Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐ,ՀՆԱՐՆԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐ,ՀՆԱՐՆԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ:Այն պահից ,երբ բացահայտվեն առավել արդյունավետ մեթոդները,կրթությունը կդառնագրեթե միակ համապատասխան բնագավառը,որը կարող է բարելավել կյանքը:Բ.Ք.Սքիներ/
    Մեթոդը միաժամանակ նախադրյալ է և նյութ,գործիք և ուսումնասիրության արդյունք:Լ.Վիգոտսկի/
    Հարգելի ուսուցիչներ,արդյունավետ դասավանդման համար նորօրյա դպրոցի ուսուցչի անհրաժեշտ է ոչ միայն դասավանդվող առարկայի խոր և բազմակողմանի իմացություն,այլև դասավանդման նպատակների ,խնդիրների,դրանց կենսագործմանն ուղղված եղանակների,ձևերի ու միջոցների նպատակահարմար ընտրություն կատարելու կարողություն և հմտություն:

  • #2
    Մանկավարժական գիտության հիմքում ընկած են մեթոդաբանական ընդհանուր և հատուկ սկզբունքներ և հիմնադրույթներ: Մանկավարժական գիտահետազոտական մեթոդները հենվում են առարկայական փաստերի, վիճակների, երևույթների զարգացման հիման վրա, որտեղ առավել ընդունված են դիտումների, փորձարարական, հարցազրույցի, կիբեռնետիկական, մոդելավորման մեթոդները:
    Դպրոցում ուսուցման գործընթացը ճիշտ կազմակերպելու նպատակով նպատակահարմար է օգտվել հետևյալ մեթոդներից՝ զննական, ցուցադրական, խոսքային, փորձնական, լաբորատոր, գործնական, գիտական և տեխնիկական:

    Comment

    • #3
      Յուրաքանչյուր առարակա կարող է ունենալ տարբեր մեթոդական ուղղություններ և հասկացություններ, բայց նրանցից միայն որոշ մասն են բացահայտում առարկայի էությունը, որակական հատկանիշները, նրան հատուկ առանձնահատկությունները, որոնք և տարբերում են տվյալ առարկան այլ տեսակի ու կարգի առարկաներից:

      Comment

      • #4
        Մեզ համար շատ կարևոր է դասավանդման երեք կարևոր հիմնախնդիրները
        ա/ինչ սովորեցնել
        բ/ինչու սովորեցնել
        գ/ինչպես սովորեցնել

        Comment

        • #5
          Իմ կարծիքով ,ուսուցչի և աշակերտի միջև պետք է փոխկապակցված համատեղ գործունեություն լինի,որն ուղղված կլինի կրթության բովանդակության յուրացմանը:Իհարկե,ուսուցիչն ազատ է իր մեթոդների մեջ,սակայն կարևոր է նպատակահարմար և ճիշտ ընտրությունը:

          Comment

          • #6
            ԹԵ ավանդական ,թե ժամանակակից մեթոդներ կիրառելիս միշտ էլ օգտվում ենք հայտնի և մեր կողմից ստեղծված հնարներից:Բոլոր մեթոդների ու հնարներ,վարժոււթյունների հիմքում ընկած է աշակերտի ինքնուրույն ուսումնական գործունեությունը,նրա անմիջական և ակտիվ մասնակցությունը:
            ա/աշակերտը նյութը սովորում է ՝ ինչ-որ բան կատարելով
            բ/աշակերտն ապավինում է ոչ այնքան իր հիշողությանը,որքան ինքնուրույն,ստեղծագործական,քննադատական մտածողությանը
            գ/աշակերտի համար հնարավորություն է ստեղծվում ինչպես անհատական,այնպես էլ խմբային աշխատանքի համար
            դ/աշակերտը ձեռք է բերում համագործակցային կարողություններ,սոցիալական փոխազդեցության,հաղորդակցական կարողություններ
            ե/նյութի յուրացման ընթացքում աշակերտը հնարավորություն է ստանում ի մի բերելու,ամփոփելու,ակտիվացնելու և կիառելու սովորածը
            զ/կստեղծվի ինքնակրթության միջավայր
            զկձևավորվի ինքնակատարելագործման ձգտում

            Comment

            • #7
              Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
              Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ:Այն պահից ,երբ բացահայտվեն առավել արդյունավետ մեթոդները,կրթությունը կդառնագրեթե միակ համապատասխան բնագավառը,որը կարող է բարելավել կյանքը:Բ.Ք.Սքիներ/
              Մեթոդը միաժամանակ նախադրյալ է և նյութ,գործիք և ուսումնասիրության արդյունք:Լ.Վիգոտսկի/
              Հարգելի ուսուցիչներ,արդյունավետ դասավանդման համար նորօրյա դպրոցի ուսուցչի անհրաժեշտ է ոչ միայն դասավանդվող առարկայի խոր և բազմակողմանի իմացություն,այլև դասավանդման նպատակների ,խնդիրների,դրանց կենսագործմանն ուղղված եղանակների,ձևերի ու միջոցների նպատակահարմար ընտրություն կատարելու կարողություն և հմտություն:
              Իհարկե, հարգելի Ժաննետա, զուտ քերականական նյութին տիրապետելով, ուսուցիչը մանկավարժ չի կարող լինել:

              Comment

              • #8
                Նամակ. նրա կառուցվածքը՝սկիզբ,միջնամաս.ավարտ:Նշանավոր մարդիկ ինչ են գրել իրենց զավակներին - Պաշարների շտեմարան https://lib.armedu.am/resource/27548
                Հարգելի՛ ուսուցիչներ, այս հղումով ներկայացնում եմ սահիկահանդես-

                Հարգանքներով՝ Ժաննա Վարդանյան

                Comment

                • #9
                  Մայրենի 5 դասարան Դասի թեման Կարոտ Պաշարների շտեմարան https://lib.armedu.am/resource/27549

                  Comment

                  • #10
                    Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
                    Իմ կարծիքով ,ուսուցչի և աշակերտի միջև պետք է փոխկապակցված համատեղ գործունեություն լինի,որն ուղղված կլինի կրթության բովանդակության յուրացմանը:Իհարկե,ուսուցիչն ազատ է իր մեթոդների մեջ,սակայն կարևոր է նպատակահարմար և ճիշտ ընտրությունը:
                    Առանց ուսուցիչ-աշակերտ փոխկապակցված համագործակցության չի կարող արդյունավետ լինել գիտելիքների յուրացումը: Գիտելիքների յուրացումը պետք է դարձնել հաճելի գործընթաց աշակերտի համար: Այն ուսուցիչը, որը լիարժեքորեն տիրապետում է ուսուցման մեթոդներին, հնարներին, անպայման հաջողության կհասնի, ճիշտ և ժամանակին կիրառելով յուրաքանչյուր մեթոդ, հնար, վարժություն:

                    Comment

                    • #11
                      Մտագրոհ
                      ա/որոշումներ կայացնել
                      բ/կոնկրետ խնդիր լուծել
                      գ/ստեղխագորխական մտածողություն խթանել
                      դ/երևակայությունը զարգացնել
                      ե/լսելու հմտություններ ձևավորել
                      զ/համագործակցային թիմ ձևավորել
                      է/համարձակություն,ինքնավստահություն ներշնչել

                      Comment

                      • #12
                        Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
                        Մտագրոհ
                        ա/որոշումներ կայացնել
                        բ/կոնկրետ խնդիր լուծել
                        գ/ստեղխագորխական մտածողություն խթանել
                        դ/երևակայությունը զարգացնել
                        ե/լսելու հմտություններ ձևավորել
                        զ/համագործակցային թիմ ձևավորել
                        է/համարձակություն,ինքնավստահություն ներշնչել
                        Մտքեր,գաղափարներ,տեսակետներ,ազատ և անսահման արտահայտման ձևեր..

                        Comment

                        • #13
                          Եկեք քննարկենք,թե որտեղ կարելի է օգտագործել Վենի դիագրամը.
                          Այն կարելի է օգտագործել հիմնականում նյութի ամփոփման և ընդհանրացման ժամանակ՝ գաղափարները,երևույթները,անձերին միմյանց հակադրելու կամ ընդհանրությունները ցույց տալու նպատակով:

                          Comment

                          • #14

                            Հարգելի ժաննետա թեման հետաքրքիր և տարողունակ է, որովհետև մանկավարժության մեջ ուսուցման մեթոդներն ու մեթոդական հնարները բազմաթիվ և բազմազան են: Շատ մեթոդներ կան, որոնց կիրառումը միանշանակ չէ: Շատ ուսուցիչներ կարողանում են հետաքրքիր ու հաջողված իմպրովիզների արդյունքում կոտրել կարծրատիպեր և տվյալ մեթոդը կիրառել դասի տարբեր փուլերում: Չէ որ մեթոդի կիրառությունը ավել շատ կախված է ուսումնական նպատակից, այսինքն ինչ ենք ուզում, որ երեխան իմանա և կարողանա: Եվ եթե կիրառված մեթոդը տալիս է ցանկալի արդյունք, որեմն ճիշտ ուղղու վրա ենք: Իմ մանկավարժական պրակտիկայի ընթացքում ինձ մոտ հաջողվել է վենի դիագրամ մեթոդի օգնությամբ վերհանել աշակերտների նախնական գիտելիքները դասի խթանման փուլում: Վենի դիագրամը կարելի է կառուցել նաև երեք և ավելի շրջանաձև պատկերների միջոցով, որոնք հատման մեծ մակերես ունեն կենտրոնում, որտեղ և նշվում են ընդհանրությունները: Ես հաճախ կիրառում եմ 3 շրջանաձև պատկերներովը, որովհետև համեմատում ենք ուժերը, ֆիզիկական երևույթները, որոնք որպես կանոն 2-ից ավելի են լինում:

                            Comment

                            • #15
                              Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
                              Եկեք քննարկենք,թե որտեղ կարելի է օգտագործել Վենի դիագրամը.
                              Այն կարելի է օգտագործել հիմնականում նյութի ամփոփման և ընդհանրացման ժամանակ՝ գաղափարները,երևույթները,անձերին միմյանց հակադրելու կամ ընդհանրությունները ցույց տալու նպատակով:
                              Հարգելի՛ Ժանետա, Վենի դիագրամը իսկապես կարելի է օգտագործել նյութի ամփոփման և ընդհանրացման ժամանակ: Հաճախ ես այն օգտագործում եմ նաև դասի խթանման փուլում, գործնական աշխատանքների ժամանակ:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X