Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԴԱՍԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #76
    ՏԵՐԵՎԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    Աշունը գեղեցիկ է: Այն գեղեցիկ է իր եղանակով, իր անձրևներով, տաքուկ թեյախմություններով և իհարկե իր գունապնակով ՝ իր բազմագույն տերևներով, որոնք բացի գեղեցիկ լինելուց, նաև կարող են ստեղծագործելու համար լավ տրամադրություն ապահովել: Աշնան մեկ այլ գեղեցկությունն այն է,որ այնքան տերևներ կան, որոնք ստեղծագործելու համար անսպառ մտքեր կարող են առաջացնել:

    Եվ այսպես, ինչպես ասում էր Արիստոտելը՝ «Արվեստը բնությունը վերցնում է որպես մոդել»: Մենք էլ կհետևենք այս խոսքին և կտեսնենք ՝ ինչ կարելի է անել աշնանային տերևների հետ:

    Ահա տերևանկարչության մի քանի մտքեր.

    Խզբզոցներ տերևների վրա
    Ձեզ հարկավոր կլինեն՝
    Տերևներ
    Մարկերներ(թաղքագրիչներ), գուաշ, յուղամատիտներ:
    Հավաքեք տերևներ, մի փոքր չորացրեք, հարթացրեք և նկարեք: Կարող եք նկարել գուաշով, մարկերներով կամ յուղամատիտներով :

    Տերևահետքեր
    Ձեզ հարկավոր կլինեն՝
    թարմ տերևներ,
    ներկեր,
    թուղթ,
    վրձիններ:
    Դրեք տերևը փորձաթղթի վրա: Ներկեք այն նախընտրած գույնով: Զգուշորեն վերցերք տերևը և շրջեք: Այնուհետև տպեք՝սեղմելով այն թղթին:Կրկնեք այս գործողությունը այնքան ,որքան կցանկանաք:

    Տերևանկարչություն պաստելներով
    Ձեզ հարկավոր կլինեն՝
    Սև մատիտ
    Թուղթ
    Պաստելներ
    Հավաքած տերևները դրեք երեխայի կողքին, թող դրանք ծառայեն որպես մոդելներ: Առաջարկեք երեխային ուսումնասիրել տերևները և սև մատիտով ուրվագծեր անել թղթին տերևի նմանությամբ: Հետո ներկեք պաստելներով:
    Պաստել (լատ.՝ pasta՝ խմոր), գեղարվեստական նյութերի խումբ, որոնք օգտագործվում են գրաֆիկայում և բնանկարչության մեջ (արվեստի տեսության համաձայն պաստելով թղթի վրա աշխատանքը համարվում է գրաֆիկա)։ Ամենից հաճախ արտադրվում են կավիճների կամ առանց շրջանակի մատիտների տեսքով, որոնք ունեն կլորավուն կամ քառակուսի կտրվածքով չորսուի տեսք։

    Comment

    • #77
      Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը

      Շնորհակալություն, հարգելի Նաիրա,
      Տերևներով աշխատանքը միշտ էլ սիրելի է եղել աշակերտների համար։ Նրանք հաճույքով են հավաքում գույնզգույն տերևները։ Սիրով են տեսակավորում, չորացնում, այնուհետև ստեղծագործաբար օգտագործում։

      Comment

      • #78
        Narine.-ի խոսքերից Նայել գրառումը

        Համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի՛ Նարինե: Այո, տերևներով աշխատանքը երեխաների համար հաճելի է :Տերևները նրանց վառ երևակայության և հնարամտության շնորհիվ դառնում են հետաքրքիր և յուրօրինակ նմուշներ:

        Comment

        • #79
          Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
          Շնորհակալություն, հարգելի Նաիրա,
          Տերևներով աշխատանքը միշտ էլ սիրելի է եղել աշակերտների համար։ Նրանք հաճույքով են հավաքում գույնզգույն տերևները։ Սիրով են տեսակավորում, չորացնում, այնուհետև ստեղծագործաբար օգտագործում։
          1.jpg
          2.jpg

          Comment

          • #80
            Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
            [ATTACH=CONFIG]8259[/ATTACH]
            [ATTACH=CONFIG]8260[/ATTACH]
            Շնորհակալություն, հարգելի՛ Նելլի, տերևներով պատրաստած գեղեցիկ և յուրօրինակ աշխատանքներ եք ներկայացրել:

            Comment

            • #81
              ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

              Նկարչությունն ունի 9 ժանր: Դրանք են դիմանկար,
              բնանկար, անիմալիստական ժանրը, դիցաբանական ժանրը, պատմական ժանրը, կրոնական ժանրը, կենցաղային ժանրը, ծովանկար և նատյուրմորտ:

              Այն ժանրը, որտեղ պատկերվում է անշարժ անշունչ առարկաներ՝ սովորաբար տնային կահույք, մրգեր կամ էլ ծաղիկներ կոչվում է Նատյուրմորտ:
              Գեղանկարում, գրաֆիկայում և լուսանկարչության մեջ կոնկրետ մարդու կամ մի խումբ մարդկանց պատկեր կոչվում է Դիմանկար:
              Այն կերպարվեստի ժանրը, որը պատկերում է սուրբ գրքից կամ Աստվածաշնչից վերցրած թեմաներ կոչվում է Կրոնական ժանր:
              Այն նկարը, որի վրա պատկերված է ծովային տեսարան կոչվում է Ծովանկար:
              Այն ժանր, որը պատկերում է անցյալի ու արդիականության կոնկրետ պատմական իրադարձությունները, ինչպես նաև պատմական անձնավորությունների գործողությունները, կոչվում է Պատմական ժանր::
              Այն ժանրը, որը պատկերում է մարդկանց աօրյա կենցաղը կոչվում Կենցաղային ժանր:
              Այն ժանր, որը պատկերում է դիցաբանական սյուժեներ (տեսարաններ առասպելներից, հեքիաթներից, լեգենդներից) կոչվում է Դիցաբանական ժանր :
              Այն պատկերը, որի մեջ պատկերված է բնություն կոչվում է Բնանկար:
              Այն պատկերը, որի մեջ պատկերված են կենդանիներ կամ թռչուններ կոչվում է Անիմալիստական ժանր։

              Comment

              • #82
                Հարգելի´ Մարգարյան, գեղեցիկը բնության մեջ, արվեստում և գիտության մեջ, մասնավորապես՝ մաթեմատիկայոում պարզ է ու հեշտ, իսկ դրա առաջադրած խնդիրների լուծումների գործընթացն այն դարձնում է գեղեցիկ: Սա գիտություն է, որը զարգացել է գեղագիտական մոտիվների շնորհիվ և դրդում է որոշակի բացահայտման, ունի արտաքին և խորքային գեղեցկություն և մի շարք օրինակների, խնդիրների միջոցով մատուցվում է կրտսեր սերնդին արվեստի, բնության և մաթեմատիկայի միջև եղած գեղեցիկի տարբերությունները: Կարծում եմ ինձ հետ համամիտ կլինեք, որ մաթեմատիկայի գեղեցիկը նաև իմանալու, որոնելու, լուծումներ գտնելու մեջ է. պետք է իմանալ, լցնել միտքն ու հոգին՝ դրա շնորհիվ կյանքում կգտնես և չես կորցնի:

                hamlet-6.jpg

                Comment

                • #83
                  Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը

                  [ATTACH=CONFIG]10722[/ATTACH]
                  Այո, համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի' Լիլիթ ։Շնորհակալություն հետաքրքիր և ճիշտ մեկնաբանության համար։

                  Comment

                  Sorry, you are not authorized to view this page
                  Working...
                  X