Ինտեգրված դասերի նպատակն է սովորողներին հնարավորություն տալ տարբեր առարկաներից ունեցած ակադեմիական գիտելիքները իրար կապել, ունեցած գիտելիքները կիրառել,գնահատել սովորողների աշխատանքի արդյունքը:Ինտեգրված դասերիը հնարավորություն են տալիս ավելի ամրապնդել միջառարկայական կապերը։
Հայտարարություն
Collapse
No announcement yet.
Ինտեգրված դաս
Collapse
X
-
Օֆիկ Առուստամյան-ի խոսքերից Նայել գրառումըԻնտեգրված դասերի նպատակն է սովորողներին հնարավորություն տալ տարբեր առարկաներից ունեցած ակադեմիական գիտելիքները իրար կապել, ունեցած գիտելիքները կիրառել,գնահատել սովորողների աշխատանքի արդյունքը:Ինտեգրված դասերիը հնարավորություն են տալիս ավելի ամրապնդել միջառարկայական կապերը։
- Մեջբերում
Comment
-
Օֆիկ Առուստամյան-ի խոսքերից Նայել գրառումըԻնտեգրված դասերի նպատակն է սովորողներին հնարավորություն տալ տարբեր առարկաներից ունեցած ակադեմիական գիտելիքները իրար կապել, ունեցած գիտելիքները կիրառել,գնահատել սովորողների աշխատանքի արդյունքը:Ինտեգրված դասերիը հնարավորություն են տալիս ավելի ամրապնդել միջառարկայական կապերը։
Արդի ժամանակաշրջանի առանձնահատկություններից է գիտելիքների ինտեգրման միտումը: Ըստ Վ. Վ. Վերնադսկու՝ «Գիտության առաջընթացը և գիտելիքների աճը վերացնում է սահմաններն առանձին գիտությունների միջև, հարակից գիտու¬թյունների սահմանային տիրույթներում առաջանում են նոր գիտություններ և ուղղություններ: Մենք մասնագիտանում ենք ոչ թե առանձին գիտությունների բնագավառներում, այլ առաջացած պրոբլեմների լուծման մեջ:» Իսկ ինչ է նշանակում ինտեգրում: Այն լատիներենից թարգմանաբար նշանակում է վերականգնում, համալրում, մասերի միավորում մեկ ամբողջի մեջ (integer-ամբողջ) ոչ թե մեխանիկորեն, այլ փոխադարձ ներթափանցմամբ:Գոյություն ունեն ինտեգրման տարբեր տեսակներ` ըստ մեթոդների, հնարների, մակարդակների, ուղղությունների: Ինտեգրումը լինում է հորիզոնական` տարբեր ուսումնական առարկաների նման նյութի միավորում, և ուղղահայաց` երբ մեկ ուսուցիչը միավորում է տվյալ առարկայի ուսումնական նյութը, որն ուսումնասիրվել է ուսման տարբեր տարիների ընթացքում բարդության տարբեր աստիճաններով: Ինտեգրված դասերը հնարավորություն են տալիս ձևավորել հստակ պատկերացումներ շրջակա աշխարհի մասին, ցույց տալ միջառարկայական կապերը, դրդում են աշակերտներին հետազոտական գործունեության, ստիպում են աշակերտներին ձևակերպել հարցեր և փնտրել պատասխանները, արթնացնում են հետաքրքրություն առարկայի նկատմաբ, նպաստում են մոտիվացիայի առաջացմանը:
- Մեջբերում
Comment
-
Ինտեգրված դասերը հնարավորություն են տալիս , ամրապնդել միջառարկայական կապերը, արթնացնում են հետաքրքրություն առարկայի նկատմաբ :
« Ազիմուտների և ուղղության անկյունների որոշումը քարտեզում» դասը որոշեցի անցկացնել զինղեկի հետ ։Սովորողների ունեցած նախնական գիտելիքները աշխարհագրությունից և ռազմագիտությունից նպաստեցին դասի կայացմանը։Սովորողները տեսականորեն ներկայացրեցին դասը, ապա անցանք դասի 2-րդ մասին՝ գործնական փուլին։ Դասի գործնական մասի համար անհրաժեշտ էր կողմնացույց ,տեղագրական քարտեզ ,քանոն, մատիտ։աՍովորողները չափեցին ուղղության անկյունը ,ապա ժամացույցի սլաքի ընթացքով չափեցին կիլոմետրային գծի հս․ ուղղության և որոշվելիք ուղղության միջև գոյացած անկյունը։ Հաշվի առանելով քարտեզի ներքևում նշված խոտորման մեծությունը։
Քննարկելու արդյունքում սովորողները հանգեցին այն եզրակացության , որ միջառարկայական կապը շատ կարևոր է,այս դասը ավելի լավ յուրացվեց իրենց կողմից։
Վերջում երբ ամփոփում էինք դասը ,զինղեկն էլ իր հերթին կարևորեց առաջադրանք կատարող զինվորի համար անկյունների ճշգրրիտ որոշելը։
Բավականին հետաքրքիր ,հագեցած ուսուցողական դաս էր։
- Մեջբերում
Comment
-
Հարգելի՛ Օֆիկ, հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար:
Ինտեգրացված դասերը հզոր խթան են հանդիսանում: Սովորողները սկսում են վերլուծել, համեմատել, որոնել երկու օբյեկտների ու երևույթների միջև կապը: Այն հոգնածությունը, ձանձրույթը, որը սովորողների մոտ նկատվում է միանման դասից, վերանում է, այս դեպքում դասը առաջացնում է հետաքրքրություն:
Ինտեգրված դասերը հաճախ ուղեկցվում են բացահայտումներով ու հայտնագործություններով, առաջ է գալիս ստեղծականությունը, հետազոտական աշխատանքը:
- Մեջբերում
Comment
-
Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Օֆիկ ինտեգրված դասերը միշտ էլ արդյունավետ են լինում: Սովորողները հնարավորություն են ստանում բարդ խնդիրները տարբեր տեսանկյուններից ընկալել, որն էլ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ տվյալ թեման:
Հարգելի Լաուրա Աթանեսյան,համակարծիք եմ Ձեզ հետ ,ավելացնեմ հետևյալը․հաճախ կարիք է առաջանում կազմակերպել ինտեգրված դասեր՝սովորողներ մոտ
իրականացվող աշխատանքների մասին անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ,կարծիք և վերաբերմունք ձևավորելու համար։
- Մեջբերում
Comment
-
Չափազանց արդյունավետ են ինտեգրված դասերը գրականությունից ու պատմությունից, մասնավորապես պատմավեպերն ուսումնասիրելիս, երբ աշակերտը հստակորեն համեմատելու և վերլուծելու հնարավորություն ունի պատմական իրադարձությունները պատմության տեսանկյունից և ապա՝ դրանց գեղարվեստական արտացոլումը, ասելիքի հիմնակետն ու գրողի կողմնորոշումը, կարողանում է առավել տեսանելի կերպով պատկերացնել ու սեփական տեսակետը ներկայացնել պատճառաբանված: Պակաս հետաքրքիր ու արդյունավետ չէ գրականությունից ու բուսաբանությունից անցկացվող ինտեգրված դասը, երբ մի կողմից բուսաշխարհը ներկայացվում է գիտականորեն, մյուս կողմից՝ գեղարվեստորեն: Այստեղ աշխատանքը դառնում է ավելի բազմատարր և աշակերտի նախասիրությունները, գիտական կամ ստեղծագործական հակումները վերհանող: Լեզվական իմացությունն ու ընկալումը, թարգմնական հնարավորությունները ստուգող, նաև խթանող միջոց է ինտեգրված դասը մայրենի և որևէ օտար լեզվից (այդպիսի փորձ արել ենք ֆրանսերենի ուսուցչի հետ՝ «Բայի ժամանակներ» թեման ուսումնասիրելիս):
- Մեջբերում
Comment
-
Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Օֆիկ ինտեգրված դասերը միշտ էլ արդյունավետ են լինում: Սովորողները հնարավորություն են ստանում բարդ խնդիրները տարբեր տեսանկյուններից ընկալել, որն էլ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ տվյալ թեման:
Հարգելի Լաուրա Աթանեսյան,համակարծիք եմ Ձեզ հետ ,ավելացնեմ հետևյալը․հաճախ կարիք է առաջանում կազմակերպել ինտեգրված դասեր՝սովորողներ մոտ
իրականացվող աշխատանքների մասին անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ,կարծիք և վերաբերմունք ձևավորելու համար։
- Մեջբերում
Comment
-
Կարինե Զիլֆիմյան-ի խոսքերից Նայել գրառումըՉափազանց արդյունավետ են ինտեգրված դասերը գրականությունից ու պատմությունից, մասնավորապես պատմավեպերն ուսումնասիրելիս, երբ աշակերտը հստակորեն համեմատելու և վերլուծելու հնարավորություն ունի պատմական իրադարձությունները պատմության տեսանկյունից և ապա՝ դրանց գեղարվեստական արտացոլումը, ասելիքի հիմնակետն ու գրողի կողմնորոշումը, կարողանում է առավել տեսանելի կերպով պատկերացնել ու սեփական տեսակետը ներկայացնել պատճառաբանված: Պակաս հետաքրքիր ու արդյունավետ չէ գրականությունից ու բուսաբանությունից անցկացվող ինտեգրված դասը, երբ մի կողմից բուսաշխարհը ներկայացվում է գիտականորեն, մյուս կողմից՝ գեղարվեստորեն: Այստեղ աշխատանքը դառնում է ավելի բազմատարր և աշակերտի նախասիրությունները, գիտական կամ ստեղծագործական հակումները վերհանող: Լեզվական իմացությունն ու ընկալումը, թարգմնական հնարավորությունները ստուգող, նաև խթանող միջոց է ինտեգրված դասը մայրենի և որևէ օտար լեզվից (այդպիսի փորձ արել ենք ֆրանսերենի ուսուցչի հետ՝ «Բայի ժամանակներ» թեման ուսումնասիրելիս):
- Մեջբերում
Comment
Comment