Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Սովորողների բժշկական հսկողությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Հարգելի Արտակ շատ կարևոր է դասավանդել այն դասարանում, որտեղ առողջ մթնոլորտ է տիրում. Իսկապես կարևոր է երեխաների առողջական վիճակի մասին տեղեկացված լինելը, քանի որ դա մեր իրավունքների մեջ է մտնում և մենք պատասխանատու ենք նրանց առջև. Երբ բժշկական թուղթ են ուզում երեխաներից, բժիշկներից շատերը անբարեխիղճ գտնվելով , առանց ստւգման գրում տալիս են. Ցավոք դա մեր իրականությունն է.

    Comment


    • #47
      Բարև հարգելի մասնակիցներ։Արտակ ջան շնորհակալություն եմ հայտնում գրառման համար։Իմ խորին համոզմամբ ,այս թեման ուսանելի է առաջին հերթին բուժհաստատությունների պատասխանատու անձանց և սովորողների ծնողների համար։Մենք՝ մանկավարժներս,մշտապես այս գրառման մեջ արծարծվող խնդիրներին ենք առնչվում և կամա թե ակամա քաջատեղյակ ենք մեր գործառույթներից և պատասխանատվության մեր չափաբաժնից։Կուզենայի ձեր կարծիքն իմանալ,թե ինչ անել ,երբ բժշկական խմբերի մասին բժշկի տեղեկանքն ուշանում է,իսկ մասնագետը կասկածներ ունի տվյալ սովորողի առողջական վիճակի մասին։Ինչ կարող է անել ուսուցիչը,երբ բուժհաստատությունը տվել է տեղեկանք սովորողի հիմնական խմբին պատկանելու մասին,սակայն ակնհայտ է աշակերտի մոտ առողջական բավական խորը խնդիրը։

      Comment


      • #48
        Լիանա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Արտակ, եթե աշակերտը ներգրավված է հատուկ խմբում, բայց ի վիճակի է բանավոր հարցմանը մասնակցելու, արդյոք չի կարելի գնահատել. և եթե արդեն գնահատվել է. միթե՞ սխալ է։
        Հատուկ խմբում ընդգրկված ոչ մի երեխա չի գնահատվում ոչ գործնակաից և ոչ էլ բանավոր հարցումից:Այդ խմբի երեխաները չեն ունենում կիսամյակին և տարեկան ամփոփիչ գնահատական, ուստի եթե դուք գնահատեք նրանց, ուրեմն պետք է նաև ամփոփեք կիսամյակային կամ տարեկան արդյունքը:
        Վերջին խմբագրողը՝ Հասմիկ Հակոբյան; 23-01-18, 23:24.

        Comment


        • #49
          Ամալյա Հովհաննիսյան1-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Արտակ շատ կարևոր է դասավանդել այն դասարանում, որտեղ առողջ մթնոլորտ է տիրում. Իսկապես կարևոր է երեխաների առողջական վիճակի մասին տեղեկացված լինելը, քանի որ դա մեր իրավունքների մեջ է մտնում և մենք պատասխանատու ենք նրանց առջև. Երբ բժշկական թուղթ են ուզում երեխաներից, բժիշկներից շատերը անբարեխիղճ գտնվելով , առանց ստւգման գրում տալիս են. Ցավոք դա մեր իրականությունն է.
          Ցավոք սրտի կան նման դեպքեր:ՈՒստի իմ կարծիքով այդ խնդրի լուծումը պետք է հետամուտ լինի Հ.Հ կառավարությունը:Ամեն դեպքում բժիշկները պետք է գիտակցեն,որ նրանք էլ ունեն պատասխանատվության մեծ բաժին:Եվ կարող են ենթարկվել պատասխանատվության:
          Վերջին խմբագրողը՝ Հասմիկ Հակոբյան; 23-01-18, 23:21.

          Comment


          • #50
            Սամվել Սարգսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Բարև հարգելի մասնակիցներ։Արտակ ջան շնորհակալություն եմ հայտնում գրառման համար։Իմ խորին համոզմամբ ,այս թեման ուսանելի է առաջին հերթին բուժհաստատությունների պատասխանատու անձանց և սովորողների ծնողների համար։Մենք՝ մանկավարժներս,մշտապես այս գրառման մեջ արծարծվող խնդիրներին ենք առնչվում և կամա թե ակամա քաջատեղյակ ենք մեր գործառույթներից և պատասխանատվության մեր չափաբաժնից։Կուզենայի ձեր կարծիքն իմանալ,թե ինչ անել ,երբ բժշկական խմբերի մասին բժշկի տեղեկանքն ուշանում է,իսկ մասնագետը կասկածներ ունի տվյալ սովորողի առողջական վիճակի մասին։Ինչ կարող է անել ուսուցիչը,երբ բուժհաստատությունը տվել է տեղեկանք սովորողի հիմնական խմբին պատկանելու մասին,սակայն ակնհայտ է աշակերտի մոտ առողջական բավական խորը խնդիրը։
            Շնորհակալություն հարգելի Սամվել ջան գրառման համար:Ես ամբողջովին համակարծիք եմ ձեզ հետ հարգելի կոլեգա:Նման դեպքերում ոչ միայն ֆիզկուլտուրայի մասնագետը պետք է զբաղվի այդ խնդրով,այլ նաև դպրոցի բուժքույրը,դասղեկը և տնօրինությունը:Եթե աշակերտները անծանոթ են և նրանց դասավանդում եք առաջին անգամ,պետք է խուսափել դաս վարել այն աշակերտների հետ,որոնք չեն ներկայացրել բժշկական փաստաթուղթը:Մյուս դեպքում,երբ մասնագետը տեսնում է առկա խնդիր,պետք է տեղյակ պահի տնօրինությանը,որպեսզի տնօրինությունը հետամուտ լինի այդ խնդրի լուծմանը:Իմ կարծիքով ճիշտ կլինի այդ մասին անմիջապես տեղյակ պահել աշակերտի ծնողներին,ավելի մանրամասն բուժզննման նպատակով:Ճիշտ է նման դեպքերում պատասխանատու է ոչ թե ֆիզկուլտուրայի մասնագետը,այլ տվյալ բժիշկը որը տրամադրել է այդ բժշկական փաստաթուղթը:Սակայն մի կողմ դնելով պատասխանատվության ենթարկվելու փաստը,մանկավարժը պետք է կարևորի և բարեխղճորեն, սիրով մոտենա աշակերտների հետ կապված առողջական խնդիրներին:

            Comment


            • #51
              Հարգելի Արտակ, շնորհակալություն կարևոր տեղեկություններ տալու համար: Համամիտ եմ Ձեր հետ. յուրաքանչյուրս պարտավոր է բարեխղճորեն մոտենալ աշակերտի առողջական խնդիրներին:

              Comment


              • #52
                Ծ. Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Արտակ, շնորհակալություն կարևոր տեղեկություններ տալու համար: Համամիտ եմ Ձեր հետ. յուրաքանչյուրս պարտավոր է բարեխղճորեն մոտենալ աշակերտի առողջական խնդիրներին:
                Շնորհակալություն ձեզ նույնպես:Իմ կարծիքով յուրաքանչյուր պետության հիմք առողջ և կրթված սերունդն է:ՈՒստի մենք մանկավարժներս նունպես մասնակցում ենք վաղվա առողջ,ուժեղ,կրթված պետություն ունենալու գործում:Այդ իսկ պատճառով ջանք ու եռանդ չխնայելով պետք է կրթել և հետևել մեր աշակերտների առողջությանը:

                Comment


                • #53
                  Արտակ Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Շնորհակալություն ձեզ նույնպես:Իմ կարծիքով յուրաքանչյուր պետության հիմք առողջ և կրթված սերունդն է:ՈՒստի մենք մանկավարժներս նունպես մասնակցում ենք վաղվա առողջ,ուժեղ,կրթված պետություն ունենալու գործում:Այդ իսկ պատճառով ջանք ու եռանդ չխնայելով պետք է կրթել և հետևել մեր աշակերտների առողջությանը:
                  Հարգելի' Արտակ, շատ կարևոր թեմա եք ներկայացրել: Ինչպես ասվում է. «Առողջ մարմնում՝ առողջ հոգի»: Այսօր, այս բնապահպանական վատ պայմաններում, գլոբալիզացիայի ճիրաններում հայտնված մեր ազգը պետք է ամեն ինչ անի, որ կարողանա կրթված և առողջ սերունդ ունենա:

                  Comment


                  • #54
                    Հարգելի Արտակ,շատ կարևոր թեմա եք ներկայացրել:Իսկ ինչպիսի խաղեր կառաջարկեիք:
                    Վերջին խմբագրողը՝ manush; 16-07-18, 17:57.

                    Comment


                    • #55
                      Արտակ Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հանրակրթական դպրոցի ուսուցման բոլոր մակարդակներում (տարրական, միջին, ավագ) ֆիզիկական դաստիարակությունը նպաստում է ոչ միայն առողջ, այլ նաև տարբեր պատճառների հետևանքով թուլակազմ, առողջության մշտական և ժամանակավոր շեղումներ ունեցող դպրոցականների ֆունկցիոնալ և շարժողական ցարգացմանը:
                      Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի <<Ֆիզիկական դաստիարակության համալիր ծրագրի համաձայն, հանրակրթական հաստատությունների բոլոր աշակերտներին ուսումնական սարվա սկզբին բժշկական զննման ենթարկելու և արդյունքում հիմնական, նախապատրաստական և հատուկ խմբերի բաժանման չափորոշիչը հաստատելու մասին>> 2006թ. սեպտեմբերի 22-ի N1075-Ն հրամանի, բոլոր ուսումնառություն անցնողները անկախ ուսումնական հաստատության տիպի մինչ ֆիզիկական կուլտուրայի պարապմունքները սկսելը անցնում են բժշկական զննում և դրա արդյունքների հիման վրա բաժանվում են երեք խմբերի` հիմնական, նախապատրաստական և հատուկ:
                      Դպրոցականների բժշկական ստուգումները անցկացվում են տարածքի պոլիկլինիկայի բժիշկների միջոցով: Բժշկական ստուգումների արդյունքով, սովորողները ըստ իրենց առողջական վիճակի, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բաժանվում են բժշկական երեք խմբերի` հիմնական, նախապատրաստական և հատուկ բժշկական:
                      Բժշկական հիմնական խմբում ընդգրկվում են այն դպրոցականները, որոնք առողջ են, ունեն շարժողական հնարավորությունների ու ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրասվածության բավարար մակարդակ:
                      Բժշկական նախապատրաստական խմբում ընդգրկվում են այն դպրոցականները, որոնք ունեն առողջական վիճակում որոշ շեղումներ, ֆիզիկական զարգացման ու շարժողական հնարավորությունների միջինից ցածր ցուցանիշներ:
                      Հատուկ խմբին են պատկանում առողջության մշտական կամ ժամանակավոր զգալի շեղումներ ունեցող անձիք, հիմնականում սրտանոթային, շնչառական համակարգերի, և որոնցհանար հակացուցված են ֆիզիկական կուլտուրայի պետական ծրագրով նախատեսված վարժությունները:
                      Բժշկական հիմնական և նախապատրաստական խմբերում ընդգրկված սովորողների համար պարտադիր է մասնակցությունը ֆիզիկական կուլտուրայի դասերին և ցանկալի է նրանց ընդգրկումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արտադասարանային մարզական միջոցառումներին և պարապմունքներին:
                      Հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների հետ պարապմունքները անցկացնում են հատուկ պատրաստություն ունեցող բուժաշխատողները, կինիոզոլոգները, առանձին ծրագրով:
                      Սովորողների բժշկական մի խմբից մյուսը փոխադրումը կատարվում է բժշկական
                      հերթական կամ լրացուցիչ հետազոտության արդյունքից հետո:
                      Ֆիզիկական կուլտուրայով զբաղվողների բժշկական հսկողություն

                      Ֆիզիկական կուլտուրայի դասերից ժամանակավոր ազատումը կատարվում է միայն
                      բժշկի թույլտվությամբ:
                      Հանրակրթական դպրոցի ֆիզիկական կուլտուրայով զբաղվողների բժշկական
                      հսկողությունը իր մեջ ընդգրկում է.
                      • Սովորողների առողջության և ֆիզիկական զարգացման վիճակի պարբերական ստուգում:
                      • Բժշկամանկավարժական դիտումներ:
                      • Մարզական կառույցների սանիտարահիգիենիկ հսկողություն:
                      • Վնասվածքների կանխարգելում:
                      Հարգելի՝ Արտակ Գալստյան ,որոնք են վնասվածքների հիմնական պատճառները:

                      Comment


                      • #56
                        Արտակ Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի գործընկերներ,սովորողների բժշկական հսկողության մասին պետք է իմանա յուրաքանչյուր ուսուցիչ:Հանրակրթական ուսումնական հաստատություններում մենք պարտավոր ենք ոչ միայն ամրապնդել աշակերտների առողությունը,այլ նաև ապահովել սովորողների բժշկական հսկողությունն ու դրա հետ կապված անվտանգությունը:Վերը նշված գրառման մեջ ներկայացրել եմ դրա համար անհրաժեշտ քայլերը:
                        Ակնկալում եմ ձեր արձագանքներին սովորողների բժշկական հսկողության վերաբերյալ:
                        Հարգելի՝ Արտակ Գալստյան,կրթական հաստատությունը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով `ուսումնական գործընթացի ընթացքում ուսումնական հաստատության ուսանողների, աշակերտների եւ աշխատողների կյանքի եւ առողջության համար:
                        Ձեր գրառման մեջ կարևոր տեղեկություններ եք նշել, որոնք պետք է իմանա նաև յուրաքանչյուր ուսուցիչ։Շնորհակալություն տեղեկության և պարզաբանումների համար։

                        Comment


                        • #57
                          Հարգելի Արտակ, ելնելով աշակերտների՝ դպրոցական տարիներին ֆիզիկական զարգացման փուլում գտնվելու տեսանկյունից, գտնում եմ, որ թե առողջության, թե դպրոցում ուսանելու արդյունավետության շահերից է բխում վերջիններիս առողջության նկատմամբ բժշկական մշտական հսկողության սահմանումը: Կարևոր և էական խնդիր եք առաջ քաշել, ուստի շնորհակալ եմ Ձեզ հիրավի անհրաժեշտ խնդրի բարձրաձայնման համար:

                          Comment


                          • #58
                            Հարգելի Գոհար վնասվածքների հիմնական պատճառները կարող են լինել ինչպես ուսուցչի այնպեսել աշակերտի պատճառով:Շատ կարևոր է որպեսզի ներգրավիչ մասը լինի ճիշտ կազմակերպված.որպեսզի մարմինը բավարար չափով պատրաստված լինի դասի խնդիրների լուծմանը:.

                            Comment


                            • #59
                              Շատ կարևոր է խոսքից գործի անցնելը:Շնորհակալություն թեման կարևորելու համար:

                              Հենց դրա համար ել ,շատ կարևոր է իմանալ որ երեխան ինչ բժշկական խմբում է գտնվում,և առհասարակ անհրաժեշտ է շատ ուշադիր լինել նրանց օրգանիզմի առանդնահատկություններին:
                              Վերջին խմբագրողը՝ manush; 16-07-18, 17:58. Պատճառը՝: Գրառումների միացում

                              Comment


                              • #60
                                Շնորհակալություն գրառման համար հարգելի Նաիրա:Անկախ մեր դպրոցում կատարած աշխատանքի,մեծ դեր ունեն և պետք է ունեան նաև թաղամասային բժիշկները որոնք մանրակրկիտ հետազոտությունից հրտո միայն պետք է որոշում կայացնեն աշակերտի բժշկական խմբիվերաբերյալ:
                                Վերջին խմբագրողը՝ Արտակ Գալստյան; 16-04-18, 17:28.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information