Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մինասը՝ նկարիչ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջբերումներ Մինասի մասին

    «Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»։


    Մարտիրոս Սարյան

    «Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»


    Արամ Խաչատրյան


    «Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի


    նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»։

    Հակոբ Հակոբյան

    Մինասը նկարչական աշխարհում երևույթ է, նրա նկարները զրնգուն հնչեղություն կունենան Փարիզի նման նկարչության արվեստի կենտրոնում՝ արվեստների մայրաքաղաքում:

    Երվանդ Քոչար


    Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր:
    Զարմանալի է...

    Վիլյամ Սարոյան


    Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է: Իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը, որ շատ ժամանակակից է և շատ հայկական: Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ:

    Գառզու


    ... Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ: Նա իրենից կռանել էր մի մարդ, ում ստեղծած ոչ կատարելությունները նույնպես արժեք էին, ում ստեղծագործելն արդեն արժեք էր:

    Հրանտ Մաթևոսյան

    Comment


    • #32
      Հարգելի՛ Անուշ Ղազարյան, անդրադարձել եք իմ ամենասիրելի նկարչի ստեղծագործություններին ու կենսագրությանը: Սիրով կհետևեմ և կմասնակցեմ քննարկումներին:

      Comment


      • #33
        ph137369980640.jpg
        Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 27-05-19, 22:27.

        Comment

        Sorry, you are not authorized to view this page
        Working...
        X