Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցման "Շրջված դասարան" մեթոդի արդյունավետությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Սիրում եմ այս մեթոդը և արդյունավետության մեջ բազմիցս համոզվել եմ:

    Ուսումնական տարվա առաջին ամիսն էր: Կոստան Զարյանի կենսագրությունն ուսումնասիրելիս 12-րդ դասարանում իմ լավագույն աշակերտուհիներից մեկին դաս հարցրի: Նա, որ ՀՀ-ում հայ գրականության առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլում 2-րդ տեղ էր զբաղեցրել, ասաց, որ չի սովորել գրողի կենսագրությունը: Միաժամանակ, իմ զարմացած հայացքը նկատելով, հանգիստ ավելացրեց, որ չի սիրում այդ գրողին: Բայց երբ հարցրի, որ ամառային արձակուրդի ժամանակ կարդացե՞լ է հանձնարարված նյութը` Զարյանի «Նավը լեռան վրա» վեպը, հանգիստ տոնով ասաց, որ կարդացել է: Կարծես ջուր մաղվեց գլխիս, երբ հայտնեց, որ Արա Հերյանի` վեպի գլխավոր հերոսի կերպարն առանձնակի տպավորություն չի թողել իր վրա, տարբեր իրավիճակներում հայտնվելով` նա կարողացել է գլուխ պահել` փրկելով իր անձը:

    Հետաքրքիր է, ո՞րն էր իմ աշակերտուհու` այդ գրողին «չսիրելու» պատճառը: Գուցե ծագումով արևելահայ լինելով` Զարյանը դարձել էր Սփյուռքի գրող կամ աշխարհայացքն ու գեղագիտական ըմբռնումները ձևավորվել էին համաշխարհայի՞ն մշակույթի խառնարանում: Բայց չէ՞ որ սկիզբ առնելով եվրոպական մշակույթի ակունքներից` Զարյանի ամբողջ ստեղծագրծությունը հայ ոգու փառաբանումն է, հայ մարդու ու նրա հայրենի երկրի միասնության գաղափարի հաստատումը:

    Զարմացել էի, առավել շատ, երբ աշակերտուհիս ասաց, եթե «անբավարար» գնահատվի, ինքը չի վիրավորվի, ուղղակի սրտին մոտ չէր, չցանկացավ սովորել: Ես նրան չգնահատեցի այդ օրը, բայց առաջարկեցի համացանցից գտնել գրողի մասին տեղեկություններ, լավ ուսումնասիրելուց հետո իր հայեցողությանն է մնում նրան սիրել-չսիրելու հարցը: Օրեր հետո նա եկավ, թե ամբողջ ժամին ուզում է մենակ ինքը խոսել, լրացուցիչ տեղեկություններ պատմեց, նույնիսկ առաջարկեց հաջորդ դասաժամին գրողի մասին տեսանյութ դիտել, վերջում թե` այս գրողը հանճարեղ մարդ է...

    Ամիսներ անց այդ մասին իմ հոդվածը տպագրվեց ՀՀ-ում հրատարակվող «Անդին» ամսագրում: Դա 2014-ին էր:

    http://andin.am/.../%D5%A3%D6%80%D5%...%D5%AB-%D5.../

    Գրողի կյանքը և նոր սերունդը

    Հեղինակ: Նատաշա Պողոսյան
    (….պետք է գրել այն լեզվով, որով աղոթում ես)

    Comment


    • #77
      Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Համոզված եմ, որ բոլոր ուսուցիչներս տարիների ընթացքում դասավանդել ենք տարբեր մեթոդներով՝ երբեմն չգիտակցելով, որ այդ ուսուցման ձևն ինչ-որ անվանում ունի: Ես ինքս էլ ուսուցման մեթոդներին ծանոթացել էի դեռևս 2009-ին, երբ մասնակցել էի հոսքային դասարանների համար նախատեսված վերապատրաստման դասընթացների: Հիշում եմ, որ դասընթաց վարող դասախոսը մեզ հարցրեց մի օր, թե դասի ժամանակ ո՞վ է շատ խոսում՝ դու՞ք, թե՞ աշակերտը: Ես ինքնաբերաբար ասացի, որ աշակերտն է շատ խոսում իմ դասերին: Ասաց. «Դուք Ձեր ստուգարքը հանձնեցիք, այդպես էլ շարունակե՛ք»:

      Նաև տեսանելի դարձավ ինձ այդ օրերին, որ ես կիրառել եմ ժամանակի ընթացքում տարբեր մեթոդներ՝ առանց գիտակցելու, որ ինչ-որ անուններ ունեն դրանք: Նմանապես մենք կիրառել ենք նաև «Շրջուն դասարանը», որին ես հաճախակի եմ անդրադառնում իմ դասերին ներկա օրերում էլ: Սիրով կարդացի այստեղ տարբեր հետաքրքիր մեկնաբանություններ, երբեմն ափսոսում եմ, որ սահմանափակ են շնորհակալություններն այս տարածքում, նաև այս մեթոդի արդյունավետության մասին դեռ կփորձեմ արձագանքել թեմային:
      Հարգելի Նատաշա Պողոսյան, դուք իրավացի եք։Մեթոդն իր մոտեցման ձևով նոր հայտնագործություն չէ։Ուղղակի , շատ բնական պատճառաբանությամբ, կիրառման գործիքներն են փոխվել, ինչից ելնելով էլ՝տերմինների և միջոցների համալրում կա։Հավատացեք, մեթոդն իսկապես արդյունավետ է, կիրառելի։Երբեմն իհարկե սովորողները խնդիրներ ունենում են թե թեման ըմբռնելու հետ կապված, թե կազմակերպչական առումով, սակայն, ընդհանուր առմամբ, աշխատանքը հաճելի և գրավիչ է այս մեթոդով։

      Comment


      • #78
        LarisaB-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Վերգինե Հարությունյան Smart Notebook 11 ծրագրի ռեսուրսներում կան ինտերակտիվ մոդելներ տարբեր առարկաների համար նախատեսված, ինչպես նաև թեստեր կազմելու տարբեր շաբլոններ: Պատրաստի տեսադասեր չկան, ուղղակի ծրագիրը հնարավորություն է տալիս, որ ուսուցիչն ինքը կազմի տեսադասեր և ներկայացնի աշակերտներին:
        Շնորհակալություն հարգելի Լարիսա փորձով կիսվելու համար։Կարծում եմ հարթակը հրաշալի հնարավորություն է բոլորիս համար՝ մեր աշխատանքային փորձով կիսվելու։

        Comment


        • #79
          Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Սիրում եմ այս մեթոդը և արդյունավետության մեջ բազմիցս համոզվել եմ:

          Ուսումնական տարվա առաջին ամիսն էր: Կոստան Զարյանի կենսագրությունն ուսումնասիրելիս 12-րդ դասարանում իմ լավագույն աշակերտուհիներից մեկին դաս հարցրի: Նա, որ ՀՀ-ում հայ գրականության առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլում 2-րդ տեղ էր զբաղեցրել, ասաց, որ չի սովորել գրողի կենսագրությունը: Միաժամանակ, իմ զարմացած հայացքը նկատելով, հանգիստ ավելացրեց, որ չի սիրում այդ գրողին: Բայց երբ հարցրի, որ ամառային արձակուրդի ժամանակ կարդացե՞լ է հանձնարարված նյութը` Զարյանի «Նավը լեռան վրա» վեպը, հանգիստ տոնով ասաց, որ կարդացել է: Կարծես ջուր մաղվեց գլխիս, երբ հայտնեց, որ Արա Հերյանի` վեպի գլխավոր հերոսի կերպարն առանձնակի տպավորություն չի թողել իր վրա, տարբեր իրավիճակներում հայտնվելով` նա կարողացել է գլուխ պահել` փրկելով իր անձը:

          Հետաքրքիր է, ո՞րն էր իմ աշակերտուհու` այդ գրողին «չսիրելու» պատճառը: Գուցե ծագումով արևելահայ լինելով` Զարյանը դարձել էր Սփյուռքի գրող կամ աշխարհայացքն ու գեղագիտական ըմբռնումները ձևավորվել էին համաշխարհայի՞ն մշակույթի խառնարանում: Բայց չէ՞ որ սկիզբ առնելով եվրոպական մշակույթի ակունքներից` Զարյանի ամբողջ ստեղծագրծությունը հայ ոգու փառաբանումն է, հայ մարդու ու նրա հայրենի երկրի միասնության գաղափարի հաստատումը:

          Զարմացել էի, առավել շատ, երբ աշակերտուհիս ասաց, եթե «անբավարար» գնահատվի, ինքը չի վիրավորվի, ուղղակի սրտին մոտ չէր, չցանկացավ սովորել: Ես նրան չգնահատեցի այդ օրը, բայց առաջարկեցի համացանցից գտնել գրողի մասին տեղեկություններ, լավ ուսումնասիրելուց հետո իր հայեցողությանն է մնում նրան սիրել-չսիրելու հարցը: Օրեր հետո նա եկավ, թե ամբողջ ժամին ուզում է մենակ ինքը խոսել, լրացուցիչ տեղեկություններ պատմեց, նույնիսկ առաջարկեց հաջորդ դասաժամին գրողի մասին տեսանյութ դիտել, վերջում թե` այս գրողը հանճարեղ մարդ է...

          Ամիսներ անց այդ մասին իմ հոդվածը տպագրվեց ՀՀ-ում հրատարակվող «Անդին» ամսագրում: Դա 2014-ին էր:

          http://andin.am/.../%D5%A3%D6%80%D5%...%D5%AB-%D5.../

          Գրողի կյանքը և նոր սերունդը

          Հեղինակ: Նատաշա Պողոսյան
          (….պետք է գրել այն լեզվով, որով աղոթում ես)
          Այո, հարգելի Նատաշա Պողոսյան, մեթոդի առավելություններից առաջնային է այն, որ մեր սովորողներն հենց իրենք են ուսուցանվող նյութը ուսումնադիրում տանը, ինչպես իրենք են ուզում, ցանկացած արագությամբ, դադարներով կամ առանց դրանց։Կարծում եմ սովորողի այն աշխատանքի արդյունքն է ավելի լավ, որի ղեկավարն է հենց ինքը։

          Comment


          • #80
            Էկոլոգիական խնդրրները և դրանց լուծումները

            Հարգելի ֆորումցիներ, ուզում եմ ձեզ ներկայացնել "շրջված դասարան" մեթոդով իրականացրած վերջին դասերիցս մեկը։Թեման վերաբերում է էկոլոգիական խնդիրներին և դրանց լուծմանը։
            1.Նյութը սկսեցինք ուսումնասիրել մարտ ամսին։Թեմային տրամադրեցինք մի քանի դասաժամ, մոտ մեկ ամիս՝ շաբաթական 2 ժամով։
            2.Տեսադասին նախորդող դասաժամերին նախ ժամանակակից տարբեր այլ մեթոդներով քննարկեցինք, բացահայտեցինք թե ինչ նախնական պատկերացումներ և գիտելիք ունենք նշված թեմայից։Քննարկան ժամանակ բացահայտեցինք, որ խնդիր ունեինք բառապաշարի, տերմինների հետ կապված։
            Քննարկումը բնականաբար տեղի ունեցավ հայերեն տերմիններով շաղախված ( թիրախ լեզուն ֆրանսերենն է)։(Դաս 1)
            3.Մինչև տեսադասի հանձնարարումը ես սովորողներին տրամադրեցի այն տերմինների ցանկը(թարգմանած և տառադարձված), որոնք սովորողներին կխանգարեին նյութը հասկանալուն։
            4.Առաջադրանքի պահանջն ու նպատակը հստակ ձևակերպելուց հետո արդեն սովորողներին փոխանցեցի տեսադասի համացանցյան հղումը։Առաջին դիտման ժամանակ սովորողները պետք է կարողանային հասկանալ նյութի ընդհանուր իմաստը և համեմատեին նախորդ դասին թեմայի վերաբերյալ մերկայացրած իրենց վարկածների հետ։(Դաս 2)
            Տեսադասի հղումը՝
            .https://www.youtube.com/watch?v=0xnYGylRMPM

            5.Երկրորդ դասին նախնական վարկածների և տեսադասի նյութի քննարկումից հետո իրականացրեցինք ինքնագնահատում՝ ինչ գիտեի, ինչ իմացա, էլ ինչ կուզեմ իմանալ։Ապա սովորողներն ստացան հաջորդ դասի առաջադրանքը՝ կրկին դիտել տեսադասը՝ նյութը մանրակրկիտ ընկալելու համար։
            6. Հաջորդ դասին ( դաս 3)Ով, որտեղ, ինչ, երբ, ինչպես հարցերով աղյուսակը լրացնելու միջոցով, բաց հարցերի, կարճ և երկար, ճիշտ և սխալ պատասխաններով վարժությունների միջոցով ամրապնդեցինք ուսուցանվող նյութը։Ապա սկսեցինք պատրաստվել թեմայի շուրջ առաջին նախագծի իրականացման աշխատանքներին(պաստառների պատրաստում)։
            Դասարանը բաժանվեց խմբերի. աշխատանքը խմբային էր։Սկսվեց նախնական աշխատանքը։(Դաս 4)։
            7. Դաս 5_ի ժամին առաջին նախագիծն ավարտվեց։
            Նախագծի արդյունքում ստացված պաստառները կներկայացնեմ հաջորդ գրառման մեջ։Նյութը շարունակելի է։
            Շնորհակալություն։

            Comment


            • #81
              Հարգելիներս ձեզ եմ ներկայացնում նախագծի արդյունքում ստեղծած մեր պաստառներից.
              IMG-4b265e0cc8af51a335ad90a4aeaabd16-V.jpgIMG-d2832199ef9b19c7f0e7cad33d03fe0e-V.jpg
              Վերջին խմբագրողը՝ Վերգինե Հարությունյան; 07-05-19, 12:59.

              Comment


              • #82
                Վերգինե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Նատաշա Պողոսյան, դուք իրավացի եք։Մեթոդն իր մոտեցման ձևով նոր հայտնագործություն չէ։Ուղղակի , շատ բնական պատճառաբանությամբ, կիրառման գործիքներն են փոխվել, ինչից ելնելով էլ՝տերմինների և միջոցների համալրում կա։Հավատացեք, մեթոդն իսկապես արդյունավետ է, կիրառելի։Երբեմն իհարկե սովորողները խնդիրներ ունենում են թե թեման ըմբռնելու հետ կապված, թե կազմակերպչական առումով, սակայն, ընդհանուր առմամբ, աշխատանքը հաճելի և գրավիչ է այս մեթոդով։
                Չարենց ուսումնասիրելու նախօրեին դիտեցինք կնոջ՝ Իզաբելլայի հուշերի վրա նկարահանված փաստագրական ֆիլմը՝ «Մահվան տեսիլը»՝ բանաստեղծի կյանքի վերջին տարիների նկարագրությամբ, որը գրողի դիմանկար է իր մեջ պարունակում, և՛ ժամանակաշրջան, և որի զոհը դարձան բազում անհատներ: Չարենցի տառապալից կյանքի դրոշմը դաջվել էր աշակերտների դեմքերին, ուղղակի աննկարագրելի էր, բայց նաև հասկանալի էր, թե հաջորդ դասաժամերին նրանք ինչպես են ընկալելու բանաստեղծին:

                Այսօր ուսուցչից պահանջվում է շարունակական ինքնակրթություն, գիտելիքների, մասնագիտական կարողությունների վերանայում՝ արդի պահանջներին համապատասխան: Համացանցի միջոցով ձայնային և տեսողական տեղեկատվության միաժամանակյա օգտագործումը բարձրացնում է մտապահելու ունակությունը, զարգանում է աշակերտների տեսողական և պատկերավոր մտածողությունը, ձեռք բերված գիտելիքները հիշողության մեջ պահպանվում են ավելի երկար: Թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների աշխատանքը նպատակաուղղված պետք է լինեն որոնողական-հետազոտական ուսումնասիրություններին, որոնք պայմաններ են ստեղծում հաջորդ դասաժամերի արդյունավետության համար:

                Comment


                • #83
                  Հետաքրքիր մեթոդ, որի շնորհիվ աշակերտի մոտ ձևավորվում է պատասխանատվության զգացում, ժամանակի ճիշտ կառավարում և կատարած աշխատանքի արժևորում։

                  Comment


                  • #84
                    《Շրջված դասարան》 մեթոդով 9_րդ դասարանում անցկացրեցինք "La Chanson Française" թեման։Աշակերտները նոր դասին նախապատրաստվել էին՝պատրաստելով սահիկաշարեր իրենց նախընտրած երգիչ_երգչուհիների մասին։Յուրաքանչյուրը պատմեց իր նախընտրած երգչի մասին՝առաջարկելով լսել նրա երգերից մեկը։Երգերի տեքստերը բաժանվեցին աշակերտներին,որոնք պետք է լրացնեին բաց թողնված բառերը։Դասի ավարտին հնչեցին հարցեր,որոնց աշակերտները կկարողանային պատասխանել,եթե ուշադիր դիտեին սահիկաշարերը և լսեին իրենց ընկերներին։Աշակերտները մեծ հաճույքով էին աշխատել։

                    Comment


                    • #85
                      Hasmik Mayilyan-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հետաքրքիր մեթոդ, որի շնորհիվ աշակերտի մոտ ձևավորվում է պատասխանատվության զգացում, ժամանակի ճիշտ կառավարում և կատարած աշխատանքի արժևորում։
                      Հարգելի Հասմիկ, ուրախ եմ Ձեզ տեսնել թեման քննարկողների խմբում։Իսկապես սովորողները այս մեթոդով աշխատելուց հաճախ դառնում են դասի ստեղծման համահեղինակներ, ինչի արդյունքում իսկապես տեսնում են, որ իրենց դերը որպես դասը կերտողի , ոչ պակաս կարևոր է, քան ուսուցչինը։Սա նրանց ավելի պատասխանատու է դարձնում։Նրանք որոշ չափով դառնում են դասի ընթացքի "ղեկավարներ", որտեղից էլ գալիս է դասին մասնակցելու մոտիվացիան և ակտիվությունը։

                      Comment


                      • #86
                        Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Չարենց ուսումնասիրելու նախօրեին դիտեցինք կնոջ՝ Իզաբելլայի հուշերի վրա նկարահանված փաստագրական ֆիլմը՝ «Մահվան տեսիլը»՝ բանաստեղծի կյանքի վերջին տարիների նկարագրությամբ, որը գրողի դիմանկար է իր մեջ պարունակում, և՛ ժամանակաշրջան, և որի զոհը դարձան բազում անհատներ: Չարենցի տառապալից կյանքի դրոշմը դաջվել էր աշակերտների դեմքերին, ուղղակի աննկարագրելի էր, բայց նաև հասկանալի էր, թե հաջորդ դասաժամերին նրանք ինչպես են ընկալելու բանաստեղծին:

                        Այսօր ուսուցչից պահանջվում է շարունակական ինքնակրթություն, գիտելիքների, մասնագիտական կարողությունների վերանայում՝ արդի պահանջներին համապատասխան: Համացանցի միջոցով ձայնային և տեսողական տեղեկատվության միաժամանակյա օգտագործումը բարձրացնում է մտապահելու ունակությունը, զարգանում է աշակերտների տեսողական և պատկերավոր մտածողությունը, ձեռք բերված գիտելիքները հիշողության մեջ պահպանվում են ավելի երկար: Թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների աշխատանքը նպատակաուղղված պետք է լինեն որոնողական-հետազոտական ուսումնասիրություններին, որոնք պայմաններ են ստեղծում հաջորդ դասաժամերի արդյունավետության համար:
                        Հարգելի Նատաշա Պողոսյան, շնորհակալություն գրառման համար։ Ինչպես Դուք եք նշել, ցանկացած մարդ, հատկապես ուսուցիչը, պետք է զբաղվի շարունակական ինքնակրթությամբ, որպեսզի կարողանա գտնել այսօրվա ՝ բազում աղբյուրներից տարբեր տեսակի ինֆորմացիա ստացող սովորողի կողմից տրվող հարցերին։
                        Ինչ վերաբերում է տեսադասերի, աուդիոդասերի արդյունավետությանը, ևս կիսում եմ Ձեր կարծիքը։Իմ փորձը ցույց է տալիս, որ սովորողներն իսկապես ավելի հեշտ են մտապահում այդ տեսակի նյութերի բովանդակությունը, քան ուսուցչի կողմից մատուցվող ավանդական մեթոդմերի արդյունքում։

                        Comment


                        • #87
                          Մարգարիտա Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          《Շրջված դասարան》 մեթոդով 9_րդ դասարանում անցկացրեցինք "La Chanson Française" թեման։Աշակերտները նոր դասին նախապատրաստվել էին՝պատրաստելով սահիկաշարեր իրենց նախընտրած երգիչ_երգչուհիների մասին։Յուրաքանչյուրը պատմեց իր նախընտրած երգչի մասին՝առաջարկելով լսել նրա երգերից մեկը։Երգերի տեքստերը բաժանվեցին աշակերտներին,որոնք պետք է լրացնեին բաց թողնված բառերը։Դասի ավարտին հնչեցին հարցեր,որոնց աշակերտները կկարողանային պատասխանել,եթե ուշադիր դիտեին սահիկաշարերը և լսեին իրենց ընկերներին։Աշակերտները մեծ հաճույքով էին աշխատել։
                          Հարգելի Մարգարիտա, շնորհակալություն գրառման համար։Շատ հետաքրքիր մեթոդ եք ընտրել երգերի տեքստի վրա աշխատելու համար։
                          Խորհուդ կտամ հարցումն էլ իրականացնել էլեկտրոնային տարբերակով kahoot.com և quizizz.com գործիքների միջոցով։Դուք ինքներդ ստեղծում եք հարցաշարերը, սովորողներն առցանց միանում են և միաժամանակ համացանցով պատասխանում հարցերին։Գնահատումը միավորային է, արդյունքները պահպանվում են Ձեր էջում, մատյանի նման։

                          Comment


                          • #88
                            Հարգելի ֆորումցիներ, ձեզ եմ ներկայացնում "էկոլոգիական խնդիրներ" թեմայի շրջանակներում շրջված դասարան մեթոդով իրականացրած մեր հաջորդ նախագծի նկարներից.
                            20190414_132651.jpg
                            20190414_124219.jpg
                            20190414_124230.jpg
                            20190414_131043.jpg
                            Բույսեր ենք ցանել, հետևում ենք, որ աճեն։

                            Comment


                            • #89
                              Երբ միաժամանակ երեխայի մոտ զարգացնում ես բնությունը սիրելու, բնության բարիքներից ոչ միայն օգտվելու, այլ զարգացնելու կարողությունը:Նաև շատ գովելի է մինչառարկայական կապի ճիշտ օգտագործումը:

                              Comment


                              • #90
                                Շնորհակալություն,հարգելի' Վերգինե, արձագանքի համար։Շատ լավ ՏՀՏ գործիքներ եք նշել։Դրանք իսկապես ուսումնական գործընթացը դարձնում են հետաքրքրական ու ժամանակի շնչին համապատասխան։
                                Վերջին խմբագրողը՝ Մարգարիտա Հարությունյան; 14-05-19, 22:55.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X