Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ֆիզկուլտդադարները՝ դասաժամի պարտադիր պայման

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ֆիզկուլտդադարները՝ դասաժամի պարտադիր պայման

    Սովորողների ուսումնական աշխատանքի հիմնական ձևը դասն է: Բնականաբար, դպրոցականի և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական վիճակն ուղղակիորեն կախված է դասի գրագետ կառուցվածքից: Պարապմունքների ընթացքում պետք է պահպանել դասաժամերին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Անհրաժեշտ է ստեղծել կարճատև դադարներ՝ երեխաների մկանային ստատիկ լարվածության վերացման և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով:
    Ուշինսկին առաջինն է խորհուրդ տվել հոգնածության և աշխատունակության նվազման դեպքում դասի ընթացքում կիրառել ֆիզիկական վարժություններ: Նա համարում էր, որ ֆիզիկական վարժությունների վրա դասից 2-3 րոպե ծախսելը բավական բարձրացնում է ուսուցման նյութի յուրացման արդյունավետությունը:
    Խնդիրներն են՝
    1. Նվազեցնել հոգնածությունը և կանխել մարմնի նույն դիրքի վրա ազդող գործոնները:
    2. Ակտիվացնել սովորողների ուշադրությունը և բարձրացնել ուսումնական նյութի ընկալման կարողությունները:
    Բոլոր դասերը պետք է ներառեն ֆիզկուլտրոպեներ(1-2 րոպե) և ֆիզկուլտդադարներ(3-4 րոպե)՝ ուշադրության, մտավոր աշխատունակության և զգայական տրամադրվածության զարգացման համար: Բացի դրանից՝ դրանք օգնում են նվազեցնելու ողնաշարի բեռնվածությունը և կանխելու կեցվածքի հնարավոր շեղումները:
    Ֆիզկուլտրոպեներն ու ֆիզկուլտդադարները կարելի է անցկացնել զանազան տարբերակներով՝ նստած, կանգնած, պարային, սպորտային շարժումներով՝ կախված դասի կառուցվածքից:
    Ստորև ներկայացնում եմ <<Հայելի>> խաղը և առաջարկում եմ, հարգելի՛ կոլեգաներ, որ դուք էլ կիսվեք ձեր փորձով:

    Խաղի կանոններն են՝
    1.Աշակերտները ուսուցչի առաջին ծափի ժամանակ կազմում են զույգեր:
    2. Զույգերից մեկը շարժումներ է կատարում, իսկ մյուսը դառնալով հայելի կրկնում է այդ շարժումները:
    3. Ուսուցչի երկրորդ ծափի ժամանակ զույգերը դերերով փոխվում են:

    Շատ զվարճալի, ակտիվացնող խաղ է:

  • #2
    Թամարա Միրզոյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Շնորհակալություն,հարգելի' Թամարա,և' օգտակար թեմայի,և' հետաքրքիր խաղի համար:Անպայման կկիրառեմ իմ դասաժամերին:

    Comment

    • #3
      Ինչպես գիտենք, երեխաների ուշադրության զարգացման գործում մեծ դեր ունեն թարմացնող վարժությունները:Առաջարկում ենք ֆիզկուլտ դադար,որի միջոցով ոչ միայն կլիցքաթափվեն երեխաները,այլև երեխաների մեջ կսերմանենք հարգանք,հոգատար վերաբերմունք մեծերի նկատմամբ,աշխատասիրություն:

      Ֆիզկուլտ դադար:<< Գնում ենք տատիկին ու պապիկին օգնելու>>:
      Ուսուցիչ- Երեխանե'ր, գնում ենք տատիկին ու պապիկին օգնելու:Տեսնում ենք պապիկը ցախ է կոտրատում:Վերցնում ենք կացինը ու ամբողջ ուժով հարվածում,որ փայտը կոտրվի , 1, 2, ևս մեկ անգամ ու հաստատ կկոտրվի(աշակերտները ուսուցչի հետ ցույց են տալիս,թե ինչպես են յուրաքանչյուր գործողության <<կատարում>>):Գնում ենք տատիկի մոտ,տեսնում ենք տատիկը լվացք է փռում:Վերցնում ենք շորը,թափ տալիս ու ձգվում, որ փռենք պարանին:Պարանը շատ բարձր է:Կանգնում ենք ոտնաթաթերին,ձգվում, որ հասնենք: Հետո վերցնում ենք շերեփը ու խառնում տատիկի պատրաստած ճաշը ` 1,2,3 :Կեցցե'ք ,նորից եկանք դասարան:

      Comment

      • #4

        Հարգելի Թամարա, ֆիզկուլտրոպեներն ու ֆիզկուլտդադարները դասաժամի պարտադիր մասն է: Այն մեծ նշանակություն ունի երեխայի մկանային լարվածությունը վերացնելու և հանգստացնելու համար:Ակտիվացնող են շարժախաղերը:Ներկայացնեմ մի խաղ.<<Արև>> և <<Քար>>

        1-Երբ երեխաները լսում են ,,Արև,, բառը, սկսում են տարբեր շարժումեր կատարել,

        2-երբ լսում են,, Քար,, բառը ,,քարանում են,,շարժվել չեն կարող
        3-Սխալվողը դուրս է մնում

        շ
        խալվողը դուր է գալիս
        Վերջին խմբագրողը՝ Մինասյան Նորա; 25-03-18, 15:42.

        Comment

        • #5
          Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

          Հարգելի՛ Էլեոնորա հետաքրքիր վարժություն եք ներկայացրել։
          Լիովին համամիտ եմ Ձեզ հետ։Նման վարժությունները ոգևորություն են առաջացնում աշակերտների մեջ։
          Նրանց մոտ զարգանում է ոչ միայն բազմաբնույթ մտածողությունը,այլև աշխատասիրությունը և հոգատարությունը
          մեծերի հանդեպ։
          Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
          Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

          Comment

          • #6
            Թամարա Միրզոյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Սովորողների ուսումնական աշխատանքի հիմնական ձևը դասն է: Բնականաբար, դպրոցականի և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական վիճակն ուղղակիորեն կախված է դասի գրագետ կառուցվածքից: Պարապմունքների ընթացքում պետք է պահպանել դասաժամերին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Անհրաժեշտ է ստեղծել կարճատև դադարներ՝ երեխաների մկանային ստատիկ լարվածության վերացման և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով:
            Ուշինսկին առաջինն է խորհուրդ տվել հոգնածության և աշխատունակության նվազման դեպքում դասի ընթացքում կիրառել ֆիզիկական վարժություններ: Նա համարում էր, որ ֆիզիկական վարժությունների վրա դասից 2-3 րոպե ծախսելը բավական բարձրացնում է ուսուցման նյութի յուրացման արդյունավետությունը:
            Խնդիրներն են՝
            1. Նվազեցնել հոգնածությունը և կանխել մարմնի նույն դիրքի վրա ազդող գործոնները:
            2. Ակտիվացնել սովորողների ուշադրությունը և բարձրացնել ուսումնական նյութի ընկալման կարողությունները:
            Բոլոր դասերը պետք է ներառեն ֆիզկուլտրոպեներ(1-2 րոպե) և ֆիզկուլտդադարներ(3-4 րոպե)՝ ուշադրության, մտավոր աշխատունակության և զգայական տրամադրվածության զարգացման համար: Բացի դրանից՝ դրանք օգնում են նվազեցնելու ողնաշարի բեռնվածությունը և կանխելու կեցվածքի հնարավոր շեղումները:
            Ֆիզկուլտրոպեներն ու ֆիզկուլտդադարները կարելի է անցկացնել զանազան տարբերակներով՝ նստած, կանգնած, պարային, սպորտային շարժումներով՝ կախված դասի կառուցվածքից:
            Ստորև ներկայացնում եմ <<Հայելի>> խաղը և առաջարկում եմ, հարգելի՛ կոլեգաներ, որ դուք էլ կիսվեք ձեր փորձով:

            Խաղի կանոններն են՝
            1.Աշակերտները ուսուցչի առաջին ծափի ժամանակ կազմում են զույգեր:
            2. Զույգերից մեկը շարժումներ է կատարում, իսկ մյուսը դառնալով հայելի կրկնում է այդ շարժումները:
            3. Ուսուցչի երկրորդ ծափի ժամանակ զույգերը դերերով փոխվում են:

            Շատ զվարճալի, ակտիվացնող խաղ է:
            Հարգելի՛ Թամարա հետաքրքիր թեմա եք քննարկում։Սիրով կհետևեմ քննարկումներին։
            Դասապրոսեցի ժամանակ անպայման պիտի լինեն ֆիզկուլտդադարները։Առանց դրանց
            աշակերտները շուտ են հոգնում և դժկամորեն են մասնակցում դասապրոցեսին։
            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

            Comment

            • #7
              <<Բարի լույսի>>գնդակներ
              Դուք ունեք տարբեր գույնի 3գնդակներ,որոնք պետք է լինեն թեթև և փոքր։Աշակերտներին պատվիրեք
              շրջան կազմել։Այնուհետև 3աշակերտի մեկական գնդակ տվեք,որոնցից յուրաքանչյուրը հատուկ
              նշանակություն ունի։Երեխաներին նախապես սովորեցրեք,թե որ գույնը ինչ է նշանակում։
              Ներկայացված է գնդակների գունային <<իմաստների>>մի տարբերակ․
              Կարմիր գնդակ-Բարի առավոտ։
              Կանաչ գնդակ-Ինչպե՞ս ես։
              Կապույտ գնդակ-Լավ շնորհակալ եմ,իսկ դու՞։
              Աշակերտները գնդակները փոխանցում կամ թեթևակի նետում են իրար։Այն աշակերտը,ով բռնում է
              գնդակը,պետք է ասի դրա նշանակությունը։
              Այս զվարճալի խաղը առավոտյան՝ դասի սկզբին,դրական լիցքեր է հաղորդում աշակերտներին և
              նախապատրաստում դասին։

              • #8
                Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը

                Հարգելի' Էմմա,հետաքրքիր խաղ եք առաջարկել,այն կզվարճացնի,կզարգացնի երեխաների ուշադրությունը:

                Comment

                • #9
                  Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ինչպես գիտենք, երեխաների ուշադրության զարգացման գործում մեծ դեր ունեն թարմացնող վարժությունները:Առաջարկում ենք ֆիզկուլտ դադար,որի միջոցով ոչ միայն կլիցքաթափվեն երեխաները,այլև երեխաների մեջ կսերմանենք հարգանք,հոգատար վերաբերմունք մեծերի նկատմամբ,աշխատասիրություն:

                  Ֆիզկուլտ դադար:<< Գնում ենք տատիկին ու պապիկին օգնելու>>:
                  Ուսուցիչ- Երեխանե'ր, գնում ենք տատիկին ու պապիկին օգնելու:Տեսնում ենք պապիկը ցախ է կոտրատում:Վերցնում ենք կացինը ու ամբողջ ուժով հարվածում,որ փայտը կոտրվի , 1, 2, ևս մեկ անգամ ու հաստատ կկոտրվի(աշակերտները ուսուցչի հետ ցույց են տալիս,թե ինչպես են յուրաքանչյուր գործողության <<կատարում>>):Գնում ենք տատիկի մոտ,տեսնում ենք տատիկը լվացք է փռում:Վերցնում ենք շորը,թափ տալիս ու ձգվում, որ փռենք պարանին:Պարանը շատ բարձր է:Կանգնում ենք ոտնաթաթերին,ձգվում, որ հասնենք: Հետո վերցնում ենք շերեփը ու խառնում տատիկի պատրաստած ճաշը ` 1,2,3 :Կեցցե'ք ,նորից եկանք դասարան:
                  Շնորհակալություն, Էլեոնորա, հետաքրքիր խաղ-դադար առաջարկելու համար:

                  Comment

                  • #10
                    Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Թամարա, ֆիզկուլտրոպեներն ու ֆիզկուլտդադարները դասաժամի պարտադիր մասն է: Այն մեծ նշանակություն ունի երեխայի մկանային լարվածությունը վերացնելու և հանգստացնելու համար:Ակտիվացնող են շարժախաղերը:Ներկայացնեմ մի խաղ.<<Արև>> և <<Քար>>

                    1-Երբ երեխաները լսում են ,,Արև,, բառը, սկսում են տարբեր շարժումեր կատարել,

                    2-երբ լսում են,, Քար,, բառը ,,քարանում են,,շարժվել չեն կարող
                    3-Սխալվողը դուրս է մնում
                    Հարգելի՛ Նորա, երբ մեկտեղենք մեր գիտելիքները, օգուտ կքաղեն մեր աշակերտները:

                    Comment

                    • #11
                      Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      <<Բարի լույսի>>գնդակներ
                      Դուք ունեք տարբեր գույնի 3գնդակներ,որոնք պետք է լինեն թեթև և փոքր։Աշակերտներին պատվիրեք
                      շրջան կազմել։Այնուհետև 3աշակերտի մեկական գնդակ տվեք,որոնցից յուրաքանչյուրը հատուկ
                      նշանակություն ունի։Երեխաներին նախապես սովորեցրեք,թե որ գույնը ինչ է նշանակում։
                      Ներկայացված է գնդակների գունային <<իմաստների>>մի տարբերակ․
                      Կարմիր գնդակ-Բարի առավոտ։
                      Կանաչ գնդակ-Ինչպե՞ս ես։
                      Կապույտ գնդակ-Լավ շնորհակալ եմ,իսկ դու՞։
                      Աշակերտները գնդակները փոխանցում կամ թեթևակի նետում են իրար։Այն աշակերտը,ով բռնում է
                      գնդակը,պետք է ասի դրա նշանակությունը։
                      Այս զվարճալի խաղը առավոտյան՝ դասի սկզբին,դրական լիցքեր է հաղորդում աշակերտներին և
                      նախապատրաստում դասին։
                      Հարգելի՛ Էմմա, շնորհակալություն արձագանքելու համար: Իսկապես, Ձեր առաջարկած խաղը շատ հարմար է <<Առավոտյան ուղերձի>> ժամանակ:

                      Comment

                      • #12
                        Հարգելի՛ գործընկերներ, առաջարկում եմ նաև հետևյալ ֆիզդադարը:
                        Արագ գտիր
                        1. Ուսուցչի առաջին ծափի ժամանակ երեխաները զույգ են կազմում և ուշադիր նայում են միմյանց:
                        2. Ուսուցչի երկրորդ ծափի ժամանակ երեխաները շրջվում են և հագուստի վրա ինչ-որ փոփոխություն են անում/օձիքն են բարձրացնում, կոճակն են արձակում, ... /:
                        3. Ուսուցչի երրորդ ծափի ժամանակ երեխաները նախկին դիրքն են ընդունում և գտնում փոփոխությունները:

                        Comment

                        • #13
                          «Առարկաների հաշիվ և համրանք» թեմայի ուսուցման ժամանակ ի՞նչ ֆիզկուլտդադար կառաջարկեք:

                          Comment

                          • #14
                            <<Փայլատակիր>>
                            Այս խաղը տվյալ շաբաթվա կամ անցած շաբաթվա սովորած բառերի գրությունն ամրապնդելու լավ միջոց է։Աշակերտներին
                            շարքով կանգնեցրեք։Խաղավարն արտասանում է 1-ին բառը։Շարքի 1-ին աշակերտը արտասանում է այդ բառի 1-ին տառը։
                            2-րդ աշակերտը ասում է 2-րդ տառը,3-րդ աշակերտը՝ 3-րդ տառը և այսպես շարունակ։Բառի վերջին տառն արտասանած
                            աշակերտը պետք է շրջվի հերթով հաջորդ աշակերտին և ասի<<փայլատակիր>>։Աշակերտը ,ում <<փայլատակեցնում են>>,
                            պետք է իր տեղը նստի։Եթե բառի գրության մեջ սխալ է թույլ տրվում,1-ին սխալ տառն արտասանած աշակերտը պետք է նստի
                            իր տեղը,իսկ բառի հեգումը շարունակում է։Որևէ աշակերտի<<փայլատակեցնելու>>դեպքում խաղավարը նոր բառ է առաջարկում։
                            Խաղը շարունակվում է այնքան մինչև միայն մեկ աշակերտ է մնում կանգնած։
                            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                            Comment

                            • #15
                              Վարժություն «Հետաքրքրասիրություն»
                              Նպատակը – թուլացնել մտավոր և ֆիզիկական լարվածությունը
                              և յուրաքանչյուր երեխայի հետ կապ հաստատել:
                              Անհրաժեշտ նյութեր – չկան:
                              Ընթացքը: Խմբավարը դասերի ավարտից հետո ասում է.
                              «Նախքան դուք կգնաք տուն, ես ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրին
                              նվիրել տառեր: Ես ձեր անվան միջից տառ կընտրեմ և մատով
                              կնկարեմ այն ձեր ձեռքի մեջ (մեջքին): Դուք պետք է ասեք, թե որ
                              տառն եմ նկարել: Ձեզանից յուրաքանչյուրը հերթով թող մոտենա
                              ինձ, որպեսզի ես կարողանամ այդպես բոլորին հրաժեշտ տալ»:
                              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X