Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Աղյուսակների և սխեմաների կիրառման կարևորությունը պատմության դասերին

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Այո, հենց մեթոդի առաջնային նպատակը հումանիտար մտածողության թույլ կողմերի մինիմալիզացումն է, կառուցողական մտածողության զարգացումը: Սա նաև կիրառելի է նոր նյութի հաղորդման ժամանակ. աշակերտի համար դժվար է 5-7 րոպեից ավել անընդմեջ լսել թեման` լինի հեքիաթի, զրույցի, դասախոսության ձևով: Նրա մտքում ստեղծվում է մի տեսակ խառնաշփոթ, քաոս: Բայց հենց նույն իրադարձությունները եթե շղթայական ու սիստեմավորված մատուցվում է, նա հասկանալով իրադարձությունների զարգացման օրինաչափությունը, հետաքրքրություն է ցուցաբերում թեմայի նկատմամբ, ցանկություն` խորացնելու ստացած գիտելիքը:
    Աննա Անանյան

    Comment


    • #32
      Ես հիմանականում գործնական աշխատանքներն եմ այսպես հանձնարարում: Մեծ թվով աշեկերտներ ունեցող դասարաններում էլ այսպես հնարավոր է լինում դասաժամը ավելի արդյունավետ օգտագործել: Աշակերտները այս դեպքում ոչ թե ուղղակի լսողի դերում են, այլ սկսում են մտածել, ստեղծագործել:

      Comment


      • #33
        Ճիշտ եք, գործնական աշխատանքները հենց էդպես էլ արվում է, ինչպես նաև ինքնուրույն հետազոտական աշխատանքներ են ներկայացվում: Բայց աշակերտների մեծ քանակի դեպքում դա միայն գրավոր տարբերակով է ստուգվում, քանի որ մի դասաժամով անհնար է բոլորին համակողմանի ստուգել-գնահատել:
        Հիշեցի նաև մի տարբերակ, երբ նախընտրելի է աղյուսակը. դա երբ նյութը բավականին ծավալուն է, ծանրաբեռնված տարեթվերով, անուններով, այլ տվյալներով, որոնք չսովորել չի լինի, անտեսել նույնպես: Իսկ սահմանափակ ժամաքանակի դեպքում էլ չես կարող մի քանի դասաժամով ուսումնասիրել: Նման դեպքում առաջարկում եմ թեմայից ''քամել'' բոլոր վերը նշված տվյալներն ու ներկայացնել սեղմած-հավաքած. այստեղ էլի օգնության է գալիս առաջարկածս մեթոդը: Նախ` աշակերտը չի վախենում նյութի ծավալից, երկրորդ`դասաժամն է օգտագործվում օպտիմալ, քան թե երկար բարակ պիտի պատմեն, հարց ու պատասխանով անցնում ենք:
        Աննա Անանյան

        Comment


        • #34
          Հարգելի Հրայր, կարծում եմ աղյուսակները ժամանակատար են: իհարկե առաջարկը հետաքրքիր է , կարելի է փորձել: Ես ինքս գծապատկերներ օգտագործում եմ պետական գործիչների բնութագիրը տալու ժամանակ: Եվ տեսանելի է, և երեխային մղում է մտածելու, վերլուծելու: Տրամագիր վարժությունը մեծապես օգնում է վերլուծություններին ու գնահատմանը:
          Շնորհակալություն:

          Comment


          • #35
            Հարգելի Մարինե, կան իհարկե ժամանակատար աղյուսակներ, բայց դրանք կամ կատարվում է տանը, կամ դասարանում`խմբային տարբերակով: Եթե իհարկե դրանց նախնական կառուցվածքը ուսուցիչն է տալիս, կամ պատրաստի մոդելը դասագրքում կա, իսկ երբ աշակերտն է հեղինակը, ապա դրա բարդության աստիճանը կախված է աշակերտի ընդունակությունից: Շնորհակալություն արձագանքելու համար:
            Աննա Անանյան

            Comment


            • #36
              Ի դեպ` առավել հաջողված սխեմաներն ու աղյուսակները կարելի է փակցնել դասասենյակում`ծառայեցնելով որպես «պատմության բանաձևեր»: Նյութն աշակերտը ընդհանուր-վերացականից դարձնում է կոնկրետ, իսկ ներկայացնելիս կոնկրետ նյութի հիման վրա` ընդհանուր: Կոնկրետ ինձ համար մեթոդի արժեքավոր լինելը կայանում է նաև հետևյալում.
              լակոնիկ է
              կառուցողական է
              ներկայացնելու համար հարմարավետ է և անհատական մոդել ունի
              կարելի է զգացմունքային գունազարդում տալ(գույն, պատկեր, սիմվոլ)
              հիշվող է, սպավորվիչ, զգայական
              նպաստում է խոր և պատճառահետևանքային ընկալման
              բանավոր խոսքի կառուցման և զարգացման համար հուսալի կմախք է
              հստակ ընկալվում և ընդգծվում է պատճառահետևանքային կապը
              ..այս շարքը կարելի է շարունակել
              Աննա Անանյան

              Comment


              • #37
                հարգելի Աննա մեկ հարց. երեխային դպրոցում հանձնարարվում է կազմել նմանատիպ սխեմա, սակայն տանը երեխան ուղղակի վերարտադրում է դասագրքում գրվածը սխեմայի մեջ: Ինձ մոտ մտավախություն կա, որ երեխան առանց ընկալելու, զուտ մեխանիկորեն, կատարում է այդ հանձնարարությունը՝ չսովորելով թեման: Արդյո՞ք դասաժամին հնրավորություն լինում է ստուգել ոչ միայն սխեման, այլ նաև երեխայի սովորածը: Կանխավ շնորհակալ եմ:

                Comment


                • #38
                  Հարգելի մասնակից, ցանկացած մեթոդ իր թույլ և ուժեղ կողմերն ունի. սա ևս բացառություն չէ, եթե տանն աշակերտի սովորելուն ծնողը չվերահսկի կամ եթե ուսուցիչը և աշակերտը միտված լինեն ինքնախաբեության: Նույն կերպ կարելի է տանը պարզապես կարդալ թեման, բայց վերարտադրել, պատմել այդպես էլ չկարողանալ: Այստեղ բոլոր կողմերը պետք է լինեն պատասխանատու. թե' սովորողը, թե' ստուգողը: Իմ դեպքում, ոչ մի աշակերտ չի գնահատվում առանց բանավոր հարցման, լինի դա աղյուսակից, դե թեմայից առհասարակ: Բայց եթե դասարանի խտությունը մեծ է, բոլորին անհնար է համակողմանի բանավոր հարցում անել և ստուգել, այստեղ արդեն Ձեր ասած ''գլուխ պահելու տարբերակը'' գուցե գործի որոշ աշակերտների մոտ, բայց դա բոլոր մեթոդների դեպքում էլ հնարավոր է:
                  Աննա Անանյան

                  Comment


                  • #39
                    հարգելի Աննա, ինձ հետաքրքիր է թե դուք ինչքան ժամանակ է, որ նման մեթոդով եք դասավանդում և ինպիսի առաջընթաց եք արձանագրել նման դասավանդման մոդել կիրառելով: Հետաքրքիր է նաև երեխաների մոտեցումը: Շնորհակալ եմ:

                    Comment


                    • #40
                      Ճիշտը որ ասեմ, որպես մեթոդի հուշում ծառայել է սեփական փորձս դեռ ուսանող ժամանակներից, նման տարբերակով ավելի հեշտ ու երկար էի մտապահում: Մանկավարժական գործունեությանս առաջին տարիներին հազվադեպ եմ կիրառել, հետո աստիճանաբար այն մտավ իմ մեթոդական ակտիվի մեջ, իսկ դասագրքերում սկսեցին հարցերից բացի, դնել նաև սխեմաների, աղյուսակների պատրաստի մոդելներ, որոնք երեխաները սիրով լրացնում էին: Արդեն տևական ժամանակ է, որ համոզվել եմ մեթոդի արդյունավետության մեջ ու գնալով կատարելագործում եմ: Ամեն դասի նոր գաղափար, նոր միտք է գալիս թե' երեխաների, թե' ինձ մոտ:
                      Աննա Անանյան

                      Comment


                      • #41
                        Կարելի է կազմակերպել նաև մրցույթ երկու երեք աշակերտի մեջ`ով ավելի արագ և ամբողջական ''կբացի'' պատրաստի կազմված սխեման: Նման դեպքերում սխեմայի հեղինակը ուսուցիչն է:Աշակերտը նախապես ծանոթանում է նյութին, բայց ոչ սխեմային: Հաջորդ դասին արդեն անց է կացվում մրցույթի ձևով: Կան նաև պատրաստի սխեմաներ`պետական կարգերի, կրոնկան համակարգերի, ամբողջական թեմաների ամփոփման, մշակույթի այս կամ այն շրջանի վերաբերյալ: Աշակերտի մոտ զարգանում է ինդուկտիվ և դեդուկտիվ մտահանգումների, բացահայտման-առանձնացման, անալիտիկ կշռադատության կարողությունները:
                        Աննա Անանյան

                        Comment


                        • #42
                          Աննա ջան համաձյան եմ քո առաջարկած տարբերակին, մեր առարկայի դեպքում էլ է շատ նպատակահարմար:

                          Comment


                          • #43
                            Այո, կարևոր առավելություններից մեկն էլ այն է, որ ըստ էության այն խաղ-մեթոդ է համարվում, որտեղ ''խաղում են'' սիմվոլներով, պատկերներով, դիզայն-նախագծման գործիքներով (կոնստրուկտոր), հասկացություններով, բանալի բառերով և այլն: Երեխային թվում է, թե ինքը խաղի մեջ է ու չի զգում, թե ինչպես ծավալուն, տարեթվերով, անուններով ու փաստերով հագեցած նյութը խաղալով դարձրեց պատրաստի նախագիծ: Խաղը նախևառաջ ուսուցման հզոր խթան է, բազմատեսակ ու մոտիվացնող: Խաղի մեջ ներգրավվում են բորոլը, բայց նրանցից ամեն մեկը մի որոշակի դրդապատճառով. մեկն ուզում է ռեալիզացնել իր իրական հնարավորություններն ու կարողությունները, մյուսը`ստանալ բարձր գնահատական, երրորդը`ցույց տալ իրեն աշակերտական կոլեկտիվում, չորրորդը`լուծել հաղորդակցման իր խնդիրները ևն:
                            Ուշադրություն, հիշողություն, հետաքրքրասիրություն,ընկալում և մտածողություն` այս բոլոր հոգեկան պրոցեսները ներգրավվում են նման ուսուցման պրոսեցում: Ամենաանհետաքրքիր, չորուցամաք նյութին անգամ կենդանություն է հաղորդում աղյուսակ-սխեմաների հնարը, դարձնում ավելի վառ ու տպավորիչ:
                            Աննա Անանյան

                            Comment


                            • #44
                              Աննա Անանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Այո, կարևոր առավելություններից մեկն էլ այն է, որ ըստ էության այն խաղ-մեթոդ է համարվում, որտեղ ''խաղում են'' սիմվոլներով, պատկերներով, դիզայն-նախագծման գործիքներով (կոնստրուկտոր), հասկացություններով, բանալի բառերով և այլն: Երեխային թվում է, թե ինքը խաղի մեջ է ու չի զգում, թե ինչպես ծավալուն, տարեթվերով, անուններով ու փաստերով հագեցած նյութը խաղալով դարձրեց պատրաստի նախագիծ: Խաղը նախևառաջ ուսուցման հզոր խթան է, բազմատեսակ ու մոտիվացնող: Խաղի մեջ ներգրավվում են բորոլը, բայց նրանցից ամեն մեկը մի որոշակի դրդապատճառով. մեկն ուզում է ռեալիզացնել իր իրական հնարավորություններն ու կարողությունները, մյուսը`ստանալ բարձր գնահատական, երրորդը`ցույց տալ իրեն աշակերտական կոլեկտիվում, չորրորդը`լուծել հաղորդակցման իր խնդիրները ևն:
                              Ուշադրություն, հիշողություն, հետաքրքրասիրություն,ընկալում և մտածողություն` այս բոլոր հոգեկան պրոցեսները ներգրավվում են նման ուսուցման պրոսեցում: Ամենաանհետաքրքիր, չորուցամաք նյութին անգամ կենդանություն է հաղորդում աղյուսակ-սխեմաների հնարը, դարձնում ավելի վառ ու տպավորիչ:
                              Աննա ջան, այնքան համ ու հոտով, հավեսով ես ներկայացնում ամենը`վերջն այսքանով հավաքվելու ենք գանք Մարգահովիտ, որ լսենք քո դասը: Կեցցես...
                              Մ. Արզումանյան

                              Comment


                              • #45
                                Համեցեք Մանուշ ջան, սիրով կընդունեմ :Բոլորս պիտի գիտակցենք, ընդունենք, որ խաղը, հատկապես այդ տարիքում, ամենակարևոր զբաղմունքն է, ու մենք մեր ուսուցումը պետք է ''տեղավորենք'' իրենց խաղի մեջ: Խելամտորեն կազմակերպված ուսումնական խաղը թույլ է տալիս ճիշտ ուղղորդել , կիրառել երեխայի այն էներգիան, որ նա ծախսում է անտեղի, վնասակար խաղերի վրա: Լինի դա դերային խաղ, կոնստրուկտիվ խաղ, ինտելեկտուալ խաղ թե այլ բան, բոլոր ուսուցիչներիս նպատակը պիտի լինի տալ գիտելիք, չծանրացնելով ուսումնական պրոցեսը :
                                Աննա Անանյան

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X