Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մինասը՝ նկարիչ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Հարգելի Անուշ Ղազարյան, լավ մտահղացում է: Հետաքրքիր, հագեցած դաս է. և՛տեսական գիտելիքներ է տալիս, և՛ ստուգում աշակերտների գործնական ու վերլուծական կարողությունները, ակնառու դարձնում մտածողական և ընկալողական տարբերությունները: Դասի ընթացքում ապահովվում է երեխայի իմացությունը ոչ միայն ստեղծագործողի կյանքի ու գործի մասին, այլև ընդհանուր գաղափար է տրվում գեղանկարչության տարբեր ճյուղերի վերաբերյալ: Նկատելի է համակցումը «պատմություն» առարկայի հետ, քանի որ 7-րդ դասարանցու համար անհրաժեշտ չափի ընդգրկումով ներկայացվում է պատմության տվյալ ժամանակաշրջանի պատկերը: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե դասի ընթացքում համակցման ինչ մեթոդներով են աշխատել ուսուցիչները յուրաքանչյուրն իր հատվածը ներկայացնելիս: Բացի այդ՝ թեման ընդգրկուն է, և ամեն անգամ նոր նյութը հաղորդելիս մեթոդական ինչ հնարներ են կիրառվել: Ի դեպ, խիստ տեղին է նաև այս դասն անցկացնելու օրերին ուսումնական էքսկուրսիա անցկացնել Ջաջուռի՝ Մինասի թանգարան, շրջել նաև գյուղում՝ նկարչի հարազատ միջավայրին ծանոթանալու համար:

    Comment


    • #17
      Ներկայացնում եմ Կլարա Թերզյանի հոդվածը՝ Մինասի մահվան դրվագով:
      Մինաս Ավետիսյան: Որքան շատ էր սիրում նկարել կարմիրով: Տունը կարմիր էր նկարել ու անունը «Լռություն» դրել:
      1970-ին, որքան էլ պտտվեցի Մինասի կտավների ցուցահանդեսում, էլի եկա ու կանգ առա «Լռության» դիմաց: Շիկացած լռությունն ինձ խենթացրել էր. զգում էի՝ ինչ-որ բան ահա-ահա պայթելու է: Եվ այդ լռությունը կապում էի ժողովրդի հետ:
      Բայց նկարչի շիկացած սիրտը չդիմացավ: Ասում են՝ պատահականություն էր...
      Մի մարդու գլխին այդքան պատահականությու՞ն: Կրակին կուլ գնաց արվեստանոցը. ի՜նչ գլուխգործոցներ այրվեցին: Փողոցից նրա բնակարանի լուսամուտին նշան բռնեցին, ու փամփուշտը, Մինասի գլխի վրայով սուրալով, մխրճվեց պատի մեջ: Եվ մայթին՝ իր տանից ոչ հեռու, կարմիր գույնի «Մոսկվիչը» նրան պատին սեղմեց... Եվ այս բոլոր «պատահականությունները» տեղացին Մինասի գլխին իրար հետևից՝ չթողնելով, որ ուշքի գար:
      Այն ահավոր գիշերը նա տուն էր վերադառնում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնից. դիտել էր «Անտունի» բալետը: Շատ էր սիրում ներկայացումը, որի ձևավորումն իրենն էր: Դեկորները նրա հոգեզավակներն էին, և կարոտը նրան հաճախ էր թատրոն բերում: Նվիրական սեր էր տածում հատկապես պարարվեստի նկատմամբ, նրանից էր վերցնում իր կտավների պլաստիկան, գույնը, երաժշտական հնչերանգը:
      ... Մինասը չէր կարող նախազգացում չունենալ, այն Մինասը, որ իր կտավներում և հատկապես վերջին տարիների գրաֆիկական գործերում ասես շարունակ սգացել է իր մահը: Հետմահու Մ. Սարյանի տուն-թանգարանում բացված Մինասի գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդեսն ասես այդ նշանաբանով էր. ինքը, զավակները, կինը, ծնողները, բոլորը գլխիկոր են, վիշտ է ամբարված աչքերում: Այդ ի՜նչ նախազգացում է, որ տարիներ շարունակ մխացել է նկարչի հոգում: Մահ, կորուստ, բաժանում: Այդ են ասում Մինասի հարազատների և, առավել, ինքնանկարների աչքերը:
      Այդ ճակատագրական գիշերը Մինասը վերադառնալիս է եղել Սպենդիարյանի անվան թատրոնից: Հրաչուհի Ջինանյանը, Ռոզա Հարությունյանը և նրա ամուսինը վերադառնալիս են եղել Երևանի դրամատիկական թատրոնից: Տեսել են, թե ինչպես մի կարմիր «Մոսկվիչ», մայթ դուրս գալով, ուժգնորեն մխրճվել է շենքի պատին: Մոտորն անշարժացել է, իսկ մեքենայի ու պատի արանքում մի մարդ է մնացել...
      Երբ տուժածին դնում են պատգարակի վրա, Ռ. Հարությունյանը նկատում է, որ նա շարունակ աջ ձեռքի մատները կծկում է ու բաց թողնում, ասես ստուգում է ձեռքը: Ոչ մեկը չի ճանաչում, թե ով է զոհը, ջանում են փրկել: Եվ միայն հիվանդանոցում է պարզվում, որ երիտասարդը Մինաս Ավետիսյանն է: Մինասը մաքառեց մեկ օր:
      Երևանը սգի մեջ էր, իսկ նա աչքերը փակել էր հավետ ու դեմքին ինչ-որ խաղաղություն էր իջել: Ժողովուրդը հրաժեշտ էր տալիս Մինասին, նրա վերջին ճանապարհը գնում էր վիշը կրծքին սեղմած: Նայում էի Մինասին. մորուքով էր, լուսավոր դեմքով: Նա խաղաղ էր, քնած էր Քրիստոսի դեմքով և գնում էր այս աշխարհից՝ միանալու հայոց մեծերին: Նայելով դագաղում պառկած Մինասին՝ ակամայից շշնջացի. «Մինաս, դու զոհ գնացիր քո կարմիր, հրդեհված լռությանը»:

      Comment


      • #18
        Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
        Նկարիչ Մինաս Ավետիսյանը ստեղծել է լուսավոր ու խոր պատկերներ, իր կյանքն ապրել է ազնիվ ու դժվար: Մինասի կողքին գտնվող մարդիկ լավ հասկանում էին` ինչ արժեք ունեն նրա կտավները, և տարիներ անց որքան է նրա ստեղծագործությունների արժեքն աճելու: Նրա յուրաքանչյուր նկար անմոռանալի, գունեղ ու պայծառ է:

        Մինասը կարող էր հեշտությամբ նվիրել իր նկարները: Իսկ նկարչի ողբերգական մահից հետո պարզվեց, որ շատ գործեր անհայտ կորել են: Շատ կտավներ այրվել էին նկարչի արվեստանոցում տեղի ունեցած հրդեհի ժամանակ: Իսկ ընդհանրապես Մինասի նկարների հետ կապված խարդախությունների, կտավների կրկնօրինակված լինելու մասին խոսակցությունները չեն դադարում մինչ այսօր: Ժամանակն էլ ավելի է խճճում Մինասի անգին ժառանգության ճակատագիրը: Նրա նկարները հայտնվում են աշխարհի տարբեր երկրներում և միշտ վաճառվում են շատ թանկ գներով: Մինաս Ավետիսյանը համաշխարհային իր ճանաչման համար վճարեց ամենաթանկ գնով: Անհասկանալի հանգամանքներում տեղի ունեցած դժբախտ պատահարը խլեց նրա կյանքը: Գուցե ավելի հարմարվողական արվեստագետը կարողանա՞ր իր կյանքն ավելի երջանիկ ու անփորձանք ապրել, սակայն Մինասն իր ողբերգական մահով ցույց տվեց, որ երջանկությունն ու արվեստը կարող են նույն հարթության վրա չգտնվել: Իր առեղծվածային մահից հետո մեզ մնաց նրա լուսավոր ու երջանկության պատրանք ծնող արվեստը
        Հարգելի Նաիրա,
        Շատ ճիշտ է, որ Մինասի մահից հետո մեզ մնաց նրա լուսավոր, գունեղ ու երջանկության պատրանք ծնող արվեստը։ Դրանով մեզ նվիրեց հպարտության, ազնվության ու երջանկության զգացողությունները։ Իզուր չեն ասում, որ մարդն ապրում է այնքան, ինչքան, որ հիշում են նրան ու գոյություն ունեն նրա գործերը։ Իսկ Մինասը հավերժություն է։
        Վերջին խմբագրողը՝ Անուշ Ղազարյան; 13-05-19, 19:41.

        Comment


        • #19
          Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Անուշ Պատմության ժամերին մշակույթ թեման ուսումնասիրելիս արվեստ բաժնում միշտ անդրադառնում ենք նկարչությանը, սակայն մեկ դասաժամը բավական չէ ավելի մանրամասն անդրադառնանք նրանց կյանքին: Այդպիսի հագեցած դաս կարելի է անցկացնել դասղեկի ինֆորմացիոն դասերի ժամանակ: Եթե հնարավոր է կարող եք նույն այդպիսի դասի օրինակ ներկայացնել Հովհաննես Այվազովսկու մասին:
          Հարգելի Լաուրա այդ աւդյունքներին հասել ենք արտաժամյա պարապմունքների շնորհիվ։ Դասղեկի ժամերին կարելի է շատ համառոտ ներկայացնել նկարչի կյանքի կարևոր իրադարձությունները և անպայման/ելնելով սեփական փորձից/ նյութը համեմելով ստեղծագործողի մասին հետաքրքիր պատմություններով, որոնք շատ կտպավորվեն երեխայի հիշողության մեջ, կդաստիարակեն ու կսովորեցնեն։ ՈՒղղակի գործնական աշխատանքների ժամանակ նկարները անջնջելի հետք են թողնում աշակերտի հիշողության մեջ։

          Comment


          • #20
            Կարինե Զիլֆիմյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Ներկայացնում եմ Կլարա Թերզյանի հոդվածը՝ Մինասի մահվան դրվագով:
            Մինաս Ավետիսյան: Որքան շատ էր սիրում նկարել կարմիրով: Տունը կարմիր էր նկարել ու անունը «Լռություն» դրել:
            1970-ին, որքան էլ պտտվեցի Մինասի կտավների ցուցահանդեսում, էլի եկա ու կանգ առա «Լռության» դիմաց: Շիկացած լռությունն ինձ խենթացրել էր. զգում էի՝ ինչ-որ բան ահա-ահա պայթելու է: Եվ այդ լռությունը կապում էի ժողովրդի հետ:
            Բայց նկարչի շիկացած սիրտը չդիմացավ: Ասում են՝ պատահականություն էր...
            Մի մարդու գլխին այդքան պատահականությու՞ն: Կրակին կուլ գնաց արվեստանոցը. ի՜նչ գլուխգործոցներ այրվեցին: Փողոցից նրա բնակարանի լուսամուտին նշան բռնեցին, ու փամփուշտը, Մինասի գլխի վրայով սուրալով, մխրճվեց պատի մեջ: Եվ մայթին՝ իր տանից ոչ հեռու, կարմիր գույնի «Մոսկվիչը» նրան պատին սեղմեց... Եվ այս բոլոր «պատահականությունները» տեղացին Մինասի գլխին իրար հետևից՝ չթողնելով, որ ուշքի գար:
            Այն ահավոր գիշերը նա տուն էր վերադառնում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնից. դիտել էր «Անտունի» բալետը: Շատ էր սիրում ներկայացումը, որի ձևավորումն իրենն էր: Դեկորները նրա հոգեզավակներն էին, և կարոտը նրան հաճախ էր թատրոն բերում: Նվիրական սեր էր տածում հատկապես պարարվեստի նկատմամբ, նրանից էր վերցնում իր կտավների պլաստիկան, գույնը, երաժշտական հնչերանգը:
            ... Մինասը չէր կարող նախազգացում չունենալ, այն Մինասը, որ իր կտավներում և հատկապես վերջին տարիների գրաֆիկական գործերում ասես շարունակ սգացել է իր մահը: Հետմահու Մ. Սարյանի տուն-թանգարանում բացված Մինասի գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդեսն ասես այդ նշանաբանով էր. ինքը, զավակները, կինը, ծնողները, բոլորը գլխիկոր են, վիշտ է ամբարված աչքերում: Այդ ի՜նչ նախազգացում է, որ տարիներ շարունակ մխացել է նկարչի հոգում: Մահ, կորուստ, բաժանում: Այդ են ասում Մինասի հարազատների և, առավել, ինքնանկարների աչքերը:
            Այդ ճակատագրական գիշերը Մինասը վերադառնալիս է եղել Սպենդիարյանի անվան թատրոնից: Հրաչուհի Ջինանյանը, Ռոզա Հարությունյանը և նրա ամուսինը վերադառնալիս են եղել Երևանի դրամատիկական թատրոնից: Տեսել են, թե ինչպես մի կարմիր «Մոսկվիչ», մայթ դուրս գալով, ուժգնորեն մխրճվել է շենքի պատին: Մոտորն անշարժացել է, իսկ մեքենայի ու պատի արանքում մի մարդ է մնացել...
            Երբ տուժածին դնում են պատգարակի վրա, Ռ. Հարությունյանը նկատում է, որ նա շարունակ աջ ձեռքի մատները կծկում է ու բաց թողնում, ասես ստուգում է ձեռքը: Ոչ մեկը չի ճանաչում, թե ով է զոհը, ջանում են փրկել: Եվ միայն հիվանդանոցում է պարզվում, որ երիտասարդը Մինաս Ավետիսյանն է: Մինասը մաքառեց մեկ օր:
            Երևանը սգի մեջ էր, իսկ նա աչքերը փակել էր հավետ ու դեմքին ինչ-որ խաղաղություն էր իջել: Ժողովուրդը հրաժեշտ էր տալիս Մինասին, նրա վերջին ճանապարհը գնում էր վիշը կրծքին սեղմած: Նայում էի Մինասին. մորուքով էր, լուսավոր դեմքով: Նա խաղաղ էր, քնած էր Քրիստոսի դեմքով և գնում էր այս աշխարհից՝ միանալու հայոց մեծերին: Նայելով դագաղում պառկած Մինասին՝ ակամայից շշնջացի. «Մինաս, դու զոհ գնացիր քո կարմիր, հրդեհված լռությանը»:
            Շնորհակալություն հետաքրքիր հոդվածի համար։ Կարմիր, հրդեհված լռությունը գեղեցիկ էր ասված։

            Comment


            • #21
              Մեջբերումներ Մինասի մասին

              «Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»։


              Մարտիրոս Սարյան

              «Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»


              Արամ Խաչատրյան


              «Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի


              նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»։

              Հակոբ Հակոբյան
              Վերջին խմբագրողը՝ Մարգարյան Նաիրա; 13-05-19, 21:00.

              Comment


              • #22
                Անուշ Ղազարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Գայանե,

                Իրոք շատ հետաքրքիր պատմություն էր։ Գիտեի վերջին լուսանկարը, բայց դրա հետ կապված պատմությունը չգիտեի։ Անչափ զգացված եմ Ձեր ուշադրությունից։ Ինչ վերաբերվում է երեխաների ընկալմանը, ապա այն, միանշանակ, տարբեր է և աննկարագրելի ոգևորիչ։ Ձեզ կներկայացնեմ մեկ տարի առաջ արված երեխաների աշխատանքները, երբ նման անդրադարձ կատարեցինք Հ․ Այվազովսկու ստեղծագործությանը։

                [ATTACH=CONFIG]10387[/ATTACH] [ATTACH=CONFIG]10388[/ATTACH] [ATTACH=CONFIG]10390[/ATTACH] [ATTACH=CONFIG]10391[/ATTACH] [ATTACH=CONFIG]10389[/ATTACH]
                Հրաշալի աշխատանքներ են: Կեցցեն Ձեր շնորհալի աշակերտները:
                Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                https://lib.armedu.am/user/profile/462

                Comment


                • #23
                  Կարինե Զիլֆիմյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Անուշ Ղազարյան, լավ մտահղացում է: Հետաքրքիր, հագեցած դաս է. և՛տեսական գիտելիքներ է տալիս, և՛ ստուգում աշակերտների գործնական ու վերլուծական կարողությունները, ակնառու դարձնում մտածողական և ընկալողական տարբերությունները: Դասի ընթացքում ապահովվում է երեխայի իմացությունը ոչ միայն ստեղծագործողի կյանքի ու գործի մասին, այլև ընդհանուր գաղափար է տրվում գեղանկարչության տարբեր ճյուղերի վերաբերյալ: Նկատելի է համակցումը «պատմություն» առարկայի հետ, քանի որ 7-րդ դասարանցու համար անհրաժեշտ չափի ընդգրկումով ներկայացվում է պատմության տվյալ ժամանակաշրջանի պատկերը: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե դասի ընթացքում համակցման ինչ մեթոդներով են աշխատել ուսուցիչները յուրաքանչյուրն իր հատվածը ներկայացնելիս: Բացի այդ՝ թեման ընդգրկուն է, և ամեն անգամ նոր նյութը հաղորդելիս մեթոդական ինչ հնարներ են կիրառվել: Ի դեպ, խիստ տեղին է նաև այս դասն անցկացնելու օրերին ուսումնական էքսկուրսիա անցկացնել Ջաջուռի՝ Մինասի թանգարան, շրջել նաև գյուղում՝ նկարչի հարազատ միջավայրին ծանոթանալու համար:
                  Հարգելի Կարինե, շատ լավ առաջարկ էր՝ էքսկուրսիա անցկացնել Ջաջուռում, նամանավանդ, եթե կարողանայինք նկարել մի քանի բնանկար։ Պատմության ուսուցիչն աշխատել է նկարչի կենսագրության, կյանքի դրամատիկ իրադարձությունների վրա։ Աշակերտներին ներկայացրել է խորհրդային ժամանակների ղեկավարության քաղաքականությունը։ Թե ինչպես էին վերաբերվում հակախորհրդային, այլախոհ արվեստագետներին ու հասարակական գործիչներին։ Դասը վարում են երկու ուսուցիչները։ Աշակերտների հետ դիտել են «Իմ խիղճը իմ նկարներն են» ֆիլմը։
                  Վերջին խմբագրողը՝ Անուշ Ղազարյան; 14-05-19, 23:30.

                  Comment


                  • #24
                    Անուշ Ղազարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Կարինե, շատ լավ առաջարկ էր՝ էքսկուրսիա անցկացնել Ջաջուռում, նամանավանդ, եթե կարողանայինք նկարել մի քանի բնանկար։ Պատմության ուսուցիչն աշխատել է նկարչի կենսագրության, կյանքի դրամատիկ իրադարձությունների վրա։ Աշակերտներին ներկայացրել է խորհրդային ժամանակների ղեկավարության քաղաքականությունը։ Թե ինչպես էին վերաբերվում հակախորհրդային, այլախոհ արվեստագետներին ու հասարակական գործիչներին։ Դասը վարում են երկու ուսուցիչները։ Աշակերտների հետ դիտել են «Իմ խիղճը իմ նկարներն են» ֆիլմը։
                    Ավելի ուշ կներկայացնեմ այդպիսի համագործակցության ևս մի օրինակ։

                    Comment


                    • #25
                      Հետաքրքիր պատմություն էր,շնորհակալություն

                      Comment


                      • #26
                        Կարինե Զիլֆիմյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Անուշ Ղազարյան, լավ մտահղացում է: Հետաքրքիր, հագեցած դաս է. և՛տեսական գիտելիքներ է տալիս, և՛ ստուգում աշակերտների գործնական ու վերլուծական կարողությունները, ակնառու դարձնում մտածողական և ընկալողական տարբերությունները: Դասի ընթացքում ապահովվում է երեխայի իմացությունը ոչ միայն ստեղծագործողի կյանքի ու գործի մասին, այլև ընդհանուր գաղափար է տրվում գեղանկարչության տարբեր ճյուղերի վերաբերյալ: Նկատելի է համակցումը «պատմություն» առարկայի հետ, քանի որ 7-րդ դասարանցու համար անհրաժեշտ չափի ընդգրկումով ներկայացվում է պատմության տվյալ ժամանակաշրջանի պատկերը: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե դասի ընթացքում համակցման ինչ մեթոդներով են աշխատել ուսուցիչները յուրաքանչյուրն իր հատվածը ներկայացնելիս: Բացի այդ՝ թեման ընդգրկուն է, և ամեն անգամ նոր նյութը հաղորդելիս մեթոդական ինչ հնարներ են կիրառվել: Ի դեպ, խիստ տեղին է նաև այս դասն անցկացնելու օրերին ուսումնական էքսկուրսիա անցկացնել Ջաջուռի՝ Մինասի թանգարան, շրջել նաև գյուղում՝ նկարչի հարազատ միջավայրին ծանոթանալու համար:
                        Հարգելի Կարինե, միջառարկայական կապի և երկու ուսուցիչների համակցման հիանալի ձև է միջոցառումը։
                        Ձեզ եմ ներկայացնում այդպիսի մի միջոցառում։
                        Երբ 2017թ, ՅՈՒՆԵՍԿՕ- ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի ցանկում ընդգրկվեց Քոչարի ավանդական խմբապարը, մենք՝ ես ու պատմության ուսուցչուհին, որոշեցինք մի միջոցառում կազմակերպել։
                        Կերպարվեստ առարկայից ներկայացրեցինք «Քոչարի» հարթաքանդակային աշխատանքը։ Այն կատարեցինք հիմնականում պապյե-մաշե տեխնիկայով։ Նախ, երեխաներին ներկայացվեց Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարատեսակը, դրա խորհուրդը, շարժումները, նրանց նշանակությունն ու առանձնահատկությունները։ Հետո յուրաքանչյուր աշակերտ պատրաստեց իր պարողի պապյե- մաշեն։ Ուսումնասիրելով հայ տղամարդու ազգային տարազը՝ աշակերտները իրենց էսքիզների օրինակով գունավորեցին պարողներին։ Վերջում պարողներին տեղադրեցինք լեռների վրա՝ սարյանական բնանկարի ֆոնին, որպես հայի հաղթական ոգու խորհրդանիշ։
                        Պատմության ուսուցչուհին աշակերտներին ծանոթացրեց Վրեժ Սարուխանյանի «Էրգրականչ» գրքի հետ։ «Էրգրականչ»-ը կարոտի կանչ է, զրույց էրգրի մասին։ Էրգրի կորստի ցավը խեղդելու միակ հնարը նրա մասին պատմելն է սերունդներին։ Այդ կարոտն ու երգը, որ մեռան, ազգն արդեն մեռած է։ Գրքի մոտիվներով սցենարը երեխաների շուրթերով պատմում է կորցրած երկրի քաջ զավակների հերոսություններն ու փառքը, հնչեցնում պապերի ավանդական երգերը, խրոխտ պարերով շեշտում ազգի անպարտելիությունը։ Գրքի քաջ հերոսների օրինակով երեխաների մեջ սերմանվում է հերոսականություն և հայրենասիրություն։ Միջոցառման երկրորդ մասը նվիրված է հայերի հաղթական պար՝ քոչարուն։

                        22448634_1503282659757895_775284682846501786_n.jpg 60115393_288261928789818_2141903175517470720_n.jpg 60354608_393100321282199_8084706855848247296_n.jpg 60329389_861402524213348_1190410676405796864_n.jpg
                        Կցված ֆայլեր
                        Վերջին խմբագրողը՝ Անուշ Ղազարյան; 16-05-19, 00:44.

                        Comment


                        • #27
                          Նման ինտեգրված աշխատանքները դաստիարակում են ոչ միայն աշակերտներին ,այլ նաև հանդիսատեսին,որն անպայման մի նոր բան սովորած գնում է տուն:Յուրաքանչյուր միջոցառմանը երեխայի մասնակցությունը չի սահմանափակվում միայն երգելով,կամ խոսք ասելով,երեխան նաև մասնակցում է դեկորացիաների,հագուստների ստեղծման աշխատանքներին:

                          Comment


                          • #28
                            Մինասը բազմաժանր նկարիչ է. ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը:

                            Հանրահայտ են Մինասի «Տարվա եղանակները» (1960-63 թթ.), «Իմ ծնողները» (1962 թ.), «Հանդիպում» (1965 թ.), «Հորս դիմանկարը» (1965 թ.), «Շեմին» (1967 թ.) և այլ գործեր:

                            Մինասը ստեղծել է հայ ժողովրդի անցյալն ու ներկան արտացոլող՝ «Տեր Զորի ճանապարհին» (1964 թ.), «Գաղթ» (1965-67 թթ.), հայկական գյուղաշխարհը պատկերող՝ «Ջուլհակուհիներ» (1958 թ.), «Տերևներ հավաքողները» (1960 թ.), «Ջաջուռ» (1960 թ.), «Հաց են թխում» (1963 թ.), «Խնոցի են հարում» (1964 թ.) և այլ կտավներ: Նա պատկերները կառուցել է գունային ցայտուն հակադրությամբ, արտահայտել լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով («Ինքնանկար փշով», 1967 թ., «Խաչելություն», 1975 թ.):

                            Ավետիսյանը շարունակել և ստեղծագործաբար զարգացրել է նաև հայ մանրանկարչության ավանդները: Հայտնի են Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում Մինասի ստեղծած հրաշալի որմնանկարները: 1962 թ-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է «Երեք բալետ-նովել» (Ջոակինո Ռոսսինիի «Տիկնիկների աշխարհում», Մորիս Ռավելի «Իսպանացի աղջիկը. բոլերո», Ջորջ Գերշվինի «Նեգրական թաղամաս»), Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը», Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետները:

                            Բեմանկարչական իր ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում:

                            Comment


                            • #29
                              Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի' Անուշ, ուսումնասիրել եմ Ձեր էլեկտրոնային ձեռնարկը: Ամեն ինչ ներկայացրել եք հետաքրքիր ու համակարգված ձևով: Ինձ շատ դուր եկան երեխաների աշխատանքները. մի բան է դիտել կտավը /կտավի նկարը/, այլ բան է նկարել այն: Ընկալումներ տարբեր են...

                              Ներկայացնեմ մի հետաքրքիր պատմություն, որն ուշադրությունս գրավեց, երբ դասղեկի ժամի համար նյութեր էի հավաքում:

                              Մինասի վերջին լուսանկարի պատմությունը

                              Սա Մինասի վերջին լուսանկարն է, որն արվել է նկարչի վրա կատարած վրաերթից մեկ օր առաջ՝ 1975թ. փետրվարի 15-ին: Լուսանկարի հեղինակն այն ժամանակ լույս տեսնող «Սովետական Հայաստան» պաշտոնական օրաթերթի լուսանկարիչ Ավետ Եսայանն է, ով վաղուց համագործակցում էր Մինասի հետ:
                              Ավետ Եսայանի և Մինասի միջև ջերմ հարաբերություններ էին: Փետրվարի 14-ին Մինասը զանգահարեց Ա. Եսայանին ու ասաց. «Ավետ, շուտ արի, ես երեք նոր գործ ունեմ, որոնք պետք է սլայդների վերածել»։ Լուսանկարիչը Մինասի արվեստանոց շտապեց: «Կեսգիշեր էր, ես գիտեի, որ սլայդները Մինասին վաղ առավոտյան են պետք, քանի որ բեյրութահայ մի գործարար պետք է դրանք իր հետ տաներ»,- պատմում է Ա. Եսայանը: Գիշերվա ընթացքում լուսանկարները պատրաստվեցին, և հաջորդ օրվա առավոտյան ժամը 6-ին Ա. Եսայանը կրկին թակեց Մինասի դուռը: «Մինասը քնած չէր, ես լսեցի, որ նա դռան ետևից կանչեց իր կնոջը, ասելով՝ Գայան, Գայան, դուռը բաց, երևի Ավետն է»,- պատմում է նա: Մինասն աշխատում էր միշտ արագ վարձատրել լուսանկարչի գործը, և հիմա էլ, դեռ չտեսած սլայդները, փող առաջարկեց: Ա. Եսայանի համար Մինասի վստահությունը շատ թանկ էր: Նա ասաց. «Սպասիր, ավելի լավ է՝ ես քեզ նկարեմ»: Մինասը լուսանկարվելուն դեմ էր: «Էսպես փնթի ո՞նց նկարվեմ»,- ասաց նա: «Փնթիս ո՞րն է» ասելով՝ լուսանկարիչն արեց Մինասի այս վերջին լուսանկարը: «Հասկանում եք, նա այնքան հետաքրքիր էր` մի քիչ տխուր, մի քիչ հոգնած, մազերը գզգզված էին, գլխին կինտոյի գլխարկն էր: Ես շատ էի ուզում լուսանկարել նրան»,- պատմում է Ա. Եսայանը:
                              Այդ օրը Մինասը խնդրեց նաև լուսանկարել «Անտունի» բալետի համար արած իր դեկորացիաները: Բալետի հոբելյանական 50-րդ ցուցադրությունը պետք է կայանար հաջորդ օրը՝ փետրվարի 16-ին: Իսկ առավոտյան Մինաս Ավետիսյանը նախատեսել էր իր ընկերներ Հենրիկ Իգիթյանի և Հակոբ Հակոբյանի հետ Գյումրի գնալ` խաշ ուտելու: Նա Ավետ Եսայանին առաջարկեց իրենց միանալ, սակայն լուսանկարիչը հրաժարվեց, խոստանալով վաղը լուսանկարել բալետը: Իսկ այդ վաղը ողբերգության օրն էր: Բալետն անցավ մեծ հաջողությամբ, դահլիճը լեփ-լեցուն էր: Բալետի ավարտից հետո բանկետ էր նախատեսված, որին սակայն Մինասը չմասնակցեց: Որոշեց տուն գնալ, թեև բացի բանկետից՝ նա ևս մեկ հրավեր ստացավ: Օպերայի և բալետի շենքի ծառայողական մուտքի մոտ կանգնած լեհական «Տրիբունա լյուդա» ամսագրի լրագրողներ Զբիգնև Լեսնիկովսկու և Զբիգեն Սուխարեինի կողմից նա «Արմենիա» հյուրանոց հրավիրվեց: Լեհ լրագրողները մի քանի օր առաջ եղել էին Մինասի արվեստանոցում: Ըստ Ավետ Եսայանի, ով «Արմենպրեսի» թղթակից Վանիկ Սանթրյանի հետ այդ պահին Մինասի կողքին էր՝ լեհերը հարբած էին, և Մինասը վարանեց՝ գնա՞լ, թե՞ չգնալ: Սկզբում ուզում էր հյուրանոց գնալ, հետո մտափոխվեց և, ի վերջո, չգնաց: Մինասն Ա. Եսայանին ասել է՝ «Խմած մարդկանց հետ չեմ գնա», ապա, «Բարի գիշեր» մաղթելով, դանդաղ, մտազբաղ դեպի տուն է քայլեց: Տերյան – Սայաթ-Նովա խաչմերուկն անցնելիս նրան հարվածեց «Մոսկվիչ» ավտոմեքենան:
                              Կյանքը «եթե» բառը չի ընդունում, սակայն Մինասի վերջին օրվա ընթացքում այդ «եթե»-ները շատ էին: Գուցե, եթե նա բանկետին մասնակցեր կամ լեհերի հրավերն ընդուներ, կխուսափեր ճակատագրական այդ վրաերթից…

                              Նունե Հախվերդյան

                              «168.am»
                              https://blog.168.am/blog/1925.html
                              Շատ հետաքրքիր և հուզիչ պատմություն էր, շնորհակալություն, հարգելի՛ Գայանե Սիմոնյան:

                              Comment


                              • #30
                                Անուշ Ղազարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի Գայանե,

                                Իրոք շատ հետաքրքիր պատմություն էր։ Գիտեի վերջին լուսանկարը, բայց դրա հետ կապված պատմությունը չգիտեի։ Անչափ զգացված եմ Ձեր ուշադրությունից։ Ինչ վերաբերվում է երեխաների ընկալմանը, ապա այն, միանշանակ, տարբեր է և աննկարագրելի ոգևորիչ։ Ձեզ կներկայացնեմ մեկ տարի առաջ արված երեխաների աշխատանքները, երբ նման անդրադարձ կատարեցինք Հ․ Այվազովսկու ստեղծագործությանը։

                                [ATTACH=CONFIG]10387[/ATTACH] [ATTACH=CONFIG]10388[/ATTACH] [ATTACH=CONFIG]10390[/ATTACH] [ATTACH=CONFIG]10391[/ATTACH] [ATTACH=CONFIG]10389[/ATTACH]
                                Հրաշալի աշխատանքներ են, կեցցե՛ք, երեխաներ:Շնորհակալություն նաև Ձեզ, հարգելի՛ Անուշ Ղազարյան, առաջարկած ձեռնարկի և յուրօրինակ մտահղացումների համար:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X