Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Սովորողների բժշկական հսկողությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Նվարդ Հովհաննիսյան
    replied
    Հարգելի' Արտակ, շնորհակալություն թեմայի վերաբերյալ կարևոր և սպառիչ պատասխաններ տալու համար: Եթե կան բժշկական խմբերի վերաբերյալ կարևոր այլ տեղեկություններ, կարծում եմ` կհետաքրքրի շատերին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Արտակ Գալստյան
    replied
    Հարգելի Նունե,կարծում եմ, որ բոլոր առարկաներն էլ ունեն իրենց դժվարությունները և յուրահատուկ մոտեցումը: Նյութի հետ կապված՝ հավելեմ նաև,որ, հաշվի առնելով բժշկական ցուցումները, ֆիզիկական զարգացման տվյալները և ֆիզիկական պատրաստությունը` հատուկ խմբերը պետք է բաղկացած լինեն մեկ ուսուցիչ` 7-10 աշակերտ հարաբերությամբ: Պարապմունքների ընթացքում թույլ չեն տրվում հանձնարարել այնպիսի վարժություններ, որոնք կապված են ուժերը առավելագույն լարելու, ճիգեր գործագրելու, պրկվելու, երկարատև ստատիկ լարումների, շնչառությունը երկարատև պահելու հետ: Ինչպես նաև համապատասխան դեպքերում չեն թույլատրվում տիպիկ արագային վարժություններ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Նունե Մարգարյան
    replied
    Արտակ Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների ֆիզկական կուլտուրայի խնդիրներն են`
    •սովորողների առողջության ամրապնդում,
    • հիվանդությունների հետևանքով թուլացած օրգանների և համակարգերի ֆիզիոլոգիական ակտիվության բարձրացում,
    մտավոր և ֆիզիկական աշխատունակության բարձրացում,
    •ֆիզիկական զարգացման բարելավում, ֆունկցիոնալ շեղումների կամ թերությունների շտկում, օրգանիզմի կոփում,
    •հիմնական շարժողական ունակությունների և հմտությունների զարգացում,
    •ճիշտ կեցվածքի ձևավորում, հարթաթաթության կանխում,,
    •ճիշտ շնչառության ուսուցանում, օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների և դիմադրողականության բարձրացում,
    •ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, անձնական հիգիենայի, կոփման կանոնների, օլիմպիական խաղերի, հաշմանդամների սպորտի. ինքնավերահսկողության ,ինքնուրույն հիգիենիկ մարմնամարզությամբ զբաղվելու գիտելիքների ձեռքբերում,
    •բարոյակամային որակների դաստիարակում և ինքնուրույն պարբերաբար ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու ցանկության ձևավորում,
    •հոգեբանական բարդույթներից ձեռբազատում:
    Այս երկու կետերը շատ կարևոր են նաև բոլոր աշակերտների համար:Ինձ թվացել է, հարգելի Արտակ , որ ավելի հեշտ է ֆիզկուլտուրայի ուսուցիչ լինել , քան, օրինակ մաթեմատիկայի, բայց երևի դա այդպես չէ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Նաիրա Մելիքսեթյան
    replied
    Շնորհակալություն սպառիչ պատասխանի համար։

    Թողնել հաղորդագրություն:


  • Արտակ Գալստյան
    replied
    Հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների ֆիզկական կուլտուրայի խնդիրներն են`
    •սովորողների առողջության ամրապնդում,
    • հիվանդությունների հետևանքով թուլացած օրգանների և համակարգերի ֆիզիոլոգիական ակտիվության բարձրացում,
    մտավոր և ֆիզիկական աշխատունակության բարձրացում,
    •ֆիզիկական զարգացման բարելավում, ֆունկցիոնալ շեղումների կամ թերությունների շտկում, օրգանիզմի կոփում,
    •հիմնական շարժողական ունակությունների և հմտությունների զարգացում,
    •ճիշտ կեցվածքի ձևավորում, հարթաթաթության կանխում,,
    •ճիշտ շնչառության ուսուցանում, օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների և դիմադրողականության բարձրացում,
    •ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, անձնական հիգիենայի, կոփման կանոնների, օլիմպիական խաղերի, հաշմանդամների սպորտի. ինքնավերահսկողության ,ինքնուրույն հիգիենիկ մարմնամարզությամբ զբաղվելու գիտելիքների ձեռքբերում,
    •բարոյակամային որակների դաստիարակում և ինքնուրույն պարբերաբար ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու ցանկության ձևավորում,
    •հոգեբանական բարդույթներից ձեռբազատում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Նաիրա Մելիքսեթյան
    replied
    Հարգելի Արտակ, իսկ ինչ խնդիրներ են դրված հատուկ իարիքներով աշակերտների ֆիզիկական կրթության հիմքում։

    Թողնել հաղորդագրություն:


  • Արտակ Գալստյան
    replied
    Դպրոցներում հատուկ բժշկական խմբերի պարապմունքները անցկացվում են արտադասարանական ժամերին, շաբաթական 2 անգամ` 45 րոպե տևողությամբ:

    Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2015-2016 ուս. տարվա ուսումնական պլանի ընդհանրական պարզաբանումների 30 կետում նշված է. << Հաստատությունում. Ըստ կրթական ծրագրերի աստիճանների, տարրական, միջին և ավագ դպրոցներում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների համար <<ֆիզիկական կուլտուրա>> առարկայի ուսուցումը կարող է իրականացվել <<Հանրակրթական դպրոցի հատուկ բժշկական խմբերի <<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայի 1-12-րդ դասարանների ծրագրով, Հաստատությունում խմբակների համար նախատեսված ժամաքանակի շրջանակում կամ տվյալ դասարանի <<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայի դասաժամին` անհատական ծրագրով: Հաստատությունում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների գնահատում <<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայից չի կատարվում>>:

    Հատուկ խմբում ընդգրկված աշակերտները ազատվում են ուսումնական նորմատիվների հանձնումից և մրցումների մասնակցումից:
    Վերջին խմբագրողը՝ Արտակ Գալստյան; 15-01-18, 20:38.

    Թողնել հաղորդագրություն:


  • Արտակ Գալստյան
    replied
    Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Նաիրա:
    Նաիրա շնորհակալություն իմ գրառումներին հետևելու համար:Ես համոզված եմ ,որ դուք կիրառելով բոլոր առաջարկված մեթոդները կունենաք ավելի արդյունավետ աշխատանք:

    Թողնել հաղորդագրություն:


  • Արտակ Գալստյան
    replied
    Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն հարգելի՛ Արտակ հետաքրքիր տեղեկատվության համար, ֆիզկուլտուրա առարկայի կարևորությունը կայանում է նրանում,որ ճիշտ ֆիզիկական դաստիարակություն են ստանում սովորողները:Բացի դա ,մեծ կարևորություն ունի բժշկական հսկողությունը և հատուկ խմբերի մեջ ներգրավվածությունը,պարզապես պետք է այնքան հմտորեն կատարվի աշխատանքը,որ հատուկ խմբում ընդգրկված երեխան իրեն օտարացած կամ կոպլեքսավորված չզգա:
    Շնորհակալություն նաև Ձեզ: Ձեր կողմից նշված կոմպլեքսավորված լինելու խնդիրը շատ կարևոր է: Երեխան ոչ մի դեպքում չպետք է իրեն արհամարհված զգա:
    Վերջին խմբագրողը՝ manush; 16-07-18, 17:55.

    Թողնել հաղորդագրություն:


  • Դիանա Աղասարյան
    replied
    Նաիրա Մելիքսեթյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Արտակ, շնորհակալություն պատասխանի համար, կարծում եմ` ճիշտ մոտեցում եք ցուցաբերում, և երեխան, անկախ իր առողջական վիճակից, պետք է ներգրավված լինի հատկապես ֆիզկուլտուրայի դասապրոցեսի մեջ, այլապես ավելի կընդգծվի այն փաստը, որ նա առողջական խնդիրներ ունի։
    Լիովին համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Նաիրա:

    Թողնել հաղորդագրություն:


  • Նաիրա Մելիքսեթյան
    replied
    Արտակ Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նաիրա նման երեխաներին ցուցաբերում ենք հատուկ ուշադրություն:Կան երեխաներ, որոնց ներկայությունը ֆիզկուլտ դահլիճում կարող է վտանգավոր լինել հենց իրենց համար :Օրինակ` երեխան կրում է ակնոցներ,լսողական ապարատ և այլն:Գնդակը կարող է վնաս հասցնել`ջարդել ակնոցը, վնասել աչքը:Մանկավարժական խորհրդի որոշմամբ, նման երեխաները ֆիզկուլտուրայի ժամերին գտնվում են մեկ այլ մանկավարժի հսկողության ներքո:Իսկ մյուս դեպքերում,երբ երեխան ունի առողջական խնդիր,բայց այդ ամենը չի սպառնում նրա առողջական վիճակին,նման երեխաներին պետք է ներգրավվել դասապրոցեսին:Օրինակ`խաղային ժամերին թույլ տալ նրան լինել մրցավարի կարգավիճակում,շարային վարժությունների ժամանակ կարող է ուսուցչի օգնությամբ հրահանգներ կատարել,և այլն:
    Հարգելի Արտակ, շնորհակալություն պատասխանի համար, կարծում եմ` ճիշտ մոտեցում եք ցուցաբերում, և երեխան, անկախ իր առողջական վիճակից, պետք է ներգրավված լինի հատկապես ֆիզկուլտուրայի դասապրոցեսի մեջ, այլապես ավելի կընդգծվի այն փաստը, որ նա առողջական խնդիրներ ունի։

    Թողնել հաղորդագրություն:


  • Սիրանուշ Մուրադյան
    replied
    Արտակ Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նաիրա նման երեխաներին ցուցաբերում ենք հատուկ ուշադրություն:Կան երեխաներ, որոնց ներկայությունը ֆիզկուլտ դահլիճում կարող է վտանգավոր լինել հենց իրենց համար :Օրինակ` երեխան կրում է ակնոցներ,լսողական ապարատ և այլն:Գնդակը կարող է վնաս հասցնել`ջարդել ակնոցը, վնասել աչքը:Մանկավարժական խորհրդի որոշմամբ, նման երեխաները ֆիզկուլտուրայի ժամերին գտնվում են մեկ այլ մանկավարժի հսկողության ներքո:Իսկ մյուս դեպքերում,երբ երեխան ունի առողջական խնդիր,բայց այդ ամենը չի սպառնում նրա առողջական վիճակին,նման երեխաներին պետք է ներգրավվել դասապրոցեսին:Օրինակ`խաղային ժամերին թույլ տալ նրան լինել մրցավարի կարգավիճակում,շարային վարժությունների ժամանակ կարող է ուսուցչի օգնությամբ հրահանգներ կատարել,և այլն:
    Շնորհակալություն հարգելի՛ Արտակ հետաքրքիր տեղեկատվության համար, ֆիզկուլտուրա առարկայի կարևորությունը կայանում է նրանում,որ ճիշտ ֆիզիկական դաստիարակություն են ստանում սովորողները:Բացի դա ,մեծ կարևորություն ունի բժշկական հսկողությունը և հատուկ խմբերի մեջ ներգրավվածությունը,պարզապես պետք է այնքան հմտորեն կատարվի աշխատանքը,որ հատուկ խմբում ընդգրկված երեխան իրեն օտարացած կամ կոպլեքսավորված չզգա:

    Թողնել հաղորդագրություն:


  • Արտակ Գալստյան
    replied
    Նաիրա Մելիքսեթյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, հարգելի Արտակ, յուրաքանչյուր թե ծնողի և թե ուսուցչի համար կարևոր է իմանալ այս բոլոր տեղեկությունները, որոնք հաղորդում եք։Իսկ ինչպե՞ս պետք է աշխատել հատուկ խմբում ընդգրկված երեխաների հետ` ֆիզկուլտուրայի դասաժամերին։
    Հարգելի Նաիրա նման երեխաներին ցուցաբերում ենք հատուկ ուշադրություն:Կան երեխաներ, որոնց ներկայությունը ֆիզկուլտ դահլիճում կարող է վտանգավոր լինել հենց իրենց համար :Օրինակ` երեխան կրում է ակնոցներ,լսողական ապարատ և այլն:Գնդակը կարող է վնաս հասցնել`ջարդել ակնոցը, վնասել աչքը:Մանկավարժական խորհրդի որոշմամբ, նման երեխաները ֆիզկուլտուրայի ժամերին գտնվում են մեկ այլ մանկավարժի հսկողության ներքո:Իսկ մյուս դեպքերում,երբ երեխան ունի առողջական խնդիր,բայց այդ ամենը չի սպառնում նրա առողջական վիճակին,նման երեխաներին պետք է ներգրավվել դասապրոցեսին:Օրինակ`խաղային ժամերին թույլ տալ նրան լինել մրցավարի կարգավիճակում,շարային վարժությունների ժամանակ կարող է ուսուցչի օգնությամբ հրահանգներ կատարել,և այլն:
    Վերջին խմբագրողը՝ Արտակ Գալստյան; 09-12-17, 13:34.

    Թողնել հաղորդագրություն:


  • Նաիրա Մելիքսեթյան
    replied
    Շնորհակալություն, հարգելի Արտակ, յուրաքանչյուր թե ծնողի և թե ուսուցչի համար կարևոր է իմանալ այս բոլոր տեղեկությունները, որոնք հաղորդում եք։Իսկ ինչպե՞ս պետք է աշխատել հատուկ խմբում ընդգրկված երեխաների հետ` ֆիզկուլտուրայի դասաժամերին։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ալվարդ Հարությունյան
    replied
    Հարգելի Արտակ, բավականին կարևոր թեմա եք արծարծում: Յուրաքանչյուր ուսուցիչ պարտավոր է իմանալ դասարանում սովորողների առողջական վիճակի մասին:

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X

Debug Information