Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Աշակերտի խոսքի զարգացումը տարբեր առարկայական ժամերին

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ընտանիքը, որտեղ մեր աշակերտները մեծանում է, եւս պետք է կարեւորի այն, ինչը պահանջում է ուսուցիչը, հնարավորինս պիտի վերահսկի երեխայի խոսքը, զերծ պահի գռեհկաբանությունից եւ ժարգոնից, որոնցով ողողված է երեխայի միջավայրը:Հետեւաբար, աշակերտների խոսքի զարգացման հարցում առավելագույն արդյունքի հասնելու համար կարեւոր պայման են այդ նպատակին ուղղված միջոցների շարունակականությունն ուսումնառության ամբողջ ընթացքում եւ համապարփակությունը դպրոցական եւ արտադպրոցական բոլոր ոլորտների ընդգրկումը:

    Comment


    • Խորանարդում

      Այսօր ուզում եմ ներկայացնել «Խորանարդում» մեթոդը: Խորանարդումը մեթոդ է, որն օգնում է հարցը դիտարկել տարբեր տեսանկուններից: Բոլոր այն կողմնորոշիչները՝ նկարագրիր, համեմատիր, զուգորդիր, վերլուծիր, կիրառիր, թեր և դեմ փաստարկներ բեր, որոնք խորանարդի նիստերն են, սովորողին մղում են ակտիվ մտածական գործընթացներ ծավալելու: Բոլոր կողմնորոշիչներն էլ միտված են գրագետ, հիմնավորված և պատճառաբանված խոսքի զարգացմանը: «Խորանարդում» մեթոդի նկարագրությունը, նպատակը, ընթացքը, կատարման պլանը, խորանարդի պատրաստման սխեման, ինչպես նաև թեմաներ Ֆիզիկայից, որտեղ կարելի է կիրառել մեթոդը հետևյալ հղումով՝ https://lib.armedu.am/resource/27720
      Վերջին խմբագրողը՝ LarisaB; 25-05-19, 20:56.

      Comment


      • LarisaB-ի խոսքերից Նայել գրառումը
        Այսօր ուզում եմ ներկայացնել «Խորանարդում» մեթոդը: Խորանարդումը մեթոդ է, որն օգնում է հարցը դիտարկել տարբեր տեսանկուններից: Բոլոր այն կողմնորոշիչները՝ նկարագրիր, համեմատիր, զուգորդիր, վերլուծիր, կիրառիր, թեր և դեմ փաստարկներ բեր, որոնք խորանարդի նիստերն են, սովորողին մղում են ակտիվ մտածական գործընթացներ ծավալելու: Բոլոր կողմնորոշիչներն էլ միտված են գրագետ, հիմնավորված և պատճառաբանված խոսքի զարգացմանը: «Խորանարդում» մեթոդի նկարագրությունը, նպատակը, ընթացքը, կատարման պլանը, խորանարդի պատրաստման սխեման, ինչպես նաև թեմաներ Ֆիզիկայից, որտեղ կարելի է կիրառել մեթոդը հետևյալ հղումով՝ https://lib.armedu.am/resource/27720
        Օրինակ 6-րդ դասարանում Արտաշեսյան թագավորները ամփոփելիս կիրառում եմ խորանարդում մեթոդը, որի 6նիստերից հատկապես ուշադրություն եմ դարձնում կիրառիր նիստին, այսինքն ինչ կընդօրինակեիր կամ ինչով կուզեիր նմանվել այդ թագավորին: Ստորև ներկայացնում եմ խորանարդում մեթոդի կիրառության օրինակ:

        Նկարագրիր-ներկայացնել թագավորի մասին տեղեկություններ
        Համեմատիր-համեմատել այլ թագավորների հետ
        Զուգորդիր-ուսումնասիրելով նրա գործունեությունը ինչի մասին է ստիպում մտածել
        Վերլուծիր-ինչ արդյունքներ ունեցավ նրա գործունեությունը
        Կիրառիր-ինչ կընդօրինակեիր կամ ինչով կուզեիր նմանվել այդ թագավորին
        Թեր և կողմ փաստարկներ-դրական և բացասական կողմեր

        Աշակերտները հաճախ պատասխանում են,որ կցանկանային Արտաշես Ա-ի նման լինեն բարի, օգնող, Արտավազդ Բ-ի նման հմուտ դիվանագետ /կողմնորոշվող/ և ստողծագործող, Տիգրան Մեծի նման նպատակասլաց և խելացի:
        Իմ կարծիքով հարգելի գործընկերներ այսպես աշակերտների մոտ ձևավորվում է քաղաքացիական որակներ. նպատակասլացություն, հայրենասիրություն, միմյանց օգնելու կարողություններ և այլն:

        Comment


        • Հարգելի՛ Լաուրա, հետաքրքիր օրինակ եք բերել, կարծում եմ երեխաները շատ են ոգևորվել:

          Comment


          • Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Օրինակ 6-րդ դասարանում Արտաշեսյան թագավորները ամփոփելիս կիրառում եմ խորանարդում մեթոդը, որի 6նիստերից հատկապես ուշադրություն եմ դարձնում կիրառիր նիստին, այսինքն ինչ կընդօրինակեիր կամ ինչով կուզեիր նմանվել այդ թագավորին: Ստորև ներկայացնում եմ խորանարդում մեթոդի կիրառության օրինակ:

            Նկարագրիր-ներկայացնել թագավորի մասին տեղեկություններ
            Համեմատիր-համեմատել այլ թագավորների հետ
            Զուգորդիր-ուսումնասիրելով նրա գործունեությունը ինչի մասին է ստիպում մտածել
            Վերլուծիր-ինչ արդյունքներ ունեցավ նրա գործունեությունը
            Կիրառիր-ինչ կընդօրինակեիր կամ ինչով կուզեիր նմանվել այդ թագավորին
            Թեր և կողմ փաստարկներ-դրական և բացասական կողմեր

            Աշակերտները հաճախ պատասխանում են,որ կցանկանային Արտաշես Ա-ի նման լինեն բարի, օգնող, Արտավազդ Բ-ի նման հմուտ դիվանագետ /կողմնորոշվող/ և ստողծագործող, Տիգրան Մեծի նման նպատակասլաց և խելացի:
            Իմ կարծիքով հարգելի գործընկերներ այսպես աշակերտների մոտ ձևավորվում է քաղաքացիական որակներ. նպատակասլացություն, հայրենասիրություն, միմյանց օգնելու կարողություններ և այլն:
            Հարգելի Լաուրա շնորհակալություն Ձեր փորձը այս հարթակում ներկայացնելու համար: Լավ կլինի բոլոր ուսուցիչները հետևեն Ձեր օրինակին:

            Comment


            • Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի՛ Լաուրա, հետաքրքիր օրինակ եք բերել, կարծում եմ երեխաները շատ են ոգևորվել:
              Հարգելի Ռուզաննա այդ մեթոդը կիրառել եմ 6-րդ դասարանում Արտաշեսյաններ թեման ամփոփելիս: Ստորև ներկայացնում եմ հղումը https://forum.armedu.am/showthread.p...BB%D5%86/page2

              Comment

              Sorry, you are not authorized to view this page
              Working...
              X