Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մեդիակրթությունը դպրոցում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մեդիակրթությունը դպրոցում

    Ժամանակները փոխվել են, աշխարհն օրեցօր է զարգանում, իսկ մենք դանդաղ ենք որդեգրվում զարգացող հզոր երկրներին: Հայտնի Չինական առասպելն ասում է՝ կանիծեմ՝ ապրես փոփոխությունների ժամանակաշրջանում:Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, ձևավորվում է տեղեկատվական հասարակություն, որի հիմնական առանձնահատկությունն այն է, որ բնակչության մեծ մասը զբաղվում է տեղեկատվական գործունեությամբ: Տեղեկատվությունը դառնում է սոցիալական գլխավոր արժեքներից մեկը:Տեղեկատվական ավելցուկն ու բազմազանությունը ավելի ու ավելի են մեծացնում մեդիայի դերը մարդու կյանքում, կրթական գործընթացում: ժամանակակից կրթության հրատապ ուղղություն է դարձել մեդիակրթությունը, որն արտահայտում է անձի զարգացման գործընթացը` զանգվածային հաղորդակցական միջոցների օգնությամբ: Մեդիակրթությունը (mediaeducation) մանկավարժության մեջ խիստ հրատապ ու կարևոր ուղղություն է, որն օգնում է սովորողներին ուսումնասիրել զանգվածային հաղորդակցության (մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի, կինոյի, ինտերնետի և այլն) օրինաչափությունները, ազդեցության մեխանիզմները և դրանց մանիպուլյացիաներից պաշտպանվելու ուղիները: Մեդիակրթության որակից է կախված, թե ինչպիսին կլինի մարդը հասարակության մեջ:Մանկավարժության մեջ առաջին անգամ մեդիակրթության և նրա նշանակության մասին խոսվել է դեռևս անցած հարյուրամյակի 70-ական թվականներին, իսկ «մեդիակրթություն» եզրույթն առաջին անգամ ամրագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստաթղթերում: Զարգացած երկրներում մեդիագրագիտությունը վաղուց կրթության մի մասն է հանդիսանում: Երեխաները դպրոցից, նույնիսկ մանկապարտեզից սկսած որոշակի հմտություններ են ձեռք բերում հետագայում տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու համար:Իսկ ի՞նչ ասել է «Մեդիագրագիտություն» և ո՞ր մարդն է համարվում մեդիագրագետ: Ահա այն ամենահիմնական տարրական հմտությունները, որոնք պետք է ունենա մարդը, որպեսզի համարվի մեդիագրագետ: Նախ պետք է կարողանա փնտրել և գտնել այն տեղեկությունը, որն իրեն պետք է, այն է տեխնիկական հմտություններ և ոչ միայն, երկրորդը` քննադատաբար վերլուծելու այն տեղեկությունը, որը ստանում է ինքը, երրորդ` անհրաժեշտության դեպքում կարողանա ինքնուրույն ստեղծել և տարածել տեղեկություն, ինչպես նաև տեղեկատվական դաշտի վրա ազդելու, ստացվող տեղեկությանը արձագանքելու կարողություն և հմտություն:
    Մեդիակրթության հիմնական խնդիրներն են.
    • նախապատրաստել նոր սերնդին ժամանակակից տեղեկատվական հասարակության պայմաններում ապրելուն.
    • սովորեցնել ճիշտ ընկալել բազմազան ու բազմաբնույթ տեղեկատվությունը,
    • հասկանալ, գիտակցել մարդու հոգեկանի վրա զանգվածային տեղեկատվության ազդեցության մեխանիզմները.
    • յուրացնել շփման, հաղորդակցության ոչ բառային ձևերը:

  • #2
    Հարգելի Գայանե շնորհակալություն շատ կարևոր ու հետաքրքիր թեմայի լուսաբանման համար:

    Գաղտնիք չէ, որ այսօր ամեն քայլափոխի մեդիան հետապնդում է մեզ` առավոտյան, երբ արթնանում ենք մինչև պատրաստվել դասի կամ աշխատանքի գնալը, հասցնում ենք ստանալ տեղեկատվության հերթական չափաբաժինը: Եվ այդ չափաբաժինն օրվա ընթացքում այնքան է շատանում, որ անհնար է չխճճվելը: Լրատվամիջոցները հսկայակն ազդեցություն ունեն մեզ վրա: Եվ որպեսզի չմոլորվենք այս համատարած տեղեկատվական դաշտում, պետք է ունենանք որոշակի հմտություններ, որոնց անվանում ենք մեդիագրագիտություն: Այս հմտությունները անշուշտ պետք է ձևավորել սկսած տարրական, նույնիսկ նախադպրոցական տարիքից, պարզից բարդ սկզբունքով: 21-րդ դարում ժամանակակից դպրոցի գերակա խնդիրներից մեկը պետք է լինի գրագետ մեդիասպառող պատրաստելը:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի մասնագետ

    Comment


    • #3
      Հարգելի Գայանե ես Ձեր հետ համակարծիք եմ:Ես կարծում եմ ,որ դպրոցներում պետք է ուշադրություն դարձնել այս հարցին:

      Comment


      • #4
        Հարգելի Գայանե շատ կարևոր թեմայի մասին եք բարձրաձայնել: ժամանակակից կրության մեջ կարևոր դեր ունի նաև մեդիակրթությունն ու մեդիագրագիտությունը: Մեդիակրթությունը սովորեցնում է անհատներին տեղեկությունը մեկնաբանել և տեղեկություն ստեղծել, հաղորդակցման համար ընտրել իրեն ամենահարմար ու ամենամատչելի միջոցը՝ օգտագործելով նաև ժամանակակից տեխնիկան և տեխնոլոգիան։ Մեզանում ինտերակտիվ մեթոդները (մասնավորապես քննադատական մտածողության զարգացման մեթոդները) արդեն հաստատված են. սովորողը դասի ժամանակ ոչ միայն ուսումնասիրում է որոշակի առարկա, այլև գործնականում սովորում է տեքստ (տեղեկություն) վերլուծելու, գնահատելու մեթոդը։ Շատ շնորհակալություն հետաքրքիր մեթոդի քննարկման համար:

        Comment


        • #5
          Գայանե ջան իրոք շատ կարևոր թեմայի մասին եք գրել: Հուսով եմ այս գրառումը հնարավորություն կտա մյուս մանկավարժներին ևս մի անգամ անրադառնալ մեդիակրության կարևորությանը ընդհանուր ուումնական պրոցեսում: Երեխայի դաստիարակության մեջ կարևոր մաս է կազմում ինքնակրթությունը`որի անբաժան մասն է կազմում մեդիակրթությունը, որը մեծ դեր ունի անհատականության ձևավորման և բառապաշարի ու ինքնաարտահատման զարգացման մեծ խթան է:

          Comment


          • #6
            Թեման իսկապես արդիական է:Շատ կարևոր է ,որ մարդը կարողանա իրեն անհրաժեշտ տեղեկությունները գտնել ինչու չէ ստեղծել նորը՝ ընտրելով հաղորդակցության ժամանակակից ձևերը:

            Comment


            • #7
              Հարգելի Գայանե, ես նույնպես համակարծիք եմ ձեզ հետ։Սկսած տարրական դասարանի աշակերտներից բոլորի համար ինֆորմացիայի աղբյուր է հանդիսանում համացանցը։Իմ կարծիքով, պետք է աշակերտների մոտ ձևավորել մեղիագրագիտությունը,որպեսզի չխճճվեն և չշփոթվեն ձեռք բերված ինֆորմացիայով։Կարողանան տարբերակել կարևորը անկարևորից։

              Comment


              • #8
                Ժամանակակից հասարակության մեջ մարդը գտնվում է տեղեկույթի անընդհատ հոսքի ազդեցության տակ: Այդ պատճառով էլ 21-րդ դարը հաճախ անվանում են «տեղեկատվական տեխնոլոգիաների դար»: Տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը ավելի ակտուալ է դարձնում մեդիակրթության ինտենսիվ զարգացումը ժամանակակից պայմաններում:
                Պատահական չէ, որ այս հասկացությունը ժամանակակից կրթության նոր հասկացություններից կենտրոնականն է: Տեղեկույթի աճող հոսքը անձից պահանջում է ոչ միայն ադեկվատ ընկալում, ինֆորմացիայի արդյունավետ վերամշակում, այլ նաև մեդիահաղորդագրությունների ստեղծագործական իմաստավորում և քննադատական վերլուծություն: Այս համատեքստում մեդիակրթության նպատակը, որպես ժամանակակից կրթության անբաժանելի մասի, դառնում է անձի մեդիակոմպետենտության, մեդիագրագիտության, մեդիամշակույթի ձևավորումը:
                ԿԱԻ Լոռու մասնաճյուղի կենսաբանության մասնագետ

                Comment


                • #9
                  Nia-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Գայանե շատ կարևոր թեմայի մասին եք բարձրաձայնել: ժամանակակից կրության մեջ կարևոր դեր ունի նաև մեդիակրթությունն ու մեդիագրագիտությունը: Մեդիակրթությունը սովորեցնում է անհատներին տեղեկությունը մեկնաբանել և տեղեկություն ստեղծել, հաղորդակցման համար ընտրել իրեն ամենահարմար ու ամենամատչելի միջոցը՝ օգտագործելով նաև ժամանակակից տեխնիկան և տեխնոլոգիան։ Մեզանում ինտերակտիվ մեթոդները (մասնավորապես քննադատական մտածողության զարգացման մեթոդները) արդեն հաստատված են. սովորողը դասի ժամանակ ոչ միայն ուսումնասիրում է որոշակի առարկա, այլև գործնականում սովորում է տեքստ (տեղեկություն) վերլուծելու, գնահատելու մեթոդը։ Շատ շնորհակալություն հետաքրքիր մեթոդի քննարկման համար:
                  Հարգելի Nia ուրախ եմ, որ կարևորում եք թեման: Կցանկանամ, որ քննարկումները շարունակական լինեն, քննարկումներին մասնակից լինեն ավելի շատ ուսուցիչներ, ովքեր իրենց մեդիագրագիտության դասավանդման փորձը կփոխանցեն մյուսներին:

                  Comment


                  • #10
                    Ֆորումի հարգելի մասնակիցներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քննարկումներին ակտիվ մասնակցության համար:

                    Շարունակելով թեման նշեմ, որ մեծանում է լրատվամիջոցների ազդեցությունը անձի ձևավորման վրա: Ժամանակակից աշխարհը դժվար է պատկերացնել առանց զանգվածային հաղորդակցության: Սոցիոլոգները հաշվել են, որ ժամանակակից աշակերտը օրական միջինում 6 ժամից ավելի ժամանակ է հատկացնում՝ շփվելով զանգվածային հաղորդակցության միջոցների հետ: Այդ ժամանակի 42%-ը անցնում է հեռուստացույց դիտելով, 12%-ը տպագիր տեքստեր կարդալով, իսկ մնացած 46%-ը՝ համակարգչի առջև, համացանցում:Մանկավարժության մեջ առաջին անգամ մեդիակրթության և նրա նշանակության մասին խոսել են անցած դարի 60-70-ականներին: Փաստաթղթային տեսքով այդ հասկացությունը առաջին անգամ ամրագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստաթղթերում: Իսկ ըստ Ե. Ա. Բոնդարենկոյի և Ա. Ա. Ժուրինայի տվյալների՝ մեդիակրթության առաջին կուրսերը երևան են եկել 20-րդ դարի 60-ական թվականներին, երբ ձեռնարկվում էին մեդիակրթության և ուսումնական առարկաների ինտեգրման փորձեր:
                    Մեդիակրթության հիմնական նպատակը նոր սերունդին տեղեկատվական նոր պայմաններում ապրելուն պատրաստելն է։ Մեդիակրթությունը սովորեցնում է անհատներին տեղեկությունը մեկնաբանել և տեղեկություն ստեղծել, հաղորդակցման համար ընտրել իրեն ամենահարմար ու ամենամատչելի միջոցը՝ օգտագործելով նաև ժամանակակից տեխնիկան և տեխնոլոգիան։ Ըստ մշակութաբան Բիբլերի՝ կրթված մարդը վերածվում է մշակութակիր մարդու, ում համար կարևոր են ոչ թե պատրաստի գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, այլ դրանց հղկման, ձևավորման մշակույթը, գիտելիքը փոխելու ճանապարհների իմացությունը , կարողություններն ավելացնելու կարողությունը։

                    Comment


                    • #11
                      Karine M-ի խոսքերից Նայել գրառումը
                      Ժամանակակից հասարակության մեջ մարդը գտնվում է տեղեկույթի անընդհատ հոսքի ազդեցության տակ: Այդ պատճառով էլ 21-րդ դարը հաճախ անվանում են «տեղեկատվական տեխնոլոգիաների դար»: Տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը ավելի ակտուալ է դարձնում մեդիակրթության ինտենսիվ զարգացումը ժամանակակից պայմաններում:
                      Պատահական չէ, որ այս հասկացությունը ժամանակակից կրթության նոր հասկացություններից կենտրոնականն է: Տեղեկույթի աճող հոսքը անձից պահանջում է ոչ միայն ադեկվատ ընկալում, ինֆորմացիայի արդյունավետ վերամշակում, այլ նաև մեդիահաղորդագրությունների ստեղծագործական իմաստավորում և քննադատական վերլուծություն: Այս համատեքստում մեդիակրթության նպատակը, որպես ժամանակակից կրթության անբաժանելի մասի, դառնում է անձի մեդիակոմպետենտության, մեդիագրագիտության, մեդիամշակույթի ձևավորումը:
                      Հարգելի Կարինե շնորհակալ եմ քննարկմանը միանալու համար:

                      Հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով և միջոցներով ձևավորել մեդիակոմպետենտ անհատ: Հանրակրթական ուսումնական հաստատություններում մեդիագրագիտության ձևավորումը ուսուցչի խնդիրն է: Մեդիագրագիտությունը տարբեր երկրներում տարբեր սկզբունքներով է դասավանդվում` շեշտադրելով առարկայի տարբեր բաղադրիչներ, օգտագործելով տարբեր մեթոդներ: Այդուհանդերձ, այն չունի դասագիրք կամ հստակ բանաձևեր: Մեդիագրագիտություն առարկայի դասավանդումը մեծապես կախված է դասավանդող ուսուցչի և դպրոցի մոտեցումից, որոնք կարող են իրենց նախընտրած ուղղությամբ ընդլայնել ու փոխել դասընթացը՝ հենվելով ծրագրի կամ ուղեցույցի վրա:

                      Comment


                      • #12
                        2012թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրատարակվել է «Մեդիակրթություն» ձեռնարկը, որը նախատեսված է ուսուցիչների մեդիագրագիտությունը և տեղեկատվական մտահասությունը բարձրացնելու համար: Ձեռնարկում ներկայացված են մանկավարժական մեթոդներ, որոնք պետք է կիրառվեն մեդիակրթության դասավանդման ժամանակ: Դրանք են` «թեմատիկ որոնում», «պրոբլեմային – կողմնորոշիչ ուսուցում», «գիտական հետազոտություն», «կոնկրետ իրավիճակային վերլուծություն», «մեդիատեքստի վերլուծություն», «համատեքստի վերլուծություն», «տեղեկատվության և մեդիատեքստի ստեղծում» «մեդիատեքստի ձևափոխում» մեթոդները:
                        Ստորև տեղադրում եմ այդ ձեռնարկի ռուսերեն տարբերակի հղումը: Հետաքրքրված ուսուցիչները կարող են ծանոթանալ՝
                        http://www.ifapcom.ru/files/News/Ima...12/mil_rus.pdf
                        Հարգելի ուսուցիչներ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև մի ուսումնական ձեռնարկի վրա, որը ստեղծվել է Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի կողմից:Ձեռնարկը կոչվում է "Մեդիագրագիտություն": Ձեռնարկի օգնությամբ ուսուցիչները կկարողանան պատանիներին բացատրել, թե ինչպես է աշխատում մեդիա ոլորտը, ինչով է լրատվությունը տարբերվում քարոզչությունից ու գովազդից, ինչ հիմնական հասկացություններ կան, ինչ հնարքներ են օգտագործում լրատվամիջոցները: Առաջարկվող նյութերն ու առաջադրանքներն օգտագործելով` ուսուցիչները կկարողանան դիտումների, քննարկումների, խաղերի միջոցով պատանիներին ծանոթացնել մեդիայի աշխատանքին ու սկզբունքներին, կսովորեցնեն քննադատաբար մոտենալ մատուցվող տեղեկատվությանն ու ճիշտ հարցեր բարձրացնել: Ձեռնարկը ներառում է տասը թեմաների տեսական նյութեր, հղումներ ու հուշումներ ուսուցիչների համար, ինչպես նաեւ դիդակտիկ նյութեր, առաջադրանքներ, որոնք կարող են կիրառվել դասավանդման ընթացքում: Ձեռնարկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://mediainitiatives.am/wp-conten...y-Armenian.pdf

                        Comment


                        • #13
                          Կրթությունն այսօր նախկինից տարբերվող չափանիշներ ունի։ Հիմա ամեն տեղեկություն հնարավոր է խիստ կարճ ժամկետներում գտնել, օգտագործել, հետևաբար հիշողությամբ ամեն ինչ պահել չարժե և հնարավոր էլ չէ։ Այսօր կրթված մարդը պիտի տիրապետի հաղորդակցական հմտություններին (թեպետ դա միշտ էլ գնահատելի է եղել), կարողանա հասկանալ իրեն ուղղված ասելիքը և նույնքան նպատակային արտահայտվել։ Այս իմաստով շատ եմ կարևորում մեդիակրթության իրականացումը հանրակրթական ուսումնական հաստատություններում:

                          Comment


                          • #14
                            GayaneP-ի խոսքերից Նայել գրառումը
                            2012թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրատարակվել է «Մեդիակրթություն» ձեռնարկը, որը նախատեսված է ուսուցիչների մեդիագրագիտությունը և տեղեկատվական մտահասությունը բարձրացնելու համար: Ձեռնարկում ներկայացված են մանկավարժական մեթոդներ, որոնք պետք է կիրառվեն մեդիակրթության դասավանդման ժամանակ: Դրանք են` «թեմատիկ որոնում», «պրոբլեմային – կողմնորոշիչ ուսուցում», «գիտական հետազոտություն», «կոնկրետ իրավիճակային վերլուծություն», «մեդիատեքստի վերլուծություն», «համատեքստի վերլուծություն», «տեղեկատվության և մեդիատեքստի ստեղծում» «մեդիատեքստի ձևափոխում» մեթոդները:
                            Ստորև տեղադրում եմ այդ ձեռնարկի ռուսերեն տարբերակի հղումը: Հետաքրքրված ուսուցիչները կարող են ծանոթանալ՝
                            http://www.ifapcom.ru/files/News/Ima...12/mil_rus.pdf
                            Հարգելի ուսուցիչներ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև մի ուսումնական ձեռնարկի վրա, որը ստեղծվել է Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի կողմից:Ձեռնարկը կոչվում է "Մեդիագրագիտություն": Ձեռնարկի օգնությամբ ուսուցիչները կկարողանան պատանիներին բացատրել, թե ինչպես է աշխատում մեդիա ոլորտը, ինչով է լրատվությունը տարբերվում քարոզչությունից ու գովազդից, ինչ հիմնական հասկացություններ կան, ինչ հնարքներ են օգտագործում լրատվամիջոցները: Առաջարկվող նյութերն ու առաջադրանքներն օգտագործելով` ուսուցիչները կկարողանան դիտումների, քննարկումների, խաղերի միջոցով պատանիներին ծանոթացնել մեդիայի աշխատանքին ու սկզբունքներին, կսովորեցնեն քննադատաբար մոտենալ մատուցվող տեղեկատվությանն ու ճիշտ հարցեր բարձրացնել: Ձեռնարկը ներառում է տասը թեմաների տեսական նյութեր, հղումներ ու հուշումներ ուսուցիչների համար, ինչպես նաեւ դիդակտիկ նյութեր, առաջադրանքներ, որոնք կարող են կիրառվել դասավանդման ընթացքում: Ձեռնարկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://mediainitiatives.am/wp-conten...y-Armenian.pdf
                            Հարգելի Գայանե շնորհակալություն, որ հիշեցրիք ձեռնարկի մասին: Ինքս քաջատեղյակ եմ ձեռնարկին, բարձր եմ գնահատում այն: Համոզված եմ, որ գործող ուսուցիչների համար սպասված և անհրաժեշտ ձեռնարկ է:
                            ԿԱԻ Լոռու մասնաճյուղի մասնագետ

                            Comment


                            • #15
                              Չափազանց կարևորելով թեման, ուզում եմ փաստել, որ մեդիագրագիտությունը պետք է դասավանդել սկսած տարրական օղակից:
                              Մեդիագրագիտությունը մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, դրա դերն ու նշանակությունը հասկանալու, տեղեկատվության հսկայական ծավալի մեջ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու, մեդիայի գործողություններին արձագանքելու հմտությունների ամբողջությունն է։ Մեդիագրագիտության հիմքում քննադատական մտածողությունն է, որը ձևավորվում է առաջին հերթին հենց դպրոցում։ Այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար անհրաժեշտ է հայտարարել մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում, անցկացնել մեդիագրագիտության թեմաներով բաց դասեր, դիտումներ, քննարկումներ, կրթական խաղերի ժամեր։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X