Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մտածողության զարգացումը սովորողների մոտ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Պաշարների շտեմարանում տեղադրված է <<Մտածողությունը դեռահասության տարիքում>> սալիկահանդեսը,որի հեղինակ ես եմ,կարող եք օգտվել:

    https://lib.armedu.am/resource/27727
    Վերջին խմբագրողը՝ Սամար; 22-05-19, 23:04.

    Comment


    • Ինչպես դասավանդել <<Կյանքի ծագում>> թեման:

      FullSizeRender-17-05-19-10-22.jpg FullSizeRender-17-05-19-10-22-1.jpg FullSizeRender-17-05-19-10-22-2.jpg

      Comment


      • Բնության պահպանություն

        FullSizeRender-17-05-19-10-19.jpg FullSizeRender-17-05-19-10-19-1.jpg

        Comment


        • Զրույցը որպես ուսուցման ավանդական մեթոդ:

          FullSizeRender-17-05-19-10-18.jpg FullSizeRender-17-05-19-10-18-1.jpg FullSizeRender-17-05-19-10-18-2.jpg FullSizeRender-17-05-19-10-18-3.jpg

          Comment


          • Դեռահասի ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխությունները:

            IMG_9524-17-05-19-10-11.jpg IMG_9525-17-05-19-10-11.jpg

            Comment


            • Ձեզ եմ ներկայացնում <<Սիրտ>> սալիկահանդեսը,որը ստեղծել են մեր դպրոցի 8-րդ դասարանցիները բաց դասի համար:

              https://lib.armedu.am/resource/27728
              Վերջին խմբագրողը՝ Սամար; 29-05-19, 00:05.

              Comment


              • Սամար-ի խոսքերից Նայել գրառումը
                Պաշարների շտեմարանում տեղադրված է <<Մտածողությունը դեռահասության տարիքում>> սալիկահանդեսը,որի հեղինակ ես եմ,կարող եք օգտվել:

                https://lib.armedu.am/resource/27727
                Շնորհակալություն հարգելի Սամար շատ բովանդակալից և հետաքրքիր սահիկահանդես էր:

                Comment


                • Մտածողությունն այն իմացական գործընթացն է, որի օգնությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթների ներին, էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները: Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:
                  Իրադրության պահանջներից և իրենց զարգացման տարիքային փուլի յուրահատկություններից ելնելով՝ մարդիկ առավելապես օգտվում են մտածողության այս կամ այն տեսակից, ընդ որում դրանք գործում են ինքնաբերաբար, պրոբլեմային իրավիաճակի կամ խնդրի ընկալման հետ միասին:
                  Կյանքի առաջին տարիներին զարգացած է ակնառու-գործնական մտածողությունը, որին հաջորդում է ակնառու-պատկերավորը: Դպրոցական տարիքում արդեն առավել զարգանում է խոսքային տրամաբանական մտածողությունը:
                  Մտածողության զարգացման հիմնական ուղղությունը նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեի տերմինալոգիայով համապատասխանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին

                  Comment


                  • Մտածողության հարցերից մեկը վերաբերում է մտածողության և խոսքի կապին: Երեխայի մտածողության զարգացումը մինչև որոշակի տարիք անկախ է խոսքից: Երեխայի մտածողությունը զարգանում է մեծահասակների հետ շփման միջոցով: Մտածողությունը և խոսքն այնքան փոխկապակցված են, որ անտեղի է դրանց առանձին ուսումնասիրությունը: Խոսքի միջոցով է ժամանակակից մարդը իմաստավորում: Մտածողությունն ու խոսքը, այնուամենայնիվ, չի կարելի նույնացնել. նույնիսկ մեծահասակ մարդու խոսքը կարող է լիովին անջատված լինել մտածողությունից:

                    Comment


                    • Սամար-ի խոսքերից Նայել գրառումը
                      Մարդու ուղեղը պետք է օգտագործվի մտածելու համար, ոչ թե միայն պահեստավորելու նպատակով:
                      Թոմաս Քելի
                      Ամերիկացի գիտնական
                      Հարգելի գործընկերներ, կարևորելով մտածողության զարգացումը իր բոլոր տեսակներով, կփորձեմ ներկայացնել թեմայի առանցքային կողմը, բերել օրինակներ հայտնի մանկավարժների և իմ պրակտիկայից: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը քննարկմանը, և կխնդրեմ բերել ձեր օրինակներն ու փորձը, թե ինչպես եք զարգացնում սովորողների մտածողությունը ձեր առարկայան ժամերին:
                      Կարդալու եւ գրելու միջոցով քննադատական մտածողության զարգացումը դասավանդման մեթոդ է: Էական չէ, թե լսարանում կամ դասարանում որ առարկայի դասն է` քիմիա, պատմություն թե աշխարհագրություն, այս մեթոդը հնարավոր է կիրառել: Քննադատական մտածողության զարգացումը կարող է սկսվել մանկապարտեզից` հասնելով մինչեւ բուհական լսարան:

                      Հայաստանում քննադատական մտածողության զարգացման նոր ծրագիրն իրականացնում է «Քայլ առ քայլ» հիմնադրամը, որի ղեկավար Ռուզաննա Ծառուկյանը բացատրում է, որ «այս դեպքում քննադատականը վերլուծական իմաստով պետք է հասկանալ, քանի որ իրենք փորձում են զարգացնել համակողմանի մտածելու կարողություն»։

                      «Կարդալու եւ գրելու միջոցով քննադատական մտածողության զարգացում»-ը ցանցային ծրագիր է եւ իրականացվում է մի շարք երկրներում: Գաղափարը ծնվել է ԱՄՆ-ում` Ընթերցողների միջազգային ասոցիացիայի հովանավարությամբ, 1997 թվականին արդեն դարձել է ծրագիր, որին Հայաստանը միացել է երկու տարի անց` 1999-ին:

                      «Այս ծրագիրը ոչ թե գիտելիքների պաշար է տալիս, այլ օգնում է, որպեսզի աշակերտներն ու ուսանողները կարողանան ինքնուրույն սովորել», - նշում է Ռուզաննա Ծառուկյանը։

                      Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Ալլա Խալաթյանը 14 տարվա մանկավարժ է, ծրագրի հայաստանյան մեկնարկից ակտիվ մասնակցել է վերապատրաստումներին։ Նա պատմեց, որ «հիմա շատ գործընկերներ նախանձով են նայում` ինչպես է դասը վարում»։ - «Կարդալու եւ գրելու օգնությամբ սովորելու հմտությունները կարեւոր են ամբողջ կյանքի համար», - կարծում է ուսուցչուհին։

                      Մանկավարժական համալսարանի դասախոս Հեղինե Խաչատրյանը քննադատական մտածողություն է փորձում զարգացնել ուսանողների շրջանում: Նա դասավանդում է Զարգացման եւ մանկան հոգեբանություն: – «Իմ ուսանողների մոտ, օրինակ, նվազագույնի են հասցվել քննությունների հետ կապված սթրեսային իրավիճակները», - նշեց նա։
                      https://www.azatutyun.am/a/25657884.html

                      Comment

                      Sorry, you are not authorized to view this page
                      Working...
                      X