Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Սովորողների բժշկական հսկողությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Նաիրա:
    Նաիրա շնորհակալություն իմ գրառումներին հետևելու համար:Ես համոզված եմ ,որ դուք կիրառելով բոլոր առաջարկված մեթոդները կունենաք ավելի արդյունավետ աշխատանք:

    Comment


    • #17
      Դպրոցներում հատուկ բժշկական խմբերի պարապմունքները անցկացվում են արտադասարանական ժամերին, շաբաթական 2 անգամ` 45 րոպե տևողությամբ:

      Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2015-2016 ուս. տարվա ուսումնական պլանի ընդհանրական պարզաբանումների 30 կետում նշված է. << Հաստատությունում. Ըստ կրթական ծրագրերի աստիճանների, տարրական, միջին և ավագ դպրոցներում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների համար <<ֆիզիկական կուլտուրա>> առարկայի ուսուցումը կարող է իրականացվել <<Հանրակրթական դպրոցի հատուկ բժշկական խմբերի <<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայի 1-12-րդ դասարանների ծրագրով, Հաստատությունում խմբակների համար նախատեսված ժամաքանակի շրջանակում կամ տվյալ դասարանի <<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայի դասաժամին` անհատական ծրագրով: Հաստատությունում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների գնահատում <<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայից չի կատարվում>>:

      Հատուկ խմբում ընդգրկված աշակերտները ազատվում են ուսումնական նորմատիվների հանձնումից և մրցումների մասնակցումից:
      Վերջին խմբագրողը՝ Արտակ Գալստյան; 15-01-18, 20:38.

      Comment


      • #18
        Հարգելի Արտակ, իսկ ինչ խնդիրներ են դրված հատուկ իարիքներով աշակերտների ֆիզիկական կրթության հիմքում։
        Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

        Comment


        • #19
          Հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների ֆիզկական կուլտուրայի խնդիրներն են`
          •սովորողների առողջության ամրապնդում,
          • հիվանդությունների հետևանքով թուլացած օրգանների և համակարգերի ֆիզիոլոգիական ակտիվության բարձրացում,
          մտավոր և ֆիզիկական աշխատունակության բարձրացում,
          •ֆիզիկական զարգացման բարելավում, ֆունկցիոնալ շեղումների կամ թերությունների շտկում, օրգանիզմի կոփում,
          •հիմնական շարժողական ունակությունների և հմտությունների զարգացում,
          •ճիշտ կեցվածքի ձևավորում, հարթաթաթության կանխում,,
          •ճիշտ շնչառության ուսուցանում, օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների և դիմադրողականության բարձրացում,
          •ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, անձնական հիգիենայի, կոփման կանոնների, օլիմպիական խաղերի, հաշմանդամների սպորտի. ինքնավերահսկողության ,ինքնուրույն հիգիենիկ մարմնամարզությամբ զբաղվելու գիտելիքների ձեռքբերում,
          •բարոյակամային որակների դաստիարակում և ինքնուրույն պարբերաբար ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու ցանկության ձևավորում,
          •հոգեբանական բարդույթներից ձեռբազատում:

          Comment


          • #20
            Շնորհակալություն սպառիչ պատասխանի համար։
            Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

            Comment


            • #21
              Արտակ Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների ֆիզկական կուլտուրայի խնդիրներն են`
              •սովորողների առողջության ամրապնդում,
              • հիվանդությունների հետևանքով թուլացած օրգանների և համակարգերի ֆիզիոլոգիական ակտիվության բարձրացում,
              մտավոր և ֆիզիկական աշխատունակության բարձրացում,
              •ֆիզիկական զարգացման բարելավում, ֆունկցիոնալ շեղումների կամ թերությունների շտկում, օրգանիզմի կոփում,
              •հիմնական շարժողական ունակությունների և հմտությունների զարգացում,
              •ճիշտ կեցվածքի ձևավորում, հարթաթաթության կանխում,,
              •ճիշտ շնչառության ուսուցանում, օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների և դիմադրողականության բարձրացում,
              •ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, անձնական հիգիենայի, կոփման կանոնների, օլիմպիական խաղերի, հաշմանդամների սպորտի. ինքնավերահսկողության ,ինքնուրույն հիգիենիկ մարմնամարզությամբ զբաղվելու գիտելիքների ձեռքբերում,
              •բարոյակամային որակների դաստիարակում և ինքնուրույն պարբերաբար ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու ցանկության ձևավորում,
              •հոգեբանական բարդույթներից ձեռբազատում:
              Այս երկու կետերը շատ կարևոր են նաև բոլոր աշակերտների համար:Ինձ թվացել է, հարգելի Արտակ , որ ավելի հեշտ է ֆիզկուլտուրայի ուսուցիչ լինել , քան, օրինակ մաթեմատիկայի, բայց երևի դա այդպես չէ:

              Comment


              • #22
                Հարգելի Նունե,կարծում եմ, որ բոլոր առարկաներն էլ ունեն իրենց դժվարությունները և յուրահատուկ մոտեցումը: Նյութի հետ կապված՝ հավելեմ նաև,որ, հաշվի առնելով բժշկական ցուցումները, ֆիզիկական զարգացման տվյալները և ֆիզիկական պատրաստությունը` հատուկ խմբերը պետք է բաղկացած լինեն մեկ ուսուցիչ` 7-10 աշակերտ հարաբերությամբ: Պարապմունքների ընթացքում թույլ չեն տրվում հանձնարարել այնպիսի վարժություններ, որոնք կապված են ուժերը առավելագույն լարելու, ճիգեր գործագրելու, պրկվելու, երկարատև ստատիկ լարումների, շնչառությունը երկարատև պահելու հետ: Ինչպես նաև համապատասխան դեպքերում չեն թույլատրվում տիպիկ արագային վարժություններ:

                Comment


                • #23
                  Հարգելի' Արտակ, շնորհակալություն թեմայի վերաբերյալ կարևոր և սպառիչ պատասխաններ տալու համար: Եթե կան բժշկական խմբերի վերաբերյալ կարևոր այլ տեղեկություններ, կարծում եմ` կհետաքրքրի շատերին:
                  <<Գեղեցկության դեմ քանի դեռ կան
                  Մագիլներ սրած չարիքները,
                  Լույսը բացվելիս ամեն անգամ
                  Պիտի լաց լինեն ծաղիկները>>: Հ.Սահյան

                  Comment


                  • #24
                    Հարգելի Արտակ, կարևոր թեմա եք ընտրել:Ես համամիտ եմ,որ սովորողների բժշկական հսկողության մասին պետք է իմանա տվյալ դասարանում դասավանդող յուրաքանչյուր ուսուցիչ:

                    Comment


                    • #25
                      Հարգելի Նվարդ, ուրախ եմ, որ իմ գրառումները հետաքրքում են: Հատուկ խմբում ընդգրկված աշակերտների համար շարժախաղեր կիրառելիս անհրաժեշտ է ցուցաբերել զգուշություն չափավորումներում, բեռնվածությունները անհատականացնել, ինչպես նաև հաճախակի իրականացնել բժշկամանկավարժական հսկողություն: Դպրոցներում հատուկ բժշկական խմբերի պարապմունքները անցկացվում են արտադասարանական ժամերին, շաբաթական 2 անգամ` 45 րոպե տևողությամբ:
                      Հատուկ խմբում ընդգրկված աշակերտները ազատվում են ուսումնական նորմատիվների հանձնումից և մրցումների մասնակցումից:

                      Comment


                      • #26
                        Գալստյան Անահիտ-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Արտակ, կարևոր թեմա եք ընտրել:Ես համամիտ եմ,որ սովորողների բժշկական հսկողության մասին պետք է իմանա տվյալ դասարանում դասավանդող յուրաքանչյուր ուսուցիչ:
                        Համամիտ եմ Ձեր հետ, քանի որ բոլորիս համար էլ առաջնայինը աշակերտի առողջությունն է: Կարծում եմ՝ դասվարներին նույնպես կար.որ է այս ամենն իմանալը: Հավեեմ, որ պարապմունքների ընթացքում թույլ չեն տրվում հանձնարարել այնպիսի վարժություններ, որոնք կապված են ուժերը առավելագույն լարելու, ճիգեր գործագրելու, պրկվելու, երկարատև ստատիկ լարումների, շնչառությունը երկարատև պահելու հետ: Ինչպես նաև համապատասխան դեպքերում չեն թույլատրվում տիպիկ արագային վարժություններ:

                        Comment


                        • #27
                          Շատ կարևոր թեմա եք ներկայացրել, հարգելի Արտակ, որին պետք է ծանոթ լինեն ոչ միայն դասվարներն ու ուսուցիչները, այլ նաև ծնողները, դպրոցին կցված բուժքույրը:Յուրաքանչյուր դասղեկ կամ դասվար պարտավոր է ծնողական ժողովներին բարձրացնել այդ կարևոր հարցը, քանի որ խոսքը մատաղ սերնդի առողջությանն է վերաբերվում:

                          Comment


                          • #28
                            Հարգելի Արտակ, թեման իրոք կարևոր է: Ես քանի որ դասվար եմ, ֆիզկուլտուրայի դասաժամերնը ճիշտ կազմակերպելու համար էական տեղեկություններ ստացա: Շնորհակալություն նյութի համար:

                            Comment


                            • #29
                              Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                              Շատ կարևոր թեմա եք ներկայացրել, հարգելի Արտակ, որին պետք է ծանոթ լինեն ոչ միայն դասվարներն ու ուսուցիչները, այլ նաև ծնողները, դպրոցին կցված բուժքույրը:Յուրաքանչյուր դասղեկ կամ դասվար պարտավոր է ծնողական ժողովներին բարձրացնել այդ կարևոր հարցը, քանի որ խոսքը մատաղ սերնդի առողջությանն է վերաբերվում:
                              Համամիտ եմ Ձեր հետ, քանի որ սովորողի առողջությանը վերաբերող ցանկացած նյութի պետք է ծանոթ լինեն բոլոր ուսուցիչները:

                              Comment


                              • #30
                                Ծ. Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի Արտակ, թեման իրոք կարևոր է: Ես քանի որ դասվար եմ, ֆիզկուլտուրայի դասաժամերնը ճիշտ կազմակերպելու համար էական տեղեկություններ ստացա: Շնորհակալություն նյութի համար:
                                Շնորհակալություն հարգելի Մարիամ, կարող եմ ավելացնել նաև, որ դպրոցում պետք է կատարվի նաև մարզական կառույցների սանիտարահիգիենիկ հսկողություն, այսինքն պետք է ստուգել մարզադահլիճների և մարզահրապարակների չափերի համապատասխանությունը, մաքրությունը, մարզական գույքի, հանդերձանքի վիճակը և այլն:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information