Թեմատիկ գրավոր աշխատանքների լրացումը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Հերմինե Խառատյան
    Ավագ մասնակից
    • Feb 2019
    • 446

    #16
    Բարի երեկո: Լիովին համաձայն եմ Ձեզ հետ:

    Comment

    • Ռուզաննա Թադևոսյան
      Ավագ մասնակից
      • Oct 2018
      • 112

      #17
      Ֆուզելինա՛ ջան, ինչ լավ է, որ Ձեզ էլ գտա:Փաստորեն նույնն եք անում:

      Comment

      • Ռուզաննա Թադևոսյան
        Ավագ մասնակից
        • Oct 2018
        • 112

        #18
        Հերմինե՛, շնորհակալ եմ պատասխանելու համար:

        Comment

        • Ռուզաննա Թադևոսյան
          Ավագ մասնակից
          • Oct 2018
          • 112

          #19
          Թեմատիկ աշխատանքիը չգրելու դեպքում նշանակվում է 1:Ինչպե՞ս է դա հիմնավորվում:Ի վերջ աշակերտը չի գրել:Ինչո՞ւ 1:

          Comment

          • Lusine Badalyan
            Ավագ մասնակից
            • Jan 2019
            • 153

            #20
            Ռուզաննա ջան դասերից հետո լրացնելը իսկապես շատ վատ արդյունք է ցույց տալիս: Աշակերտներիցս մեկը մոտ 1 շաբաթ բացակայեց, ներկայացավ դասի , բայց անմիջապես թեմատիկի լրացում չտվեցի, 2 օր անց լրացրեցի դասերից հետո: Ծնողին զգուշացրել էի, որ թեմատիկները պետք է լրացնենք, այնինչ տանը ոչինչ չեն արել: դա էլ իր հերթին նպաստեց և չստցա այն արդյունքը, որն ակնկալում էի... Հիմա, որն է ճիշտ, դասերից հետո լրացնել, թե դասերի ընթացքում` տվյալ դասին չմասնակցելով (նույնիսկ դա է աշակերտին շեղում և խանգարում): Ամենահարմար տարբերակը բոլոր աշակերտների դասին ներկայանալու օրը բռնացնելն է և թեմատիկ գրելն է մնում:

            Comment

            • Ռուզաննա Թադևոսյան
              Ավագ մասնակից
              • Oct 2018
              • 112

              #21
              Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
              դա էլ իր հերթին նպաստեց և չստցա այն արդյունքը, որն ակնկալում էի... Հիմա, որն է ճիշտ, դասերից հետո լրացնել, թե դասերի ընթացքում` տվյալ դասին չմասնակցելով (նույնիսկ դա է աշակերտին շեղում և խանգարում): Ամենահարմար տարբերակը բոլոր աշակերտների դասին ներկայանալու օրը բռնացնելն է և թեմատիկ գրելն է մնում:
              Բռնացնելը մի քիչ նպատակային չի լինի, Լուսինե ջան:Պետք է հաշվի առնել, թե երեխան քանի թեմա է բաց թողել:Եթե 1-2 դասաժամ չի լսել, դա այլ բան է:Իսկ եթե երկա՞ր է բացակայել:Այդ օրը տալը շատ ավելի սխալ կլինի:Հարկավոր է հետը աշխատել, որ նա յուրացնի:

              Այսպիսի մտահոգ մտքեր ունենք:Ես համակարգել եմ:Ելքը չեմ գտնում:Ոչ մի դեպքում իրական արդյունք ինձ մոտ չի գրանցվում:Մի քիչ էլ արդարացնում եմ թեմայի սկզբում իմ նշած պատճառներով:Բայց ուզում եմ իմ աշխատանքային գործունեության մեջ կազմակերպել այնպիսի գործընթաց, որ և՛ ինձ լինի հաճելի, և՛ աշակերտը չտուժի, և՛ չոտնահարվի նրա իրավունքը:

              Comment

              • Lusine Badalyan
                Ավագ մասնակից
                • Jan 2019
                • 153

                #22
                Ռուզաննա Թադևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Բռնացնելը մի քիչ նպատակային չի լինի, Լուսինե ջան:Պետք է հաշվի առնել, թե երեխան քանի թեմա է բաց թողել:Եթե 1-2 դասաժամ չի լսել, դա այլ բան է:Իսկ եթե երկա՞ր է բացակայել:Այդ օրը տալը շատ ավելի սխալ կլինի:Հարկավոր է հետը աշխատել, որ նա յուրացնի:

                Այսպիսի մտահոգ մտքեր ունենք:Ես համակարգել եմ:Ելքը չեմ գտնում:Ոչ մի դեպքում իրական արդյունք ինձ մոտ չի գրանցվում:Մի քիչ էլ արդարացնում եմ թեմայի սկզբում իմ նշած պատճառներով:Բայց ուզում եմ իմ աշխատանքային գործունեության մեջ կազմակերպել այնպիսի գործընթաց, որ և՛ ինձ լինի հաճելի, և՛ աշակերտը չտուժի, և՛ չոտնահարվի նրա իրավունքը:
                Ճիշտ դիտարկում էր , շնորհակալ եմ Ռուզաննա ջան: Ինձ հետաքրքրում է մինչև 1995-2000թթ. գրավորներն ինչպե՞ս էին անցկացնում, երբ աշակերտը բացակայում էր: Չգիտեմ, այս մեկ տարին մտածում եմ ու ինքս ինձ հարց տալիս, ինչու՞ սովետական դպրոցի փորձը փոխարինեցին չգիտեմ ինչով, մի տեսակ շատ խառը ու ծանրաբեռնված չի՞: Արդյո՞ք հնարավոր չէ համալիր մոտեցում ցուցաբերել, որ ծանրաբեռնված չլինենդասերը, գրավորները և արդյունքը դրական լինի:

                Comment

                • Ռուզաննա Թադևոսյան
                  Ավագ մասնակից
                  • Oct 2018
                  • 112

                  #23
                  Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ինձ հետաքրքրում է մինչև 1995-2000թթ. գրավորներն ինչպե՞ս էին անցկացնում, երբ աշակերտը բացակայում էր:
                  Լուսինե ջան, այդ հարցիդ ես չեմ կարող պատասխանել, քանի որ դեռ չէի աշխատում:Բայց շատ ուսուցիչներ կտան լիարժեք պատասխան:

                  Comment

                  • Նատաշա Պողոսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2019
                    • 1116

                    #24
                    Ի պատասխան հարգելի Լուսինե Բադալյանի հարցմանը. <<Ինձ հետաքրքրում է մինչև 1995-2000թթ. գրավորներն ինչպե՞ս էին անցկացնում, երբ աշակերտը բացակայում էր>>:

                    Եթե աշակերտը չէր գրում այդ օրվա գրավոր աշխատանքը, դա լիներ ուսուցողական թե ստուգողական /թեմատիկ/, բացակայության համար աշակերտները հետո գրավոր չէին գրում, ուղղակի մատյանում ,,բացակա,, էր նշանակվում, և դա շատ ճիշտ էր, այսօր էլ նախընտրելի է, որ անցնեն այդ օրերի գնահատմանը:
                    Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 16-02-19, 12:20.

                    Comment

                    • Ռուզաննա Թադևոսյան
                      Ավագ մասնակից
                      • Oct 2018
                      • 112

                      #25
                      Տիկի՛ն Պողոսյան,իմ կարծիքն էլ է այդպիսին: Բացի այդ ինչպե՞ս ենք բացատրում գրավոր աշխատանքը չկատարած աշակերտին 1 գնահատական նշանակելը:Չէ՞ որ նա ոչինչ չի գրել:Ինչո՞ւ 1 գնահատել ոչինչ չանելու դեպքում:Արդյո՞ք արդարացի է այդ գնահատականը մյուս աշակերտների ստացածի կողքին:Ոչինչ չգրելու համար 1, իսկ գրելու դեպքում 2-9:

                      Comment

                      • Նատաշա Պողոսյան
                        Մոդերատոր
                        • Jan 2019
                        • 1116

                        #26
                        Ռուզաննա Թադևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Տիկի՛ն Պողոսյան,իմ կարծիքն էլ է այդպիսին: Բացի այդ ինչպե՞ս ենք բացատրում գրավոր աշխատանքը չկատարած աշակերտին 1 գնահատական նշանակելը:Չէ՞ որ նա ոչինչ չի գրել:Ինչո՞ւ 1 գնահատել ոչինչ չանելու դեպքում:Արդյո՞ք արդարացի է այդ գնահատականը մյուս աշակերտների ստացածի կողքին:Ոչինչ չգրելու համար 1, իսկ գրելու դեպքում 2-9:
                        Հարգելի՛ Ռուզաննա, ես վաղուց դեմ եմ այդ չարաբաստիկ «1» գնահատականին, որ չգիտես ում նախաձեռնությունն է, որը դարձավ թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար «աղետ»: Այս տարիների ընթացքում միշտ էլ բացակա աշակերտներին գրավոր հանձնարարել եմ գրել՝ խուսափելով այդ գնահատականից, որ պիտի անտեղի նշանակվեր: Գալիս եմ այն մտքին, որ տարիներ առաջ մի քիչ աշխատավարձ ավելացրին՝ այսպես ասած, «ուսուցչի մեջքը կոտրելու հաշվին»: Դրույքի դասաժամը դարձրին 22, մեզ ավելորդ թղթաբանության մեջ ծանրաբեռնեցին՝ գրավորների քանակով, բացակայությունների դիմաց լրացուցիչ գրավորների հանձնարարություններով, կիսամյակային գրավորների ավելացումով, գնահատականների 10 միավորանոց սանդղակով, էլեկտրոնային մատյանով...Նույնիսկ հարց է ծագում, թե մի փոքր աշխատավարձ ավելացնելու դեպքում, որի համար մեր օրերում ընդվզում են ուսուցիչները, տեսնես ինչպիսի նոր փաթեթ կտրամադրեն, որը նորից կծանրաբեռնի ուսուցչի աշխատանքը:

                        Comment

                        • Fuzelina Karapetyan
                          Ավագ մասնակից
                          • Feb 2018
                          • 200

                          #27
                          Վաղը հենց կանգնելու եմ այս խնդրի առջև: 2 շաբաթ հիվանդությունների պատճառով բացակայած 5 աշակերտներս չգիտեմ, թե ինչպես են գրելու թեմատիկ գրավոր աշխատանքը...

                          Comment

                          • Lusine Badalyan
                            Ավագ մասնակից
                            • Jan 2019
                            • 153

                            #28
                            Հարգելի´ Ֆուզելինա, ինձ հետաքրքրում է բացակայած աշակերտների լրացված թեմատիկ գրավորների արդյունքները: Արդյո՞ք գոհացուցիչ են արդյունքները և կարողացե՞լ են իրենց գիտելիքները արտահայտել գրավոր աշխատանքում:

                            Comment

                            • Tsov
                              Մոդերատոր
                              • Jun 2017
                              • 152

                              #29
                              Ռուզաննա Թադևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի՛ գործընկերներ:
                              Խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով. ինչպես եք լրացնում թեմատիկ գրավոր աշխատանքները:Աշակերտը բացակայել է, չի կատարել այդ աշխատանքը:Հարկավոր է երկշաբաթյա ժամանակահատվածի ընթացքում լրացնել և գնահատել:
                              Ինչպե՞ս եք կանոնակարգում այդ գործընթացը:Ե՞րբ, ինչպե՞ս:Հարցը վերաբերում է տարբեր առարկաներին:Դիցուք՝ մայրենիից տրվել է փոխադրություն:

                              Հարցադրումը տալիս եմ այն պատճառով, որ դժվարությունների եմ հանդիպել:Մեր աշակերտները դասերից հետո խիստ ծանրաբեռնված են զանազան խմբակներով: Նրանք դասերից հետո շտապում են տուն, ապա՝ այդ խմբակների: Երբ թեմատիկ աշխատանքը ժամանակին չկատարած աշակերտին, ծնողին տեղեկացնելուց հետո, խնդրեցի մնալ դասերից հետո, դպրոց եկավ նրա մայրը:Ասաց, որ չեն կարող, քանի որ երեխայի առօրյան շատ ծանրաբեռնված է, և նա ժամանակ չունի:Շտապեցին տուն:
                              Ես ինքս էլ ներկա պահին կանգնածեմ նման լուրջ խնդրի առջև։ Բացակա աշակերտները հիվանդության պատճառով դեռ երկար ժամանակ չեն հաճախելու դպրոց և ինչ պիտի անեմ ինքս էլ չգիտեմ.չէ որ թեմաներից արդեն հետեն ընկել։Դասերից հետո ,երբ աշակերտին պահում եմ լրացնելու բաց թողնված գրավորը, արդյունքը գոհացնող չէ, քանի որ օրվա վերջում արդեն բավականին հոգնած է լինում։

                              Comment

                              • Ռուզաննա Թադևոսյան
                                Ավագ մասնակից
                                • Oct 2018
                                • 112

                                #30
                                Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
                                Վաղը հենց կանգնելու եմ այս խնդրի առջև: 2 շաբաթ հիվանդությունների պատճառով բացակայած 5 աշակերտներս չգիտեմ, թե ինչպես են գրելու թեմատիկ գրավոր աշխատանքը...
                                Ֆուզելինա՛ ջան, 5 աշակերտներին միասին կարողացա՞ր հավաքել:Միանգամից ստացվե՞ց կատարել:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information