Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մանկավարժությունը որպես գիտություն

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Մանկավարժությունը որպես գիտություն

    Պատահական չէ,որ բոլոր ժամանակներում էլ մեծ նշանակություն են տվել մանկավարժի անձին:19-րդ դարի ականավոր մանկավարժ Կ.Դ. ՈՒշինսկին գտնում էր,որ դաստիարակվողի անձի կայացման մեջ կարող է օգնել միայն այն դաստիարակը,որն ինքն է հանդիսանում բարձր անհատականություն,որն ընդունակ է ձևավորել երեխայի սիրտն ու կամքը:
    Մանկավարժությունը որպես գիտություն զբաղվում է սերունդների կրթության,դաստիարակության և զարգացման հիմնախնդիրներով: Կարելի է ասել`գիտություն է,որը հետազոտում է կրթության, դաստիարակության և զարգացման օրինաչափությունները:
    Մանկավարժության օբյեկտը կրթությունն է,որի միջոցով դպրոցականները տիրապետում են գիտությունների հիմունքներին,ձեռք բերում գիտելիքներ,կարողություններ ու հմտություններ և դրանց հիման վրա ձևավորում իրենց հայացքներն ու համոզմունքները, իդեալները, գիտական աշխարհայացքը,ստեղծագործական ընդունակությունները, բարոյական որակներն ու հասարակական վարքը:
Sorry, you are not authorized to view this page
Working...
X