Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ ԿԻՐԱՌՎՈՂ ԽԱՂԵՐ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ ԿԻՐԱՌՎՈՂ ԽԱՂԵՐ

    Խաղը մի մեծ լուսավոր պատուհան է, որի միջոցով երեխայի հոգևոր աշխարհը լցվում է երևակայությամբ:

    Սուխոմլինսկի

    Կերպարվեստային գործունեության ընթացքում կազմակերպվող խաղերն ունեն ճանաչողական և ուսուցողական մեծ նշանա
    կություն: Այդ տիպի խաղերի ժամանակ համակարգվում և ընդլայնվում են երեխաների ձեռք բերած գիտելիքները:
    *Զարգանում են երեխաների ուշադրությունը, դիտողականությունը,արագ կողմնորոշվելու ունակությունը, ճարպկությունը:
    Նրանք մտքեր են արտահայտում տեսածի, լսածի, զգացածի մասին և դրսևորում են համապատասխան վերաբերմունք դրանց նկատմամբ:
    * Կարողանում են առարկաները տեսնել տարածության մեջ, բնութագրել դրանք՝ ըստ գույնի, ձևի, չափի:
    * Զարգանում են առարկաները և երևույթները տեսնելու, դիտելու, վերլուծություններ կատարելու, նմանություններն ու տարբերությունները գտնելու, ընդհանրացումներ անելու կարողությունները:

    Խաղ <<Գույների աշխարհում>>
    Նպատակը՝ հիմնական գույների իմացության ամրապնդում, ուշադրության զարգացում, համբերատար լսելու կարողության դաստիարակում:
    Ընթացքը՝ ուսուցչուհին պատմում է մի որևէ պատմություն և ընթացքում թվարկում է աշակերտների սովորած գույները: Այն աշակերտները ,որոնց հագուստի , կոշիկների , պայուսակի կամ գրենական պիտույքների վրա կան նշված գույները , նրանք
    առաջ են գալիս: ՈՒսուցչուհին շարունակում է պատմությունը.... դարձյալ առաջ են գալիս աշակերտները: Խաղի վերջում առանձնացնում են հիմնական և բաղադրյալ գույները, հաշվում են առարկաների և իրերի թիվը:
    Խաղի մասնակիցները խրախուսվում են ուսուցչի կողմից:

    Հարգելի գործընկերներ, իսկ դուք ինչպիսի՞ խաղեր եք կիրառում կերպարվեստի դասաժամերին:

  • #2
    Հարգելի՛ Նաիրա հետաքրքիր և ուսուցանող թեմա եք քննարկում։
    Խաղ «Ժպտացող արև»
    Նպատակը․ օգնում է զարգացնելու երեխաների պատկերացումներն իրենց ես-ի մասին։
    Անհրաժեշտ նյութեր․ թուղթ, գունավոր մատիտներ։
    Ուղեցույց․ խաղավարը երեխաներին փոխանցում է հետևյալ մտքերը․ «Ես-ը կազմված է
    մեր պատկերացումներից։
    Այդ պատկերացումների մեջ մտնում են մեր անունը,արտաքինը,բնավորության գծերը,
    հետաքրքրություններն ու նախասիրությունները,ինչպես նաև ներընտանեկան ու սոցիալական
    մեր դերերը»։ Այնուհետև մասնակիցներին առաջարկում է արև նկարել, արևի շրջանի կենտրոնում
    գրել իրենց անունը, իսկ յուրաքանչյուր շողի վրա՝ իրենց բնութագրող բառեր։ Ի դեպ,մի քանի շող
    կարող է նաև չլրացվել։

    Այս խաղը հնարավորություն է տալիս մասնակիցներին պատկերացում ունենալու իրենց ես-ի
    նշանակության ու դերի մասին։ Ըստ էության,յուրաքանչյուրի ես-ը բաղկացած է իր բնավորությունից,
    սովորություններից, հմտություններից և այլն։Արևի՝ դեռ չլրացված շողերը խորհրդանշում են,որ երեխաները,
    բնականաբար,լիովին ձևավորված չեն․ նրանք կյանքի ընթացքում նոր հմտություններով ու ձեռքբերումներով
    կարող են լրացնել արևի բաց մնացած շողերը։ Այս խաղը երեխաներին օգնում է հասկանալու,որ իրենցից
    յուրաքանչյուրը կյանքում կարող է լինել արևի պես ջերմացնող ու լուսավոր։
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

    Comment

    • #3
      <<Բարի լույսի>>գնդակներ
      Դուք ունեք տարբեր գույնի 3գնդակներ,որոնք պետք է լինեն թեթև և փոքր։Աշակերտներին պատվիրեք
      շրջան կազմել։Այնուհետև 3աշակերտի մեկական գնդակ տվեք,որոնցից յուրաքանչյուրը հատուկ
      նշանակություն ունի։Երեխաներին նախապես սովորեցրեք,թե որ գույնը ինչ է նշանակում։
      Ներկայացված է գնդակների գունային <<իմաստների>>մի տարբերակ․
      Կարմիր գնդակ-Բարի առավոտ։
      Կանաչ գնդակ-Ինչպե՞ս ես։
      Կապույտ գնդակ-Լավ շնորհակալ եմ,իսկ դու՞։
      Աշակերտները գնդակները փոխանցում կամ թեթևակի նետում են իրար։Այն աշակերտը,ով բռնում է
      գնդակը,պետք է ասի դրա նշանակությունը։
      Այս զվարճալի խաղը առավոտյան՝ դասի սկզբին,դրական լիցքեր է հաղորդում աշակերտներին և
      նախապատրաստում դասին։
      Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
      Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

      Comment

      • #4
        Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի Էմմա, Ձեր ներկայացրած խաղը և՛ ուսուցողական, և՛աշխուժություն, արագաշարժություն ապահովող բնույթ ունի:

        Comment

        • #5
          Գեղարվեստական-դիդակտիկական խաղերի, վարժությունների և ստեղծագործական աշխատանքների օրինակելի ցանկ
          Առաջին դասարան

          1. Վարժություն ծիածանի գույների կիրառմամբ:
          2.Տաք գույների ներկապնակի կազմում և <<Աշուն>> անձեռոցիկի զարդանկարում:
          3.Աշնանային տերևների , գարնանային ծաղիկների , ծառի նկարումներ:
          4.Թեմատիկ կոմպոզիցիաների ստեղծում.<<Կենդանաբանական այգում>>, <<Իմ սիրած կենդանին>>,<<Կատուն>>,<<Թիթեռնիկներ և ճպուռներ>>:
          5.Հեքիաթային հերոսների, նրանց զգեստների, ինչպես նաև հանելուկների և հորինվածքների վերաբերյալ պատկերում:
          6.Վարժությունների շարք: Գույները փորձարկում ենք տարբեր թղթերի վրա: Դիտում ենք ներկված թերթերը:Ո՞ր տրամադրությունն է իշխում դրանցից յուրաքանչյուրում:
          7.Տառերով և երկրաչափական ձևերով ստեղծում ենք կոմպոզիցիա: Ինքնուրույն ընտրում ենք անվանում:
          8.Կազմում ենք կոմպոզիցիա պարաններով, գունավոր թելերով: Նյութը սոսնձում ենք երանգավոր ստվարաթղթին:

          Comment

          • #6
            Խաղ <<Ստեղծի՛ր ամբողջական պատկեր>>

            ՈՒսուցիչն աշակերտներին բաժանում է թղթեր, որոնց վրա կան գունավոր /ոչ ավարտուն/ պատկերներ:Նա հանձնարարում է աշակերտներին, որ մտածեն, ապա նոր ավելացնեն իրենց մտածածին համապատասխան պատկերներ կամ առարկաներ, որպեսզի դրանք դառնան լիարժեք և ամբողջական:Այդ աշխատանքի համար ուսուցիչը որոշակի ժամանակահատված է հատկացնում: Աշակերտներնը նկարում են մեղմ երաժշտության ներքո:Աշխատանքի ավարտից հետո ուսուցիչը հավաքում և գնահատում է ստեղծագործական աշխատանքները:Յուրաքանչյուր աշակերտ ներկայացնում է իր աշխատանքը, որից հետո դրանք տեղ են գտնում<< Դասարանական թանգարան>>-ում:

            Comment

            • #7
              Հարգելի՛ Նաիրա գոյություն ունի հոգեբանության առանձին ուղղություն՝ թերապիա արվեստի միջոցով կամ արտթերապիա:
              Այն ունի բազմաթիվ ճյուղեր՝ նկարչաթերապիա,երաժշտաթերապիա,կավային և ավազային թերապիա և այլն:
              Արտթերապիան,մասնավորապես,նկարչաթերապիան օգնում է հասկանալու ինքներս մեզ,ճանաչելու մեր հույզերը:
              Արտթերապիան թույլ է տալիս.
              1.Ձերբազատվել տարբեր բարդույթներից,
              2.Բեռնաթափվել կուտակված ագրեսիվությունից, վախերից և այլ բացասական հույզերից,
              3.Հեշտացնել թերապիայի գործընթացը. չգիտակցված ներքին կոնֆլիկտներն ու ապրումները հաճախ ավելի հեշտ է արտահայտել տեսողական պատկերների, քան վերբալ`խոսքային հաղորդակցման միջոցով,
              4.Կենտրոնացնել այցելուի ուշադրությունը նրա մտքերի և զգացողությունների վրա,
              5.Ուղղակի հանգստանալ առօրյա լարվածությունից:
              Առաջարկում եմ ուսումնասիրել ասյ նյութերը՝
              http://ikin.am/?p=311#more-311
              http://parents.disabilityinfo.am/%D5...D%D5%AB%D5%B6/
              Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 24-03-18, 16:26.
              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

              Comment

              • #8

                Շնորհակալ եմ , Էմմա ջան, տեղեկատվական անհրաժեշտ նյութի զետեղման համար:

                Comment

                • #9
                  Մենք հաճախ ենք բողոքում,որ երեխաները չեն ճանաչում մեր ՄԵԾԵՐԻՆ,ինչու չէ նաև համաշխարհային ճանարում ունեցողներին:ՈՒր մնաց թե կարողանան տարբերակել նրանց աշխատանքները:Այդ նպատակով կարելի է կերպարվեստի դասաժամերին խաղ -մրցույթ կազմակերպել,այն է.
                  1, Անունը միացրու համապատասխան նկարին
                  2, Գտիր տրված աշխատանքի հեղինակին նկարների միջից
                  3, հավաքիր փազլը/ որևէ հայտնի նկար/
                  4, լրացրու բաց թողնված նախադասությունը/որևէ նկարչի կենսագրական տվյալ/
                  և և և,,,,

                  Comment

                  • #10
                    Թագուհի Լ-ի խոսքերից Նայել գրառումը

                    Հարգելի Թագուհի, տեղին է Ձեր նկատառումը:Մեր աշակերտների մեծ մասը չեն ճանաչում նշանավոր մարդկանց, բնականաբար չեն կարող տարբերել նաև նրանց աշխատանքները:Ձեր նշած խաղ-մրցույթի պարբերաբար անցկացումը ժամանակի ընթացքում կտա իր դրական արդյունքը:Շնորհակալություն:

                    Comment

                    • #11
                      Խաղ <<Կռահի՛ր և նկարի՛ր>>

                      Այս խաղը կարելի է կիրառել մարմնաշարժողական-տրամաբանական մտածողության զարգացման նպատակով:
                      Աշակերտները հերթով ներկայացնում են որևէ առարկա կամ մարդ, որը կատարում է գործողություն, իսկ նստածներն արագ նկարում են իրենց ըմբռնածը:Մնջախաղով կարելի է ցույց տալ ոչ միայն մեկ առարկա, այլ ստեղծել մի թեմատիկ պատկեր՝<<Տուն և բակ>>, <<Արև ու երկինք>>,<<Ծով և նավակներ>>:Այս դեպքում միանգամից մի քանի երեխաներ են մասնակցում փոխներգործուն մեթոդի կիրառմամբ միջանձնային մտածողության զարգացման գործընթացին:Համագործակցային ուսուցման մեթոդի օգտագործմամբ ուսուցիչը միանում է խմբերից յուրաքանչյուրին ոչ թե որպես սովորեցնող, խրատող, վերահսկող, այլ որպես աշակերտի գործընկեր, մասնակցում է որոնողական աշխատանքներին: Զվարճալի ուրախությամբ է լցվում դասարանը: Խրախուսվում են և՛ լավ մնջախաղ ցուցադրողները, և՛ առաջադրանքը ճիշտ ըմբռնած ու նկարած աշակերտները:

                      Comment

                      • #12
                        Գեղարվեստական-դիդակտիկական խաղերի,վարժությունների և ստեղծագործական աշխատանքների օրինակելի ցանկ
                        Երկրորդ դասարան

                        1.Կլոր զարդանախշ բուսական մոտիվներով:
                        2.Գծային զարդանախշի նկարի ավարտումը՝բացթողումները լրացնելով:
                        3.<<Խճանկար>>.խճանկարով տարբեր նախշերի ստեղծում՝հայկական ժողովրդական նախշերի տպավորությամբ:
                        4.Նախշի ընտրություն՝զարդանախշի՛ր համաչափ մարմնաձևի կեսերը:
                        5.Շրջանի մեջ զարդանախշի պատկերում՝նկարի տեսողական շարժունությունն ընդգծելով:
                        6.<<Խճանկար>>՝ նախշերի տարբերակների ստեղծում բուսական և երկրաչափական տարրերով:
                        7.Կրկնման միանման ռիթմով զարդանախշերի պատկերում:<<Կյանքի ծառ>>,<<Բանջարեղեն>>,<<Ծաղիկ>> մոտիվները:
                        8.Նախշի ինքնուրույն ստեղծում :

                        Comment

                        • #13
                          Խաղեր

                          Նկարչական խաղերն ուրախ ժամանակ են ապահովում երեխաների համար, ինչպես նաև օգտակար են,քանի որ զարգացնում են երևակայությունը և ստեղծարար միտքը: Այս խաղերը հարմար են ինչպես երկու հոգու , այնպես էլ ավելի մեծ խմբի համար: Այս խաղերը կուրախացնեն երեխաներին:

                          Խաղերի համար հարկավոր են.

                          Թուղթ
                          Մատիտներ
                          Թաղքագրիչներ
                          Յուղամատիտներ
                          Գրիչներ

                          Նկարչություն շրջանով
                          Սա ուրախ և անսպասելի արդյունքով նկարչություն է,որը հարմար է իրականացնել երեխաների խմբի հետ, սակայն երկու հոգու պարագայում էլ հնարավոր է անել:Յուրաքանչյուր մասնակից սկսում է նկարել թղթի վրա:Այնուհետև թուղթը փոխանցում է իր ընկերոջը,որը և շարունակում է նկարը: Վերջում յուրաքանչյուրի սկսած նկարը վերադառնում է իրեն ՝լիովին փոխված և հարստացած: Այստեղ կարելի է նկարչության համար ժամանակ սահմանել, որպեսզի շատ չսպասեցնեք մասնակիցներին:

                          Խզբզոց 1
                          Այստեղ դարձյալ հարկավոր են մատիտներ, թաղքագրիչներ, թուղթ:Կարող են խաղալ 2 և ավել մասնակիցներ:

                          Ընթացքը՝ յուրաքանչյուր մասնակից արագ խզբզում է որևէ բան թղթին.դա կարող է լինել որևէ անորոշ պատկեր կամ կոնկրետ մի ուրվագիծ:Այնուհետև խզբզոցով թղթերը փոխանակվում են: Յուրաքանչյուր մասնակից պետք է նայի իրեն բաժին հասած խզբզոցին և պետք է փորձի հասկանալ ինչի նման է այն, ինչ է հիշեցնում:Այնուհետև շարունակի նկարը այնպես, ինչպես պատկերացնում է՝ ավարտելով այն: Վերջում մասնակիցները միմյանց ցույց են տալիս,թե ինչ ստացվեց:

                          Խզբզոց 2
                          Երեխային առաջարկեք խզբզել թղթի վրա, այնուհետև ուշադիր նայել խզբզոցին և գտնել պատկերներ:Պատկերները ներկել թաղքագրիչներով այնպես ,որ դրանք առանձնանան խզբզոցից:Ի դեպ, խզբզել կարելի է նաև փակ աչքերով:
                          Խաղի ավարտից հետո հավաքվում են նկարները ու մասնակիցները փորձում են յուրովի մեկնաբանել դրանք :

                          Comment

                          • #14
                            ԽԱՂԵՐ

                            Անավարտ նկարներ
                            Մասնակիցներից մեկը սկսում է նկարել որևէ պատկեր, այնուհետև նկարը դեռ չավարտած թուղթը ծալում է այնպես, որ իր նկարը փակվի , սակայն մի փոքր մաս տեսանելի է թողնում:Այնուհետև թուղթը փոխանցվում է հաջորդ մասնակցին,որը պետք ՝ շարունակի նկարը: Եթե 2ից ավել մասնակից կա ,ապա նույն գործողությունը կրկնվում է այնքան ժամանակ,մինչև բոլոր մասնակիցները նկարեն նույն թղթի վրա:

                            Նկարչություն զույգերով
                            Նկարչության այս տարբերակի համար հարկավոր է,որ երեխաները բաժանվեն զույգերի: Այնուհետև երեխաներից մեկը նկարում է որևէ նկար,հետո խոսքով, առանց նկարը ցույց տալու, իր ընկերոջը բացատրում է ,թե կոնկրետ ինչ պետք է նկարել և ինչպես՝ ինչ գույնով, ինչ ներկով,թղթի որ մասում և այլն :Նկարչական այս վարժությունը հաղորդակցման հմտությունները զարգացնելու լավ տարբերակ է :

                            Կրկնիր նկարը
                            Խմբային կամ զույգով նկարչության մեկ այլ տարբերակ է, երբ երեխաներից մեկը նկարում է որևէ պատկեր, իսկ մյուսը/մյուսները /փորձում են կրկնօրինակել այն:

                            Նկարչություն երկրաչափական մարմիններով
                            ՈՒսուցիչը տարբեր երկրաչափական պատկերներ է նկարում թղթին , այնուհետև յուրաքանչյուր երեխային տալիս է որևէ պատկեր: Վերջիններս այդ երկրաչափական պատկերը պետք է օգտագործեն իրենց նկարում:

                            Մարդու նկար կետիկներց
                            Թղթի վրա նկարվում են կամայական 5 կետիկներ: Երեխան պետք է այդ կետիկներից մարդուկ ստանա՝մի կետիկը գլուխն է, երկուսը՝ ձեռքերը, մյուս երկուսը ՝ոտքերը:

                            Comment

                            • #15
                              Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը

                              Հարգելի՛ Նաիրա հետաքրքիր,ուսուցանող և զարգացնող խաղեր եք ներկայացրել։
                              Այս խաղերը զարգացնում են երեխաների տրամաբանությունը,մտածողությունը,
                              գեղագիտական ճաշակը,երևակայությունը։
                              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X