Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

    Ինչու՞ է պատահում այնպես, որ աշակերտը մեկ ուսուցչի մոտ սովորում է լավ, սակայն մեկ այլ ուսուցչի մոտ չի յուրացնում ուսումնական նյութը: Սովորաբար պատճառաբանում են, որ նրան դժվար են տրվում, օրինակ, բնագիտական առարկաները, սակայն նա սիրում է մայրենի և օտար լեզուները: Այո, կարելի է դրա հիմքում մեծ տեղ տալ ընդունակություններին: Սակայն, ժամանակակից մանկավարժ-հոգեբանները ապացուցել են, որ ուսումնական գործընթացում ավելի կարևոր է՝ թե ընկալման ո՛ր տեսակն է իր գործունեությամբ գերակշռում:
    Օրինակ, եթե աշակերտը պետք է «տեսնի» ուսումնական նյութը, որպեսզի հասկանա, իսկ ուսուցիչը միայն պատմում է, ապա պարզ է դառնում, որ այդ աշակերտը կթերանա առարկան յուրացնելու հարցում: Բայց այն աշակերտը, ով ավելի արագ է ընկալում լսածը, բնականաբար լավ և արագ կյուրացնի տվյալ առարկան: Հարց է ծագում.
    Ինչպե՞ս անել, որպեսզի ուսուցիչների ջանքերը զուր չկորչեն, և բոլոր աշակերտները ստանան հնարավորինս առավելագույն գիտելիքներ: Ինչպիսի՞ բառեր օգտագործել դասը բացատրելիս, որպեսզի մատչելի լինի բոլորին:
    Այս և շատ հարցերի պատասխանները կստանաք մասնակցելով մեր քննարկմանը:
    Խնդրում եմ ակտիվություն ցուցաբերել:

    Վերջին խմբագրողը՝ Poghosyan Lusine; 19-07-18, 17:19.

  • #2
    Հարգելի Լուսինե, չեմ կարող չարձագանքել նաև այս թեմային: Կարծում եմ, որ այն հետաքրքիր կլինի ոչ միայն ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, այլև բոլոր մանկավարժներին: Չէ որ խոսքի միջոցով ենք ուսուցանում և հաղորդակցվում միմյանց հետ: Դուք նշում եք, որ կարելի է օգտագործել բառեր, որոնք կօգնեն ուսումնական պրոցեսում: Օրինակներ կարո՞ղ եք բերել:

    Comment

    • #3
      Հարգելի Մարինե, շնորհակալություն ևս մեկ արձագանքի համար: Այո, Դուք իրավացի եք. այս թեման կարող է հետաքրքրել բոլոր նրանց, ովքեր աշխատում են մանկավարժության ոլորտում: Հուսով եմ, որ շատերին կհետաքրքրի այս թեման:
      Անցնեմ Ձեր տված հարցին.
      Գոյություն ունեն այսպես կոչված բառեր-արտահայտություններ, բայց ավելի լավ է գամ մի փոքր հեռվից:
      Ցանկացած տեղեկություն արտաքին միջավայրի մասին մարդը ստանում է զգայարանների միջոցով: Ուսումնական գործընթացում հիմնականում գործում են երեքը՝ լսողականը, տեսողականը և զգայականը: Այդ տեսակներից որևէ մեկը միշտ գերակշռում է մարդու մոտ: Կան մարդիկ, ովքեր լավ են մտապահում այն ինչ տեսնում են: Դրանք վիզուալներն են: Իրենց հետ աշխատելիս խորհուրդ է տրվում նկարագրել գույնը, ձևը, չափսերը: Մեկ այլ խմբի մարդիկ ավելի լավ են հիշում այն, ինչ լսեն են՝ դրանք աուդիալներն են: Աուդիալներին սովորեցնելիս անհրաժեշտ է օգտագործել ձայնի տեմբրը, բարձրությունը, նրանք կարող են շեղվել նույնիսկ ցածր կողմնակի ձայնից: Եվ երրորդ խմբի ներկայացուցիչները կինեստետներն են: Նրանց մոտ զարգացած է մարմնական զգացողությունը: Ուսումնական գործընթացում նրանց կարող է խանգարել կամ շեղել անհարմար հագուստը կամ կոշիկը, դասասենյակի ցածր ջերմաստիճանը:
      Իր սխալը հասկանալու համար, աշակերտ-աուդիալը պետք է լսի ուսուցչից ճիշտ տարբերակը, վիզուալը՝ պետք է տեսնի այն, իսկ կինեստետին անհրաժեշտ է արտագրել ճիշտ տարբերակը: Հակառակ դեպքում երեխան կարող է ճիշտ չընկալել իր սխալները կամ ընդհանրապես չհասկանալ:
      Իսկ հիմա անդրադառնամ այն բառերին, որոնք կարող են օգնել ուսուցչին ին աշխատանքում:
      Աուդիալների հետ անհրաժեշտ է օգտագործել հետևյալ բառերը՝ ասել, խոսել, բղավել, լռել, պատմել; վիզուալների հետ՝ տեսնել, ցուցադրել, երևակայել, ուսումնասիրել; կինեստետների հետ՝ զգալ, ճնշում, շարժում, զգացողություն, նախազգացում: Այս բառերի ցանկը կարելի է երկար թվարկել, սակայն, կարծում եմ, որ սկզբունքը պարզ է:
      Նշեմ նաև, որ առօրյա կայնքում մարդը նույնպես օգտագործում է այդ բառերը: Եվ եթե ուշադիր լսենք զրուցակցին, կարող ենք հասկանալ նրա «խոսքը» և խոսել նրա հետ «նույն լեզվով»:

      Ավելի մանրամասն կարող եք կարդալ հոգեբան Մայքլ Գրինդերի «Նեյրո-լեզվաբանական ծրագրավորումը մանկավարժության մեջ» գրքում:

      http://http://bookap.info/nlp/grinde...ogo_konveyera/

      կամ էլ ներբեռնել այս կայքից.
      http://www.klex.ru/ip
      Վերջին խմբագրողը՝ Poghosyan Lusine; 19-07-18, 17:21.

      Comment

      • #4
        Շատ Արդի և Հուզող հարց եք քննարկում,որը անհրաժեշտ է յուրաքանչյուր ուսուցչի։

        Comment

        • #5
          Poghosyan Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Մարինե, շնորհակալություն ևս մեկ արձագանքի համար: Այո, Դուք իրավացի եք. այս թեման կարող է հետաքրքրել բոլոր նրանց, ովքեր աշխատում են մանկավարժության ոլորտում: Հուսով եմ, որ շատերին կհետաքրքրի այս թեման:
          Անցնեմ Ձեր տված հարցին.
          Գոյություն ունեն այսպես կոչված բառեր-արտահայտություններ, բայց ավելի լավ է գամ մի փոքր հեռվից:
          Ցանկացած տեղեկություն արտաքին միջավայրի մասին մարդը ստանում է զգայարանների միջոցով: Ուսումնական գործընթացում հիմնականում գործում են երեքը՝ լսողականը, տեսողականը և զգայականը: Այդ տեսակներից որևէ մեկը միշտ գերակշռում է մարդու մոտ: Կան մարդիկ, ովքեր լավ են մտապահում այն ինչ տեսնում են: Դրանք վիզուալներն են: Իրենց հետ աշխատելիս խորհուրդ է տրվում նկարագրել գույնը, ձևը, չափսերը: Մեկ այլ խմբի մարդիկ ավելի լավ են հիշում այն, ինչ լսեն են՝ դրանք աուդիալներն են: Աուդիալներին սովորեցնելիս անհրաժեշտ է օգտագործել ձայնի տեմբրը, բարձրությունը, նրանք կարող են շեղվել նույնիսկ ցածր կողմնակի ձայնից: Եվ երրորդ խմբի ներկայացուցիչները կինեստետներն են: Նրանց մոտ զարգացած է մարմնական զգացողությունը: Ուսումնական գործընթացում նրանց կարող է խանգարել կամ շեղել անհարմար հագուստը կամ կոշիկը, դասասենյակի ցածր ջերմաստիճանը:
          Իր սխալը հասկանալու համար, աշակերտ-աուդիալը պետք է լսի ուսուցչից ճիշտ տարբերակը, վիզուալը՝ պետք է տեսնի այն, իսկ կինեստետին անհրաժեշտ է արտագրել ճիշտ տարբերակը: Հակառակ դեպքում երեխան կարող է ճիշտ չընկալել իր սխալները կամ ընդհանրապես չհասկանալ:
          Իսկ հիմա անդրադառնամ այն բառերին, որոնք կարող են օգնել ուսուցչին ին աշխատանքում:
          Աուդիալների հետ անհրաժեշտ է օգտագործել հետևյալ բառերը՝ ասել, խոսել, բղավել, լռել, պատմել; վիզուալների հետ՝ տեսնել, ցուցադրել, երևակայել, ուսումնասիրել; կինեստետների հետ՝ զգալ, ճնշում, շարժում, զգացողություն, նախազգացում: Այս բառերի ցանկը կարելի է երկար թվարկել, սակայն, կարծում եմ, որ սկզբունքը պարզ է:
          Նշեմ նաև, որ առօրյա կայնքում մարդը նույնպես օգտագործում է այդ բառերը: Եվ եթե ուշադիր լսենք զրուցակցին, կարող ենք հասկանալ նրա «խոսքը» և խոսել նրա հետ «նույն լեզվով»:

          Հարգելի Լուսինե, հետաքրքիր թեմա եք դրել քննարման:
          Իմ կարծիքով ուսուցիչը դասավարման պրոցեսը պետք է իրականացնի կանգնած, քայլի դասասենյակում բոլորին պահելով ուշադրության կենտրոնում, խոսի աշակերտին հասանելի մաքուր հայրերենով, համարժեք ժեստերով և միմիկայով, ինչպես նաև նյութի ցուցադրումով:
          /Ժեստերի անբաժան մասն են կազմում մարդու միմիկայի տատանումները:/
          «Միմիկայի կամ դիմախաղի միջոցով մենք կարողանում ենք արտահայտել մեր զգացմունքները՝ հրճվանք, զարմանք, հետքրքրասիրություն… »
          Այս դեպքում Ձեր նշած երեք խմբի երեխաների համար հասանելի կլինի մատուցվող նյութը:

          Comment

          • #6
            Շնորհակալ եմ հետաքրքիր կարծիք արտահայտելու համար, հարգելի Ալվարդ:
            Լիովին համաձայն եմ Ձեր հետ ուսուցչի արտահայտիչ ժեստերի և միմիկայի վերաբերյալ: Ապացուցվել է, որ մարդկանց գերակշռող մասի մոտ ինֆորմացիայի ընկալման հարցում առաջատար տեղը գրավում է տեսողական անալիզատորը: Հենց դա էլ հիմք են ընդունել ժամանակակից մասնագետները՝ առաջարկելով ուսումնական գործընթացում կիրառել դիդակտիկ նյութեր, գրատախտակ, պաստառներ, սահիկահանդես: Սակայն, չպետք է մոռանանք, որ կան աշակերտներ, որոնց մոտ ինֆորմացիան ավելի հեշտ և արագ է ընկալվում լսելու կամ զգալու միջոցով: Ինչու՞ են մանուկները խաղալիքը տանում բերանը: Նրանք այդպես ճանաչում են առարկան, պատկերացում կազմում նրա մասին: Մեկ այլ օրինակ, աուդիալնները դասը կարդալու ժամանակ պետք է լսեն սեփական ձայնը: Այսինքն, եթե այդ աշակերտից պահանջվի կարդալ մտքում, ապա նա չի յուրացնի նյութը: Իսկ կինեստետը պետք իրեն հարմար դիրքով նստի, միգուցե ոտքերը դնի աթոռին կամ մեկ այլ դիրքով: Բնականաբար, դպրոցում դա չի խրախուսվում՝ երեխան պետք է նստի հնարավորինս ուղիղ, որպեսզի առաջին հերթին նրա մոտ չառաջանա կեցվածքի շեղում, և երկրորդ - սովորի իրեն պատշաճ ձևով ներկայացնել սոցիումի մեջ:
            Չմոռանանք նաև, որ բոլոր դասարաններում էլ կան վատ տեսողություն ունեցող աշակերտներ, որոնց համար ավելի հասանելի կլինի ուսուցչի ձայնային ելևեջները, արտահայտիչ խոսքը, քան ժեստերը և միմիկան:

            Խորհուրդ եմ տալիս կարդալ այս հոդվածը. «Ինչպես հասնել հաջողության ուսման մեջ»: Բավականին պարզ և մատչելի է ներկայացված:

            http://www.uaua.info/ot-6-do-9/shkol...peha-v-uchebe/
            Վերջին խմբագրողը՝ Poghosyan Lusine; 19-07-18, 16:43.

            Comment

            • #7
              Ցանկանում եմ ներկայացնել ֆիզիոլոգիական հատկանիշներ, որոնց միջոցով կարելի է որոշել, թե մարդու մոտ ընկալման ո՛ր տեսակն է գերակշռում:
              Վիզուալների մեջքը ուղիղ է, նրանց ձայնը բարձր է, հիմնական շարժումները կենտրոնացած են աչքերի շրջանում;
              Աուդիալները հաճախ են ձեռքերը ծալում կրծքի վրա, գլուխը մի փոքր թեքված է կողմ կամ ներքև, հիմնական շարժումները կենտրոնացած են բերանի, կրծքավանդակի շրջանում:
              Կինեսթետների ուսերը կլոր են, իրանը թեքված է մի փոքր առաջ, հիմնական շարժումները որովայնի շրջանում են:
              Լինելով մի փոքր ուշադիր՝ հեշտությամբ կարելի է որոշել աշակերտի ընկալման տեսակը և ուսումնական նյութը մատուցել նրան հասկանալի լեզվով:

              img20.jpg
              Վերջին խմբագրողը՝ Poghosyan Lusine; 19-07-18, 17:51.

              Comment

              • #8
                Շնորհակալություն: Բավականին օգտակար տեղեկություն է:

                Comment

                • #9
                  Հետաքրքիր էր

                  Comment

                  • #10
                    Շատ արդիական թեմա է Լուսինե ջան:
                    Կարծում եմ, որ հիմա ժամանակը թելադրում է աշակերտներին զուտ <<չոր>> դասը ներկայացնելուց բացի լինել ավելի կրեատիվ և դասերը մատուցել օգտագործելով ալյընտրանքային տարբերակներ (օրինակ հետարքիր նկարներ, խաղային տարբերակով անտարբեր երեխաների ներգրավում դասպրոցեսին): Առավել կարևոր եմ համարում ուսուցիչ-աշակերտ կապը, փոխհարաբերությունները, որովհետև վաղուց անցել է այն ժամանակները երբ աշակերտն ամաչում էր անգամ նայել ուսուցչին: Այսօր երեխաները շատ զգայուն են և կարևոր են համարում նկատված լինել հատկապես ուսուցչի կողմից: Ուսուցչի մեկ հայացքը, մեկ խոսքն անգամ կարող է արմատապես փոխել երեխայի վերաբերմունքը դասի և առարկայի հանդեպ: Յուրաքանչյուր աշակերտի պետք է ցուցաբերել անհատական մոտեցում:
                    Վերջին խմբագրողը՝ Poghosyan Lusine; 19-07-18, 17:08.

                    Comment

                    • #11
                      Շնորհակալ եմ: Շատ կարևոր է իմանալ ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, քանի որ մենք աշխատում ենք հենց մարմնի հետ:

                      Comment

                      • #12
                        Ցանկանում եմ գրել նաև վարքի առանձնահատկությունների մասին:
                        Վիզուալները շատ ուշադիր են մանրուքների նկատմամբ, սակայն դժվարությամբ են հիշում բանավոր հրահանգները, իսկ աղմուկը չի խանգարում նրանց կենտրոնանալ: Ինչ վերաբերվում է աուդիալներին, ապա նրանք շեղվում են անգամ շշուկից, միևնույն ժամանակ հեշտ են յուրացնում օտար լեզուները, սիրում են զրուցել՝ երբեմն, ինքն իր հետ: Կինեսթետների մոտ զարգացած է կանխազգացումը, նրանք ունեն արտահայտիչ ժեստեր, սիրում են մոտիկ կանգնել զրուցակցին և հաճախ դիպչում են նրան:

                        Comment

                        • #13

                          Շնորհակալություն հետաքրքիր տեղեկություններ տեղադրելու համար: Կիրառելի է և՛ աշխատանքում, և՛ առօրյա կյանքում:
                          Վերջին խմբագրողը՝ manush; 19-07-18, 11:17.

                          Comment

                          • #14
                            Marine Sargsyan-ի խոսքերից Նայել գրառումը
                            Շնորհակալություն հետաքրքիր տեղեկություններ տեղադրելու համար: Կիրառելի է և՛ աշխատանքում, և՛ առօրյա կյանքում:
                            Աշխատում եմ ներկայացնել հնարավորինս մատչելի ձևով:

                            Վերջին խմբագրողը՝ Poghosyan Lusine; 19-07-18, 17:14.

                            Comment

                            • #15
                              Poghosyan Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
                              Ցանկանում եմ գրել նաև վարքի առանձնահատկությունների մասին:
                              Վիզուալները շատ ուշադիր են մանրուքների նկատմամբ, սակայն դժվարությամբ են հիշում բանավոր հրահանգները, իսկ աղմուկը չի խանգարում նրանց կենտրոնանալ: Ինչ վերաբերվում է աուդիալներին, ապա նրանք շեղվում են անգամ շշուկից, միևնույն ժամանակ հեշտ են յուրացնում օտար լեզուները, սիրում են զրուցել՝ երբեմն, ինքն իր հետ: Կինեսթետների մոտ զարգացած է կանխազգացումը, նրանք ունեն արտահայտիչ ժեստեր, սիրում են մոտիկ կանգնել զրուցակցին և հաճախ դիպչում են նրան:
                              Իսկ կարո՞ղ եք գրել նաև ուսուցման և գնահատման առանձնահատկությունների մասին:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X