Թեմատիկ գրավոր աշխատանքների լրացումը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Ռուզաննա Թադևոսյան
    Ավագ մասնակից
    • Oct 2018
    • 112

    Թեմատիկ գրավոր աշխատանքների լրացումը

    Հարգելի՛ գործընկերներ:
    Խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով. ինչպես եք լրացնում թեմատիկ գրավոր աշխատանքները:Աշակերտը բացակայել է, չի կատարել այդ աշխատանքը:Հարկավոր է երկշաբաթյա ժամանակահատվածի ընթացքում լրացնել և գնահատել:
    Ինչպե՞ս եք կանոնակարգում այդ գործընթացը:Ե՞րբ, ինչպե՞ս:Հարցը վերաբերում է տարբեր առարկաներին:Դիցուք՝ մայրենիից տրվել է փոխադրություն:

    Հարցադրումը տալիս եմ այն պատճառով, որ դժվարությունների եմ հանդիպել:Մեր աշակերտները դասերից հետո խիստ ծանրաբեռնված են զանազան խմբակներով: Նրանք դասերից հետո շտապում են տուն, ապա՝ այդ խմբակների: Երբ թեմատիկ աշխատանքը ժամանակին չկատարած աշակերտին, ծնողին տեղեկացնելուց հետո, խնդրեցի մնալ դասերից հետո, դպրոց եկավ նրա մայրը:Ասաց, որ չեն կարող, քանի որ երեխայի առօրյան շատ ծանրաբեռնված է, և նա ժամանակ չունի:Շտապեցին տուն:
  • Նատաշա Պողոսյան
    Մոդերատոր
    • Jan 2019
    • 1116

    #2
    Մտահոգիչ թեմա է, որին բազմիցս արձագանքել եմ: Կրթության ոլորտում ուսուցչի աշխատանքի այս ավելորդ թղթաբանությունը պետք է վերանայվի, որը արհեստական դժվարություն է ստեղծում մեզ համար: Մինչ այսօր ու՞մ է հետաքրքրել, թե գրավորներից քանի աշակերտ է ամեն անգամ բացակայում: Ո՞վ է մտածել, թե ինչպես պիտի ամենաբարձր ջերմության մեջ գտնվող աշակերտը մասնակցի գրավոր աշխատանքներին, այլապես նա «1» կգնահատվի, եթե չգրի այդ գրավորը նշված ժամկետում: Բայց ո՞վ գիտեր, թե ձմռանը փայտի վառարաններով տաքացրած դասարաններում ամեն օր քանի աշակերտ է բացակայել և դրա արդյունքում պարտադիր քանիսին պետք է նորից թելադրություն կամ մեկ ուրիշ գրավոր աշխատանք տալ դասերից հետո հանգած վառարանի կողքին: /Մեր դպրոցի օրինակով գրեցի/: Ո՞վ է մտածել, թե 7-րդ ժամով ինչպես պիտի աշակերտը գրավոր գրի, այլապես դասերի ժամանակ բոլոր աշակերտների ներկայությամբ հնարավոր չէ թելադրություն գրել: Մի՞թե պակաս որակ էր արձանագրվում նախորդ տարիներին, երբ բացակայության համար գրավոր աշխատանք չէր հանձնարարվում:

    Comment

    • Մինասյան Նորա
      Մոդերատոր
      • Mar 2018
      • 859

      #3
      Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Հարգելիՙ Նատաշա, միանշանակ համամիտ եմ Ձեզ հետ: Ի՞նչ անել:

      Comment

      • Ռուզաննա Թադևոսյան
        Ավագ մասնակից
        • Oct 2018
        • 112

        #4

        Այստեղ կարևոր է նաև աշակերտի առողջության պահպանման իրավունքը:Արդյոք կարելի՞ է երեխային իրեն հատկացված ժամանակից ավել պահել դպրոցում:Աշակերտը ի վիճակի՞ է այդքան դասաժամից հետո կատարել քիչ թե շատ նորմալ աշխատանք:

        Comment

        • Ռուզաննա Թադևոսյան
          Ավագ մասնակից
          • Oct 2018
          • 112

          #5
          Հարգելի՛ գործընկերներ, կիսվեք, խնդրում եմ, Ձեր փորձով:Բոլորս էլ իրականացնում ենք այդ գործընթացը: Միգուցե որևէ մեկը գտե՞լ է ամենագործուն տարբերակը:

          Comment

          • Նատաշա Պողոսյան
            Մոդերատոր
            • Jan 2019
            • 1116

            #6
            Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելիՙ Նատաշա, միանշանակ համամիտ եմ Ձեզ հետ: Ի՞նչ անել:
            Հարգելի՛ Նորա և Ռուզաննա, ամենագործուն տարբերակ չեմ տեսնում: Մեր դպրոցում 6-օրյա ռեժիմով էինք, այս հունվարից անցանք 5-օրյայի: Մինչ այդ բացակայության համար 5-րդ կամ 6-րդ դասաժամից հետո հանձնարարում էինք, աշակերտները գրում էին, հիմա հնարավոր չէ 7-րդ դասաժամից հետո աշակերտին պահել, մյուս կողմից էլ ի՞նչ արդյունք պիտի տա նման գրավոր աշխատանքը: Դա կրթության ոլորտի թերություններից է, որը պետք վերանայվի ու վերացվի «1» գնահատվելու «սպառնալիքը», թերևս ամենաճիշտ տարբերակը միայն «բացակա» նշանակելն է:

            Comment

            • Ռուզաննա Թադևոսյան
              Ավագ մասնակից
              • Oct 2018
              • 112

              #7
              Ես էլ եմ դասերից հետո փորձում կատարել այդ աշխատանքը:
              Ինձ հետաքրքիր է, հնարավո՞ր է արդյոք այդ հարցը բարձրացնել:Միգուցե փոխվի այս աշխատանքի նկատմամբ այդպիսի պահանջը:Առավել ևս , որ երեխան չի կարողանում դասերից հետո կատարել:

              Comment

              • Նատաշա Պողոսյան
                Մոդերատոր
                • Jan 2019
                • 1116

                #8
                Ռուզաննա Թադևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Ես էլ եմ դասերից հետո փորձում կատարել այդ աշխատանքը:
                Ինձ հետաքրքիր է, հնարավո՞ր է արդյոք այդ հարցը բարձրացնել:Միգուցե փոխվի այս աշխատանքի նկատմամբ այդպիսի պահանջը:Առավել ևս , որ երեխան չի կարողանում դասերից հետո կատարել:
                Ուսուցչի աշխատանքի նման ծանրաբեռնվածությունը երբեք որակ չի ապահովի, նաև միշտ էլ բարձրաձայնել եմ, որ թերությունը պետք է գտնել ոչ թե դպրոցներում՝ ուսուցչի ձեռքի տակ եղած թղթաբանությունն օր օրի ավելացնելով, այլ պետք է վերևից սկսել՝ կրթության համակարգից, որ ամեն տարի չնայած նոր «փորձարկումներ են» կատարվել, բայց արդյունքում ընդունելության մարմաջով տարված բուհերի դռները ավելի լայն են բացվել բոլոր դիմորդների համար՝ արժեզրկելով ուսուցիչներիս տքնաջան աշխատանքը:

                Այս հրապարակման մեջ ավելի մանրամասն ներկայացված են գրավոր աշխատանքների ծանրաբեռնվածության մասին:

                Այս օրերին կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները նորից ինձ առիթ տվեցին՝ շոշափելու հարց, որ շատ-շատերիս մտահոգությունն է: Արհեստականորեն իր աշխատանքում ծանրաբեռնված ուսուցիչը նույն ծանրաբեռնվածությունը փոխանցում է աշակերտին, իսկ
                Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 31-01-19, 20:37.

                Comment

                • E_Melqonyan
                  Մոդերատոր
                  • Oct 2015
                  • 124

                  #9
                  Բաց թողած գրավոր աշխատանքները ես լրացնում եմ կամ հաջորդ դասաժամին,կամ դասերի ավարտից հետո:Առաջին դեպքում սովորողի ուշադրությունը շեղվում է բուն դասապրոցեսից,երկրորդ դեպքում հոգնած ու սոված երեխան դժվարանում է լիարժեք աշխատանք ներկայացնել:Իմ կարծիքով պարտադիր լրացման կարիք կա միայն կիսամյակային գրավոր աշխատանքների պարագայում:

                  Comment

                  • Lusine Badalyan
                    Ավագ մասնակից
                    • Jan 2019
                    • 153

                    #10
                    Ռուզաննա ջան, եթե բացակայող աշակերտը գրավորը նշված ժամկետում չի լրացնում, «1» է գնահատվում: Այդ մասին պետք է տեղյակ պահել ծնողներին: Թող իրենք որոշեն, ժամանակ հատկացնեն գրավորը լրացնելուն թե շտապեն... Ինքս գրավոր աշխատանքը տալիս եմ այնպիսի օր, որ բացակա աշակերտ չլինի, բայց դե ամեն անգամ չես կարողանում խուսափել... Ստիպված լրացնում ենք դասերից հետո և ունենում ոչ այնքան գոհացուցիչ արդյունք

                    Comment

                    • Ռուզաննա Թադևոսյան
                      Ավագ մասնակից
                      • Oct 2018
                      • 112

                      #11
                      E_Melqonyan-ի խոսքերից Նայել գրառումը
                      Բաց թողած գրավոր աշխատանքները ես լրացնում եմ կամ հաջորդ դասաժամին,կամ դասերի ավարտից հետո:Առաջին դեպքում սովորողի ուշադրությունը շեղվում է բուն դասապրոցեսից,երկրորդ դեպքում հոգնած ու սոված երեխան դժվարանում է լիարժեք աշխատանք ներկայացնել:Իմ կարծիքով պարտադիր լրացման կարիք կա միայն կիսամյակային գրավոր աշխատանքների պարագայում:
                      Այո, շատ ճիշտ եք դիտարկել:Ինձ մոտ էլ է նույն արդյունքը:Ես ամեն անգամ ափսոսում եմ, որ այդ աշխատանքը իրական արդյունք չի ցույց տալիս:Դասերից հետո երեխայի ուշադրությունը, կենտրոնացումը նվազած վիճակում է:Բուն դասի ժամանակ երբեք չեմ տալիս:Ափսոս է, աշակերտը զրկվում է այդ այդ դասի մասնակցությունից:Բացի այդ ես էլ ինչպե՞ս պետք է իրականացնեմ այդ գործընթացը, որ մյուս երեխաները չտուժեն:Ստացվում է փակ շրջան:
                      Շատ շնորհակալ եմ, որ արձագանքեցիք:

                      Comment

                      • Ռուզաննա Թադևոսյան
                        Ավագ մասնակից
                        • Oct 2018
                        • 112

                        #12
                        Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
                        Ռուզաննա ջան, եթե բացակայող աշակերտը գրավորը նշված ժամկետում չի լրացնում, «1» է գնահատվում: Այդ մասին պետք է տեղյակ պահել ծնողներին: Թող իրենք որոշեն, ժամանակ հատկացնեն գրավորը լրացնելուն թե շտապեն... Ինքս գրավոր աշխատանքը տալիս եմ այնպիսի օր, որ բացակա աշակերտ չլինի, բայց դե ամեն անգամ չես կարողանում խուսափել... Ստիպված լրացնում ենք դասերից հետո և ունենում ոչ այնքան գոհացուցիչ արդյունք
                        Ուսումնական տարվա սկզբում , առաջին ծնողական ժողովին մանրամասնորեն պարզաբանում եմ այս հարցերը:Ծնողները տեղեկացված են լինում:
                        Այստեղ հարցը երեխայի իրավունքներին է վերաբերում հիմանականում:Դասերից հետո երեխան շտապում է այլ պարապմունքների:Նա հոգնած ու նաև սոված է լինում:
                        Մի տեսակ այդ 1 գնահատանիշը ձեռքս չի գնում նշանակել:

                        Comment

                        • Ռուզաննա Թադևոսյան
                          Ավագ մասնակից
                          • Oct 2018
                          • 112

                          #13
                          Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Ուսուցչի աշխատանքի նման ծանրաբեռնվածությունը երբեք որակ չի ապահովի, նաև միշտ էլ բարձրաձայնել եմ, որ թերությունը պետք է գտնել ոչ թե դպրոցներում՝ ուսուցչի ձեռքի տակ եղած թղթաբանությունն օր օրի ավելացնելով, այլ պետք է վերևից սկսել՝ կրթության համակարգից, որ ամեն տարի չնայած նոր «փորձարկումներ են» կատարվել, բայց արդյունքում ընդունելության մարմաջով տարված բուհերի դռները ավելի լայն են բացվել բոլոր դիմորդների համար՝ արժեզրկելով ուսուցիչներիս տքնաջան աշխատանքը:

                          Այս հրապարակման մեջ ավելի մանրամասն ներկայացված են գրավոր աշխատանքների ծանրաբեռնվածության մասին:

                          http://www.usarmenianews.com/am-n-10621.html

                          Ամիսներ առաջ կարդացել եմ Ձեր այդ վերլուծական հոդվածը:Ահռելի ծանրաբեռնվածություն է կոնկրետ բաց թողած աշխատանքերը փաստացի լրացնելը:

                          Comment

                          • Lusine Badalyan
                            Ավագ մասնակից
                            • Jan 2019
                            • 153

                            #14
                            Ռուզաննա Թադևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի՛ գործընկերներ:
                            Խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով. ինչպես եք լրացնում թեմատիկ գրավոր աշխատանքները:Աշակերտը բացակայել է, չի կատարել այդ աշխատանքը:Հարկավոր է երկշաբաթյա ժամանակահատվածի ընթացքում լրացնել և գնահատել:
                            Ինչպե՞ս եք կանոնակարգում այդ գործընթացը:Ե՞րբ, ինչպե՞ս:Հարցը վերաբերում է տարբեր առարկաներին:Դիցուք՝ մայրենիից տրվել է փոխադրություն:

                            Հարցադրումը տալիս եմ այն պատճառով, որ դժվարությունների եմ հանդիպել:Մեր աշակերտները դասերից հետո խիստ ծանրաբեռնված են զանազան խմբակներով: Նրանք դասերից հետո շտապում են տուն, ապա՝ այդ խմբակների: Երբ թեմատիկ աշխատանքը ժամանակին չկատարած աշակերտին, ծնողին տեղեկացնելուց հետո, խնդրեցի մնալ դասերից հետո, դպրոց եկավ նրա մայրը:Ասաց, որ չեն կարող, քանի որ երեխայի առօրյան շատ ծանրաբեռնված է, և նա ժամանակ չունի:Շտապեցին տուն:
                            Ռուզաննա Թադևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ուսումնական տարվա սկզբում , առաջին ծնողական ժողովին մանրամասնորեն պարզաբանում եմ այս հարցերը:Ծնողները տեղեկացված են լինում:
                            Այստեղ հարցը երեխայի իրավունքներին է վերաբերում հիմանականում:Դասերից հետո երեխան շտապում է այլ պարապմունքների:Նա հոգնած ու նաև սոված է լինում:
                            Մի տեսակ այդ 1 գնահատանիշը ձեռքս չի գնում նշանակել:
                            Նոր մոտեցումներ են պետք, պետք է վերանայել տարրական դասարանի չափորոշիչները և ծրագրերը, հաշվի առնեն աշակերտների իրավունքները.... Ինձ մոտ էլ մի տեսակ այդ 1 գնահատանիշը ձեռքս չի գնում նշանակել

                            Comment

                            • Fuzelina Karapetyan
                              Ավագ մասնակից
                              • Feb 2018
                              • 200

                              #15
                              Ես նույնպես բազմիցս առնչվել եմ այս խնդրի հետ: Բացակայող աշակերտները գրել են դասերից հետո:Կցանկանայի , որ այդ << 1>> չլիներ:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information