Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Գաղափարդ դարձրու իրական բիզնես»

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • «Գաղափարդ դարձրու իրական բիզնես»

    Հարգելի կոլեգաներ, Ձեզ եմ ներկայացնում <<Երեքը մեկում>> մեթոդը, որը գործնականում կիրառում եմ 8-րդ դասարանում շուրջ 4 տարի:
    Արդյունքում աշակերտների մոտ զարգանում են ձեռնարկատիրական հմտությունները, խթանում է նրանց նորարարական մտածելակերպի ձևավորումը: Աշակետներն իրենց զգում են ինքնավստահ և շարունակում են ինքնակրթվել:
    Խոսքս վերաբերվում է հետևյալին.
    Քայլ 1. Էլեկտրոնային աղյուսակով բիզնես ծրագիրի մշակում, որտեղ դիագրամաների տեսքով կներկայացնեն ձեռնարկատիրական բիզնեսի աճը և նվազումը:
    Քայլ 2. Գրաֆիկական խմբագրիչ CorelDraw-ի շնորհիվ <<լոգո>>-ների ստեղծումը՝ բիզնես ծրագրի հիման վրա:
    Քայլ 3. Մոդելների ստեղծում արդեն իսկ մշակված բիզնես ծրագրի շնորհիվ:
    Այս ամենի հիմքում ընկած է գործող մեխանիզմի հստակ տիրապետումը:
    Աշակետրի մոտ առաջացած հետաքրքրությունը կխթանի բիզնես մտածողություն և սոցիալական պատասխանատվություն կրելու ունակությունը:

  • #2
    Հարգելի Սվետլանա, թեման արդիական է: Ձեռնարկատիրական բնագավառում նախնական գիտելիքները երեխաները ստանում են դպրոցում: Անգամ տարրական դասարաններում է ներդրված ֆինանսական տնտեսական բաղադրիչը: Այսօր երեխաներն ունեն ամեն հնարավորություն խորանալու նշված բնագավառում :

    Comment

    • #3
      Սվետլանա Կասյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի կոլեգաներ, Ձեզ եմ ներկայացնում <<Երեքը մեկում>> մեթոդը, որը գործնականում կիրառում եմ 8-րդ դասարանում շուրջ 4 տարի:
      Արդյունքում աշակերտների մոտ զարգանում են ձեռնարկատիրական հմտությունները, խթանում է նրանց նորարարական մտածելակերպի ձևավորումը: Աշակետներն իրենց զգում են ինքնավստահ և շարունակում են ինքնակրթվել:
      Խոսքս վերաբերվում է հետևյալին.
      Քայլ 1. Էլեկտրոնային աղյուսակով բիզնես ծրագիրի մշակում, որտեղ դիագրամաների տեսքով կներկայացնեն ձեռնարկատիրական բիզնեսի աճը և նվազումը:
      Քայլ 2. Գրաֆիկական խմբագրիչ CorelDraw-ի շնորհիվ <<լոգո>>-ների ստեղծումը՝ բիզնես ծրագրի հիման վրա:
      Քայլ 3. Մոդելների ստեղծում արդեն իսկ մշակված բիզնես ծրագրի շնորհիվ:
      Այս ամենի հիմքում ընկած է գործող մեխանիզմի հստակ տիրապետումը:
      Աշակետրի մոտ առաջացած հետաքրքրությունը կխթանի բիզնես մտածողություն և սոցիալական պատասխանատվություն կրելու ունակությունը:
      Հարգելի Սվետլանա, ինձ նույնպես հետաքրքրեց մեթոդը, որը նախ կարծում եմ խոսուն է բավականին, և հետո որքան շատ են տարաբնույթ գործողություններն այնքան լայն է հետաքրքրությունների շրջանակը: Սիրով կհետևեմ թեմայի քննարկմանը և անշուշտ նաև ոլորտի մասնագետների հնչեցրած կարծիքներին:ՍՈՎՈՐԵԼՈՒ ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԲԱՆ ՈՒՆԵՄ......
      Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

      Comment

      • #4
        Հարգելի Ֆուզելինա, շատ ուրախ եմ, որ արձագանքեցիք թեմային: Երեխան դեռ մանկական տարիքից պետք է սովորի, որ գումարը միջոց է և ոչ թե նպատակ: Երեխան պետք է ունենա սոցիալական պատասխանատվություն և իր գործունեության ընթացքում ստացած գումարները օգտագործի ոչ միայն սեփական կարիքների, այլև հանրային օգտակարության համար:
        Վերջին խմբագրողը՝ Դիանա Աղասարյան; 22-03-19, 02:37.

        Comment

        • #5
          Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Սվետլանա, ինձ նույնպես հետաքրքրեց մեթոդը, որը նախ կարծում եմ խոսուն է բավականին, և հետո որքան շատ են տարաբնույթ գործողություններն այնքան լայն է հետաքրքրությունների շրջանակը: Սիրով կհետևեմ թեմայի քննարկմանը և անշուշտ նաև ոլորտի մասնագետների հնչեցրած կարծիքներին:ՍՈՎՈՐԵԼՈՒ ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԲԱՆ ՈՒՆԵՄ......
          Հարգելի տիկին Աղասարյան, առհասարակ, մեթոդս միտված է աշակերտին սեփական բիզնես գաղափարների կրողն ու իրագործողը դարձնելուն։ Այսինքն, նրանք արդեն գիտակցում են, որ իրենք էլ կարող են ներդրում անել, ինչ-որ բան փոխել երկրում, և դա ինձ ամենաշատն է ուրախացնում:
          Վերջին խմբագրողը՝ Դիանա Աղասարյան; 22-03-19, 02:39.

          Comment

          • #6
            Սվետլանա Կասյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի կոլեգաներ, Ձեզ եմ ներկայացնում <<Երեքը մեկում>> մեթոդը, որը գործնականում կիրառում եմ 8-րդ դասարանում շուրջ 4 տարի:
            Արդյունքում աշակերտների մոտ զարգանում են ձեռնարկատիրական հմտությունները, խթանում է նրանց նորարարական մտածելակերպի ձևավորումը: Աշակետներն իրենց զգում են ինքնավստահ և շարունակում են ինքնակրթվել:
            Խոսքս վերաբերվում է հետևյալին.
            Քայլ 1. Էլեկտրոնային աղյուսակով բիզնես ծրագիրի մշակում, որտեղ դիագրամաների տեսքով կներկայացնեն ձեռնարկատիրական բիզնեսի աճը և նվազումը:
            Քայլ 2. Գրաֆիկական խմբագրիչ CorelDraw-ի շնորհիվ <<լոգո>>-ների ստեղծումը՝ բիզնես ծրագրի հիման վրա:
            Քայլ 3. Մոդելների ստեղծում արդեն իսկ մշակված բիզնես ծրագրի շնորհիվ:
            Այս ամենի հիմքում ընկած է գործող մեխանիզմի հստակ տիրապետումը:
            Աշակետրի մոտ առաջացած հետաքրքրությունը կխթանի բիզնես մտածողություն և սոցիալական պատասխանատվություն կրելու ունակությունը:
            Հարգելի Սվետլանա, դասաժամը հետաքրքիր դարձնելու յուրօրինակ մեթոդ եք մշակել: Իսկապես, պետք է խթանել աշակերտների և ծնողների նորարարական մտածելակերպը: Հայերիս մոտ ծանրացած է այն կարծրատիպը, որ երեխան միայն բարձրագույն կրթություն ստանալուց հետո կարող է լինել հաջողակ: Բայց կան բազմաթիվ թույլ ընդունակություններով աշակերտներ, որոնք շատ պարզորոշ պատկերացնում և վերարտադրում են այդ բիզնես գաղափարը:

            Comment

            • #7
              Հրաշալի է ասված, հուսանք, որ մեր նոր իրականությունում հենց այդպես էլ կլինի

              Comment

              • #8
                Նարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Սվետլանա, դասաժամը հետաքրքիր դարձնելու յուրօրինակ մեթոդ եք մշակել: Իսկապես, պետք է խթանել աշակերտների և ծնողների նորարարական մտածելակերպը: Հայերիս մոտ ծանրացած է այն կարծրատիպը, որ երեխան միայն բարձրագույն կրթություն ստանալուց հետո կարող է լինել հաջողակ: Բայց կան բազմաթիվ թույլ ընդունակություններով աշակերտներ, որոնք շատ պարզորոշ պատկերացնում և վերարտադրում են այդ բիզնես գաղափարը:
                Հարգելի Նարինե շատ շնորհակալություն արձագանքելու համար:
                Առհասարակ, այս մեթոդը միտված է կրթության միջոցով աշակերտին սեփական բիզնես գաղափարների կրողն ու իրագործողը դարձնելուն։
                Բիզնես ծրագիրը նպաստում է նաև նրան, որ նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտող շրջանավարտն միանգամից գտնի աշխատաշուկայում իր տեղը և յլևս չձգտի բարձրագույն կրթության:

                Comment

                • #9
                  Այս թեմային վաղուց եմ անդրադարձել, որ բարձրագույն կրթությունը մեր ժամանակներում «թանկ հաճույք» է եղել, իսկ հիմա` մեր օրերում, այսպես ասած, «մոդայիկ» է դարձել: Շատ ծնողներ իրենց պարտքն են համարում երեխաներին բարձրագույն ուսման տալ` անկախ նրանից, թե ինչպես են նրանք սովորել հանրակրթական դպրոցում, և բուհն ավարտելուց հետո շատերը մնում են անգործության մատնված:

                  Զարմանում եմ շատ: Պիտեր Թիլը, ով հանդիսանում է Pay Pal-ի հիմնադիրն ու Facebook-ի առաջին ինվեստորներից մեկը, համոզված է, որ այսօր բարձրագույն կրթության դերը գերագնահատվում է, և մեծ մասամբ այն հանդիսանում է ժամանակի անօգուտ ծախս: Նրա կարծիքով՝ բանական մարդու համար սկզբնական կապիտալն ավելի կարևոր է, քան բարձրագույն կրթությունը: Նրա խոսքով՝ Մարկ Ցուկենբերգը և այլ հաջողակ գործարարներ այդպես էլ չեն ավարտել բարձրագույն ուսումնական հաստատությունները:

                  «Բարձրագույն կրթությունը ես համարում եմ օճառե պղպջակ, այն էլ` դասական պղպջակ: Մենք կարող ենք պղպջակ անվանել այն երևույթը, որի արժեքը գերագնահատվում է, և միաժամանակ բոլորը հավատում են դրան… Ինչպես անշարժ գույքի գործակալները, համալսարանները ձեզ առաջարկում են ներդրում կատարել ապագայի վրա: Բայց մեծամասամբ բարձրագույն կրթությունը անօգուտ ժամանակի և փողերի ծախս է. սովորական երևույթ, որը ձգել են մինչև 4 տարի: ....Ես չեմ ուզում խորհուրդներ տալ, բայց ուզում եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր ավարտել են դպրոցն ու պատրաստվում են համալսարան ընդունվել, օգտակար կլիներ մտածել այն հարցի շուրջ, թե ո՞րն է իմաստը նման կրթության, ո՞րն է դրա նպատակն ու ո՞ւր է այն տանում»:

                  Նրա կարծիքն իր համախոհներին գտավ ուսանողության շրջանակներում, երբ տարիներ առաջ նա առաջին անգամ հայտարարեց իր ոչ սովորական ծրագրի մասին, որ համապատասխան գումար կտրվի բիզնեսում ներդրումներ կատարելու համար... Եվ նա ստացավ ուսումը թողնելու ցանկություն ունեցողների ավելի քան 400 հայտ: Հայտերի զգալի մասը առաջատար և հեղինակավոր բուհերից էին...

                  http://www.usarmenianews.com/am-n-9318.html

                  Comment

                  • #10
                    Սվետլանա Կասյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Նարինե շատ շնորհակալություն արձագանքելու համար:
                    Առհասարակ, այս մեթոդը միտված է կրթության միջոցով աշակերտին սեփական բիզնես գաղափարների կրողն ու իրագործողը դարձնելուն։
                    Բիզնես ծրագիրը նպաստում է նաև նրան, որ նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտող շրջանավարտն միանգամից գտնի աշխատաշուկայում իր տեղը և յլևս չձգտի բարձրագույն կրթության:
                    Հարգելի Սվետլանա, իհարկե, շատ լավ է , երբ մարդ ստանում է բարձրագույն կրթությու։ Բայց գերադասելի է միջին մասնագիտականը, քան անորակ բարձրագույնը։ Դուք ճիշտ ուղիով եք տանում մեր վաղվա մասնագետներին։ Նրանք ձեր օգնությամբ կբացահայտեն իրենց, սեփական ունակությունները։ Հաճախ դեռահասները , չկարողանալով իրենց մեջ բացահայտել իրական շնորհը, ընտրում են « մոդայիկ » մասնագիտություն։
                    Վերջին խմբագրողը՝ manush; 03-05-19, 16:06.

                    Comment

                    • #11
                      Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Այս թեմային վաղուց եմ անդրադարձել, որ բարձրագույն կրթությունը մեր ժամանակներում «թանկ հաճույք» է եղել, իսկ հիմա` մեր օրերում, այսպես ասած, «մոդայիկ» է դարձել: Շատ ծնողներ իրենց պարտքն են համարում երեխաներին բարձրագույն ուսման տալ` անկախ նրանից, թե ինչպես են նրանք սովորել հանրակրթական դպրոցում, և բուհն ավարտելուց հետո շատերը մնում են անգործության մատնված:

                      Զարմանում եմ շատ: Պիտեր Թիլը, ով հանդիսանում է Pay Pal-ի հիմնադիրն ու Facebook-ի առաջին ինվեստորներից մեկը, համոզված է, որ այսօր բարձրագույն կրթության դերը գերագնահատվում է, և մեծ մասամբ այն հանդիսանում է ժամանակի անօգուտ ծախս: Նրա կարծիքով՝ բանական մարդու համար սկզբնական կապիտալն ավելի կարևոր է, քան բարձրագույն կրթությունը: Նրա խոսքով՝ Մարկ Ցուկենբերգը և այլ հաջողակ գործարարներ այդպես էլ չեն ավարտել բարձրագույն ուսումնական հաստատությունները:

                      «Բարձրագույն կրթությունը ես համարում եմ օճառե պղպջակ, այն էլ` դասական պղպջակ: Մենք կարող ենք պղպջակ անվանել այն երևույթը, որի արժեքը գերագնահատվում է, և միաժամանակ բոլորը հավատում են դրան… Ինչպես անշարժ գույքի գործակալները, համալսարանները ձեզ առաջարկում են ներդրում կատարել ապագայի վրա: Բայց մեծամասամբ բարձրագույն կրթությունը անօգուտ ժամանակի և փողերի ծախս է. սովորական երևույթ, որը ձգել են մինչև 4 տարի: ....Ես չեմ ուզում խորհուրդներ տալ, բայց ուզում եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր ավարտել են դպրոցն ու պատրաստվում են համալսարան ընդունվել, օգտակար կլիներ մտածել այն հարցի շուրջ, թե ո՞րն է իմաստը նման կրթության, ո՞րն է դրա նպատակն ու ո՞ւր է այն տանում»:

                      Նրա կարծիքն իր համախոհներին գտավ ուսանողության շրջանակներում, երբ տարիներ առաջ նա առաջին անգամ հայտարարեց իր ոչ սովորական ծրագրի մասին, որ համապատասխան գումար կտրվի բիզնեսում ներդրումներ կատարելու համար... Եվ նա ստացավ ուսումը թողնելու ցանկություն ունեցողների ավելի քան 400 հայտ: Հայտերի զգալի մասը առաջատար և հեղինակավոր բուհերից էին...

                      http://www.usarmenianews.com/am-n-9318.html
                      Հարգելի տիկին Պողոսյան, շնորհակալություն արձագանքելու համար: Լիովին համամիտ եմ ձեզ հետ, հայտնի է, որ բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց համար ավելի քիչ աշխատատեղ կա, քան միջին մասնագիտական կրթություն ունեցողների համար:
                      Երկար տարիներ Հայաստանի աշխատաշուկայում տիրում է այն իրավիճակը, երբ բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտող մարդը զբաղեցնում է միջին մասնագիտական կրթություն պահանջող աշխատատեղ, այլ կերպ ասած՝ տնտեսագետն աշխատում է որպես հաշվապահ, քիմիկոսը՝ դեղատանը որպես վաճառող և այլն: Պետք է երեխաներց շատերին ուղղորդել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, քանի որ որակյալ մասնագետների պահանջարկն ավելի մեծ է, քան բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած մասնագետների պահանջարկը:

                      Comment

                      • #12
                        Նարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Սվետլանա, իհարկե, շատ լավ է , երբ մարդ ստանում է բարձրագույն կրթությու։ Բայց գերադասելի է միջին մասնագիտականը, քան անորակ բարձրագույնը։ Դուք ճիշտ ուղիով եք տանում մեր վաղվա մասնագետներին։ Նրանք ձեր օգնությամբ կբացահայտեն իրենց, սեփական ունակությունները։ Հաճախ դեռահասները , չկարողանալով իրենց մեջ բացահայտել իրական շնորհը, ընտրում են « մոդայիկ » մասնագիտություն։
                        Հարգելի Նարինե մասնագիտության ընտրության հարցում հաճախ «օգնության են հասնում» ծնողները, ինչը ունենում է իր թե դրական եւ թե բացասական կողմը: Մասնագիտական կողմնորոշման հարցում կարևոր դեր ունի ոչ միայն աշակերտի, երիտասարդի հետ աշխատանքը, այլև նրան շրջապատող միջավայրը: Շատ անգամ շրջանավարտները առանց երկար մտածելու, հաշվի չառնելով սեփական նախասիրությունները, ընտրում են այսպես կոչված «մոդայիկ» մասնագիտություն: Շատ երեխաներ պատկերացրել են իրենց արվեստի բնագավառում: Բայց ծնողները ցանկանում են տեսնել իրավաբանի կարգավիճակում, պատճառաբանելով, որ արվեստը «չի կերակրի»: Այդ ժամանակ ստիպված են լինում ընտրություն կատարել նախասիրած մասնագիտության և ծնողների կամքի միջև:
                        Պետք է մասնագիտություն ընտրելուց առաջ կենտրոնանալ սեփական ցանկությունների վրա: Չմոռանալով իհարկե, թե ինչ ընդունակություններ ունես, եւ որ ոլորտում կարող ես քեզ դրսևորել լավագույնս:
                        Մասնագիտությունը ամբողջությամբ ազդում է մարդու կյանքի եւ աշխարհայացքի վրա: Ուստի սխալ ընտրված մասնագիտությունը կարող է հանգեցնել նրան, որ մարդը այդպես էլ չկայանա որպես մարդ, եւ չկարողանա ինքնադրսեւորվել, քան որ մասնագիտությունը, որը նա ընտրել է, եւ որով նա զբաղվում է, իրենը չէ:

                        Comment

                        • #13
                          Սվետլանա Կասյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի տիկին Պողոսյան, շնորհակալություն արձագանքելու համար: Լիովին համամիտ եմ ձեզ հետ, հայտնի է, որ բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց համար ավելի քիչ աշխատատեղ կա, քան միջին մասնագիտական կրթություն ունեցողների համար:
                          Երկար տարիներ Հայաստանի աշխատաշուկայում տիրում է այն իրավիճակը, երբ բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտող մարդը զբաղեցնում է միջին մասնագիտական կրթություն պահանջող աշխատատեղ, այլ կերպ ասած՝ տնտեսագետն աշխատում է որպես հաշվապահ, քիմիկոսը՝ դեղատանը որպես վաճառող և այլն: Պետք է երեխաներց շատերին ուղղորդել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, քանի որ որակյալ մասնագետների պահանջարկն ավելի մեծ է, քան բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած մասնագետների պահանջարկը:
                          Վաղուց արձագանքել էի, որ պետք է լրջորեն մոտենանք դեռահասների մասնագիտական ընտրությանը: Մեր օրերում բոլորն էլ դեպի բարձրագույն ուսումնական հաստատություններ են գնում՝ համոզված, որ ընդունելության համար դռները բաց են: Յուրաքանչյուր ավագ դասարանի լավ սովորող աշակերտ ինքն է նախապատվությունը տալիս այս կամ այն մասնագիտության ընտրությանը, իսկ ամենաթույլ սովորողն ուղղորդվում է ծնողի խորհրդով:
                          Երբեմն ստիպում են դեռահասին ընտրել մի բան, որն իրենը չէ: Ծնողները պետք է հաշվի առնեն իրենց երեխայի անհատականությունն ու կարծիքը, որ շատ դեպքերում անտեսվում է: Զարմանալի չէր, որ իմ հարցումին, թե դպրոցում չսովորող, թույլ կարողությունների տեր աշակերտն այդ ո՞ր մի բուհում կընդունվի, հաստատակամորեն արձագանքեցին, որ մայրը կորոշի, թե իր երեխան ո՛ր բուհում ինչ մասնագիտություն ընտրի: Նույնքան զարմանալի չէր արդեն, որ մասնագիտության ընտրությունը բարվոք ապագայի հեռանկարներ ուներ: Դեռահասը տեղեկացվում է, որ Արցախում այդ մասնագիտության պահանջարկը չկա, հետևաբար ավարտելուց հետո աշխատանք չի ունենա: Նա հաստատակամ է, այդ մասնագիտությունն է ընտրել, բայց նաև կա հետաքրքիր հարց՝ եթե պահանջարկ չկա, ապա ինչու՞ այդ մասնագիտությամբ բուհի ընդունելություն է նախատեսված:
                          Սա ցավոտ խնդիր է, երեխաների հետ պետք է կատարել համապատասխան նախապատրաստական աշխատանք՝ նույնիսկ վաղ հասակից ընդգրկելով նրանց մասնագիտության ընտրության հարցերում: Դեռահասների մասնագիտության ընտրությունը պետք է պայմանավորված լինի նրանց ընդունակություններով ու հետաքրքրություններով, լինի նպատակային և խելամիտ, նա պետք է ծանոթանա մասնագիտություններին, դրանց ներկայացրած պահանջներին և տվյալ երկրում առկա պահանջարկին:
                          http://www.usarmenianews.com/am-n-9146.html

                          Comment

                          • #14

                            Մասնագիտական կողմնորոշումը շրջանավարտի կարևորագույն ընտրություններից մեկն է, հետևաբար պետք է լուրջ և պրոֆեսիոնալ վերաբերմունք ցուցաբերել այդ հարցին։
                            Շատերի կարծիքով մերօրյա Հայաստանում ամենից պահանջված են բժշկի, ծրագրավորողի, տնտեսագետի, հաշվապահի, իրավաբանի և դերասանի/երգչի մասնագիտությունները:
                            Այսօր ամբողջ աշխարհում՝ ներառյալ Հայաստանում, լայնորեն խրախուսվում է հմտությունների տարածումն ու զարգացումը, իսկ արհեստների նկատմամբ սերն ու հարգանքն ունի պատմամշակութային խորը արմատներ: Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթում զուր չէ ասվում ՝ «Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի իմանա, թե՛ ծառա լինի, թե՛ տեր, թե՛ թագավոր, թե՛ իշխան»:
                            Մասնագիտության ճիշտ ընտրությունը կյանքում հաջողակ լինելու, աշխատանքում ինքնակատարելագործման և ինքնահաստատման հասնելու, աշխատավայրում բավարարվածության զգացում ունենալու կարևորագույն գրավականն է:

                            Comment

                            • #15
                              Ճիշտ է ասված, որ կյանքում իր տեղը գտնելը (սոցիալական կողմնորոշում) մեծ երջանկություն է, իսկ իր տեղը գտնելու կարևոր պայմաններից մեկը մասնագիտության ճիշտ ընտրությունն է: Իսկ դա կարելի է անել մասնագիտական կողմնորոշման գծով միջոցառումների համակարգի իրականացման միջոցով: Այն անձնական նշանակությունից բացի ունի նաև հասարակական նշանակություն, քանի որ մարդու անձնականն ու հասարակականն սերտորեն կապված են իրար հետ: Ավագ դասարանների աշակերտները պետք է լավ <<ճանաչեն>> իրենց, իմանան իրենց ընդունակությունները: Այդ տարիքում դա արդեն ցանկություն չէ , այլ պահանջ, որ առաջանում է մասնագիտություն ընտրելիս: Այդ պահանջը նրանց ստիպում է քննության առնել իրենց կարողությունները: Ապագա մասնագիտության ընտրության ընթացքում հաճախ ընդունակությունների հարցը ոչ միայն չի գտնվում առաջին պլանի վրա, այլև շատ անորոշ է գիտակցվում: Նրանք դիմում են ծնողների, ուսուցիչների, ընկերների օգնությանը, հարցնում նրանց խորհուրդները: Այդ խորհուրդների մեջ, իհարկե, ընդունակության հարցը մեծ մասմամբ մնում է երկրորդ պլանի վրա: Բոլորովին այլ բան կլինի, եթե բարձր դասարանի աշակերտները որոշակի գաղափար ունենային իրենց ընդունակությունների մասին: Դա նրանց հնարավորություն կտար ավելի ակտիվորեն բացահայտելու և զարգացնելու իրենց ընդունակությունները: Նույնը պետք է ասել և՛ ծնողների, և՛ ուսուցիչների մասին, հատկապես ուսուցիչների մեծ մասը նույնպես որոշ գաղափար ունենալով աշակերտների ընդունակությունների մասին, անհրաժեշտ ուշադրություն չի նվիրում այդ հարցին:
                              Սրանք են այն հիմնական պատճառները, որոնք աշակերտների մի մասին հակադրում են ոչ միայն երկար ժամանակ տատանվել, այլ երբեմն շատ պատահական, ինչպես պարզվում է հետագայում, սխալ որոշում են ընդունել իրենց ապագա մասնագիտության ընտրության ընթացքում:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information