Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐ,ՀՆԱՐՆԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք քննարկենք,թե որտեղ կարելի է օգտագործել Վենի դիագրամը.
    Այն կարելի է օգտագործել հիմնականում նյութի ամփոփման և ընդհանրացման ժամանակ՝ գաղափարները,երևույթները,անձերին միմյանց հակադրելու կամ ընդհանրությունները ցույց տալու նպատակով:
    Հարգելի Ժանետա,ուսուցման մեթոդները,հնարները ուսուցչի գործիքներն են`նյութը մատչելի ու հետաքրքիր մատուցելու համար:Վենի դիագրամը հաճախակի եմ օգտագործում քիմիայի դասերին,որը հնարավորություն է տալիս տարբեր նյութերի հատկությունները,տարբեր երևույթները կամ նույն նյութի տարբեր տարաձևությունների հատկությունները համեմատելու համար:Եվ որ ամենակարևորն է գտնել ընդհանրությունները:Այս հնարը հնարավորություն է տալիս զարգացնել աշակերտի վերլուծական մտածողությունը:

    Comment

    • #17
      Շնորհակալություն հարգելի ուսուցիչներ: Ուզում եմ խոսենք Մանրապատում մեթոդի կիրառման մասին:

      Comment

      • #18
        Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
        Շնորհակալություն հարգելի ուսուցիչներ: Ուզում եմ խոսենք Մանրապատում մեթոդի կիրառման մասին:
        Այս մեթոդի կիրառման ժամանակ ձևավորվում են ոչ միայն համապատասխան կարողություններ ու հմտություններ,այլև ինքնուրույնություն:Այս մեթդի ժամանակ կարելի է աշակերտներին առաջարկել ,որ իրեն կյանքից հիշեն ինչ-որ դեպք՝ կապված ստեղծագործության բովանդակությանը:Դրանով սովորողները ոչ միայն ակտիվացնում են,այլև որոշակի կապ է ստեղծվում կյանքի և ստեղծագործության միջև:

        Comment

        • #19
          Կարելի է նյութը ընթերցելուց հետո առաջարկել սովորողներին պատասխանել հետևյալ կետերին՝ ըստ հերթականության.
          ա/Մեկ նախադասությամբ գրել, թե ինչի մասին էր ստեղծագործությունը
          բ/Տեքստից ընտրել մի հղում,որը բնութագրում է ստեղծագործությունը:
          գ/Մեկ բառով բնութագրել ստեղծագործությունը: Այդ մեկ բառը կարող են ընտրել տեքստից:

          Comment

          • #20

            Կարելի է նկարել էսքիզ կամ որևէ խորհրդանիշ,որն արտահայտում է ստեղծագործության միտքը:
            Առաջադրել հարցեր
            ա/Ինչ եք կարծում.ինչ գույնի էր ստեղծագործությունը
            բ/Ինչ երաժշտություն հիշեցիք այս տեքստը կարդալիս /լսելիս/
            գ/ Շարունակել հետևյալ միտքը.<<Ամենալավն այս ստեղծագործության մեջ այն է ,որ...>>

            Comment

            • #21
              Ակտիվ մեթոդները պետք է կիրառվեն ուսուցման գործընթացի այն հատվածում, երբ անհրաժեշտ է զարգացնել ուսանողի մտածողությունը և ճանաչողական ակտիվությունը։ Բայց կարևոր է նաև նշել, որ ակտիվ մեթոդների մեծամասնությունը բազմաֆունկցիոնալ նշանակություն ունեն ուսուցման գործընթացում։
              Ակտիվ ուսուցման մեթոդները – մեթոդներ են, որոնք նպաստում են ուսանողների ճանաչողական գործունեությունը։ Կառուցված են հիմնականում երկխոսության վրա, որը ենթադրում է մտքերի ազատ փոխանակում կոնկրետ խնդրի լուծման ուղիների վերաբերյալ։ ԱՈՒՄ-ը բնութագրվում է ուսանողների ակտիվության բարձր մակարդակով։ Տարբեր մեթոդներով ուսուցման և կրթական-արտադրական արդյունավետ գործունեության ակտիվացման հնարավորությունները բազմազան են, դա կախված է համապատասխան մեթոդի բնույթից ու բովանդակությունից, կիրառման ձևից և ուսուցչի հմտությունից։

              Comment

              • #22
                Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը

                Հարգելի ուսուցիչներ հավանաբար, կհամաձայնեք, որ դասի դաստիարակչական բաղկացուցիչը պակաս կարևոր չէ, քան ուսումնականը, և այդ երկու բաղկացուցիչները փոխկապված են: Ինչպե՞ս երեխան կվարժվի կատարել իր աշխատանքը` ուսումը: Կլինի՞ արդյոք, ուսումը գրավիչ նրա համար, կստիպի՞ մտածել, քննադատորեն վերաիմաստավորել: Այս ամենը և շատ այլ բան կախված է նրանից, թե դասի ժամանակ ինչ պայմաններ են ստեղծված երեխաների ուսումնառության համար:
                Ուսուցման ինտերակտիվ մոդելը կազմակերպում է ուսուցման այնպիսի պայմաններ, որոնց առկայությամբ բոլոր սովորողները ակտիվորեն փոխգործակցում են: Ինտերակտիվ ուսուցման կազմակերպումը ենթադրում է կենսական իրավիճակների մոդելավորում, դերային խաղերի օգտագործում, հարցերի և խնդիրների ընդհանրացնող հետևություն հանգամանքների և իրավիճակների վերլուծության հիման վրա, տեղեկատվական հոսքերի ներթափանցում գիտակցության մեջ, որը դրդում է ակտիվ գործունեության:
                Ինտերակտիվ են այն տեխնոլոգիաները, որոնց կիրառման ժամանակ սովորողը ուսուցանող համակարգում հանդես է գալիս մշտապես փոփոխվող սուբյեկտիվ-օբյեկտիվ հարաբերություններում, պարբերաբար դառնալով նրա ինքնավար ակտիվ տարրը:

                Comment

                • #23
                  Իսկ ինչ կասեք խմբային հետազոտության մասին: Ենթադրենք ընտրում են մի խնդիր,նյութ,որն ավելի շատ է հտքրքրում դասարանին:Թեման ինքնին պետք է հնարավորություն տա այն դիտարկելու տարբեր տեսանկյունիներից:
                  1/Թեման ներկայացնում ենք և ցուցադրում նյութի նախնական հավաքածուն:
                  2/Աշակերտները նայում են նյութը,քննում են,բարձրացնում ուսումնասիրության ,բացահայտման ենթակա հարցերը...
                  3/Կարելի է անցկացնել մտագրոհ քննարկում,ընդ որում ինֆորմացիայի այլ աղբյուրների մեջբերմամբ:

                  Comment

                  • #24
                    Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի՛ Ժանետա, Վենի դիագրամը իսկապես կարելի է օգտագործել նյութի ամփոփման և ընդհանրացման ժամանակ: Հաճախ ես այն օգտագործում եմ նաև դասի խթանման փուլում, գործնական աշխատանքների ժամանակ:
                    Հարգելի Ռուզաննա, իմ կարծիքով, Վիենի դիագրամ կարելի է կիրառել դասապրոցեսի տարբեր փուլերում, դա կախված է թեմայից և նպատակից: Ես նույնպես հաճախ եմ կիրառում, որովհետև զգում եմ, որ այն շատ արդյունավետ է համեմատության և համադրման ժամանակ:

                    Comment

                    • #25
                      Այն, որ ուսուցման ակտիվ մեթոդները նախկին՝ ավանդական մեթոդների համեմատ ավելի արդյունավետ են, դա փաստ է, որ օգնում են սովորողների մոտ զարգացնել զանազան սոցիալական հմտություններ, դա բազմիցս ապացուցվել է, սակայն փաստ է նաև այն, ուսուցչից պահանջում են մեծ ու լայնածավալ աշխատանք:

                      Comment

                      • #26
                        Հարգելի Քրիստինե, թույլ տվեք հավելել, որ ցանկացած մեթոդ հարկավոր է փորձարկել, հետազոտել, հասկանալ դրա արդյունավետության չափը, ապա նոր ներառել սեփական մշակույթի մեջ, սակայն երբեք չի կարելի մեթոդների կիրառությունը դարձնել ինքնանպատակ:

                        Comment

                        • #27
                          Ուսումնառության պրոցեսը հնարավոր է ակտիվացնել և սովորողներին հնարավորինս շատ ներգրավել ուսումնառության մեջ հաճախակի կիրառելով պրոբլեմային ուսուցում, հարցադրումների և խաղային մեթոդներ: Դրանք խթանում են սովորողների կողմից, երբեմն ուսուցչի օգնությամբ, նոր գիտելիքների, պրոբլեմների, խնդիրների լուծման նոր ձևերի բացահայտումը, մեծացնում են սովորողների հավատը իրենց ուժերի և հնարավորությունների նկատմամբ, նպաստում ինքնարժևորմանը: Այսպիսի ակտիվ մեթոդներով դասավանդումը հագեցած է բովանդակալից և լայնածավալ հետադարձ կապով («այստեղ և հիմա»), քան ավանդական մեթոդները

                          Comment

                          • #28
                            Լիովին համամիտ եմ Ձեզ հետ Նելլի Գալստյան: Բայց համաձայնեք,որ այսօր վեբ-որոնում մեթոդով են աշակերտները հետազոտություններ կատարում: Աշակերտները կարծես թե հեռացել են գրքերից,հոդվածներից:
                            Համաձայն եմ,որ համացանցը արագացնում է տեղեկատվության որոնումը,ընդլայնում է որոնվող տեղեկատվության ներկայացման ձևերը__նկար,ձայն- տեքստ և այլն:Համացանցի միջոցով ստացված նյութը բազմակողմանի է ներկայացնում տեղեկատվությունը,ցույց է տալիս դրա կապը այլ բնագավառների հետ:
                            Սակայն պետք չէ մոռանալ,որ համացանցում տեղակայված տեղեկատվությունը կարող է հավաստի չլինել...

                            Comment

                            • #29

                              Համամիտ եմ հարգելի գործընկեր, ուսուցման նախկին մեթոդներով աշխատելը շատ ավելի հեշտ էր, սակայն ժամանակներն իրենց պահանջն են թելադրում, ուստի պարտավոր ենք փոխել սովորեղների ուսումնառության ձևերը, վերանայել և նախկինում գործածվածներից վերցնել լավագույնն ու հարմարեցնել ժամանակի պահանջներին:

                              Comment

                              • #30
                                Վեբ-որոնում
                                _Համացանցից/ինտերնետից/,բացի տեղեկատվական այլ աղբյուրների՝ գրքեր,հոդվածներ և այլն
                                Իհարկե համացանցը արագացնում է տեղեկատվության որչոնումը,ընդլայնում է որոնվող տեղեկատվության ներկայացման ձևերը՝ տեքստ,նկար,աղյուսակ,ձայն և այլն

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X