Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Գաղափարդ դարձրու իրական բիզնես»

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Դավ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ է ասված, որ կյանքում իր տեղը գտնելը (սոցիալական կողմնորոշում) մեծ երջանկություն է, իսկ իր տեղը գտնելու կարևոր պայմաններից մեկը մասնագիտության ճիշտ ընտրությունն է: Իսկ դա կարելի է անել մասնագիտական կողմնորոշման գծով միջոցառումների համակարգի իրականացման միջոցով: Այն անձնական նշանակությունից բացի ունի նաև հասարակական նշանակություն, քանի որ մարդու անձնականն ու հասարակականն սերտորեն կապված են իրար հետ: Ավագ դասարանների աշակերտները պետք է լավ <<ճանաչեն>> իրենց, իմանան իրենց ընդունակությունները: Այդ տարիքում դա արդեն ցանկություն չէ , այլ պահանջ, որ առաջանում է մասնագիտություն ընտրելիս: Այդ պահանջը նրանց ստիպում է քննության առնել իրենց կարողությունները: Ապագա մասնագիտության ընտրության ընթացքում հաճախ ընդունակությունների հարցը ոչ միայն չի գտնվում առաջին պլանի վրա, այլև շատ անորոշ է գիտակցվում: Նրանք դիմում են ծնողների, ուսուցիչների, ընկերների օգնությանը, հարցնում նրանց խորհուրդները: Այդ խորհուրդների մեջ, իհարկե, ընդունակության հարցը մեծ մասմամբ մնում է երկրորդ պլանի վրա: Բոլորովին այլ բան կլինի, եթե բարձր դասարանի աշակերտները որոշակի գաղափար ունենային իրենց ընդունակությունների մասին: Դա նրանց հնարավորություն կտար ավելի ակտիվորեն բացահայտելու և զարգացնելու իրենց ընդունակությունները: Նույնը պետք է ասել և՛ ծնողների, և՛ ուսուցիչների մասին, հատկապես ուսուցիչների մեծ մասը նույնպես որոշ գաղափար ունենալով աշակերտների ընդունակությունների մասին, անհրաժեշտ ուշադրություն չի նվիրում այդ հարցին:
    Սրանք են այն հիմնական պատճառները, որոնք աշակերտների մի մասին հակադրում են ոչ միայն երկար ժամանակ տատանվել, այլ երբեմն շատ պատահական, ինչպես պարզվում է հետագայում, սխալ որոշում են ընդունել իրենց ապագա մասնագիտության ընտրության ընթացքում:
    Հարգելի Դավիթ, շնորհակալություն արձագանքելու համար:
    Մասնագիտության ընտրությունն առավել բարդ է դեռահասների համար, որոնք մասնագիտությունների վերաբերյալ չունեն բավարար տեղեկատվություն, փորձ եւ գիտելիքներ։
    Այսօրվա ավագ դպրոցի աշակերտը մասնագիտության ընտրության հարցում շատ քիչ է կողմնորոշված. այդ հարցում մեղավորները շատ են, սակայն երբ աշակերտը, ընդունելության կարգով, հնարավորություն է տրվում մեկ հայտով տասը մասնագիտություն ընտրել, արդեն դժվար է խոսել մասնագիտական հստակ կողմնորոշման մասին:
    Մասնագիտական ճիշտ ընտրություն կատարելիս պետք է առավելագույնս ճիշտ գնահատել սեփական ընդունակությունները, հետաքրքրությունները, հաշվի առնել անձնային առանձնահատկությունները, ինչպես նաեւ տվյալ մասնագիտության պահանջարկն ու առաջխաղացման, ինքնակատարելագործման հնարավորությունները։
    Մասնագիտական ճիշտ կողմնորոշման համար աշխատանքերը պետք է սկսել հանրակրթական դպրոցից։ Եթե երեխային ժամանակին դպրոցում եւ ընտանիքում տրվի ճիշտ ուղղորդում, ապա, միանշանակ, դիմորդն առավել ստույգ կընտրի իր մասնագիտությունը:
    Մասնագիտություն ընտրելիս մարդու բնավորության գծերն ու խառնվածքը եւս պետք է հաշվի առնել, որովհետեւ դրանք ազդում են ընտրված մասնագիտության վրա։ Մասնագիտական կողմնորոշում իրականացնելիս միշտ պետք է հիշել, որ ցանկացած անձ անհատականություն է, եւ մասնագիտական գործունեությունը կարող է նրանցից յուրաքանչյուրի վրա յուրովի ազդեցություն թողնել։

    Comment


    • #17
      Հարգելի կոլեգաներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 8-րդ դասարանի աշակերտների կողմից ինֆորմատիկայի դասաժամին պատրաստած նյութերը «Մոդելավորում» թեմայով: Հուսով եմ Ձեզ համար այն ևս օգտակար կլինի:
      https://lib.armedu.am/resource/27376

      Comment


      • #18
        Սվետլանա Կասյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի կոլեգաներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 8-րդ դասարանի աշակերտների կողմից ինֆորմատիկայի դասաժամին պատրաստած նյութերը «Մոդելավորում» թեմայով: Հուսով եմ Ձեզ համար այն ևս օգտակար կլինի:
        https://lib.armedu.am/resource/27376
        Հարգելի Սվետլանա ողջունում եմ Ձեր գրառումը: Հետաքրքիր նյութ էր և շատ օգտակար: Այս գործնական աշխատանքի միջոցով երեխաների մոտ կզարգանա տրամաբանութունը և թեմայի նկատմամբ մեծ հետաքրքրությունը:

        Comment


        • #19
          Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Սվետլանա ողջունում եմ Ձեր գրառումը: Հետաքրքիր նյութ էր և շատ օգտակար: Այս գործնական աշխատանքի միջոցով երեխաների մոտ կզարգանա տրամաբանութունը և թեմայի նկատմամբ մեծ հետաքրքրությունը:
          Հարգելի Ֆուզելինա, ուրախ եմ, որ թեման հետաքրքրեց Ձեզ, կարծում եմ այն կիրառելի կլինի այլ առարկաների դասաժամերին ևս:

          Comment


          • #20
            Սվետլանա Կասյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի կոլեգաներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 8-րդ դասարանի աշակերտների կողմից ինֆորմատիկայի դասաժամին պատրաստած նյութերը «Մոդելավորում» թեմայով: Հուսով եմ Ձեզ համար այն ևս օգտակար կլինի:
            https://lib.armedu.am/resource/27376
            Հարգելի Սվետլանա, շատ հետաքրքիր գաղափար եք մշակել: Այս գործնական աշխատանքը մեծ ոգևորություն է առաջացնում երեխաների մոտ և նպաստաում է ինքնակատարելագործմանը:

            Comment


            • #21
              Նարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Սվետլանա, շատ հետաքրքիր գաղափար եք մշակել: Այս գործնական աշխատանքը մեծ ոգևորություն է առաջացնում երեխաների մոտ և նպաստաում է ինքնակատարելագործմանը:
              Շատ շնորհակալ եմ հարգեռլի կոլեգա, սիրով կարող եմ համագործակցել Ձեր առարկայի շրջանակներում ևս՝ տրամադրելով համապատասխան գործնական աշխատանքներ:

              Comment


              • #22
                Աշխատանքը կազմակերպվել է CorelDraw գրաֆիկական խմբագրիչի միջոցով: Երեխաները իրենց ստեղծած բիզնես ծրագրի հիման վրա ստեղծել են լոգոներ:
                Ստորև ներկայացնում եմ թեմայի շրջանակներում կազմակերպված աշխատանքները (լոգոները):
                Безымянный-1.jpg Безымянный-2.jpg Безымянный-3.jpg Безымянный-4.jpg
                Վերջին խմբագրողը՝ manush; 14-06-19, 13:28.

                Comment


                • #23
                  Գերմրցակցային ու սրընթաց զարգացող աշխարհում նորարարական և դիզայն մտածելակերպը դարձել է մրցունակության ապահովման և հաջողության հասնելու նախադրյալ։ Այս մտածելակերպն ընկած է ստեղծագործ և առաջնորդական հմտությունների զարգացման, ձեռներեցության և բիզնեսի խթանման հիմքում։ Նորարարության բնութագրիչներից են նրբագեղությունը, հարմարավետությունը, արժեքայնությունը, պարզությունը, ինքնատիպությունը, ճկունությունը և այլն, որոնք պահանջում են նախագծման մտածական գործընթացների կիրառում, ինչն ի վերջո կհանգեցնի նորարար արդյունքի։
                  CorelDraw գրաֆիկական խմբագրիչի տիրապետումը և կիրառումը դպրոցում հնարավորություն կտա բացահայտել և տիրապետել այս բոլոր հմտություններին, որ անհրաժեշտ են առավելագույն արդյունավետության հասնելու համար։

                  Comment


                  • #24
                    Օրեցօր առաջ են գալիս նոր մասնագիտություններ և կրթական համակարգը ի վիճակի չի իր ծրագրում արագ ավելացնել նոր ստեղծված մասնագիտությունները: Պետք է դպրոցական տարիքից երեխայի մոտ զարգացնել բիզնես մտածելակերպը, նոր գաղափարներ ստեղծելու ցանկությունը, իհարկե, այդ աﬔնը գրագետ կազմակերպելու դեպքում: 《Դարձրու գաղափարդ իրական բիզնես》այս ﬔթոդի շնորհիվ աշակերտները ներկայացնում են ինչ-որ բիզնես գաղափար, որը կարող է լինել և՛ անհատական, և՛ թիմային:
                    1. Առաջին փուլում Բիզնես գաղափարը ներկայացվում է MS Office Excel ծրագրի դիագրաﬓերի օգնությամբ: Քննարկվում են ներկայացված բոլոր ծրագրերը:
                    2. Երկրորդ փուլում աշակերտները պատրաստում են իրենց ստեղծած բիզնես գաղափարի հիման վրա 《լոգո》: Լոգոները ստեղծվում են CorelDraw վեկտորային գրաֆիկական խմբագրիչի շնորհիվ, ինչ էլ հիմք է դնում նոր համակարգչային բաժնի ճանաչման գործընթացին:
                    Համակարգչային գրաֆիկան ուսուﬓասիրում է համակարգչային տեխնիկայի օգնությամբ գրաֆիկական պատկերների ստեղծման և մշակման ﬕջոցներն ու հնարները։ Այս ﬔթոդով CorelDraw ծրագրի կիրառելը առաջին հերթին զարգացնում է ստեղծարար ﬕտքը, քանի որ ծրագիրը նախատեսված է իլյուստրացիաներ (նկարազարդուﬓեր) ստեղծելու համար և որոշ չափով ﬕայն դրանք մշակելու համար։ Այս ﬔթոդի շնորհիվ կարելի է նոր գաղափարներ ստեղծել նաև գովազդային գործակալություններում, դիզայներական ոլորտում, խմբագրություններում և տպագրություններում։ Ինչը նպաստում է նոր բիզնես մտեծելակերպի ձևավորմանը:
                    3. Երրորդ փուլում աշակերտները իրենց ստեղծած բիզնես գաղափարի և 《լոգո》-ի թեմայով ստեղծում են մոդելներ, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեն բիզնես ծրագրի մասին: Մոդելների ստեղծումը ավելի է զարգացնում ձեռնարկատիրական մտածելակերպը:
                    Ձեռնարկատիրական կրթությունը նպաստում է սովորողների կարողությունների զարգացմանը: Ուսումնական հաստատություններում ձեռնարկատիրական կրթության զարգացումը կդիտարկվի որպես կարիերայի այլընտրանք։

                    https://lib.armedu.am/resource/27822

                    Comment

                    Sorry, you are not authorized to view this page
                    Working...
                    X