Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Աղյուսակների և սխեմաների կիրառման կարևորությունը պատմության դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Աննա Անանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գայանե, ենթադրենք թեման Բագրատունյաց Հայաստանի պետական կարգն է, ես ընդամենն ասում եմ ներկայացնել աղյուսակի տեսքով: Հաջորդ դասաժամին հարցնում եմ, թե ինչ բաժիններով են ներկայացրել. ստուգում եմ, կատարում շտկումներ, ուղղորդում, այնուհետև գրատախտակի մոտ եմ կանչում մի քանի աշակերտի ( սա իդեպ նաև դասաժամի օպտիմալ օգտագործման լավագույն տարբերակներից է, երբ միաժամանակ գիտելիքների ստուգում է իրականացվում 3,4 աշակերտի մոտ), ընտրում ենք ամենաօպտիմալ տարբերակն աղյուսակի լրացման, կարող ենք յուրաքանչյուր սովորողից մեկ գաղափար-բաժին ընդգրկել, այնուհետև իմ ընտրությամբ այդ բաժիններից ամեն մեկը լրացնել եմ հանձնարարում մեկական աշակերտի, որոնք աշխատում են միաժամանակ. ասենք` մեկն աշխատում է տարեթվերի հետ, մյուսը` անունների-հասկացությունների, երրորդը`բացատրության վրա: Կարող է լինել նաև հորիզոնական լրացնելու տարբերակը: Աշակերտը նյութին համակողմանի ծանոթ լինելու դեպքում կարող է հեշտությամբ մանևրել այդ բաժիններով:
    Հարգելի՛ Աննա, շատ հետաքրքիր մեթոդ եք ներկայացրել ,կարծում եմ սա կիրառելի է և արդյունավետ պետական կարգերի ,մշակույթների դասավանդման ժամանակ :Բացի այդ այս տարբերակը զարգացնում է սովորողների հիշողությունը ,մտահորիզոնը ,բարձրացնում է կրթության որակը:Շատ ուսանելի և կիրառելի մեթոդ է ,շնորհակալություն:

    Comment

    Sorry, you are not authorized to view this page
    Working...
    X