Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Աշակերտի խոսքի զարգացումը տարբեր առարկայական ժամերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Աշակերտի խոսքի զարգացումը տարբեր առարկայական ժամերին

    Երեխան դպրոց է ընդունվում լեզվական որոշակի կարողությամբ. նամայրենի լեզվով խոսում, արտահայտում է իր մտքերը: Այնուամենայնիվ դպրոց նոր ընդունված երեխայի լեզվական վիճակը դպրոցական պահանջների տեսակետից սովորաբար բավարար չի լինում և անհրաժեշտություն է առաջանում ուսումնառության հենց սկզբից մեծ ու դժվարին աշխատանք տանելու նրա խոսքի զարգացման ուղղությամբ: Աշակերտի խոսքի աղքատությունը հիմնականում նրա մտավոր ցածր մակարդակի, նրա մտքի պարզունակության արտահայտությունն է: Դա պայմանավորված է երեխաների աշխարհաճանաչողության պակասով, որ դրսևորվում շատ երևույթներ, առարկաներ չճանաչելու հանգամանքով, տեսած և զգացած շատ երևույթներ, իրողություններ համապատասխան բառերով արտահայտելու կարողության պակասով:
    Խոսքի զարգացումը մեծ կրթադաստիարակչական նշանակություն ունի աշակերտների համար: Ուսումնաառարկայական կարևորության հետ միասին, խոսքի զարգացումը մեծ դեր է կատարում աշակերտների ընդհանուր զարգացման ու դաստիարակության գործում: Հայտնի է, որ լեզուն մարդկային հաղորդակցման միջոց լինելով հանդերձ, միաժամանակ մտածողության միջոց է: Դպրոցի գերխնդիրը ոչ միայն երեխային կրթելն ու դաստիարակելն է, այլեւ սովորողի լեզվական ունակությունների ու կարողությունների մշակումն ու հարստացումը, որը հսկայական դեր է կատարում վաղվա քաղաքացու աշխարհայացքի ձեւավորման գործում: Բոլոր ժամանակներում հմուտ ուսուցիչները կարեւորել են մայրենիին կատարելապես տիրապետելու կամ գոնե գրական հայերենը անաղարտ պահելու անհրաժեշտությունը:Սակայն, ցավոք, աշակերտների խոսքի զարգացման բարձր մակարդակ ապահովելը դեռեւս մնում է գրեթե անլուծելի հարց: Այս խնդրի լուծման բանալին միշտ ուսուցչի ձեռքին է եղել, ով, սիրելով իր մասնագիտությունը, անմնացորդ սիրով, անձնվիրաբար պիտի դասավանդի իր առարկան:
    Վերջին խմբագրողը՝ Larisa0504; 01-03-19, 23:55.

  • #2
    Աշակերտի խոսքի զարգացման խնդիրը շատ արդիական է և այդ խնդրի լուծման բանալին ուսուցչի ձեռքին է: Ցանկացած առարկայի յուրաքանչյուր դաս բացի լեզվական գիտելիքներ հաղորդելուց, պիտի հոգեկան բավականություն պարգևի թե՜ իրեն, թե՜ աշակերտին: Ուսուցիչը սեփական օրինակով՝ բարեկիրթ վարքագծով եւ գրագետ ու անթերի խոսքով, բազմակողմանի զարգացվածությամբ պետք է վարակի իր սաներին եւ հետո միայն պահանջի նրանցից ցանկալի արդյունք: Ուսման գործընթացը, ի տարբերություն մարդու գործունեության բոլոր բնագավառների, բազմաշերտ աշխատանք է, միայն ուսուցչի և աշակերտի միասնական, համառ ջանքերը կարող են ցանկալի արդյունք տալ:Աշակերտի լեզվամտածողությունը զարգացնելը, մտավոր աշխատանքի ուղղորդելը երկար ու համառ աշխատանք է պահանջում: Լեզվի զարգացումը կատարվում է կենդանի խոսքի միջոցով:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի մասնագետ

    Comment

    • #3
      LarisaB-ի խոսքերից Նայել գրառումը

      Հայոց դպրոցի գերխնդիրը ոչ միայն երեխային կրթելն ու դաստիարակելն է, այլև սովորողի լեզվական ունակությունների ու
      կարողությունների մշակումն ու հարստացումը, որը հսկայական
      դեր է կատարում վաղվա քաղաքացու աշխարհայացքի ձևավորման գործում: Աշակերտների կրթադաստիարակչական համակարգում մայրենին բացառիկ տեղ ունի: Այս դերը դուրս է գալիս լեզվական գիտելիքներին տիրապետելու սահմաններից: Անչափ կարևոր է մայրենի գրական լեզվին գործնականորեն տիրապետելու խնդիրը մարդ-քաղաքացու ձևավորման,
      դաստիարակության, ընդհանուր զարգացման գործում: Այս դերն
      իրականացվում է հատկապես խոսքի զարգացման շնորհիվ, իսկ
      աշակերտի խոսքի զարգացումը մայրենի լեզվի ուսուցման հիմնական նպատակներից է:

      Comment

      • #4
        արեգակ-ի խոսքերից Նայել գրառումը
        Աշակերտի խոսքի զարգացման խնդիրը շատ արդիական է և այդ խնդրի լուծման բանալին ուսուցչի ձեռքին է: Ցանկացած առարկայի յուրաքանչյուր դաս բացի լեզվական գիտելիքներ հաղորդելուց, պիտի հոգեկան բավականություն պարգևի թե՜ իրեն, թե՜ աշակերտին: Ուսուցիչը սեփական օրինակով՝ բարեկիրթ վարքագծով եւ գրագետ ու անթերի խոսքով, բազմակողմանի զարգացվածությամբ պետք է վարակի իր սաներին եւ հետո միայն պահանջի նրանցից ցանկալի արդյունք: Ուսման գործընթացը, ի տարբերություն մարդու գործունեության բոլոր բնագավառների, բազմաշերտ աշխատանք է, միայն ուսուցչի և աշակերտի միասնական, համառ ջանքերը կարող են ցանկալի արդյունք տալ:Աշակերտի լեզվամտածողությունը զարգացնելը, մտավոր աշխատանքի ուղղորդելը երկար ու համառ աշխատանք է պահանջում: Լեզվի զարգացումը կատարվում է կենդանի խոսքի միջոցով:
        Լեզվի զարգացումը կատարվում է կենդանի խոսքի միջոցով,
        ուստի յուրաքանչյուր աշակերտի հետ տարվող անհատական աշխատանքը նպաստում է ամեն մի քաղաքացու, դրանով իսկ ամբողջ ժողովրդի խոսքի մշակույթի ընդհանուր մակարդակի բարձրացմանը, որի համար արժե ջանք չխնայել:

        Comment

        • #5
          Խոսքի զարգացումը մեծ դեր ունի աշակերտի կրթության ընդհանուր զարգացվածության վրա:Ինչքան զարգացած է երեխան,այնքան նա կարողանում է լավ արտահայտել իր մտքերը:Կարողանում է ազատ խոսքի միջոցով վերլուծել իրավիճակը:

          Comment

          • #6
            Աշխարհը փոխվում էփոխվում են հասարակության կողմից դպրոցին ներկայացվող պահանջները, ուստի պետք է փոխվեն նաև մեր մոտեցումները «հավերժական» հարցերի լուծմանը` ի՞նչ սովորեցնել, ինչպե՞ս սովորեցնել, ինչի՞ համար սովորեցնել: Այդ հարցերի լուծման հետ միաժամանակ պետք է կարևորվի և մեծ ուշադրություն դարձվի աշակերտների խոսքի զարգացմանը բոլոր առարկաների ժամերին:

            Comment

            • #7
              Աշակերտի խոսքի զարգացումը տարբեր առարկայական ժամերին կարևոր խնդիր է որի լուծմանը պետք է նախապատրաստվել դեռևս նախադպրոցական տարիքից:Չէ որ դա նպաստում է նաև աշակերտի ինքնահաստատմանը ,ինքնագնահատականի բարձրացմանը:

              Comment

              • #8
                Համաձայն եմ Ձեզ հետ հարգելի Լարիսա:Լեզվական ունակությունների և կարողությունների մշակումը կարևորվում է այնքանով , որ այդ հարցին պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մայրենի լեզվի, այլև բոլոր առարկաների ժամերին:

                Comment

                • #9
                  Ուսուցման արդյունավետ միջոցներից մեկն էլ այն է ,որ հետևողական լինեն աշակերտների խոսքի զարգացմանը տարբեր առարկաների ժամերին:

                  Comment

                  • #10
                    Բանավոր խոսքը պատմականորեն նախորդում է գրավորին, ունի խոսակցական-արտասանական իրացում։ Պայմանավորված է խոսքային իրադրությամբ, հաղորդակցվողների փոխհարաբերությամբ, խոսողի հոգեվիճակով և այլն։ Կարևոր են նաև ուղեկցող միջոցները (միմիկա, շարժուձև և այլն)։ Հիմնականում բարձրաձայն խոսողություն է, կարող է ձայնագրվել, վերարտադրվել, հաղորդվել տեխնիկական միջոցներով (ռադիո, հեռուստատեսություն, հեռախոս)։ Արտահայտության ձևերն են՝ զրույցը, բանավեճը, դասախոսությունը, ճառը, կոչը, հայտարարությունը, երգը, չափածո և արձակ խոսքը և այլն։ Բանավոր խոսքը սահմանափակված է տարածականորեն (չհաշված տեխնիկական միջոցների գործադրումը) և ժամանակով (բանավոր միմյանց հետ կարող են հաղորդակցվել միայն ժամանակակիցները)։
                    Դպրոցում երեխան հարստացնում է խոսքը,ուսուցչի օգնությամբ սովորում խոսել մաքուր ,գրագետ հայերենով:

                    Comment

                    • #11
                      Խոսքի զարգացման առաջին պահանջը, այսինքն կատարյալ խոսքի առաջին հատկանիշը վերաբերում է բառապաշարին: Երեխայի բառապաշարը պետք է բավականաչափ հարուստ լինի, որպեսզի նա կարողանա կարդացածը հասկանալ լիովին, բոլոր նրբություններով հանդերձ, և սեփական խոսքը կառուցելիս կատարի բառերի ճիշտ ուդիպուկ ընտրություն:
                      ԿԱԻ Լոռու մասնաճյուղի կենսաբանության մասնագետ

                      Comment

                      • #12
                        Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հայոց դպրոցի գերխնդիրը ոչ միայն երեխային կրթելն ու դաստիարակելն է, այլև սովորողի լեզվական ունակությունների ու
                        կարողությունների մշակումն ու հարստացումը, որը հսկայական
                        դեր է կատարում վաղվա քաղաքացու աշխարհայացքի ձևավորման գործում: Աշակերտների կրթադաստիարակչական համակարգում մայրենին բացառիկ տեղ ունի: Այս դերը դուրս է գալիս լեզվական գիտելիքներին տիրապետելու սահմաններից: Անչափ կարևոր է մայրենի գրական լեզվին գործնականորեն տիրապետելու խնդիրը մարդ-քաղաքացու ձևավորման,
                        դաստիարակության, ընդհանուր զարգացման գործում: Այս դերն
                        իրականացվում է հատկապես խոսքի զարգացման շնորհիվ, իսկ
                        աշակերտի խոսքի զարգացումը մայրենի լեզվի ուսուցման հիմնական նպատակներից է:
                        Հարգելի Տաթևիկ շնորհակալություն թեմային արձագանքելու համար:
                        Համաձայնվելով Ձեզ հետ, թույլ տվեք նկատել, որ յուրաքանչյուր առարկայի ուսուցիչ նաև լեզվի ուսուցիչ է և պատասխանատվություն է կրում սովորողների լեզվական կարողությունների ու լեզվի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման հարցում: Մարդու խոսքը զարգանում է աստիճանաբար` անցնելով մի շարք փուլեր: Խոսքը դրսևորվում է երկու ձևով` բանավոր և գրավոր, որոնք սերտորեն պայմանավորված են միմյանցով, բայց 2-րդը հետևում է առաջինին: Գրավոր ու բանավոր խոսքի զուգակցումն ուսումնական գործընթացում ուսուցչից պահանջում է մանկավարժական, մասնագիտական հմտություն: Խոսքը կարող է լինել ներքին և արտաքին: Արտաքին խոսքն էլ իր հերթին ունենում է դրսևորման երկու ձև` բանավոր և գրավոր:
                        Բանավոր խոսքը մտածողության նյութական թաղանթն է և ծառայում է որպես հաղորդակցման հիմնական միջոց մարդկանց միջև, իսկ գրավոր խոսքը նպաստում է հնչյունային խոսքի վերարտադրմանն ու կայունացմանը:

                        Comment

                        • #13
                          Karine M-ի խոսքերից Նայել գրառումը
                          Խոսքի զարգացման առաջին պահանջը, այսինքն կատարյալ խոսքի առաջին հատկանիշը վերաբերում է բառապաշարին: Երեխայի բառապաշարը պետք է բավականաչափ հարուստ լինի, որպեսզի նա կարողանա կարդացածը հասկանալ լիովին, բոլոր նրբություններով հանդերձ, և սեփական խոսքը կառուցելիս կատարի բառերի ճիշտ ուդիպուկ ընտրություն:
                          Բառի իմացությունը ունի երկու կողմ` լեզվական և արտալեզվական, որոնք սերտորեն կապված են իրար հետ: Շատ կարևոր է այդ կապի ուսուցումը դիտողական ինչպես նաև այլ` խոսքային միջոցներով: Հաճախ երեխաները, նույնիսկ մարդու անատոմիան ուսումնասիրելուց հետո, չեն իմանում այնպիսի բառերի իմաստները, ինչպիսիք են` դաստակ, բազուկ, սրունք, քիմք, ադամախնձոր և այլն և հաճախ գործածում են առանց հասկանալու, թե դրանցից որը ինչ է նշանակում:
                          Վերջին խմբագրողը՝ LarisaB; 04-03-19, 13:05.

                          Comment

                          • #14
                            GayaneP-ի խոսքերից Նայել գրառումը
                            Խոսքի զարգացումը մեծ դեր ունի աշակերտի կրթության ընդհանուր զարգացվածության վրա:Ինչքան զարգացած է երեխան,այնքան նա կարողանում է լավ արտահայտել իր մտքերը:Կարողանում է ազատ խոսքի միջոցով վերլուծել իրավիճակը:
                            Լիովին համաձայն եմ Ձեզ հետ: Դպրոցում դասավանդվող տարբեր առարկաների դասընթացներում ներկայացված են գիտության, տեխնիկայի տարբեր բնագավառներին վերաբերող մեծ քանակությամբ եզրույթներ, բառակապակցություններ: Դրանց յուրացումն անհրաժեշտ է, ամենից առաջ, տվյալ առարկային տիրապետելու պահանջի առումով:

                            Comment

                            • #15
                              Suzi1987-ի խոսքերից Նայել գրառումը
                              Համաձայն եմ Ձեզ հետ հարգելի Լարիսա:Լեզվական ունակությունների և կարողությունների մշակումը կարևորվում է այնքանով , որ այդ հարցին պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մայրենի լեզվի, այլև բոլոր առարկաների ժամերին:
                              Իհարկե բառապաշարի աղքատության կամ հարստության մասին դատողությունները վերաբերվում են նաև գիտության մյուս բնագավառներին, հետևաբար ուսումնական բոլոր առարկաներին: Սակայն բառապաշարի հարստացման, խոսքի զարգացման տեսակետից անհրաժեշտ է իմանալ տվյալ բառի ձևային և իմաստային հատկանիշները` հնչյունական կազմը, ճիշտ արտասանությունը, ուղղագրությունը, կազմությունը, փոխաբերական և այլ իմաստներն ու կիրառությունները: Այս ամենը աշակերտի համար պետք է լինի ոչ թե սոսկ գիտելիք, այլ պետք է դառնա հմտություն:
                              Վերջին խմբագրողը՝ LarisaB; 04-03-19, 13:21.

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X