Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Սովորողների բժշկական հսկողությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Արտակ Գալստյան
    replied
    Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համաձայն եմ,երեխանները շատ են սիրում ֆիզկուլտուրայի դասը: Բայց չգիտես ինչու սպորտով զբաղվող երեխանները թույլ են սովորում:
    Որպես օրինաչափություն,ես կարծում եմ,որ դա համատարած չէ:Իսկ նման դեպքերում կարծում եմ,պետք է աշակերտներին հասկացնել,որ յուրաքանչյուր սպորտում անհրաժեշտ է գրագիտություն և գիտելիքների լեցուն պաշար:Ինչքան մեծ է գիտելիքների պաշարը և կամքի մեծ ուժը,այնքան ավելի մեծ է լինում նրանց սպորտում հաջողությունների հասնելու հնարավորությունը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Արտակ Գալստյան
    replied
    Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Արտակ,կարևորագույն թեմաներից մեկն եք քննարկման արժանացրել, որի համար շնորհակալ եմ, ի դեպ հատուկ խմբում ներառված աշակերտներն են ամենաշատը ուզում մասնակցել ֆիզկուլտուրային, և անընդհատ մենք փորձում ենք նրանց այս կամ այն հանձնարարությունը տալով՝ աննկատ պահել մյուսներից, որպեսզի թերարժեքության զգացում չունենան: Հետաքրքիր է, դուք ինչպես եք կազմակերպում նրանց խմբից առանձնացնելու գործընթացը:
    Շնորհակալություն հարցի համար:Եթե տվյալ աշակերտների ներկայությունը ֆիզկուլտուրայի դահլիճում վտանգավոր չէ իրենց առողջությանը ,ապա նրանց ներգրավվում ենք դասապրոցեսին,նրանք մեր օգնությամբ կատարում են հրահանգներ,մրցավարներ,հաշիվ գրանցողներ և այլն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Արտակ Գալստյան
    replied
    Հասմիկ Հակոբյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Արտակ, Ձեր առաջարկած թեման ունի շատ բաց կողմեր:
    Արդյո՞ք ֆիզկուլտուրային ուսուցիչը իրավասու է պարապելու բոլոր խմբերում:
    Դպրոցները ունե՞ն համապատասխան սարքավորումներ և մասնագետներ բոլոր խմբերի հետ աշխատելու համար:
    Շնորհակալություն հարգելի Հասմիկ ուղղված հարցերի համար:Ֆիզկուլտուրայի ուսուցիչը իրավասու է աշխատել միայն հիմնական և նախապատրաստական խմբերի աշակերտների հետ:Հատուկ խմբի աշակերտների հետ իրավասու են աշխատել միայն հատուկ վերապատրաստում անցած մասնագետներ:Ցավոք սրտի ոչ բոլոր դպրոցներն ունեն համապատասխան սարքավորումներ և հատուկ մասնագետներ:Ամեն դեպքում դասերը անցկացվում են անկախ բացակա գույքից:

    Թողնել հաղորդագրություն:


  • Արտակ Գալստյան
    replied
    Լիանա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգել Արտակ, շնորհակալություն թեմայի համար: Ես կցանկանայի իմանալ, իսկ ինչպես եք գնահատում նախապատրաստական խմբի աշակերտներին: Բացի այդ հատուկ խմբի աշակերտները արդյոք չեն գնահատվում բանավոր հարցումից:
    Հատուկ խմբի երեխաները ընդհանրապես չեն գնահատվում,ոչ`բանավոր ոչ`գործնական:Իսկ նախապատրաստական խմբի երեխաները գնահատվում են որոշակի վերապահումներով,նրանց նույնիսկ կարելի է գնահատել գերազանց:Գերազանց կարելի է գնահատել այն դեպքում,երբ տվյալ աշակերտը տրված առաջադրանքը կատարում է իր հնարավորությունների առավելագույն սահմանում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Օլգա Հայրապետյան
    replied
    Ես համաձայն եմ,երեխանները շատ են սիրում ֆիզկուլտուրայի դասը: Բայց չգիտես ինչու սպորտով զբաղվող երեխանները թույլ են սովորում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Դիանա Աղասարյան
    replied
    Արտակ Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նվարդ իրականում բժշկական խմբերը երեքն են՝ հիմնական, նախապատրաստական և հատուկ:Որպես ազատված է բժշկական խումբ գոյություն չունի:Նրանք նույն հատուկ խմբի մեջ ընդգրկված երեխաներն են:Հանրակարթական դպրոցի ֆիզկուլտուրայի մասնագետը չի կարող զբաղվել հատուկ խմբի աշակերտների ֆիզիկական դաստիարակությամբ:Նրացով զբաղվում են հատուկ մասնագետներ հատուկ ծրագրով:
    Հարգելի Արտակ,կարևորագույն թեմաներից մեկն եք քննարկման արժանացրել, որի համար շնորհակալ եմ, ի դեպ հատուկ խմբում ներառված աշակերտներն են ամենաշատը ուզում մասնակցել ֆիզկուլտուրային, և անընդհատ մենք փորձում ենք նրանց այս կամ այն հանձնարարությունը տալով՝ աննկատ պահել մյուսներից, որպեսզի թերարժեքության զգացում չունենան: Հետաքրքիր է, դուք ինչպես եք կազմակերպում նրանց խմբից առանձնացնելու գործընթացը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Հասմիկ Հակոբյան
    replied
    Արտակ Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանրակրթական դպրոցի ուսուցման բոլոր մակարդակներում (տարրական, միջին, ավագ) ֆիզիկական դաստիարակությունը նպաստում է ոչ միայն առողջ, այլ նաև տարբեր պատճառների հետևանքով թուլակազմ, առողջության մշտական և ժամանակավոր շեղումներ ունեցող դպրոցականների ֆունկցիոնալ և շարժողական ցարգացմանը:
    Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի <<Ֆիզիկական դաստիարակության համալիր ծրագրի համաձայն, հանրակրթական հաստատությունների բոլոր աշակերտներին ուսումնական սարվա սկզբին բժշկական զննման ենթարկելու և արդյունքում հիմնական, նախապատրաստական և հատուկ խմբերի բաժանման չափորոշիչը հաստատելու մասին>> 2006թ. սեպտեմբերի 22-ի N1075-Ն հրամանի, բոլոր ուսումնառություն անցնողները անկախ ուսումնական հաստատության տիպի մինչ ֆիզիկական կուլտուրայի պարապմունքները սկսելը անցնում են բժշկական զննում և դրա արդյունքների հիման վրա բաժանվում են երեք խմբերի` հիմնական, նախապատրաստական և հատուկ:
    Դպրոցականների բժշկական ստուգումները անցկացվում են տարածքի պոլիկլինիկայի բժիշկների միջոցով: Բժշկական ստուգումների արդյունքով, սովորողները ըստ իրենց առողջական վիճակի, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բաժանվում են բժշկական երեք խմբերի` հիմնական, նախապատրաստական և հատուկ բժշկական:
    Բժշկական հիմնական խմբում ընդգրկվում են այն դպրոցականները, որոնք առողջ են, ունեն շարժողական հնարավորությունների ու ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրասվածության բավարար մակարդակ:
    Բժշկական նախապատրաստական խմբում ընդգրկվում են այն դպրոցականները, որոնք ունեն առողջական վիճակում որոշ շեղումներ, ֆիզիկական զարգացման ու շարժողական հնարավորությունների միջինից ցածր ցուցանիշներ:
    Հատուկ խմբին են պատկանում առողջության մշտական կամ ժամանակավոր զգալի շեղումներ ունեցող անձիք, հիմնականում սրտանոթային, շնչառական համակարգերի, և որոնցհանար հակացուցված են ֆիզիկական կուլտուրայի պետական ծրագրով նախատեսված վարժությունները:
    Բժշկական հիմնական և նախապատրաստական խմբերում ընդգրկված սովորողների համար պարտադիր է մասնակցությունը ֆիզիկական կուլտուրայի դասերին և ցանկալի է նրանց ընդգրկումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արտադասարանային մարզական միջոցառումներին և պարապմունքներին:
    Հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների հետ պարապմունքները անցկացնում են հատուկ պատրաստություն ունեցող բուժաշխատողները, կինիոզոլոգները, առանձին ծրագրով:
    Սովորողների բժշկական մի խմբից մյուսը փոխադրումը կատարվում է բժշկական
    հերթական կամ լրացուցիչ հետազոտության արդյունքից հետո:
    Ֆիզիկական կուլտուրայով զբաղվողների բժշկական հսկողություն

    Ֆիզիկական կուլտուրայի դասերից ժամանակավոր ազատումը կատարվում է միայն
    բժշկի թույլտվությամբ:
    Հանրակրթական դպրոցի ֆիզիկական կուլտուրայով զբաղվողների բժշկական
    հսկողությունը իր մեջ ընդգրկում է.
    • Սովորողների առողջության և ֆիզիկական զարգացման վիճակի պարբերական ստուգում:
    • Բժշկամանկավարժական դիտումներ:
    • Մարզական կառույցների սանիտարահիգիենիկ հսկողություն:
    • Վնասվածքների կանխարգելում:
    Հարգելի՛ Արտակ, Ձեր առաջարկած թեման ունի շատ բաց կողմեր:
    Արդյո՞ք ֆիզկուլտուրային ուսուցիչը իրավասու է պարապելու բոլոր խմբերում:
    Դպրոցները ունե՞ն համապատասխան սարքավորումներ և մասնագետներ բոլոր խմբերի հետ աշխատելու համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիանա Խաչատրյան
    replied
    Հարգել Արտակ, շնորհակալություն թեմայի համար: Ես կցանկանայի իմանալ, իսկ ինչպես եք գնահատում նախապատրաստական խմբի աշակերտներին: Բացի այդ հատուկ խմբի աշակերտները արդյոք չեն գնահատվում բանավոր հարցումից:
    Վերջին խմբագրողը՝ Լիանա Խաչատրյան; 17-01-18, 22:26.

    Թողնել հաղորդագրություն:


  • Արտակ Գալստյան
    replied
    Ծ. Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Արտակ, թեման իրոք կարևոր է: Ես քանի որ դասվար եմ, ֆիզկուլտուրայի դասաժամերնը ճիշտ կազմակերպելու համար էական տեղեկություններ ստացա: Շնորհակալություն նյութի համար:
    Շնորհակալություն հարգելի Մարիամ, կարող եմ ավելացնել նաև, որ դպրոցում պետք է կատարվի նաև մարզական կառույցների սանիտարահիգիենիկ հսկողություն, այսինքն պետք է ստուգել մարզադահլիճների և մարզահրապարակների չափերի համապատասխանությունը, մաքրությունը, մարզական գույքի, հանդերձանքի վիճակը և այլն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Արտակ Գալստյան
    replied
    Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կարևոր թեմա եք ներկայացրել, հարգելի Արտակ, որին պետք է ծանոթ լինեն ոչ միայն դասվարներն ու ուսուցիչները, այլ նաև ծնողները, դպրոցին կցված բուժքույրը:Յուրաքանչյուր դասղեկ կամ դասվար պարտավոր է ծնողական ժողովներին բարձրացնել այդ կարևոր հարցը, քանի որ խոսքը մատաղ սերնդի առողջությանն է վերաբերվում:
    Համամիտ եմ Ձեր հետ, քանի որ սովորողի առողջությանը վերաբերող ցանկացած նյութի պետք է ծանոթ լինեն բոլոր ուսուցիչները:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ծ. Մարիամ
    replied
    Հարգելի Արտակ, թեման իրոք կարևոր է: Ես քանի որ դասվար եմ, ֆիզկուլտուրայի դասաժամերնը ճիշտ կազմակերպելու համար էական տեղեկություններ ստացա: Շնորհակալություն նյութի համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Շատ կարևոր թեմա եք ներկայացրել, հարգելի Արտակ, որին պետք է ծանոթ լինեն ոչ միայն դասվարներն ու ուսուցիչները, այլ նաև ծնողները, դպրոցին կցված բուժքույրը:Յուրաքանչյուր դասղեկ կամ դասվար պարտավոր է ծնողական ժողովներին բարձրացնել այդ կարևոր հարցը, քանի որ խոսքը մատաղ սերնդի առողջությանն է վերաբերվում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Արտակ Գալստյան
    replied
    Գալստյան Անահիտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Արտակ, կարևոր թեմա եք ընտրել:Ես համամիտ եմ,որ սովորողների բժշկական հսկողության մասին պետք է իմանա տվյալ դասարանում դասավանդող յուրաքանչյուր ուսուցիչ:
    Համամիտ եմ Ձեր հետ, քանի որ բոլորիս համար էլ առաջնայինը աշակերտի առողջությունն է: Կարծում եմ՝ դասվարներին նույնպես կար.որ է այս ամենն իմանալը: Հավեեմ, որ պարապմունքների ընթացքում թույլ չեն տրվում հանձնարարել այնպիսի վարժություններ, որոնք կապված են ուժերը առավելագույն լարելու, ճիգեր գործագրելու, պրկվելու, երկարատև ստատիկ լարումների, շնչառությունը երկարատև պահելու հետ: Ինչպես նաև համապատասխան դեպքերում չեն թույլատրվում տիպիկ արագային վարժություններ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Արտակ Գալստյան
    replied
    Հարգելի Նվարդ, ուրախ եմ, որ իմ գրառումները հետաքրքում են: Հատուկ խմբում ընդգրկված աշակերտների համար շարժախաղեր կիրառելիս անհրաժեշտ է ցուցաբերել զգուշություն չափավորումներում, բեռնվածությունները անհատականացնել, ինչպես նաև հաճախակի իրականացնել բժշկամանկավարժական հսկողություն: Դպրոցներում հատուկ բժշկական խմբերի պարապմունքները անցկացվում են արտադասարանական ժամերին, շաբաթական 2 անգամ` 45 րոպե տևողությամբ:
    Հատուկ խմբում ընդգրկված աշակերտները ազատվում են ուսումնական նորմատիվների հանձնումից և մրցումների մասնակցումից:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գալստյան Անահիտ
    replied
    Հարգելի Արտակ, կարևոր թեմա եք ընտրել:Ես համամիտ եմ,որ սովորողների բժշկական հսկողության մասին պետք է իմանա տվյալ դասարանում դասավանդող յուրաքանչյուր ուսուցիչ:

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X

Debug Information