Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Սովորողների ազգային դաստիարակության հիմնախնդիրը

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Սովորողների ազգային դաստիարակության հիմնախնդիրը

    Դեռևս հայ մեծ լուսավորիչ, մանկավարժ Խ. Աբովյանը գնահատելով ազգային ավանդույթների դաստիարակչական դերը, մատնանշում Է, որ ամեն մի ուսուցում ու դաստիարակություն պետք է համապատասխանի ժողովրդի ոգուն, վիճակին և պահանջմունքներին: Հայերը՝ «խաղաղության օրերին աշխատասեր են և հեզ, թշնամիների սրերի դեմ՝ արիասիրտ ու համբերատար, մտքի և բարոյական ուժերի զզարգացման մեջ՛ ճոխ ու քնքուշ, ազգային սրբությունների անձեռնմխելիությունը պահպանելիս՛ հպարտ և անընկճելի»: Մեծ լուսավորչի ամեն մի խոսքի ու տողի մեջ ցայտում Է բոցավառ սերը դեպի հայրենիքը, նրա բնությունը, անցյալը, պատմական մեծ դեպքերը, մշակույթը, իր ժողովրդի սովորություններն ու ավանդույթները:
    Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը սույն քննարկմանը:

  • #2
    Սովորողների հայեցի դաստիարակության ներկա փուլում զգալիորեն վտանգված է ազգային դաստիարակությունը: Հասարակության անցումային այս դժվար ժամանակահատվածում, հայոց պետականության ամրապնդման նպատակով անհրաժեշտ է դպրոցի կրթության և դաստիարակության բովանդակություը հագեցնել ազգային մշակույթի արժեքներով, միաժամանակ ընդգծելով համամարդկայինը:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի կենսաբանության մասնագետ

    Comment


    • #3
      Ամեն մի սերունդ օղակ է անցյալի և ապագայի միջև և ապահովում է, ինչպես տվյալ համակարգին բնորոշ արժեքների հաջորդականությունը, այնպես էլ փոփոխումը: Սերունդները տարբերվում են ոչ միայն իրենց առաջադրած ու իրականացրած փոփոխությունների բնույթով ու քանակով, ոչ միայն անցյալի նկատմամբ իրենց ունեցած վերաբերմունքով, այլև արդիականության հետ ունեցած հարաբերությամբ, այդ պատճառով էլ նրանց վիճակված է պատմականորեն ծագած դժվարությունները հաղթահարել, կատարել քայլեր՝ ծագած դժվարությունները հաղթահարելու համար:
      ԿԱԻ Լոռու մասնաճյուղի կենսաբանության մասնագետ

      Comment


      • #4
        Կրթությունը համաձայն ՀՀ Կրթության մասին օրենքի ներկայացվում է, որպես ուսուցման և դաստիարակության գործընթաց, որի արդյունքում պահպանվում են գիտելիքները և փոխանցվում հաջորդ սերունդներին: Մենք կարծում ենք, որ ուսուցման պրոցեսում կրթվում է ոչ միայն աշակերտի միտքը, այլև սրտը: Բարոյական դաստիարակությունը կապված է աշակերտի անձի կայացման հետ՝ ինչին ուղղված է ողջ հանրակրթությունը:

        Comment


        • #5
          Ավանդույթը այն կարևորագույն կատեգորիաներից է, որն առկա է բոլոր ոլորտներում` նյութական, քաղաքական, գեղարվեստական, բարոյական, կրթական և այլն: Ազգային ավանդույթները, որպես հայ ժողովրդի նյութական և հոգևոր արժեքներ, բավականին հարուստ ու ինքնատիպ են: Դրանցից են պատմական զրույցները, ժողովրդական բանահյուսությունը, ազգային ծեսերը, տոները, տարազը, խաղերը և այլն: «Արժեքները համարվում են մարդու գործունեության ու վարքի կողմնորոշիչ այն դեպքում, երբ նրա մեջ ձևավորված են արժեքային գիտակցությունը, արժեքային հարաբերությունները, դիրքորոշումները: Արժեքային կողմնորոշումը անձի գործունեության և վարքի մեջ որոշակի ուղղվածությունն է դեպի այս կամ այն արժեքը, իսկ յուրաքանչյուր առանձին իրավիճակում անձը ղեկավարվում է արժեքային գիտակցությամբ և արժեքային հարաբերությամբ»:

          Comment


          • #6
            Ավանդույթը որպես կարևորագույն մանկավարժական արժեք հիմք է հանդիսանում երեխայի համակողմանի զարգացման համար, ձևավորում է հասունացող սերնդի հոգեկերտվածքը` միաժամանակ նրանց ներգրավելով սոցիալ–մշակութային հարաբերությունների ոլորտը: Արդի մանկավարժական պրակտիկայում իր ուրույն տեղն ունի ազգային ավանդույթներով իրականացվող դաստիարակությունը: Հայ ժողովուրդը պատմական երկարատև զարգացման ճանապարհին մշակել և արմատավորել է իրեն բնորոշ սովորույթներ, առօրյա կյանքի կանոններ, նորմեր, որոնք, փոխանցվելով սերնդեսերունդ, դարձել են ազգային ավանդույթ և օգտագործվում են որպես նոր սերնդի դաստիարակության կարևոր միջոց: Երեխայի դաստիարակչական աշխատանքում կարևոր է հաշվի առնել ազգային ավանդույթները, սովորույթները, բարքերը, ժողովրդական կենցաղը, յուրաքանչյուր ազգության նկատմամբ ունենալ յուրահատուկ մոտեցում: Երեխայի հետ տարվող դաստիարակչական աշխատանքում անհրաժեշտ է տեղ հատկացնել ազգային առաջադիմական ավանդույթներին:

            Comment


            • #7
              Դժվարությունն այն է, որ ազգային ավանդույթներում տեղ են գտել ոչ միայն առաջադիմական, առողջ հայացքներ, այլև հետադիմական: Եթե դրական ավանդույթները դաստիարակության կարևոր գործոն են և նպաստում են հասարակության առաջընթացին, ապա հետադիմական ավանդույթներն, ընդհակառակը, խանգարում են առաջընթացին, ուստի դաստիարակչական աշխատանքը անհրաժեշտ է կազմակերպել այնպիսի հատուկ ձևերով և մեթոդներով, որ հասարակական հարաբերություններում և ընտանեկան կենցաղում դեռևս պահպանվող վնասակար սովորույթները և ավանդույթները չդառնան տիրապետող նաև ուսումնական գործընթացում:

              Comment


              • #8
                Կարծում եմ մարդը հասարակական էակ է և նա գոյություն ունի հասարակության միջոցով: Հասարակական գիտակցության միջոցով է, որ անհատի մոտ ձևավորվում ու զարգանում են ավանդույթները: Որքան արմատացած են հասարակական ավանդույթները, այնքան առավել են դրսևորվում դրանք հասարակական հարաբերություններում: Դպրոցը որպես հասարակության բաղկացուցիչ չի կարող անմասն մնալ այդ հարաբերություններից և կամա թե ակամա ներառվում է այդ հարաբերությունների մեջ:

                Comment


                • #9
                  Քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և ժողովրդագրական տեղաշարժերի արդի ժամանակաշրջանում առանձնահատուկ նշանակություն են ստանում ազգային կյանքին, ազգային-մշակութային արժեքներին և ազգային ինքնությանը վերաբերող հիմնահարցերը: Կյանքի բոլոր ոլորտներում իրականանում են գլոբալացման անշրջելի գործընթացներ, որոնք աստիճանաբար հանգեցնում են համամարդկային գլոբալ ինքնության ձևավորման: Այս պարագայում տարբեր ազգերի համար կարևոր խնդիր են աճող սերնդի կողմից ազգային ինքնության գիտակցումը, ազգային դիմագծի պահպանումը, ազգային-հոգևոր արժեքների ճանաչումը, յուրացումն ու իմաստավորումը: Ազգային ոգու, բնավորության, ինքնության գիտակցումը, ազգային նկարագրի և խորհրդանիշների իմացությունն անհրաժեշտ են նաև այլ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ հարգանքի ու հանդուրժողականության, միջմշակութային երկխոսության, բազմամշակութային աշխարհում ապրելու համար: Նշված խնդիրների լուծման համար ի հայտ է գալիս հանրակրթության բնագավառում դպրոցականների ազգային ինքնագիտակցության զարգացման մեթոդաբանական մոտեցումների հստակեցման անհրաժեշտություն:

                  Comment


                  • #10
                    Արժեքային համակարգի ձևավորման և պահպանման գործընթացում ոչ միայն ընտանիքը, այլև դպրոցն է այն հիմնական վայրը, ուր կոփվում, են ապագա քաղաքացու բնավորությունը, բարոյական նկարագիրը, աշխարհայացքը: Ընդ որում ուսուցչի մարդկային և բարոյական նկարագիրը, մանկավարժական կոմպետենտությունը, քաղաքացիական դիրքորոշումը, աշխարհայացքային մտահորիզոնը, հասարակական լայնախոհությունը, սերը երեխաների նկատմամբ ուսումնական գործընթացի դաստիարակչական ներգործության բարձրացման կարևոր պայմաններից են:

                    Comment


                    • #11
                      Ժամանակակից գլոբալացումն ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն է ունենում մարդու արժեհամակարգի վրա: Այսօր շատ արժեքային պատկերացումներ հիմնովին փոխվել են: Չնայած նրան, որ սոցիալ–մշակութային արժեքները ենթարկվել են որոշակի կանոնակարգման, այնուամենայնիվ հիմնական շեշտադրումն ուղղված է դեռևս օտարամուտ նորամուծություններին: Ինտեգրվելով եվրոպական համայնքին` ներմուծվում են եվրոպական արժեքներ, որոնք շատ հաճախ չեն համապատասխանեցվում ազգային առանձնահատկություններին, որով էլ խանգարում են ընտանեկան հարաբերությունների նորմալ ընթացքին, մասնավորապես երեխայի դաստիարակությանը:

                      Comment


                      • #12
                        Ազգայինի դաստիարակությունը ձևավորում է հայ մարդուն, սակայն համամարդկային արժեքներ չխտացրած հայը չի կարող իր ազգի լիարժեք անդամը լինել: Հենց այս պատճառով էլ հայ դպրոցի, առհասարակ, հայերի դաստիարակության կարևորագույն խնդիրն է ապահովել ազգայինի և համամարդկայինի մեկտեղումը:

                        Comment


                        • #13
                          Հարգելի ԱիդաՄ անչափ կարևոր թեմա եք բարձրացրել քննարկման համար, շնորհակալություն ազգային դաստիարակության հիմնախնդիրներին անդրադարձ կատարելու համար:

                          Comment


                          • #14
                            ԱԶԳԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

                            Գ. Արծրունու գրական ու մանկավարժական ժառանգության մեջ իրենց ուրույն տեղն ունեն ազգային դաստիարակության մասին գաղափարներն ու
                            տեսակետները, որոնք պարբերաբար արծարծվում էին «Մշակի» էջերում:
                            Ըստ Գ. Արծրունու, յուրաքանչյուր ժողովրդի աճող սերնդի դաստիարակությունը պայմանավորված է նրա զարգացման առանձնահատկություններով
                            և գրանցից բխող օբյեկտիվ նպատակներով, Եթե դաստիարակության մեշ չեն արտահայտված ազգային առանձնահատկություններն ու օբյեկտիվ նպատակը,
                            ապա աճող սերնդի զարգացումն ու ձևավորումը անհարիր է ազգային շահերին, նման ազգի զավակները զրկվում են ազգային դաստիարակությունից,
                            իսկ ժողովուրդը՝ ազգային ինքնուրույնությունից, քանի որ նա կորցնում է իր դեմքը՝ ազգային բոլոր հատկանիշներով հանդերձ. Նման ազգի զավակների
                            ուսումը նրա զարգացմանը չի նպաստում. Ազգը, մնալով առանց «ընտանեկան դաստիարակության և առանց կրոնի», քայքայվում է՝ վերածվում «ամբոխի»:
                            Այս դեպքում, եթե «ամբոխը» անընդունակ է, ապա նրանից «դուրս կգան ուսում առած հիմարներ», իսկ եթե ընդունակ է, ապա կտա «միայն
                            բարձր ուսում ստացած սրիկաներ»:

                            Comment


                            • #15
                              Հայտնի է, որ սովորույթների, ավանդույթների միջոցով ժողովուրդը վերատադրում է իրեն, իր մշակույթը, հոգեկերտվածքը, ընդհանուր բնավորությունը, մտածելակերպն ու աշխարհայացքը : Ավանդույթների միջոցով են հասարակական հարաբերություններում ծնվում բարքերն ու ազգային գաղափարախոսությունը: Սրանք ժամանակի ընթացքում հղկվում, մշակվում ու փոխանցվում են հաջորդ սերնդին: Ավանդույթներն ունեն դաստիարակչական և ուսուցողական դեր ու նշանակություն. վերջնական նպատակն է հաջորդ սերունդներին տանել այն հունով, որով անցել ու զարգացման որոշակի փուլ է անցել նախորդ սերունդը:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X