Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Անհրաժեշտ անկեղծություն աշակերտների ծնողների հետ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Անհրաժեշտ անկեղծություն աշակերտների ծնողների հետ

    Վարքով ու հատկապես կարգապահությամբ է պայմանավորված մարդու` սոցիումում իր տեղն ու դերը գտնելու, վերջիններս արդյունավետորեն արժևորելու փաստը: Մարդը ձևավորվում է տակավին չնված, սակայն այդ հարցում անփոխարինելի է կրթօջախների դերը: Ուստի աշակերտների մասին խոսելիս, առաջադիմությունից զատ, անհրաժեշտաբար կանդրադառնանք նաև վերջիններիս` դասարանում` երեխաների փոքրիկ «հասարակությունում», դրսևորած վարքին ու կարգապահությանը: Վերոգրյալներով են պայմանավորված սանի ունեցած ընդունակությունների բացահայտումն ու զարգացումը, և իհարկե, կարողությունների, հմտությունների աստիճանական կատարելագործումը, այսինքն` լայն իմաստով նրա ուսումնական առաջադիմության արդյունավետությունը:

  • #2
    Իմ փորձից))

    Comment


    • #3
      Մարդու հետ աշխատանքն ամենից բարդ, անսպասելի ու հետաքրքիր աշխատանքներից մեկն է։ Ամեն մարդ առանձին մի աշխարհ է, ինքնին մի տիեզերք։ Յուրաքանչյուրս ունենք միայն մեզ հատուկ, անկրկնելի մոտեցումը, որով կարող են մեզ հետ շփվել, աշխատել։
      Եվ այս իմաստով յուրաքանչյուր մարդ կարող է անընդհատ խոսել իր փորձից, կիսվել իր փորձով։ Փորձ, փորձեր, որոնք որքան էլ իրար նման, բայց միաժամանակ շատ տարբեր են։
      Քննարկենք ու բացահայտենք մարդուն, այս դեպքում փոքրիկ մարդուն՝ երեխային, մեր սանին, աշակերտին․․․․․․․Գուցե ի վերջո պարզվի, որ այդպես ինքերս մե՞զ ենք բացահայտում ու ճանաչում․․․․․
      Վերջին խմբագրողը՝ ՍԱԹԵՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ; 02-04-19, 00:16.

      Comment


      • #4
        Ակնկալում եմ մասնակիցների ակտիվ քննարկումներ և կառուցողական մոտեցումներ։ Շնորհակալություն

        Comment


        • #5
          Ընդունակություններ ունենալն անհրաժեշտ է, սակայն ոչ բավարար: Այս կամ այն դասարանում քիչ չեն իրենց ընդունակություններով ու կարողություններով աչքի ընկնող աշակերտները, որոնք ունեն նաև անհանգիստ բնավորություն ու անզուսպ էներգիա: Նման աշակերտներից ոմանք հաճախ են անպատրաստ կամ թերի կատարած տնային աշխատանքներով ներկայանում դասի....

          Comment


          • #6
            Հարցին լուծում տալու համար տվյալ դեպքում, ուսուցիչ-աշակերտ անընդհատ կապից բացի, պահանջվում է, իհարկե, ուսուցիչ-ծնող երկկողմանի մշտական փոխհամագործակցություն և փոխվստահություն: Բայց այս առումով կցանկանայինք ընդգծել հատկապես մի հանգամանք: Ծնողը պիտի խոսի իր երեխայի հետ: Խոսքը երեխայի ինքնաբուխ վարքի ճնշման, ձանձրալի բարոյախրատականի ու միալար հանդիմանությունների մասին չէ:

            Comment


            • #7
              Ծնողը պիտի ընկեր լինի իր երեխային, հաճախակի զրուցի նրա հետ կյանքից, մարդուց ու մարդկությունից, բարուց ու չարից, լավ ու վատից, հասարկությունից, արժեքներից, հայրենիքից, ծնողից, տնից, հազար ու մի կարևոր մանրուքներից: Այս բոլորն էլ ի վերջո կկազմեն այն դաստիարակությունը, այն արժեքային համակարգը, որ ծնողը կտա կամ կփոխանցի իր զավակին:

              Comment


              • #8
                Մարդկային կյանքը լուցկու տուփի նման է. նրան շատ լուրջ վերաբերելը ծիծաղելի է, անլուրջ վերաբերելը` վտանգավոր: Մեր աշակերտների անմեղ- վտանգավոր այն տարիքն է, որ չարժի ոչ լուն փիղ դարձնել, ոչ էլ շատ հանգիստ լինել: Մեզանից յուրաքանչյուրն է հիշում մանկությունից մեր հոգին լցնող ու էությունը պարուրող այն նվիրական, անմնացորդ ՀԱՎԱՏԸ, որն ունեինք ծնողի ամեն մի խոսքի, գործի նկատմամբ:

                Comment


                • #9
                  Հիմա մեր աշակերտները նույն այդ տարիքում են: Ու հիմա է, որ նրանց միտքն ու հոգին մաքուր գրատախտակ են հիշեցնում, ու ինչ գրենք, այդ էլ կտպվի նրանց ուղեղում: Հաճախ ենք տրտունջներ լսում դասարանում աշակերտների վարքին, կարգապահությանը, շարժուձևին, դպրոցի, դասարանի նկատմամբ նրանց բացակայող կամ ոչ բավարար ուշադրության նկատմամբ ունեցած մեր խիստ վերաբերմունքի պատճառով: Ամենաքիչը ծիծաղելի է:

                  Comment


                  • #10
                    Ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ այն աշակերտից, որ դասերին հաճախում է հենց այնպես, առանց ուշադրության, առանց պատասխանատվության տարրական զգացումի, անտարբեր է իր դասարանի մաքրության, իր դասընկերոջ, իր աշխատանքային սեղանի կոկիկության, տետրի մաքրության, գեղեցիկ ձեռագրի և այլ նմանատիպ կարևոր մանրուքների նկատմամբ: Ի՞նչ ակնկալել այն աշակերտից, որ դպրոց է գալիս զուտ ընկերներին տեսնելու, նրանց հետ չարաճճիություններ անելու և ուրախ ժամանակ անցկացնելու համար: Նման աշակերտին կարելի է «փրկել» միայն կարգապահությամբ:

                    Comment


                    • #11
                      ՍԱԹԵՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
                      Ծնողը պիտի ընկեր լինի իր երեխային, հաճախակի զրուցի նրա հետ կյանքից, մարդուց ու մարդկությունից, բարուց ու չարից, լավ ու վատից, հասարկությունից, արժեքներից, հայրենիքից, ծնողից, տնից, հազար ու մի կարևոր մանրուքներից: Այս բոլորն էլ ի վերջո կկազմեն այն դաստիարակությունը, այն արժեքային համակարգը, որ ծնողը կտա կամ կփոխանցի իր զավակին:
                      Այսօրվա իրականությունում բացակայող հանգամանք, մի բան , որ ծնողներն անտեսում են... Դուք ճիշտ եք նկատել, պետք է նրբորեն ծնողների հետ աշխատանք տանել այդ ուղղությամբ...

                      Comment


                      • #12
                        Ի դեպ՝ դժվարագույն աշխատանքներից մեկը ուսուցչի համար հենց ծնողի հետ աշխատանքն է։ Ավելի դժվար, քան աշակերտի հետ աշխատանքն է։ Բայց ամեն դեպքում անհրաժեշտություն է ․․․․

                        Comment


                        • #13
                          ՍԱԹԵՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
                          Ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ այն աշակերտից, որ դասերին հաճախում է հենց այնպես, առանց ուշադրության, առանց պատասխանատվության տարրական զգացումի, անտարբեր է իր դասարանի մաքրության, իր դասընկերոջ, իր աշխատանքային սեղանի կոկիկության, տետրի մաքրության, գեղեցիկ ձեռագրի և այլ նմանատիպ կարևոր մանրուքների նկատմամբ: Ի՞նչ ակնկալել այն աշակերտից, որ դպրոց է գալիս զուտ ընկերներին տեսնելու, նրանց հետ չարաճճիություններ անելու և ուրախ ժամանակ անցկացնելու համար: Նման աշակերտին կարելի է «փրկել» միայն կարգապահությամբ:

                          Եթե խոսքը միջին դպրոցի աշակերտի մասին է, ապա տարիների անուշադրությունը ծնողի կողմից և անտարբերությունը ուսուցչի կողմից հետագա աշխատանքների կազմակերպման հարցում մեծ դժվարությունների առաջ կկանգնեցնեն: Սակայն նմանատիպ աշակերտների հետ աշխատելիս պետք է համագործակցել դպրոցում աշխատող հոգեբանների հետ (ամեն դպրոց հոգեբան չունի, մնում է ուսուցիչը որոշ չափով հոգեբան լինի), որպեսզի բացահայտեն դասերին հենց այնպես հաճախող, առանց ուշադրության, առանց պատասխանատվության տարրական զգացումի, իր դասարանի մաքրության, իր դասընկերոջ, իր աշխատանքային սեղանի կոկիկության, տետրի մաքրության, գեղեցիկ ձեռագրի անտարբերության պատճառները, բացահայտեն այդ աշակերտի հետաքրքրությունները: Հնարավոր չի որ այդ աշակերտները որևէ հետաքրքրություն չունենան, պետք է նրանց մոտիվացնել և խրախուսել,հատկապես դեռահասության շրջանում պետք է բացառել անձին վիրավորել-կոպտելը (ցանկացած տարիքում)...

                          Comment


                          • #14
                            Երբեմն անհրաժեշտ անկեղծությունը դուր չի գալիս ծնողներին, երբ հատկապես խոսում ես երեխաների գիտելիքների և գնահատման մասին: Բնականաբար բոլոր ծնողներն են ցանկանում ,որ իրենց երեխան օրինակելի լինի թե´ վարքի , և թե´ ուսումնառության տեսանկյունից: Անշուշտ, ուսուցիչն էլ է դա ուզում, բայց անհրաժեշտ է, որ ծնողը հավատա և վստահի ուսուցչին, նաև համագործակցի ցանկալի արդյունքին հասնելու համար:

                            Comment

                            Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                            Working...
                            X