Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ ԱՌՈՂՋ ՀՈԳԻ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ ԱՌՈՂՋ ՀՈԳԻ

    «Առողջ մարմնում առողջ հոգի» արտահայտությունը ծանոթ է բոլորիս: Ունենալով գրեթե 2000 տարվա պատմություն այն դարձել է թևավոր խոսք, որը բառացիորեն նշանակում է՝ պահպանելով մարմինը առողջ վիճակում, մարդը պահպանում է նաև իր հոգեկան առողջությունը: Առողջ մարմին ունենալու համար մարդը պետք է հետևի իր սննդին, աշխատանքի և հանգստի ռեժիմին, հրաժարվի վնասակար սովորություններից, զբաղվի սպորտով և այլն: Ժամանակակից կյանքի ռիթմը թույլ չի տալիս մարդուն հետևել իր ֆիզիկական առողջությանը, որը բացասական կերպով է անդրադառնում հոգեկան առողջության վրա: Սակայն, մենք, ուսուցիչներս, կարող ենք աճող սերնդին տալ հիմնավոր գիտելիքներ, որոնք կիրառելով առօրյա կյանքում կկարողանան պահպանել իրենց հոգեկան և ֆիզիկական առողջությունը:
    Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ակտիվ մասնակցություն ցուցաբերեք այս արդի հիմնահարցի քննարկմանը:

  • #2
    Առողջությունը ամենաթանկ պարգևն է, որն ի վերուստ տրված է մարդուն։ Գիտնականներն ապացուցել են, որ ժառանգականությունն ազդում է մարդու առողջության վրա միայն 20%-ով, իսկ մնացած 80%-ը կախված է նրանից, թե մարդն ինչպես է վերաբերվում իր առողջությանը։ Առողջության մասին պետք է հոգ տանել ոչ թե այն ժամանակ, երբ այն արդեն վատացել է, այլ` ամեն օր։
    Այսօր ամենուրեք քարոզվում է առողջ ապրելակերպը` ֆիզիկական վարժությունները, սպորտով զբաղվելը, առողջ սնունդը: Սակայն, շատ քչերը գիտեն, որ մարդը կարող է առողջ լինել և պահպանել իր առողջությունը` սեփական միտքը և հոգին ճիշտ ձևով կազմակերպելու, վերահսկելու և ուղղորդելու դեպքում։
    Մարմինը և հոգին իրար հետ սերտորեն կապված են: Յուրաքանչյուրի թերացումն անպայման անդրադառնում է մյուսի գործունեության վրա, իսկ մեկի լավ աշխատանքը դրական է ազդում մյուսի աշխատանքի վրա։ Պետք է աշխատել միաժամանակ առողջ պահել և՛ մարմինը, և՛ հոգին։ Առողջ հոգին առողջ մարմնի գրավականն է: Մարդն ամենաուժեղ էակն է: Նա կարող է առողջ լինել, եթե իսկապես ուզում է ու հավատում։

    Comment


    • #3
      Շատ արդի թեմա եք առաջարկում քննարկմանը: Երեխաները դպրոցում անցնում են Առողջ ապրելակերպ դասընթացը, բայց գամված են մնում համակարգչին, սխալ սնվում են, ժամանակին չեն քնում: Միևնույն ժամանակ մեծահասակները նույնպես կարևորություն չեն տալիս հոգու և մարմնի առողջությանը:

      Comment


      • #4
        Poghosyan Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
        «Առողջ մարմնում առողջ հոգի» արտահայտությունը ծանոթ է բոլորիս: Ունենալով գրեթե 2000 տարվա պատմություն այն դարձել է թևավոր խոսք, որը բառացիորեն նշանակում է՝ պահպանելով մարմինը առողջ վիճակում, մարդը պահպանում է նաև իր հոգեկան առողջությունը: Առողջ մարմին ունենալու համար մարդը պետք է հետևի իր սննդին, աշխատանքի և հանգստի ռեժիմին, հրաժարվի վնասակար սովորություններից, զբաղվի սպորտով և այլն: Ժամանակակից կյանքի ռիթմը թույլ չի տալիս մարդուն հետևել իր ֆիզիկական առողջությանը, որը բացասական կերպով է անդրադառնում հոգեկան առողջության վրա: Սակայն, մենք, ուսուցիչներս, կարող ենք աճող սերնդին տալ հիմնավոր գիտելիքներ, որոնք կիրառելով առօրյա կյանքում կկարողանան պահպանել իրենց հոգեկան և ֆիզիկական առողջությունը:
        Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ակտիվ մասնակցություն ցուցաբերեք այս արդի հիմնահարցի քննարկմանը:
        Հարգելի Լուսինե, սիրով կմասնակցեմ թեմայի քննարկմանը։

        Comment


        • #5
          -Կյանքն ապացուցում է, որ առողջ մարմնում կարող է լինել հիվանդ հոգի, այնպես որ` առողջ մարմինն անհրաժեշտ է, բայց հոգեպես ոչ բավարար առողջ լինելու համար: Առողջ մարմինն առողջ հոգու գրավականն է, սակայն միևնույն մարմինը հաճախ կարող է դավաճանել:
          Առողջությունը կարելի է համեմատել եռանկյունու հետ, որի մի կողմը ֆիզիկական առողջությունն է, մեկը` սոցիալականը, երրորդը` հոգեկանը: Վերջինս սեփական անձն ընդունելու կարողությունն է:
          Յուրաքանչյուր ոք ունի հիմնական ֆիզիկական պահանջմունքեր (օրինակ` սննդի, ջրի և քնի), բացի այդ` նաև հուզական, որոնք ազդում են զգացմունքների, հատկապես բարեկեցության զգացման վրա: Հուզական պահանջմունքները կարևոր դեր են խաղում հոգեկան առողջության հարցում,-նշում է ԵՊԲՀ-ի հոգեբանության ամբիոնի ղեկավար Խ. Գասպարյանը:

          Comment


          • #6
            Նաիրա ջան, շնորհակալություն գրառման համար: Դուք լավ եք պատկերացնում առողջության գրավականները, որը շատ ողջունելի է: Այո, մարդը շատ ուժեղ էակ է և կարող է մտքի ուժով կառավարել իր հոգեկան վիճակները: Կիրառելով տարբեր հոգեբանական տեխնիկաներ, օրինակ, աուտոթրենինգը, մարդը կարող է շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել կորցրած էներգիայի պաշարը: Ցանկության դեպքում հնարավոր է նաև տանը մարզվել՝ տրամադրելով դրան օրեկան 15-20 րոպե: Ինչ վերաբերվում է սննդին, ապա այստեղ կարևոր է «լսել» մեր մարմնի ուղարկած ազդանշանները և կողմնորոշվել ճիշտ սնունդ ընտրելու հարցում: Չէ որ ամեն ինչ չէ, որ մեզ դուր է գալիս, բայց գիտակցելով, որ այդ մթերքում պարունակվող օգտակար տարրերը անհրաժեշտ են, մենք երբեմն ստիպելով մեզ օգտագործում ենք այն: Իսկ միգուցե այդ տարրերի անհրաժեշտությունը չկա, եթե օրգանիզմը չի պահանջում: Լսել և զգալ սեփական մարմինը, սերտ կապ հաստատելով նրա հետ...ահա ֆիզիկական և հոգեկան առողջության նախադրյալներից մեկը:
            Սովորել լսել և զգալ սեփական մարմինը կարող եք՝ դիտելով այս հոլովակը.
            Վերջին խմբագրողը՝ Poghosyan Lusine; 19-07-18, 13:15.

            Comment


            • #7
              Շնորհակալ եմ արձագանքի համար: Առողջ մարմին ունենալու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ առողջ հոգի: Դրա տակ հասկանում ենք ներդաշնակ զարգացում, որը ենթադրում է համերաշխ գոյատևում բնության, հասարակության և սեփական Ես-ի հետ: Այսինքն, մանկավարժների ձեռքերում է առողջ սերունդ դաստիարակելու այդքան կարևոր առաքելությունը՝ սովորեցնել, դաստիարակել, սեփական օրինակով ցույց տալ: Այո, պետք է սկսենք մեզնից և հետո սովորեցնենք և ուղղորդենք երեխաներին:

              Comment


              • #8
                Աբրահամ Մասլոուն կազմել է պահանջմունքների հիերարխիան, համաձայն որի ֆիզիոլոգիական (սնունդ, քուն) պահանջմունքները գտնվում են ամենացածր աստիճանի վրա, սակայն եթե մարդը չկարողանա բավարարել դրանք, ապա նրան ոչինչ այդ պահին չի հետաքրքրի, և բնականաբար նա չի կարող զարգանալ որպես անհատ: Հուզական ապրումները պայմանավորված են ֆիզիոլոգիական գործընթացներով, որոնք տեղի են ունենում վեգետատիվ նյարդային համակարգւմ: Այսինքն, մենք հաճույք ենք ստանում համով միրգ համտեսելուց, հիվանդության ժամանակ ունենում ենք վատ տրամադրություն և այլն:
                Կցված ֆայլեր
                Վերջին խմբագրողը՝ Poghosyan Lusine; 19-07-18, 13:20.

                Comment


                • #9
                  Բավականին հետաքրքիր թեմա էր,որը շատ կարևոր էր բոլորիս համար։Շնորհակալություն հետաքրքիր նյութի համար։

                  Comment


                  • #10
                    Հարգելի Անի, շնորհակալ եմ արձագանքի համար: Հուսով եմ, ակտիվորեն կմասնակցեք մեր քննարկմանը:

                    Comment


                    • #11
                      ԻՆՉՊԵՍ ՉԻՇՏ ՍՆՎԵԼ
                      Ժամանակ առ ժամանակ բոլորն էլ հասկանում են, որ անհրաժեշտ է օրգանիզմը բեռնաթափել: Շաբաթը մեկ անգամ կարելի է ընդունել թեթև մարսվող կերակուրներ՝ բանջարեղենային արգանակ, ասցաններ: Բացի դրանից, անհրաժեշտ է հետևել մի շարք կանոնների, որոնք կնպաստեն մարսողական համակարգի գործունեությանը:
                      1.Օրվա ընթացքում սնունդը պետք է լինի բազմազան, սակայն չի կարելի միանգամից ընդունել սնունդի շատ տարատեսակներ:
                      2.Ճաշկերույթը պետք է ավարտել մի փոքր քաղցի զգացումով:
                      3.Մեծ քանակությամբ քաղցրավենիքը վնասակար է օրգանիզմի համար;
                      4.Միրգը խորհուրդ է տրվում ուտել հիմնական սնունդ ընդունելուց մի փոքր առաջ:
                      5.Օրվա ռացիոնի 60% պետք է կազմի բանջարեղենը և միրգը:
                      6.Մսամթերքների օգտագործումը հասցնել մինիմումի:
                      7.Հնարավորինս քիչ օգտագործել սուրճ, չիպս, գազավորված ըմպելիք, պահածոներ:
                      8.Հրաժարվել ալկոհոլից և տվյալ օրգանիզմին հակացուցված մթերքներից (ալերգիա, խրոնիկ հիվանդություններ և այլն):

                      Վերջին խմբագրողը՝ Poghosyan Lusine; 19-07-18, 13:22.

                      Comment


                      • #12
                        Անչափ շնորհակալ եմ գրառման համար: Սնունդը մեր էներգիայի աղբյուրն է, սակայն մենք մոռանում ենք այդ մասին և "համով'' ուտելով վնասում ենք մեր առողջությանը:

                        Comment


                        • #13
                          Հարգելի՝ Լուսինե,ցանկալի կլիներ որ, թեմային ծանոթ լինեին նաև ծնողները,որպեսզի ճիշտ դաստեարակեն երեխաներին,ուսուցչի տրված գիտելիքը շաաատ քիչ է եթե ծնողը հետևողական չէ։

                          Comment


                          • #14
                            Շնորհակալ եմ, գրառման համար, հարգելի Անի: Համամիտ եմ Ձեր հետ. ցավոք ստրի ոչ բոլոր ծնողներն են ուշադիր և հետևողական: Ֆիզկուլտուրայի ուսուցիչները կարող են կազմակերպել ծնողների համար սեմինարներ, անցկացնել բացատրական աշխատանքներ՝ որոնք կնպաստեն ուսումնադաստիարակչական գործընթացին:
                            Վերջին խմբագրողը՝ Poghosyan Lusine; 19-07-18, 13:31.

                            Comment


                            • #15
                              Անհատի «բացարձակ առողջությունը», որպես իդեալական չափանիշ, իրական կյանքում անհնար է պատկերացնել, քանի որ օրգանիզմի կենսագործունեությունը բնութագրող կարևոր ցուցանիշների անհատական տատանումների շրջանակները բավականին լայն են։ Այդ պատճառով բժշկության մեջ ավելի հաճախ կիրառվում է «գործնականորեն առողջ» հասկացությունը։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X