Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինտեգրված դաս

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Օֆիկ, ցանկանում եմ նշել, որ ինտեգրված դասերում յուրաքանչյուր ինտեգրված-ներառված առարկայի համար պետք է հստակեցվեն նպատակները, դրանցից բխող խնդիրները, ապա՝ քայլերը, նույնիսկ այն ժամանակահատվածը, որը տրամադրվելու է ինտեգրված առարկաներին:
    Հարգելի Հովհաննիսյան, ինտեգրման սկզբունքը ենթադրում է ուսուցման գործընթացի բոլոր բաղադրիչների համակարգի բոլոր տարրերի փոխկապակցում և համակարգերի միջև կապ:

    Comment


    • #32
      Կարինե Զիլֆիմյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Չափազանց արդյունավետ են ինտեգրված դասերը գրականությունից ու պատմությունից, մասնավորապես պատմավեպերն ուսումնասիրելիս, երբ աշակերտը հստակորեն համեմատելու և վերլուծելու հնարավորություն ունի պատմական իրադարձությունները պատմության տեսանկյունից և ապա՝ դրանց գեղարվեստական արտացոլումը, ասելիքի հիմնակետն ու գրողի կողմնորոշումը, կարողանում է առավել տեսանելի կերպով պատկերացնել ու սեփական տեսակետը ներկայացնել պատճառաբանված: Պակաս հետաքրքիր ու արդյունավետ չէ գրականությունից ու բուսաբանությունից անցկացվող ինտեգրված դասը, երբ մի կողմից բուսաշխարհը ներկայացվում է գիտականորեն, մյուս կողմից՝ գեղարվեստորեն: Այստեղ աշխատանքը դառնում է ավելի բազմատարր և աշակերտի նախասիրությունները, գիտական կամ ստեղծագործական հակումները վերհանող: Լեզվական իմացությունն ու ընկալումը, թարգմնական հնարավորությունները ստուգող, նաև խթանող միջոց է ինտեգրված դասը մայրենի և որևէ օտար լեզվից (այդպիսի փորձ արել ենք ֆրանսերենի ուսուցչի հետ՝ «Բայի ժամանակներ» թեման ուսումնասիրելիս):
      Հարգելի Կարինե,այսօր մեզ` ուսուցիչներիս, կարևորագույն խնդիրն է ստեղծել հետաքրքրություն և սեր ուսուցանվող առարկայի նկատմամբ: Հաճախակի պետք անցկացնել ինտեգրված դասեր: Մասնավորապես աշխարհագրության դասերը պետք է հնարավորինս հետաքրքրիր դարձնել,այն էլ այս դարում: Սերմանենք սեր առարկայի նկատմամբ:Աշխարհագրություն առարկան օգնում է աշխարհը ճանաչել հենց այնպես ինչպիսին որ կա։
      Աշխարհագրության ինտեգրված դասերը հետաքրքիր կլինի պատմություն , քիմիա , կենսաբանություն,ֆիզիկա, հայ գրականության, ինֆորմատիկա, ՆԶՊ առարկաների հետ։
      9-րդ դասարանում ՀՀ մարզերը անցնելիս բացի դասագրքային տեղեկություններից պատմական ու ճարտարապետական հուշարձանների մասին, հանձնարարում եմ մի քանի աշակերտի տեղեկություններ բերել այդ մարզում ծնված գրողների ,երգիչ երգահանների մասին , և սիրողական ասմունքում կամ երգում ենք այդ գործերից ։
      Բավականին հետաքրքիր ու ամենակարևորը նկատվում է ակտիվություն սովորողների կողմից ։

      Comment


      • #33
        Ինտեգրացված դասերը հանրային կրթության ձևերից մեկն է: «Ինտեգրում» բառը նկատի ունենք տարբեր առարկաների, ուսումնական նյութերի մեջ մի ամբողջություն՝ փոխադարձ իրար լրացնող՝ և՛ իմաստով, և՛ ձևով: Այն չափազանց գրավիչ ձև է սովորողների համար, սովորողին տալիս է լիարժեք պատկերացում նյութի վերաբերյալ: Դա երկու նյութի խաչմերուկ է, որին հետևում է վերելքը, ապա՝ գագաթը՝ նպատակային դասը:
        Այս երկու դաշնակից սուբյեկտների ներկայացումը տարբեր փուլերում հաջողությամբ է ավարտվում

        Comment


        • #34
          Գայանե Ներկարարյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Ինտեգրացված դասերը հանրային կրթության ձևերից մեկն է: «Ինտեգրում» բառը նկատի ունենք տարբեր առարկաների, ուսումնական նյութերի մեջ մի ամբողջություն՝ փոխադարձ իրար լրացնող՝ և՛ իմաստով, և՛ ձևով: Այն չափազանց գրավիչ ձև է սովորողների համար, սովորողին տալիս է լիարժեք պատկերացում նյութի վերաբերյալ: Դա երկու նյութի խաչմերուկ է, որին հետևում է վերելքը, ապա՝ գագաթը՝ նպատակային դասը:
          Այս երկու դաշնակից սուբյեկտների ներկայացումը տարբեր փուլերում հաջողությամբ է ավարտվում
          Հարգելի Գայանե , ուսուցչի նպատակն է սովորողին ուղղորդել, սովորեցնել հետազոտել, ստեղծագործել, որոնել, դասը յուրացնել հետաքրքիր ու ոչ ստիպողական մեթոդներով: Այսպիսով, ինտեգրված դասը դառնում է նաև գրավիչ դերախաղ, սեմինար, քննարկում: Նմանատիպ դասերը սովորողի՝ մարդկային դրսևորման հիմք կարող են հանդիսանալ:

          Comment

          Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
          Working...
          X

          Debug Information