանձնարարելու ենք նաև ընթերցել հատվածներ պատմական այս կամ այն սկզբնաղբյուրից: Սկզբնաղբյուրներ են համարվում պատմական նամակները, լուսանկարները, թերթային կամ գիտական հոդվածները, պատմական փաստաթղթերը: Դպրոցական դասագրքում ևս կան հատվածներ սկզբնաղբյուրներից, պատմիչների աշխատություններից: Նշենք, որ այս շրջանի համար մեզ հարուստ տեղեկություններ են հաղորդում Արիստակես Լաստիվերցին, Մատթեոս Ուռհայեցին, Մաղաքիա Օրմանյանը, Կիրակոս Գանձակեցին և այլք:
                      Հայկական իշխանությունների առաջացումը
                      Հայ իշխաններից Ապլղարիպ Արծրունին, որը Սենենքերիմ Արծրունու հետ տեղափոխվել էր Սեբաստիա, 1042թ:-ին նշանակվում է Կիլիկիայի կառավարիչ. Նրան էին հանձնվել Լամբրոն, Պապեռոն բերդերը, Ադանա, Մսիս, Տարսոն քաղաքները:
                      Անիի Բագրատունյաց թագավորության վերջին գահակալ Գագիկ 2-րդը հաստատվել էր Կիլիկիայի սահմանագլխին գտնվող Պիզու քաղաքում:
                      1065 թ.-ին Կարսի թագավոր Գագիկ Կարսեցին իր թագավորության դիմաց կայսրից ստացավ Կիլիկյան Տավրոսում գտնվող Ծամնդավ բերդաքաղաքը:
                      Հայ բնակչության արքայական ու իշխանական տների և հայոց եկեղեցու առկայությունը հիմք դարձավ Կիլիկիայում հայկական պետականության վերականգնման համար:
                      Հայ իշխանները, օգտվելով Մանազկերտի ճակատամարտից հետո Բյուզանդիայի թուլացումից, հաստատվեցին Կիլիկիայում: Նրանցից Փիլարտոս Վարաժնունին ծագումով Վասպուրականից էր: Կայսր Ռոմանոս Դիոգենեսից ստանալով մեծ դոմեստիկոսի տիտղոս՝ զինվորակամ ծառայության մեջ էր բյուզանդական բանակում: Նա հայ զորականների հաշվին մեծացրեց իր ռազմական ուժերը և օգտվելով Բյուզանդիայի պարտությունից՝ ստեղծեց մի ընդարձակ տիրույթ Հայաստանի սահմաններից մինչև Կիլիկիա: Նրա իշխանության գլխավոր ռազմավարական հենակետը Մարաշ քաղաքն էր:
                      Հյուսիսային Ասորիքում և Արևելյան Կիլիկիայում ուժեղ և ընդարձակ իշխանություն հիմնադրեց Գող Վասիլը: Նրա իշխանության մեջ էին մտնում Հռոմկլան, Մարաշը և այլ բնակավայրեր: Գող Վասիլը մեծ հեղինակություն է ունեցել հայ ազնվականության շրջանում և սերտ հարաբերությունների մեջ է եղել խաչակիրների հետ:
                      Հայկական պետության առաջացումը Կիլիկիայում
                      Ռուբենը 1080թ. Լեռնային Կիլիկիայում հիմնդարեց հայկական մեկ այլ իշխանություն:
                      Հենվելով այստեղ հաստատված հայերի օժանդակության վրա ՝ նա ապստամբություն բարձրացրեց բյուզանդացիների դեմ և ամրացավ Կոռոմոզոլ բերդում: Կարճ ժամանակում հայերին հաջողվեց բյուզանդացիներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռոբեն իշխանի հիմնած նոր իշխանությունը նրա անունով կոչվեց Ռուբինյան: Ռուբենին հաջորդեց նրա որդի Կոստանդին 1-ինը /1095-1100/: Այսպես նորաստեղծ հայկական իշխանության շրջանակներում լուծվեց քաղաքական կարևորագույն մի խնդիր՝ գահաժառանգության հարցը: Մատթեոս Ուռհայեցին տեղեկացնում է, որ Կոստանդինը իր իշխանությունը տարածեց Կիլիկիայի մեծ թվով գավառների ու քաղաքների վրա և նվաճեց Տավրոսի զգալի մասը՝ խլելով սելջուկներից, իսկ մահից հետո թաղվեց Կաստալոնում:
                      Սմբատի <<Պատմության>> համաձայն՝ Կոստանդին իշխանը Կիլիկյան իշխանապետության սահմանները ընդարձակել է ոչ միայն սելջուկների հաշվին, այլև բյուզանդացիների՝ սրանցից խլելով <<Մեծ մասն լերինին, որ է առաջին բերդ Վահկան>>: Այս նույնի մասին Սամուել Անեցու <<Ժամանակագրության>> մեջ կարդում ենք. <<Կոստանդին... տիրևաց հռչակավոր բերդին, որ Վահկայ կոչի, յորում տուն եդ ինքեանանդ և զտէրութիւն իւր հաստատեաց, և նովաւ բազում տեղիս էառ>>:
                      Պաղեստինը և Ասորիքը մահմեդականներից ազատագրելու համար խաչակիրները Արևմտյան ԵՎրոպայից շարժվեցինն դեպի Արևելք: Նրանց մի մասը անցնելու էր Կիլիկիայով: 1097թ:-ին խաչակիրների երկու բանակ մտավ երկիր և ձեռնամուխ եղավ Դաշտային կիլիկիայի քաղաքների նվաճմանը: Հայոց իշխան կոստանդինը այդ ժամանակ վերահսկում էր Տավրոսի լեռնանցքները, ուստի խաչակիրները ստպված էին համագործակցելու նրա հետ:
                      Աշակերտների հետ կատարել <<մտագրոհ>> վարժություն՝ պարզելու, թե ինչ գիտելիքներ են ձեռք բերել Համաշխարհային պատմությունից խաչակիրների արշավանքների մասին:






                      Թեման ամրապնդելու համար աշակերտներին կառաջարկվի լրացնել հետևյալ աղյուսակը.
                      Աղյուսակ 1.
                      Իշխանի անունը Կառավարման տարեթվերը Գործունեությունը
                      Հարգելի Աննա,շնորհակալություն,նյութի,տեսանյութի և առաջարկած մեթոդների համար։Մի առաջարկ ունեմ.«շրջված դասարանի» մեթոդը կիրառելիս նախօրոք ամեն խմբին տալ մեկ կոնկրետ հանձնարարություն։Ին՞չ կասեք։
                      Վերջին խմբագրողը՝ Karine1; 11-12-19, 23:13.

                      Comment


                      • #26
                        Թեմայի ուսումնասիրումը առաջարկված մեթոդով բավականին արդյունավետ է, քանի որ իրադարձությունների պատճառահետևանքային կապերը հասկանալու համար միայն դասագրքային նյութը բավական չէ։ Այն պահանջում է լուրջ ուսումնասիրություն կատարել՝ օգտագործելով սկզբնաղբյուրներն ու դիդակտիկ նյութերը։ Այն շատ կարևոր է դասի իմաստի ընկալման փուլում։ Աղյուսակում կառաջարկեի ավելացնել իշխանների գործունեության նշանակությունը գնահատող սյունակ։

                        Comment


                        • #27
                          Բարև ձեզ։Հերթական հաջողված գրառումը։Վերոնշյալ մեթոդները չափազանց էֆեկտիվ կերպով կներառեն այսօրվա աշակերտին ավանդական դասապրոցեսի ընթացքին և ոչ միայն ավանդական,նաև ՏՀՏ գործիքներով հագեցած դասապրոցեսի ընթացքին։
                          Վերջին խմբագրողը՝ Dadayan Nona 1; 13-12-19, 22:51.

                          Comment


                          • #28
                            Հարգելի Լիանա ,,Շրջված դասարան,,, մեթոդը մանկավարժական մոտեցում է, որը փոխում է ուսուցման մեթոդների ավանդական կազմակերպումը: Սովորաբար տեսական մասը առկա ուսուցման մեթոդով փոխանցվում է դպրոցի դասարանում, իսկ գործնական մասը կատարվում է տանը: «Շրջված դասարան» մեթոդի կիրառման ժամանակ տեսական մասը կատարվում է տանը՝ լսարանի հետ ավելի ինտերակտիվ ուսուցման համար հնարավորինս շատ ժամանակ շահելու նպատակով:

                            Այս մոդելը հիմնված է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման վրա, որոնց շնորհիվ իրականացվում է դասարանի շրջումը: Առավել հաճախ այդ նյութերն իրենցից ներկայացնում են փոքր տեսանյութեր, որոնք ուսուցիչներն իրենք են պատրաստում, իսկ աշակերտները առկա դասընթացից առաջ դրանք ուսումնասիրում են ինքնուրույն:

                            Ուսուցումն իրականացվում է դասի ընթացքում ուսուցչի անհատական աջակցությամբ: Դա հնարավորություն է տալիս ժամանակ խնայել ակտիվ մանկավարժական աշխատանքներ իրականացնելու, աշակերտների ըմբռնումը ստուգելու և դասընթացի հայեցակարգերը խորացնելու համար:

                            «Շրջված դասարան» մոդելի կիրառման դեպքում ուսուցիչը գիտելիքների փոխանցողի դերից անցնում է գիտելիքների միջնորդի դերի, ով փնտրում, ստեղծում և սցենարավորում է թվային ռեսուրսներ, ուղեկցողի և խորհրդատուի դերի, ինչպես նաև փոխազդեցության ստեղծողի և ղեկավարողի դերի, ով ներառում է աշակերտներին իր դասընթացի պատրաստմանը: Ինչու՞ փոխել ավանդական մոդելը: Գոյություն ունի տրամաբանական բացատրություն, որը տալիս է այս հարցի պատասխանը: Դասը շրջելու տրամաբանական հիմք կարող է հանդիսանալ ուսուցչին աշակերտների հետ կցելը, երբ նրանք կատարում են բարձր մակարդակի ճանաչողական առաջադրանքներ և օգնության կարիք ունեն, և թույլ տալ, որ աշակերտները կատարեն ավելի հեշտ առաջադրանքներ հասակակիցների հետ ինքնուրույն կամ հեռակա:«Շրջված դասարան» մոդելի կիրառման դեպքում ուսուցչի կողմից աշակերտներին դասընթացի նյութը փոխանցվում է լսարանից կամ դասարանից դուրս` տեսանյութերի, ձայնագրությունների կամ կարդալու համար նախատեսված տեքստերի միջոցով: Ուսուցչի և աշակերտների փոխազդեցության ժամանակահատվածը կարող է օգտագործվել հմտություններ զարգացնող աշխատանքներ կատարելու նպատակով:

                            Պարզվում է, որ այս մոտեցումը լավ միջոց է աշակերտների և իրենց ուսուցիչների հարաբերությունները ամրապնդելու համար: Հաշվի առնելով այն փաստը, որ դասի տեսական մասն արդեն փոխանցվել է դասը սկսելուց առաջ, ուսուցիչը կարող է ավելի շատ ժամանակ տրամադրել աշակերտների կողքին լինելու համար և նրանց օգնելու կատարել առաջադրանքներ այն պահին, երբ դրա կարիքն առավել շատ են զգում:

                            «Շրջված դասարան» մեթոդը նաև լավ միջոց է ուսուցումը դասաժամից առաջ և հետո տարբերակելու և անհատականացնելու համար: Աշակերտն այսպիսով հետևում է դասին՝ իր համար ցանկալի տեմպով: Նա կարող է դիտել տեսանյութը այնքան անգամ, որքան ցանկանում է: Աշակերտները կարող են դանդաղեցնել կամ արագացնել իրենց ուսուցման տեմպը՝ ըստ իրենց սեփական կարիքների: Ուսուցիչն ավելի շատ ժամանակ կարող է տրամադրել անհատապես կամ աշակերտների փոքր խմբերի հետ աշխատելու համար՝ նրանց առաջարկելով իրենց կարիքներին համապատասխան առաջադրանքներ:

                            Comment


                            • #29
                              Հարգելի Կարինե ես կառաջարկեմ հանձնարարել դասարանին թեմայի վերաբերյալ մեկ տեսանյութ և ոչ,թե տարբեր տեսանյութեր:

                              Comment


                              • #30
                                Հարգելի Կարինե ես կառաջարկեմ հանձնարարել դասարանին թեմայի վերաբերյալ մեկ տեսանյութ և ոչ,թե տարբեր տեսանյութեր:Գոյություն ունեն չորս պայմաններ, որոնք դասավանդողները պետք է ներառեն իրենց պրակտիկայում` «շրջաված դասարան» մոդելը կիրառելիս.

                                F (Flexible Environment - ճկուն միջավայր). դասավանդողները ստեղծում են «ճկուն»աշխատանքային միջավայր, որտեղ սովորողները կարող են ընտրել , թե երբ և որետղ կարող են սովորել:
                                L (Learning Culture -ուսուցման մշակույթ).Դասավանդման ավանդական մոդելում դասավանդողը տեղեկատվության հիմնական աղբյուրն է, իսկ «շրջված դասարան» մոդելի դեպքում՝ ընդհակառակը: Այս դեպքում սովորողներերն ակտիվորեն ներգրավված են ուսուցման գործընթացում և ձեռք են բերում հիմնական կարողություններն ու հմտությունները կատարելով տարաբնույթ առաջադրանքներ:


                                I(Intentional Content -մտավոր բովանդակություն). դասավանդողները պարբերաբար աջակցում են սովորողներին զարգացնելու տարանբույթ հմտություններ,ուղղորդում նրանց հեշտությամբ հասկանալու դասանյութը:

                                (Professional Educator-արհեստավարժ մանկավարժ). մասնագետ դասավանդողի դերը «շրջված դասարան» մոդելի դեպքում ավելի կարևոր է , քան ավանդական դասի մոդելում: Դասավանդման ժամանակ դասավանդողները արհեստավարժորեն մշտապես հետևում են սովորողներին, պարբերաբար արձագանքելով և գնահատելով սովորողների աշխատանքը:


                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X