Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Սովորողների բժշկական հսկողությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Արտակ Գալստյան
    replied
    Նվարդ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Արտակ, կարևոր թեմա է, օգտակար նաև դասղեկների համար: Ես՝ որպես դասղեկ, գիտեմ, որ բժիշկները տրամադրում են << ազատված է>> բժշկական թուղթ և այդ աշակերտների հետ պետք է աշխատեն հատուկ մասնագետներ: Ինչ կասեք այդ մասին, խնդրում եմ մանրամասնել:
    Հարգելի Նվարդ իրականում բժշկական խմբերը երեքն են՝ հիմնական, նախապատրաստական և հատուկ:Որպես ազատված է բժշկական խումբ գոյություն չունի:Նրանք նույն հատուկ խմբի մեջ ընդգրկված երեխաներն են:Հանրակարթական դպրոցի ֆիզկուլտուրայի մասնագետը չի կարող զբաղվել հատուկ խմբի աշակերտների ֆիզիկական դաստիարակությամբ:Նրացով զբաղվում են հատուկ մասնագետներ հատուկ ծրագրով:

    Թողնել հաղորդագրություն:


  • Նվարդ Հովհաննիսյան
    replied
    Հարգելի՛ Արտակ, կարևոր թեմա է, օգտակար նաև դասղեկների համար: Ես՝ որպես դասղեկ, գիտեմ, որ բժիշկները տրամադրում են << ազատված է>> բժշկական թուղթ և այդ աշակերտների հետ պետք է աշխատեն հատուկ մասնագետներ: Ինչ կասեք այդ մասին, խնդրում եմ մանրամասնել:

    Թողնել հաղորդագրություն:


  • Արտակ Գալստյան
    replied
    Լուսինե Ա.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Արտակ,կարևոր թեմա է:Ձեր ներկայացրած տեղեկատվությունը շատ օգտակար է,քանի որ ֆիզկուլտուրայի ուսուցիչներն անգամ դժվարանում են բժշկական խմբերը գրանցելիս:Շատ հաճախ ծնողի ցանկությամբ երեխան մասնակցում կամ չի մասնակցում ֆիզկուլտուրայի դասին:/Իհարկե կան դեպքեր,որ հենց մենք ենք արգելում:/
    Շնորհակալություն գրառման համար:Ոչ միայն պետք է չդժվարանալ,այլ անհրաժեշտ է բժշկական խմբերը գրանցել դասամատյանում:Կան ուսուցիչներ,որոնք հետևում են գրանցումներին և առաջնորդվում դրանցով:Օրինակները շատ են:Օրինակ երեխան տեսողության խնդիրների հետ կապված գտնվում է հատուկ խմբում և ամաչում է բարձրաձայնել այդ մասին:Ցանկացած առարկա դասավանդող ուսուցիչ տեսնելով գրանցված բժշկական խումբը կարող է ավելի նպատակահարմար տեղում նստացնել տվյալ աշակերտին:Յուրաքանչյուր ծնող պետք է կարևորի ֆիզկուլտուրայի դասի կարևորությունը:
    Վերջին խմբագրողը՝ Արտակ Գալստյան; 29-11-17, 22:27.

    Թողնել հաղորդագրություն:


  • Լուսինե Ա.
    replied
    Հարգելի Արտակ,կարևոր թեմա է:Ձեր ներկայացրած տեղեկատվությունը շատ օգտակար է,քանի որ ֆիզկուլտուրայի ուսուցիչներն անգամ դժվարանում են բժշկական խմբերը գրանցելիս:Շատ հաճախ ծնողի ցանկությամբ երեխան մասնակցում կամ չի մասնակցում ֆիզկուլտուրայի դասին:/Իհարկե կան դեպքեր,որ հենց մենք ենք արգելում:/

    Թողնել հաղորդագրություն:


  • Արտակ Գալստյան
    replied
    Նաիրա Մելիքսեթյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Արտակ, կարևոր թեմա եք ներկայացրել։ Ձեր գրառման մեջ կարևոր տեղեկություններ եք նշել, որոնք պետք է իմանա նաև յուրաքանչյուր ծնող։Շնորհակալություն տեղեկության և պարզաբանումների համար։
    Շնորհակալություն ձեզ գրառումներին ակտիվ մասնակցելու համար:Շատ կարևոր է,որ աշակերտները ժամանակին ներկայացնեն բժշկական փաստաթուղթը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Նաիրա Մելիքսեթյան
    replied
    Հարգելի Արտակ, կարևոր թեմա եք ներկայացրել։ Ձեր գրառման մեջ կարևոր տեղեկություններ եք նշել, որոնք պետք է իմանա նաև յուրաքանչյուր ծնող։Շնորհակալություն տեղեկության և պարզաբանումների համար։

    Թողնել հաղորդագրություն:


  • Արտակ Գալստյան
    replied
    Հարգելի գործընկերներ,սովորողների բժշկական հսկողության մասին պետք է իմանա յուրաքանչյուր ուսուցիչ:Հանրակրթական ուսումնական հաստատություններում մենք պարտավոր ենք ոչ միայն ամրապնդել աշակերտների առողությունը,այլ նաև ապահովել սովորողների բժշկական հսկողությունն ու դրա հետ կապված անվտանգությունը:Վերը նշված գրառման մեջ ներկայացրել եմ դրա համար անհրաժեշտ քայլերը:
    Ակնկալում եմ ձեր արձագանքներին սովորողների բժշկական հսկողության վերաբերյալ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Սովորողների բժշկական հսկողությունը

    Հանրակրթական դպրոցի ուսուցման բոլոր մակարդակներում (տարրական, միջին, ավագ) ֆիզիկական դաստիարակությունը նպաստում է ոչ միայն առողջ, այլ նաև տարբեր պատճառների հետևանքով թուլակազմ, առողջության մշտական և ժամանակավոր շեղումներ ունեցող դպրոցականների ֆունկցիոնալ և շարժողական ցարգացմանը:
    Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի <<Ֆիզիկական դաստիարակության համալիր ծրագրի համաձայն, հանրակրթական հաստատությունների բոլոր աշակերտներին ուսումնական սարվա սկզբին բժշկական զննման ենթարկելու և արդյունքում հիմնական, նախապատրաստական և հատուկ խմբերի բաժանման չափորոշիչը հաստատելու մասին>> 2006թ. սեպտեմբերի 22-ի N1075-Ն հրամանի, բոլոր ուսումնառություն անցնողները անկախ ուսումնական հաստատության տիպի մինչ ֆիզիկական կուլտուրայի պարապմունքները սկսելը անցնում են բժշկական զննում և դրա արդյունքների հիման վրա բաժանվում են երեք խմբերի` հիմնական, նախապատրաստական և հատուկ:
    Դպրոցականների բժշկական ստուգումները անցկացվում են տարածքի պոլիկլինիկայի բժիշկների միջոցով: Բժշկական ստուգումների արդյունքով, սովորողները ըստ իրենց առողջական վիճակի, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բաժանվում են բժշկական երեք խմբերի` հիմնական, նախապատրաստական և հատուկ բժշկական:
    Բժշկական հիմնական խմբում ընդգրկվում են այն դպրոցականները, որոնք առողջ են, ունեն շարժողական հնարավորությունների ու ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրասվածության բավարար մակարդակ:
    Բժշկական նախապատրաստական խմբում ընդգրկվում են այն դպրոցականները, որոնք ունեն առողջական վիճակում որոշ շեղումներ, ֆիզիկական զարգացման ու շարժողական հնարավորությունների միջինից ցածր ցուցանիշներ:
    Հատուկ խմբին են պատկանում առողջության մշտական կամ ժամանակավոր զգալի շեղումներ ունեցող անձիք, հիմնականում սրտանոթային, շնչառական համակարգերի, և որոնցհանար հակացուցված են ֆիզիկական կուլտուրայի պետական ծրագրով նախատեսված վարժությունները:
    Բժշկական հիմնական և նախապատրաստական խմբերում ընդգրկված սովորողների համար պարտադիր է մասնակցությունը ֆիզիկական կուլտուրայի դասերին և ցանկալի է նրանց ընդգրկումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արտադասարանային մարզական միջոցառումներին և պարապմունքներին:
    Հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների հետ պարապմունքները անցկացնում են հատուկ պատրաստություն ունեցող բուժաշխատողները, կինիոզոլոգները, առանձին ծրագրով:
    Սովորողների բժշկական մի խմբից մյուսը փոխադրումը կատարվում է բժշկական
    հերթական կամ լրացուցիչ հետազոտության արդյունքից հետո:
    Ֆիզիկական կուլտուրայով զբաղվողների բժշկական հսկողություն

    Ֆիզիկական կուլտուրայի դասերից ժամանակավոր ազատումը կատարվում է միայն
    բժշկի թույլտվությամբ:
    Հանրակրթական դպրոցի ֆիզիկական կուլտուրայով զբաղվողների բժշկական
    հսկողությունը իր մեջ ընդգրկում է.
    • Սովորողների առողջության և ֆիզիկական զարգացման վիճակի պարբերական ստուգում:
    • Բժշկամանկավարժական դիտումներ:
    • Մարզական կառույցների սանիտարահիգիենիկ հսկողություն:
    • Վնասվածքների կանխարգելում:
    Վերջին խմբագրողը՝ Արտակ Գալստյան; 28-11-17, 17:50.
Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X

Debug Information