Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐ,ՀՆԱՐՆԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Zhanneta
    replied
    Հարգելի ուսուցիչներ,նդրում եմ կիսվել ձեր կարծիքներով և քննարկել ԳՈՒՍ մեթոդի առավելությունների մասին
    ԳՈՒՍ-ը, կոնկրետ ինձ, թույլ է տալիս պատկերացում կազմել աշակերտների՝ տվյալ թեմայի վերաբերյալ ունեցած նախնական գիտելիքների մասին
    Զարգանում են աշակերտների ինքնահարցման ,ինքնավերլուծության հմտությունները, նրանք սովորում են ավելի ակտիվորեն կարդալ՝ թեմային առնչվող իրենց հարցերին պատասխանները գտնելու համար

    Թողնել հաղորդագրություն:


  • Zhanneta
    replied
    <<Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները ինֆորմատիկայի դասավանդման գործընթացում>>
    Կապանի N13 հիմնական դպրոցի VIIա դասարանում տեղի ունեցավ բաց դաս Ինֆորմատիկա առարկայից:
    /Ինֆորմատիկայի ուսուցիչ Հերմինե Պողոսյան/
    Դասի թեման՝ <<Ապահով համացանց>>
    Դասի նպատակը՝
    ա/Համակարգված գիտելիքների տրամադրումն է համացանցի և արդյունավետ օգտագործման մասին
    բ/Օգնել աշակերտներին ճիշտ և անվտանգ որոնում կատարել
    գ/ Համացանցի օգտագործման հնարավորությունների վերաբերյալ սովորողների գիտելիքների մակարդակի բարձրացում
    դ/Աշակերտների կողմից համացանցից անվտանգ օգտվելու կանոնների յուրացում:
    Դասը սկսվեց ԱԽ-ի նախագահ Լիլիթ Մկրտչյանի <<Ապահով համացանց>> թեմայով զրույցով:
    Քննարկումներ եղան հետևալ հարցերի շուրջ
    1. Ո˚ր տարիքից կարելի է համացանց մտնել:
    2. Կարող ենք արդյոք ունենալ անձնական էլեկտրոնային հասցեն, ստեղծել բլոգներ կամ գրանցվել սոցիալական ցանցերում
    3. Ի˚նչ տնային կանոններ պետք է սահմանել համացանցի օգտագործման համար:
    4. Կարո˚ղ են արդյոք մեծահասակները կարդալ մեր հաղորդագրությունները:
    5. Ինչ է համացանցային կախվածությունը:
    6. Ի՞նչ պետք է իմանալ համակարգչային վիրուսների մասին:
    7. Ի՞նչ պետք է անել, երբ անհանգստացնում են համացանցում:
    Համացանցին առնչվելու անվտանգությունը և էթիկան
    1. Առանց ծնողների թույլտվության որևէ անձնական ինֆորմացիա (նշանաբան,անուն-ազգանուն,հեռախոսի համար,հասցե,դպրոցի համար և այլն) մ'ի հայտնեք համացանցի ձեր նոր ծանոթներին:
    2. Մի բացեք այն էլեկտրոնային նամակը, ֆայլը կամ WEB էջը,որը ստացել եք անհայտ կամ վստահություն չներշնչող անձից:
    3. Բացի ընտանիքի անդամներից՝ ոչ մեկին մի վստահեք ցանց մուտք գործելու ձեր նշանաբանը. դա հետագայում կարող է տհաճությունների կամ նույնիսկ փորձանքի հանգեցնել:
    Իսկ դասավանդման գործընթացում կիրառվեց նորագույն մեթոդաբանություն՝ ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիա / հեռախոսներ/, որոնց օգտագործումը, դասը դարձրեց առավել հետաքրքիր, հիշվող ու ուսանելի սովորողների համար: Ինչպես փաստում է ուսուցիչը, ուսուցման գործընթացի խաղայնացումը՝ գեյմիֆիկացիան, լուրջ խաղերը և դասերի ընթացքում սմարթ հեռախոսների օգտագործումը՝ «m-learning»-ը, զգալիորեն բարձրացնում են աշակերտների շահագրգռվածությունը, մոտիվացնում են նրանց, ապահովում ներգրավումը կրթական գործընթացներում։ Ուսուցչին հաջողվեց «կենդանի» աշխարհը ներբերել լսարան, դրանով իսկ՝ ապահովել ուսումնառողների ներգրավվածությունն ու մասնակցությունը:
    Աշակերտները դասին ծանոթացան խաղային տեխնոլոգիաներին, խաղերին, քննարկեցին շարժական՝ «mobile» ուսուցման կիրառման նպատակները, գործառույթներն ու առանձնահատկությունները:
    Համաձայնեք, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը դասավանդման գործընթացներում այսօր ուղղակի անհրաժեշտ նախապայման է, և այդ համատեքստում արդիական ու կարևոր են դառնում այդ մեթոդաբանության և գործիքների կիրառման փորձի փոխառումն ու տեղայնացման հնարավորությունների ապահովումը: Դա թույլ կտա սովորողների մոտ զարգացնել անհրաժեշտ տեղեկատվական մշակույթ, սովորողին հաղորդել գիտելիքների մեծ ծավալ և ձևավորել արժեքային համակարգ ու անհրաժեշտ այն հմտությունները, որոնք պետք է ունենա դպրոցի շրջանավարտը մոտ ապագայում: Տեխնոլոգիաներին տիրապետելու հմտություններն ու գիտելիքներն ուսումնառության ընթացքում բարձրացնում է կրթության որակը, ընդլայնում սովորողների ստեղծագործական աշխատանքի հնարավորությունները, թույլ տալիս սովորողներին հաղորդակցվել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի իրենց հասակակիցների հետ: Ի մի բերելով վերոասացյալը՝ նկատենք, որ «տեսողական աշխատանքը» աշակերտներին տալիս է կարևոր և հազվադեպ հնարավորություն՝ ձեռք բերել ինչպես ճանաչողական, այդպես էլ հուզական (զգայական) ըմբռնում:
    ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյանhttps://www.facebook.com/10000816207...type=1&theater

    Թողնել հաղորդագրություն:


  • Zhanneta
    replied
    Հայաստանն ամենուր է.
    Today I had skype session with Nadezhda,Nazmul, Nataly & students from Russia / Volgograd, Krasnoyarsk/ , Bangladesh. They were very excited because that 2020 was their first Skype session. I was also excited to connect with them. We talked about teaching methods , about school.
    Hope we will connect next time again.
    Thanks #Microsoft for these opportunity.
    #ARMENIA-Kapan #Banglades #Russia
    #Mystery #Skype #MIEEXPERT #MIEMasterTrainer #Flipgrid #Wakelet#MicrosoftEdu
    Այսօր ես Skype նստաշրջան ունեցա Նադեժդայի, Նազմուլի, Նատալիի և նրանց ուսանողների հետ Ռուսաստանից / Վոլգոգրադ, Կրասնոյարսկ /, Բանգլադեշ: Նրանք շատ ոգևորված էին, քանի որ այդ 2020 թվականի Skype- ի նրանց առաջին նստաշրջանն էր: Ես նույնպես հուզված էի.: Խոսեցինք դասավանդման մեթոդների, դպրոցի մասին:
    Հուսով եմ ՝ հաջորդ անգամ նորից կկապվենք:
    Շնորհակալություն #Microsoft- ին այս հնարավորության համար:
    # ՀԱՅԱՍՏԱՆ-Կապան # Բանգլադեշ # Ռուսաստան
    #Mystery #Skype #MIEEXPERT #MIEMasterTrainer #Flipgrid #Wakelet #MicrosoftEdu
    https://www.facebook.com/photo.php?fbid=2551275698442297&set=pcb.2551278368442030&type=3&theaterimage_2020_02_03T04_13_53_311Z.png
    Կցված ֆայլեր

    Թողնել հաղորդագրություն:


  • Zhanneta
    replied
    Առաջարկում եմ մաթեմատիկայի ուսուցիչներին Հնգյակի մի օրինակ:
    Թվեր
    Խորհրդավոր,զարմանալի
    Գումարվող,հանվող,բազմապատկվող
    Իմաստալից,ամեն ինչ հաշվող
    Մեծություններ

    Թողնել հաղորդագրություն:


  • Zhanneta
    replied
    Ապա կարդում ենք երկրորդ հատվածը և փորձում գուշակել,թե ինչ կարող է տեղի ունենալ երրորդ հատվածում,այսպես՝ շարունակաբար:Լրացնում են աղյուսակի համապատասխան վանդակը___________1.Ի՞նչ է պատահելու, 2.Ի՞նչ փաստեր ունեմ,3. Ի՞նչ եղավ:
    Բայց ասեմ,որ շատ սիրում եմ Հնգյակ մեթոդը: Այն շատ լավ միջոց է ստացած տեղեկատվությունը համադրելու, աշակերտի ընկալումը ստուգելու և այն ստեղծագործաբար արտահայտելու համար: Իհարկե,Հնգյակը կշռադատման փուլի արդյունավետ միջոց է:

    Թողնել հաղորդագրություն:


  • Zhanneta
    replied
    Շարունակենք ուսուցման ժամանակակից մեթոդների քննարկումը
    Իմաստի ընկալման փուլում ես հաճախ եմ կիրառում կանխագուշակումների աղյուսակը:Տեքստը բաժանում եմ տրամաբանական ավարտ ունեցող հատվածների և ընթերցում ենք ոչ թե ամբողջությամբ,այլ առանձին հատվածներով:Կարդում ենք առաջին հատվածը և կանխագուշակում,թե ինչ կարող է տեղի ունենալ հաջորդ հատվածում՝ հենվելով տեքստի կոնկրետ փաստի վրա:

    Թողնել հաղորդագրություն:


  • Zhanneta
    replied
    Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը

    Այո,համաձայն եմ Ձեզ հետ Արմենուհի,բայց ուսուցիչը առանց համացանցի դժվարությամբ կլուծի այն խնդիրները,որոնք կապված են լայնամասշտաբ և բազմազան տեղեկություններ հավաքելու հետ:: Համաձայն եմ,որ վեբ որոնում կազմակերպումն ու իրագործումը ավելի բարդ է: Ու կարելի է այն դասակարգել ըստ բարդության:
    Ժամանակակից ուսուցիչը պետք է որդեգրի կառուցողական մոտեցում և կիրառի դասավանդման նորարարական մեթոդներ: Դասարանում կատարվող աշխատանքին կարող են օժանդակել առկա ժամանակակից ՏՏ սարքավորումները և համակարգչային ծրագրերը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ռուզաննա Խաչատրյան
    replied
    Հարգելի Ժանետա, իմաստի ընկալման փուլում արդյունավետ աշխատանքներից են և խմբային աշխատանքները և գործնական աշխատանքները: Նրանք և մոտիվացնում են աշակերտներին և համագործակցային տարբերակը օգնում է ավելի հասկանալի դարձնել տվյալ նյութը: Շատ լավ մեթոդ է նաև հարցադրումների մեթոդը, երբ բաց հարցերի օգնությամբ կարողանում եք աշակերտներին մղել մտածողության, որը ավելի հասկանալի է դարձնում քննարկված թեման:

    Թողնել հաղորդագրություն:


  • Zhanneta
    replied
    Հարգելի գործընկերներ, իմաստի ընկալման փուլում ինչ մեթոդներ եք նպատակահարմար գտնում կիրառել:Խնդրում եմ քննարկել, փոխանակել կարծիքներ

    Թողնել հաղորդագրություն:


  • Zhanneta
    replied
    Սակայն այն կարող է ունենալ իր վտանգները
    Մեծածավալ տեղեկատվության առկայության դեպքում աշակերտը չի կարողանա այն վերլուծել/մանավանդ սկզբնական շրջանում/
    Համացանցում ոչ հստակ չափանիշներով որոնումը կարող է շեղել աշակերտին որոնման հիմնական ուղղությունից/ մեծանում է ուսուցչի ուղղորդող դերը/
    Տեղեկատվական աղբյուրների հետ աշխատելիս աշակերտների՝ օտար լեզուներին տիրապետելու աստիճանը և տարիքային առանձնահատկությունները կարող են խոչընդոտել աշխատանքի պատշաճ կատարմանը
    Համացանցում տեղեկատվությունը ոչ միշտ է հավաստի

    Թողնել հաղորդագրություն:


  • Zhanneta
    replied
    Վեբ որոնման առաջադրանքներն ըստ բարդության
    Թեմայի ուսումնասիրման համար կարելի է օգտագործել հետևյալ հղումները
    1.Տրված թեմային վերաբերող մուլտիմեդիա նյութի ավաքածուի ստեղծում:
    2.Անհատական հանձնարարականներ ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ
    3.Պրոբլեմային հանձնարարականներ:Դերային խաղի միջոցով հիմնահարցի լուծում
    Իհարկե,այս ամենի խոր վերլուծություն,սեփական տեսակետի և դիրքորոշման առաջադրում

    Թողնել հաղորդագրություն:


  • Zhanneta
    replied
    Արմենուհի Նավոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ վեբ-որոնումը, համաձայն եմ Ձեզ հետ հարգելի Ժանետա, ինչ խոսք,շատ արդիական է։Բայց երբեմն աշակերտները շատ են հեռանում դասագրքից և հիմնական ուսուցանվող նյութը թերի է մնում։
    Այո,համաձայն եմ Ձեզ հետ Արմենուհի,բայց ուսուցիչը առանց համացանցի դժվարությամբ կլուծի այն խնդիրները,որոնք կապված են լայնամասշտաբ և բազմազան տեղեկություններ հավաքելու հետ:: Համաձայն եմ,որ վեբ որոնում կազմակերպումն ու իրագործումը ավելի բարդ է: Ու կարելի է այն դասակարգել ըստ բարդության:

    Թողնել հաղորդագրություն:


  • Արմենուհի Նավոյան
    replied
    Իսկ վեբ-որոնումը, համաձայն եմ Ձեզ հետ հարգելի Ժանետա, ինչ խոսք,շատ արդիական է։Բայց երբեմն աշակերտները շատ են հեռանում դասագրքից և հիմնական ուսուցանվող նյութը թերի է մնում։

    Թողնել հաղորդագրություն:


  • Արմենուհի Նավոյան
    replied
    Բարև ձեզ։Շատ կարևոր թեմա է քննարկվում։Ես ևս կիրառում եմ վենի դիագրամը գործնական աշխատանքների ժամանակ։Բայց սիրում եմ նաև պրիզման թե խթանման, թե անդրադարձի փուլերում և թե գործնական աշխատանքներում։

    Թողնել հաղորդագրություն:


  • Zhanneta
    replied
    Վեբ-որոնման արդյունքում սովորողը հնարավորություն կունենա որոնել,մշակել,վերամշակել տեղեկատվությունը՝ ստեղծելով նոր արդյունք, համեմատել,սեփական վարկածներ առաջադրել,լուծման ճանապարհներ գտնել և այլն: Դա կառուցելու է նոր մոդել,որն էլ հետագայում կկիրառի հետազոտական աշխատանք կատարելիս:

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X