Շնորհակալություն այս օգտակար տեղեկատվության համար։Ես աշակերտների խմբեր , առաջադրանքներ, թեստեր ստեղծելու Ձեր ճանաչած հարթակների կողքին կառաջարկեմ socrative.com հարթակը։Հետաքրքիր է Դուք ո՞ր հարթակից եք օգտվում։
Ուսուցման "Շրջված դասարան" մեթոդի արդյունավետությունը
Collapse
X
-
Շնորհակալություն գրառման համար հարգելի Գայանե։Հետաքրքիր է 8,9_րդ դասարանի սովորղները խնդիրներ չե՞ն ունենում նոր հանձնարարված թեմայի տեսական հատվածը տանն ուսումնասիրելու, ըմբռնելու հետ։ Եթե սովորողն ասում է, որ ինքը տեսադասից ոչինչ չի հասկացել, ինչպես եք վարվում, ինչ գործողություններ եք ձեռնարկում։
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի կոլեգա, շատ հետաքրքիր և ժամանակակից մեթոդ եք քննարկում: Կարծում եմ` մեր օրերում շատ կիրառելի մեթոդ է, որի կիրառմամբ ապահովվում էամբողջ դասարանի ներգրավածությունը դասապրոցեսին: Շատ կարևոր է, որ ուսուցիչը նախորոք շատ լավ պատրաստված լինի դասին և զինված լինի հետաքրքիր նյութերով:
- Մեջբերում
Comment
-
-
Այո, լիովին համամիտ եմ: Այս մեթոդով աշխատելիս առավել կարևոր է դասի նախապատրաստական փուլին լրջագույնս մոտենալը:Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Վերգինե, շնորհակալություն արձագանքի համար: Կարծում եմ՝ երբեմն կիրառում ենք այս մեթոդը՝ չխորանալով դրա էության մեջ, սակայն երբ այն գիտականորեն, մտածված քայլերով, կազմակերպված, ճիշտ պլանավորման դեպքում արդյունքում կունենանք արդյունավետ դաս:
- Մեջբերում
Comment
-
-
Շնորհակալություն հարցի համար: Հարգելի Վերգինե, քանի որ «Շրջված դասարան» մեթոդը համեմատաբար նոր է, ապա կիրառման փորձս էլ այնքան մեծ չէ: Այս մեթոդով սկսել եմ աշխատել այս տարվանից: Հիմնականում կիրառում եմ համեմատաբար թեթև թեմաների ժամանակ: Սկզբում պարզում եմ, թե դասարանից քանի հոգի չի հասկացել նյութը: Եթե աշակերտների կեսից ավելին չեն հասկացել, նշանակում է, որ խնդիրը տեսադասի մեջ է (երևի լավ չի բացատրած), եթե մեկ-երկու աշակերտ չի հասկացել, ապա մյուս աշակերտների օգնությամբ բացատրում ենք անհասկանալի հարցերը: Դեռևս լուրջ խնդիրների չեմ հանդիպել այս մեթոդով աշխատելիս:Վերգինե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումըՇնորհակալություն գրառման համար հարգելի Գայանե։Հետաքրքիր է 8,9_րդ դասարանի սովորղները խնդիրներ չե՞ն ունենում նոր հանձնարարված թեմայի տեսական հատվածը տանն ուսումնասիրելու, ըմբռնելու հետ։ Եթե սովորողն ասում է, որ ինքը տեսադասից ոչինչ չի հասկացել, ինչպես եք վարվում, ինչ գործողություններ եք ձեռնարկում։
- Մեջբերում
Comment
-
-
«Մեդիակրթությունը դպրոցում»
Հարգելի ուսուցիչներ քանի որ «Շրջված դասարան» մեթոդը հանրակրթություն մուտք է գործել տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հանրակրթություն մուտք գործելուն զուգընթաց և անմիջականորեն տեղեկատվական աննախադեպ հոսքի արդյունքում, ապա առաջարկում եմ ժամանակ առ ժամանակ մուտք գործել նաև իմ վարած «Մեդիակրթությունը դպրոցում» թեման փորձել կապել այս երկու թեմաները միմյանց հետ և կիսվել ձեր փորձով: Շնորհակալություն
- Մեջբերում
Comment
-
-
Համաձայն եմ հարգելի Ֆլորա։Իսկապես նորություն չէ այն, որ սովորողները դասարանում տարրատեսակ առաջադրանքների միջոցով ամրապնդում են ուսումնասիրած նյութը։ Ուղղակի տարբերությունն այն է,որ նոր նյութը ոչ թե ուսուցիչն է երբեմն դասի կեսը, եթե ոչ ավելին, ներկայացնում,բացատրում, այլ սովորողն է տանը դրան ժամանակ հատկացնելով ուսումնասիրում։
Բայց մի մտատանջություն ունեմ։Եթե սովորողը թեման ուսումնասիրելու ճիշտ ուղուց շեղվում է, բայց դուք հաջորդ օրը դասին արդեն նախապատրաստվել եք ամրապնդման, ինչպե՞ս եք վարվում։
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի Վերգինե, հետաքրքիր էր Ձեր առաջարկած մեթոդը: Կիրառելուց հետո կգրեմ իմ տպավորությունների մասին:Վերգինե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումըՇրջված դասարան մեթոդը մանկավարժական մոտեցում է, որի ժամանակ ուսուցման ավանդական ձևից անցում է կատարվում ժամանակակիցի։ Այստեղ " շրջվում " են դասարանական և տնային աշխատանքների դերերը՝ նոր թեման սովորողը ուսուցչի ուղղորդմամբ կամ ինքնուրույն ուսումնասիրում է տանը, իսկ թեմայից բխող վարժությունները կատարում դասարանում։ Ի դեպ, ըստ այս մեթոդի ուսուցիչը դասապրոցեսում հանդիսանում է միայն որպես միջնորդ, աջակցող։
Հարգելի՜ ուսուցիչներ, ի՞նչ կարծիք ունեք այս մեթոդի վերաբերյալ։Ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումը այս արդիական թեմայի շուրջ։ Շնորհակալություն։
- Մեջբերում
Comment
-
-
Շնորհակալություն հարգեծի Գայանե։Դուք ճիշտ եք նկատել, շատ ավելի մոտիվացնող է նյութը չհադկացած սովորողի համար, երբ իր՝ նյութը ընկալած դասընկերը մասնակից է դառնում բացատրությանը ։Սա նաև կարող է մրցակցություն առաջացնել սովորողների մոտ։Նրամք կփորձեն ավելի լավ աշխատել, որպեսզի, ինչու ոչ, իրենք էլ կարողանան դառնալ բացատրող և ոչ շարունակ չընկալող
Ինձ շատ դուր եկավ Ձեր մանկավարժական մոտեցումը։Կխնդրեմ նմանատիպ իրավիճակներով կիսվեք ինձ հետ։
- Մեջբերում
Comment
-
Comment